Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Պետություններ


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ Բ Ա Ն Ա Ձ Ե Վ Ը
1. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ»


18 ՀՈՒՆԻՍԻ 1987Թ.



Եվրոպական խորհրդարանը նկատի ունենալով`

- սոցիալիստների խմբի անունից պր. Սաբիի և մյուսների ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 2-737/84թ.),

- պր. Կոլոկոտրոնիսի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի և ապրիլի 24-ը Հայկական ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին (փաստաթուղթ 2-360/ 85թ.),

- Եվրոպական խորհրդարանի քաղաքական հանձնաժողովի զեկուցագիրը (փաստաթուղթ 2-33/ 87թ.),

ա) հաշվի առնելով

- պր. Ժակեի և նրա համախոհների ներկայացրած առաջարկությունը հայ ժողովրդի կացության մասին (փաստաթուղթ 1-782/ 81թ.),

- սոցիալիստների խմբի անունից տիկ. Դյուպորի և պրն. Գլինի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 1-735/ 83թ.),

- տիկ. Դյուպորի գրավոր հարցումը Հայկական հարցի մասին,

- Եվրոպական խորհրդի մշակութային գործերի մինիստրների խորհրդակցության 1986թ. նոյեմբերի 13-ին ընդունված որոշումը, որը վերաբերվում է եվրոպական ճարտարապետական ժառանգության պահպանությանը` ներառյալ եվրոպական տնտեսական համագործակցության երկրների տարածքից դուրս գտնվող հուշարձանները,

բ) համոզմունք հայտնելով, որ Թուրքիայում բնակվող հայ ժողովրդի ճանաչումն իսկ ենթադրում է նրա ճանաչումը որպես ինքնատիպ էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական փոքրամասնություն,

գ) նկատի ունենալով, որ հայերը ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի համաձայն այդ իրադարձությունները (1915թ. կոտորածները) որակում են որպես կազմակերպված ցեղասպանություն,

դ) նկատի ունենալով, որ թուրքական պետությունը մերժում է ցեղասպանության մեղադրանքը որպես անհիմն,

ե) հաստատելով, որ թուրքական կառավարությունը, մերժելով մինչև օրս ճանաչել 1915թ. ցեղասպանությունը, շարունակում է այդպիսով զրկել հայ ժողովրդին իր սեփական պատմության իրավունքից,

զ) նկատի ունենալով, որ պատմականորեն ապացուցված Հայկական ցեղասպանությունը մինչև այժմ ոչ ենթարկվել է քաղաքական դատապարտման և ոչ էլ ստացել է համապատասխան հատուցում,

է) նկատի ունենալով, որ Թուրքիայի կողմից Հայկական ցեղասպանության ճանաչումը այսուհետև կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական իրավունքի վերականգման խորապես մարդկային ակտ, որը միայն պատիվ կարող է բերել թուրքական կառավարությանը,

ը) խորապես ափսոսանք հայտնելով և դատապարտելով 1973-ից 1986թթ. ընթացքում հայկական խմբավորումների անիմաստ ահաբեկչությունը, ինչպես նաև բազմաթիվ մահափորձեր, որոնց հետևանքով զոհվեցին կամ վիրավորվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ, ինչը դատապարտվեց հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից,

թ) նկատի ունենալով, որ իրարահաջորդ թուրքական կառավարությունների անհաշտ դիրքորոշումը Հայկական հարցի նկատմամբ ոչ մի կերպ չի նպաստել լարվածության թուլացմանը`

1.Այն կարծիքն է հայտնվում,որ Հայկական հարցը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների հարցը պետք է քննարկվեն Թուրքիայի և Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում. ընդգծում է, որ ժողովրդավարությունը կարող է արմատապես հաստատվել երկրում (Թուրքիայում) այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի և հարստացնի իր պատմությունն իր էթնիկական և մշակութային այլազանությամբ:

2. Գտնում է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված “Ցեղասպանությունը կանխելու և դրա համար պատժելու մասին” կոնվենցիայի:
Նշում է միաժամանակ,որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար և ամենայն հաստատակամությամբ ընդգծում է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանություն առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ:

