Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է.
Անիի հայկականությունը և մշակութային ինքնության աղավաղման թուրքական քաղաքականությունը


04.05.2022


2022-ի. մարտի 14-ին թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը հրապարակում է մի հոդված, որ վերնագրված է այսպես՝ «Երկու ամսում 34․500 զբոսաշրջիկ է այցելել Թուրքիայի հնագույն քաղաք Անի»[1]: Առաջին հայացքից այս լուրը թվում է անվնաս և անգամ դրական, քանի որ մեծ թվով մարդիկ են ծանոթացել հնագույն քաղաքին, նրա հիասքանչ մշակութային ժառանգությանը։ Սակայն եթե ուշադիր կարդաք բուն տեքստը, կհասկանաք, որ այդ անմեղ տեղեկատվության տողատակերում բոլորովին այլ նպատակ է դրված՝ փոխել հայկական միջնադարյան ժառանգության ինքնությունը։

Անին միջնադարյան Հայաստանի ամենածաղկուն քաղաքաներից էր։ Նրա տարածքը բնակեցված է եղել դեռ հնագույն ժամանակներից (դրա մասին են վկայում կիկլոպյան կառույցների մնացորդներն ու դամբարանադաշտը)։ Անին որպես ամրոց հիշատակվում է դեռևս 5-րդ դարից։ Քաղաքը սկզբնապես պատկանել է Կամսարական հայկական նախարարական տանը, ապա անցել Բագրատուների վերահսկողության տակ։ Բագրատունյաց Հայաստանում է, որ Անին դառնում է տարածաշրջանի ամենածաղկուն կենտրոններից մեկը[2]: 10-րդ դարի կեսերին ու 11-րդ դարի սկզբին Անին պարսպապատվում է․ կառուցվում են քաղաքի ներքին (Աշոտյան) և արտաքին (Սմբատյան) պարիսպները։ Այդ շրջանում են կառուցվում նաև հայ ճարտարապետության փառահեղ նմուշ Մայր Տաճարը, բազմաթիվ այլ եկեղեցիներ, քարավանատներ, բաղնիքներ, կամուրջներ և այլ շինություններ։ Թադևոս Հակոբյանը[3] նշում է, որ «Բագրատունյաց թագավորության տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի բոլոր թելերը ձգվում են դեպի Անի»[4]:

Փոքր-ինչ ծանոթ լինելով քաղաքի պատմությանը՝ դժվար է պատկերացնել մի տեքստ, որ խոսում է Անիի մասին՝ չնշելով քաղաքի հայկականությունը։ Թուրքական Դեյլի Սաբահին, սակայն, դա հաջողվել է։ Հոդվածը ոչ միայն չի անդրադառնում Անիի հայկականությանը, այլև նույնիսկ փոխում է քաղաքի ինքնությունը՝ ներկայացնելով որպես իսլամական մշակութային ժառանգություն։ Մասնավորապես՝ նյութի մեջ նշվում է, թե քաղաքը «11-րդ և 12-րդ դարերի իսլամական ճարտարապետական բազմաթիվ աշխատանքների օրրան է»։ Անշուշտ, Անիում կարող ես գտնել նաև իսլամական մշակույթի կոթողներ, քանի որ քաղաքը նախ մշակույթների խաչմերուկում էր, և երկրորդ՝ Բագրատունիները կապեր են ունեցել Արաբական խալիֆայության հետ։ Սակայն բավական է մեկ անգամ տեսնել Անիի մշակութային ժառանգությունը, և պարզ կդառնա հայկական քրիստոնեական մշակույթի գերակայությունը։ Մինչդեռ «Դեյլի Սաբահի» հեղինակը այնպես է գրում, կարծես այն իսլամական մշակույթի կենտրոն է, որտեղ կարելի է հանդիպել նաև մի քանի քրիստոնեական կոթողների։ Այս գրելաոճը նորություն չէ և անչափ բնորոշ է թերթին, որտեղ կարելի է գտնել մի շարք նմանօրինակ այլ հոդվածներ։

Նույն խնդիրն ունի նաև քաղաքում տեղադրված տեղեկատվական ցուցանակը, որը ևս Անին ներկայացնում է որպես իսլամական մշակույթի նմուշ և որևէ կերպ չի անդրադառնում նրա հայկականությանը։




Անիի տեղեկատվական վահանակը, նկարը՝ հեղինակի

Թուրքիան բավական վաղուց է որդեգրել այս մոտեցումը․ կրոնական կոթողների իսլամացումը դարերի պատմություն ունի այդ երկրում։ Նման օրինակ է Կարսի Սուրբ Առաքելոցը, որը եկեղեցուց կրկին մզկիթի է վերածվում, երբ Կարսը թուրքական իշխանության ձեռքն է անցնում։





Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին, նկարը՝ հեղինակի

Թուրքիան այս քաղաքականությունը չի վարում միայն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․ դրա ամենավառ օրինակն է Սուրբ Սոֆիայի տաճարը, որը մինչև 2020-ի հուլիսի 10-ը գործում էր որպես թանգարան, իսկ հուլիսի 10-ից վերածվեց մզկիթի։ Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է դեռևս 19-րդ դարում սկսած և Հայոց ցեղասպանության ընթացքում գագաթնակետին հասցրած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը՝ ավերումն արդեն նենգափոխման հետ զուգակցելով:



Նաիրա Սահակյան
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.


Ծանոթագրություններ

[1] Turkey's ancient city Ani visited by 34,500 tourists in 2 months https://www.dailysabah.com/business/tourism/turkeys-ancient-city-ani-visited-by-34500-tourists-in-2-months?fbclid=IwAR2QodwwXZxyAz9o0dtPTbO4qWKlnKbo7-owiK2qQGaOxxu_Z6vrj4b5hjE․

[2] Christina Maranci. A View from the Top - The Citadel of Ani and its Monuments. https://www.youtube.com/watch?v=bxowZ9trrHg&ab_channel=ArmenianInstitute․

[3] Անիի պատմությունը, գիրք 1 (Հնագույն ժամանակներից մինչև 1945 թվականը), Երևան, 1980; Անիի պատմությունը, գիրք 2 ([945 թվականից մինչև անկումն ու ամայացումը), Երևան, 1982; Անի մայրաքաղաք, Երևան, 1988։

[4] Թադևոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները, Երևան, 1987, էջ՝ 40։

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am