Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Տեղի ունեցավ «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը



Հոկտեմբերի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ գիտական հարցերով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, նա հույս հայտնեց, որ համագործակցությունն ավստրիացի հայագետի, ցուցադրության հեղինակ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետ կլինի շարունակական:

Տիկին Գզոյանն Առաջին համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության ուսումնասիրության գործում ունեցած ավանդի և հայագիտության ոլորտում իրականացրած բազմամյա հետազոտության համար դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին պարգևատրեց ՀՑԹԻ «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով: Յասմին Դում-Թրագուտը խոստովանեց, որ շատ հուզված է ու շոյված, պարգևն անսպասելի էր.

«Ես շատ շնորհակալ եմ ՀՑԹԻ անձնակազմին, տնօրինությանն իմ հետազոտության հանրայնացման համար հարթակ տրամադրելու, բոլոր հարցերում աջակցելու համար: Մի աչքս ուրախ է, որ ցուցադրությունը կայացավ, իսկ մյուսը լալիս է, որ այն փակվում է: Ժամանակավոր ցուցադրության համար տրված երկու ամիսն արագ անցավ: Ինչևէ, վստահ եմ, որ դեռ կաշխատենք միասին»:

Այնուհետև ներկաները հնարավորություն ունեցան դիտելու «Հայաստանի ճամփեքով. Յասմին Դում-Թրագուտ» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմը նվիրված է ավստրիացի հայագետի Հայաստանում իրականացրած հետազոտություններին, ռազմագերիների ընտանիքների հետ հանդիպումներին և այլն:

«Ես երեք լեզվի կրող եմ՝ գերմաներենն իմ մայրենի լեզուն է, անգլերենը՝ գիտական, իսկ հայերենը՝ սրտի: Ուստի թույլ տվեք դասախոսությունս կարդալ անգլերենով», -նշեց պրոֆեսորը և ներկայացրեց «Ռուդոլֆ Փյոխի փաստաթղթերը Առաջին աշխարհամարտի հայ ռազմագերիների վերաբերյալ. սոցիալ – ազգագրական հաղորդում» թեմայով դասախոսությունը:

Միջոցառման ավարտից հետո հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու Յասմին Դում-Թրագուտի՝ Ավստրիայից բերած շոկոլադ և պանիր:




ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին































ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am