Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2020 Թ. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

11.02.2021


Սույն թվականի փետրվարի 16-ին ժամը 14:00 «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա 2020 թ. ընթացքում ՀՑԹԻ կողմից հրատարակված և վերահրատարակված ութ գրքի շնորհանդեսը:

Անցած տարին հրատարակությունների առումով աննախադեպ էր ՀՑԹԻ համար: Աշխատակիցների ջանքերով հրատարակվեց ութ գիրք, այդ թվում ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանի մենագրությունը՝ «Հայոց ցեղասպանության խնդիրը Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններում», Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ֆինանսավորմամբ 2019 թ. կազմակերպված գիտաժողովին ներկայացված զեկուցումների ժողովածուն՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ. միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու»՝ Հարություն Մարությանի և Նարինե Մարգարյանի խմբագրությամբ:

2020 թ. հիմք դրվեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարին, որի շրջանակներում նախատեսվում է հրատարակել ՀՑԹԻ ֆոնդերում պահվող անտիպ հուշագրությունները: 2020 թ. հրատարակվեցին շարքի առաջին չորս գրքերը: Որպես շարքի խորհրդանշական մեկնարկ ընտրվեց Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը»: «Ավրորա» հիմնադրամի աջակցությամբ հրատարակվեցին գրքի անգլերեն ու հայերեն տարբերակները, իսկ Ֆրանսիայի La Region Auvergne-Rhone-Alpes տարածաշրջանի ղեկավարության տրամադրած միջոցներով՝ հուշագրության ֆրանսերեն տարբերակը: Նշենք, որ ի տարբերություն նախորդ հրատարակությունների, նոր հրատարակություններն ընդարձակ, մասնագիտական առաջաբանով են (հեղինակ՝ Լուսինե Աբրահամյան) և շուրջ 100-ի հասնող ծանոթագրություններով (Ռոբերտ Թաթոյան և Լուսինե Աբրահամյան

2020 թ. լույս տեսավ նաև նշված մատենաշարի 4-րդ գիրքը, որի մեջ ամփոփված են ՀՑԹԻ գիտաշխատողներ Ռոբերտ Թաթոյանի և Ռեգինա Գալուստյանի կողմից խմբագրված, ծանոթագրված, առաջաբանով ու հավելվածներով հարստացված ցարդ անտիպ երկու հուշագրություններ՝ «Արամ Մանթաշյան, Արամը չէր կարող Սեյտո լինել» և «Սոկրատ Մկրտչյան, Հուշեր»:

ՀՑԹԻ կողմից հրատարակվել է նաև Ռայմոնդ Գևորգյանի “The Armenian Genocide and Its Consequences” նկարազարդ գրքույկը, ինչպես նաև՝ Ռուբեն Ադալյանի “Remembering and Understanding the Armenian Genocide” գրքույկի չորրորդ, լրացված հրատարակությունը։

Լույս են տեսել նաև ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի 2020 թ. առաջին և երկրորդ համարները, ինչպես նաև՝ “International Journal of Armenian Genocide Studies” 2020 թ. համարը:

Շնորհանդեսին որպես հյուր կմասնակցի Սոնա Մանուկյանը, ով կներկայացնի իր հեղինակած գիրքը՝ «Երբ լռում է մարդկությունը։ Փաստավավերագրական վեպեր»:

Սիրով սպասում ենք Ձեզ:





















ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am