Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՔՈՐԻՆԱ ՇԱԹԸՔ
ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿՈՂ ԱՄԵՐԻԿՈՒՀԻՆ

16.02.2017


1894-1896 թթ. արևմտահայերի կոտորածների հետևանքները մեղմելու նպատակով մեծ աշխատանք կատարեց Օտարերկրյա առաքելությունների լիազորների ամերիկյան խորհուրդ (ՕԱԼԱԽ, անգլ.` American Board of Commissioners for Foreign Missions or ABCFM) կազմակերպության աշխատակից օրիորդ Քորինա Շաթըքը:

Նրա հերոսական աշխատանքի արդյունքը դարձավ այն, որ 1895 թ. Ուրֆայի կոտորածների ժամանակ, վտանգելով սեփական կյանքը, իրեն հատկացված տան մեջ պատսպարեց և փրկեց 240 հայի կյանք (60-ը՝ տղամարդիկ, մնացածը՝ կանայք և երեխաներ): Նա նույնիսկ չօգտվեց Այնթապ տեղափոխվելու իրեն վերապահված իրավունքից` գերադասելով օգնել կոտորածներից տուժած հայերին:

Միսիոներուհին ջանք չէր խնայում որբերին խնամելու, անօթևաներին կերակրելու, վիրավորների վերքերը բուժելու գործում: Բողոքական վարժարանի շենքում Քորինա Շաթըքը հիմնում է որբանոց, որտեղ որբերի թիվը հասնում է 300-ի: Որբանոցին կից օրիորդ Շաթըքը բացում է նաև դերձակության, հացագործության, մուճակագործության, երկաթագործության, կոշկակարության և հյուսնության արհեստանոցներ՝ որբերին և այրիներին աշխատանքով ապահովելու համար: 1902 թվականին իր նախկին սան Մառա Հարությունյանի հետ Ուրֆայում կույրերի համար դպրոց է հիմնում և հրատարակում դասագրքեր Բրեյլի գրերի հիման վրա: Կույրերի բրեյլյան այբուբենը նա հարմարեցնում է հայոց լեզվին:

Միսիոներուհի Քորինա Շաթըքի կատարած աշխատանքը հերոսական է, սակայն շատ քչերին է հայտնի:

Նրա սխրանքը լավագույնս բնութագրում է տեղացի հայերից մեկը. «Եթե չլիներ օրիորդ Շաթըքը, մենք չէինք դիմանա ճնշմանը. բոլորս կիսլամացվեինք»:











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

donationforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am