Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՄՓՈՓԵԼՈՎ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
2019 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ




1. Գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

- Տպագրվել են ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի 2018 թ. երկու և 2019 թ. հերթական համարները։ Թարմացվել են ամսագրերի խմբագրական կազմերը: Հանդեսի հոդվածները հավուր պատշաճի գրախոսվել են, պահպանվել են հրատարակման և հղումների պահանջվող միջազգային նորմերը,

- Անգլալեզու հանդեսը՝ “International Journal of Armenian Genocide Studies” վերսկսել է իր համարների թողարկումը երկամյա ընդմիջումից հետո,

- Աշխատակիցների կողմից տպագրվել է 33 գիտական հոդված, որից 8-ը միջազգային հանդեսներում,

- Աշխատակիցները մասնակցել են 20 միջազգային և 4 հանրապետական գիտաժողովների,

- Կազմակերպվել է երկօրյա միջազգային գիտաժողով՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով,

- Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի և վերապրողների, հուշագրությունների և տեսաձայնագրությունների շտեմարանների ստեղծման ծրագիրը,

- Գիտական մշակման են ենթարկվել ֆոնդերում առկա 35 անտիպ հուշագրություն: Նախատեսվում է հուշագրությունները տպագրել մատենաշարով։

2. Գիտակրթական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

- Իրականացրել է եռօրյա ամառային դպրոց հայոց պատմություն դասավանդող երեք տասնյակ ուսուցիչների համար։

- ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից կազմակերպվել է Երևանի և մարզերի միջին և ավագ դպրոցի աշակերտների համար 13 դասախոսություն-քննարկում։

- Կազմակերպվել է 19 մեթոդաբանական սեմինար օտարերկրյա և հայաստանցի մասնագետների մասնակցությամբ։

- Վերսկսվել է Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակի տրամադրումը, որը նախորդ տարի դադարեցվել էր ֆինանսական պատճառներով։

3. Գիտացուցադրական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

Կազմակերպվել են հետևյալ ցուցադրությունները.

- «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան»,

- «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ»,

- «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» (մշտական ցուցադրության մաս),

- «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» (համագործակցությամբ Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի հետ),

- «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ»,

- Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված եռօրյա ցուցադրություն,

- Թանգարանն ընդունել է 42 պաշտոնական պատվիրակություն (Հիշողության պուրակում տնկվել է 12 անվանական արծաթափայլ եղևնի), 97.563 այցելու, կազմակերպվել է տարբեր լեզուներով 2.405 էքսկուրսիա։

4. Գիտաֆոնդային աշխատանքների գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

- Գիտական ֆոնդերը համալրվել են 1.886 ֆոնդային միավորով,

- Գիտական գրադարանը համալրվել է 384 միավորով,

- Թվայնացվել է գիտական ֆոնդերում գտնվող 1156 լուսանկար, 7 անտիպ հուշագրություն (1588 էջ ծավալով), գրաշարվել է ևս 5-ը:

5. Միջազգային համագործակցության գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

- Եռակողմ պայմանագրի կնքում Camp des Milles հիմնադրամի (La Fondation du Camp des Milles – Mémoire et Éducation) և Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի (Le Conseil Départemental des Bouches-du-Rhône) մասնակցությամբ,

- Պայմանագրի վերակնքում Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի հետ։ ՀՑԹԻ-ին է հանձնվել համիդյան շրջանի (1895-1897 թթ.) հայկական կոտորածներին վերաբերող բացառիկ նշանակություն ունեցող թվայնացված արխիվը,

- Կանադայի մարդու իրավունքների թանգարանի, Լեհաստանի Պիլեկի ինստիտուտի և Ավստրալիայի Դիկիենս համալսարանի ժամանակակից պատմությունների ուսումնասիրման խմբի հետ ձեռք է բերվել համաձայնություն 2020 թ. կազմակերպելու եռօրյա միջազգային գիտաժողով՝ “Children and Nation: Forcible Child Transfer and the Genocide Convention through Historical and Contemporary Lenses” խորագրով,

- ICOM թանգարանային ցանցի մաս կազմող ICMEMO (International Committee of Memorial Museums in Remembrance of the Victims of Public Crimes) կազմակերպության 2020 թ. տարեկան գիտաժողովը գումարվելու է Երևանում։

6. Տեղեկատվական-իրազեկման աշխատանքների գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

- Կայքէջն այս տարի իր տեղադրած նյութերի ու ակտիվ քաղաքականության շնորհիվ ապահովել է առավելագույն մուտքերը՝ 3 մլն, որը չգերազանված արդյունք է,

- Մեկնարկել է «Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին» նախագիծը։

7. Տեխնիկական վերազինում և ֆինանսական աջակցություն

- Սանկտ Պետերբուրգում բնակվող գործարար Հրաչյա Պողոսյանը նվիրատվության շնորհիվ գրադարանը վերազինվել է նորաոճ, հատուկ ռելսերի վրա հավաքված մետաղյա գրապահարաններով,

- «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային հասարական կազմակերպության նախագահ Սուրէն Սերայտարեանի նվիրատվության շնորհիվ թանգարանը համալրվել է չորս համակարգիչով, ևս երեք համակարգիչ գնվել է ՀՑԹԻ եկամուտների շնորհիվ,

- Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յասմին Դում-Թրագուտը նվիրել է բարձրորակ սքանավորման սարք,

- Հայաստանի կառավարության օժանդակությամբ մարվել է նախորդ տարիներից կուտակված ավելի քան 10 միլիոն դրամ պարտքը,

- Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ֆինանսական հովանավորության շնորհիվ կազմակերպվել է միջազգային գիտաժողով ու ժամանակավոր ցուցադրություն, հրատարկվելու է ժողովածու,

- Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանի նվիրատվության շնորհիվ թանգարանի մշտական ցուցադրության մեջ բացվել է պատկերասրահ,

- Օգոստոս ամսից վճարովի էքսկուրսիաների համակարգի ներդրումը, թանգարանի գրախանութում գրքերի վաճառքից ստացված եկամուտները, նվիրատվությունների արկղում հավաքված գումարները նույնպես նպատակաուղղվել են թանգարան-ինստիտուտի գործունեությանն առնչվող աշխատանքների իրականացմանը:

8. Աշխատանքների արդյունավետությանը նպաստել են նաև կառուցվածքային մի շարք փոփոխություններ ու ներքին կանոնակարգերի ներդրումը, հստակեցվել են բաժինների գործառույթները, ձևավորվել են նոր բաժիններ:

9. Փոքր աշխատակազմով իրականացվել է շուրջ 100 հա կազմող զբոսայգու կանաչապատման ու բարեկարգման աշխատանքները, տնվել է 760 ծառ։














ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am