Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն 
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Հանդես  նոր
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
armin
armin
armin
armin
armin




Պետություններ


ԿԱՆԱԴԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎԸ

13 հունիսի 2002թ.


ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ


ՔԱՆԻ ՈՐ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի իշխանություններն առանց ինչ-որ պատճառի կամ հիմնավորմամբ ձերբակալեցին և հետո մահապատժի ենթարկեցին Ստամբուլի հայկական համայնքի 2300 ավելի նշանավոր ղեկավարների միայն նրանց ռասայական և կրոնական պատկանելիության պատճառով, դրանով իսկ 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը դրեցին,

ՔԱՆԻ ՈՐ օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմը որպես քող իր գործողությունների համար, Օսմանյան Թուրքիայի իշխանությունները կարգադրեցին և իրագործեցին Հարավային Անատոլիայի և Կիլիկիայի վեց նահանգներում բնակվող հայերի մշտական ջարդերը, այդ տարածքներում հայերի ներկայությունն իսպառ բնաջնջելու փորձը,

ՔԱՆԻ ՈՐ օսմանյան Թուրքիայի իշխանությունները կոտորածներից հետո կենդանի մնացածներին տեղահանեցին իրենց տներից և հարազատ հողերից, ՔԱՆԻ ՈՐ պատմական փաստերը հստակ վկայում են այն մասին, 1915-1918թթ. տեղ գտած դեպքերը, որոնք բերեցին Արևելյան Անատոլիայի և Կիլիկիայի հայ ազգաբնակչության կոտորածներին ու տեղահանությանը, նշանակում են ցեղասպանություն, ինչպես այդ ձևակերպված է միջազգային սովորույթային իրավունքով և ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին 1948թ. դեկտեմբերի 11-ի ՄԱԿ-ի Հռչակագրով,

ՔԱՆԻ ՈՐ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը խեղաթյուրում է պատմական փաստերը և ժխտում է հայերի ցեղասպանության փաստը,

ՔԱՆԻ ՈՐ Արգենտինայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Ուրուգվայի խորհրդարանները, Եվրոխորհրդարանը և Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության կոտորածները և ճանաչել են, որ դա ցեղասպանություն է նշանակում,

ՔԱՆԻ ՈՐ հայերի ցեղասպանությունը ճանաչվել են նաև Քվեբեկի Ազգային Ասամբլեայի, Օնտարիոյի օրենսդրական Ասամբլեայի և Կանադայի Եկեղեցիների Խորհրդի կողմից,

ՔԱՆԻ ՈՐ ցեղասպանությունը վերապրած հազարավոր հայեր և նրանց սերունդները ներկայումս ապրում են Կանադայում որպես կանադական քաղաքացիներ և հարստացնում են Կանադայի բազմազգ մշակութային ժառանգությունը,

ՔԱՆԻ ՈՐ Կանադան մի երկիր է, որը հպարտանում է օրենքի գերակայությամբ և մարդու իրավունքների ու ազատության հարգանքով,

ՔԱՆԻ ՈՐ ապրիլի 24-ը դարձել է կանադական հայերի և ընդհանրապես ողջ աշխարհում հայկական ծագում ունեցող մարդկանց համար խորհրդանշանական տարեթիվ,

ՔԱՆԻ ՈՐ հայերի ցեղասպանության մասին հարցի լուծումը կարող է օգնել նաև Հարավային Կովկասի մի շարք հնագույն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը,

ՈՐՈՇՎՈՒՄ Է, որ այս պալատը կոչ է անում Կանադայի կառավարությանը`
ա) ճանաչել հայերի ցեղասպանությունը և դատապարտել պատմական ճշմարտության խեղաթյուրման կամ ժխտման ամեն մի փորձ, երբ այն կներկայացվի ինչ-որ նվազ, քան ցեղասպանությունն է, քան մարդկության դեմ կատարված հանցագործությունը, և
բ) ապագայում, յուրաքանչյուր տարի ողջ Կանադայում ապրիլի 24-ը նշել որպես 1,5 միլիոն հայերի, որոնք դարձան քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհեր, հիշատակի օր:


Motion N 44. Debates of the Senate. (Hansard). 1st session 37th Parliament . Volume 139. Issue 124. Thursday, June 13, 2002.



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

genocide
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:

ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90

Զմյուռնիայի աղետը - 90
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

ՀԻՇԻ՛Ր

remember
Շահպազ Բարսեղ, ծնվել է 1883թ. Կ.Պոլիս քաղաքում, հրապարակախոս-խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ  

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2011 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am