Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
IV ամառային դպրոց


30.07.2022


Հուլիսի 29-ին և 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով երկօրյա ամառային դպրոցը, որին մասնակցեց հայոց պատմության ավելի քան 30 ուսուցիչ Երևանից և մարզերից:

Արդեն չորրորդ տարին անցկացվող ամառային դպրոցի շրջանակներում այս տարի առաջին անգամ մասնակցած ուսուցիչների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ անցկացվեց երկու գործնական պարապմունք:

Ամառային դպրոցի մեկնարկը տրվեց ՀՑԹԻ տնօրեն, պ. գ. դ. Հարություն Մարությանի ողջույնի խոսքով, որում գլխավորապես շեշտվեց նման կրթական ծրագրերին ուսուցիչների մասնակցելու և ձեռքբերած գիտելիքներն ու հմտություններն աշակերտներին փոխանցելու կարևորությունը:

Առաջին օրվա դասախոսություններն էին․

● «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և ապրիլքսանչորսյան ամենամյա երթերը» (ՀՑԹԻ տնօրեն, պ. գ. դ. Հարություն Մարության),
● Հայոց ցեղասպանության դասավանդում, հիմնավորում, նախադրյալներ, գործնական առաջարկներ (ցեղասպանագետ, գրքերի և դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյան),
● Համատեքստի կարևորությունը պատմության ուսումնասիրության համար. Հայոց ցեղասպանության նախադրյալները և պատճառները (ՀՑԹԻ Համեմատական ցեղասպանգիտության բաժնի վարիչ, պ. գ. թ. Սուրեն Մանուկյան),
● Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական պետական քաղաքականության ակունքները (ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պ. գ. թ. Մհեր Աբրահամյան),
● Հայոց ցեղասպանությունը թվերի լեզվով (ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Ռոբերտ Թաթոյան),
● Պատմական ապրումակցումը և Ցեղասպանության թեմայի դասավանդումը. գիտագործնական պարապմունք (Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, պատմության դասավանդման մասնագետ Զոհրաբ Գևորգյան):

Առաջին օրվա ավարտին մասնակիցները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» ժամանակավոր ցուցադրությանը՝ կազմող և համադրող Սեդա Պարսամյանի ուղեկցությամբ:

Երկրորդ օրվա դասախոսություններն էին․

● Հայոց ցեղասպանության ընթացքում կրոնի դերի ներկայացման մեթոդների շուրջ (ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ. գ. թ. Շուշան Խաչատրյան),
● Դասավանդելով ոճրագործների մասին. անհրաժեշտությունը և մարտահրավերները (ՀՑԹԻ Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյան),
● Երեխաները՝ Հայոց ցեղասպանության թիրախում (ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ. գ. թ. Նարինե Մարգարյան),
● Անհատական պատմությունների դերը Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեջ (ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու, ՀՑԶՓ բաժնի կրտսեր գիտաշխատող Քրիստինե Նաջարյան),
● Քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանություն (ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Թեհմինե Մարտոյան),
● Ցեղասպանության պատմության դասավանդումն ըստ վերջնարդյունքների («Կզնակ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ, ԵՊՀ դոցենտ, պ. գ. թ. Լիլիթ Մկրտչյան),
● Հայոց ցեղասպանության ուսուցման բազմատեսանկյուն մոտեցումը. գիտագործնական պարապմունք (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, պ. գ. թ. Արմինե Եփրիկյան):

Յուրաքանչյուր բանախոսի ելույթին հաջորդեցին հարցուպատասխան և քննարկում:

Ուսուցիչներին տրվեցին գնահատման հարցաթերթիկներ, որի արդյունքները հաշվի կառնվեն՝ հետագա դասընթացներն առավել արդյունավետ դարձնելու համար:

Դասընթացի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը և կրթական ծրագրերի պատասխանատու Քրիստինե Նաջարյանը հավաստագրեր հանձնեցին ուսուցիչներին: Քրիստինե Նաջարյանը շնորհավորեց նրանց և շնորհակալություն հայտնեց ծրագրին դիմելու և մասնակցելու համար: Ուսուցիչներին նվիրեցին ՀՑԹԻ հրատարակած «Ցեղասպանագիտական հանդես» գիտական հանդեսի համարները:

Ամառային դպրոցի մասնակիցները երկրորդ օրվա ավարտին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am