Պետություններ |
ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Ապրիլի 29, 1982
ԲԱՆԱՁԵՎ 74
29 ապրիլի 1982թ.
Ներկայացուցիչների պալատը,
1915թ. սկսած և թուրքական անցյալ վարչակարգի կողմից կազմակերպված հայ ժողովրդի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ`
- 1. Սարսափով նշում է և անկեղծորեն դատապարտում հայ ժողովրդի հանդեպ կատարված ոճիրը, որը բնութագրվում է որպես ցեղասպանություն և որն արմատախիլ արեց հայերին իրենց նախնիների հողերից:
2. Պաշտպանում է հայ ժողովրդի անխախտ իրավունքների լիարժեք վերականգնումը:
3. Ընդգծում է երկարատև բարեկամական համակեցությունը և եղբայրական համագործակցությունը Կիպրոսի հայերի հետ, ինչպես նաև նրանց ներդրումը մեր երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
4. Համարում է այս համակեցությունն իբրև Կիպրոսի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցության իրական հնարավորության ակներևություն` անկախ լեզվի, կրոնի կամ ազգային ծագման:
5. Միաժամանակ անհրաժեշտ է համարում դատապարտել նույն ոճիրը, որը կատարվեց Կիպրոսի ժողովրդի հանդեպ` 1974թ. թուրքական ներխուժումից հետո:
|
|
ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ |
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:
|
ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90 |
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ |
|
ՀԻՇԻ՛Ր |
Շահպազ Բարսեղ, ծնվել է 1883թ. Կ.Պոլիս քաղաքում, հրապարակախոս-խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
|
|