3. Պահանջում է (Եվրոպական) խորհրդից ճնշում գործադրել ներկայիս կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917թթ. հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը և այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի և հայերի լիազոր պատվիրակների միջև:

4. Ելնում է նրանից, որ հայ ժողովրդի դեմ անցյալում երիտթուրքական կառավարության գործադրած ցեղասպանության ներկայիս ճանաչումից հրաժարումը թուրքական կառավարության կողմից, Հունաստանի հետ գոյություն ունեցող վիճելի հարցերում միջազգային իրավական նորմերի կիրառումից հրաժարումը, Կիպրոսում թուրքական օկուպացիոն զորքերի պահպանումը, ինչպես նաև քրդական իրադարձությունների ժխտումը, այդ երկրում (Թուրքիայում) իսկական պառլամենտական ժողովրդավարության բացակայությունը, անհատական, հասարակական ու հատկապես կրոնական ազատությունների ոտնահարումը` այս ամենը հանդիսանում են անհաղթահարելի արգելքներ Եվրոպական Տնտեսական Համագործակցության կազմի մեջ Թուրքիայի հնարավոր ընդունման հարցի քննարկման համար:

5. Նկատի ունենալով տեղի ունեցած (հայ ժողովրդի) ողբերգությունը, միանում է ազգային ինքնատիպությունը զարգացնելու նրա ցանկությանը, երաշխավորելու իր իրավունքը որպես փոքրամասնություն և անարգել օգտվելու մարդու և քաղաքացիների իրավունքներից, ինչպես որ դրանք սահմանված են մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթներում ու նրա համապատասխան արձանագրություններում:

6. Վճռականորեն պահանջում է, որ Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության ազգային ինքնության, նրա լեզվի, կրոնի, մշակույթի և կրթության համակարգի նկատմամբ ցուցաբերվի արդար վերաբերմունք, նաև հանդես է գալիս պատմական հուշարձանների պահպանության գործի բարելավման, այդ թվում նաև` թուրքահայերի կրոնական-ճարտարապետական ժառանգության պահպանման ու կոնսերվացման օգտին և ցանկություն է հայտնում, որպեսզի եվրոպական տնտեսական համագործակցությունն ուսումնասիրի այդ նպատակին օժանդակող հնարավոր միջոցներ ձեռնարկելու հարցը:

7. Այս կապակցությամբ կոչ է անում Թուրքիային անշեղորեն պահպանել իր երկրում ոչմահմեդական փոքրամասնությունների իրավունքները, ինչպես որ այդ պարտադրում են նրան 1923թ. Լոզանի պայմանագրի 37-45-րդ հոդվածները, ստորագրված եվրոպական տնտեսական համագործակցության անդամ պետությունների մեծամասնության կողմից:

8. Համարում է, որ հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև թուրքահայերի կրոնական ճարտարապետական ժառանգության պահպանումն ու կոնսերվացումը պետք է դիտել որպես ժամանակակից Թուրքիայի տարածքում դարերի ընթացքում զարգացում ապրած բոլոր քաղաքակրթությունների` մասնավորապես Օսմանյան կայսրությանը մաս կազմած քրիստոնյա փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված լայն քաղաքականության բաղկացուցիչ մաս:

9. Կոչ է անում, այսպիսով, Եվրոպական Տնտեսական Համագործակցությանը` տարածել Թուրքիայի հետ համագործակցության համաձայնությունը նաև մշակութային ասպարեզի` այդ երկրում քրիստոնեական կամ այլ ինչպես, օրինակ, դասական անտիկ շրջանի, խեթական, օսմանյան և այլն քաղաքակրկրթությունների ժառանգությունը պահպանելու նպատակով:

10. Իր մտահոգությունն է հայտնում այն դժվարությունների առթիվ, որոնց առնչվում է Իրանի հայ համայնքը մայրենի լեզվի գործածության և կրոնական կանոններին համապատասխան կրթության գործը կազմակերպելու հարցում:

11. Հանդես է գալիս ընդդեմ Խորհրդային Միությունում հայ ազգաբնակչության անհատական ազատությունների խախտումների:

12. Վճռականորեն դատապարտում է առանձին կազմակերպությունների կողմից ի գործ դրվող բոլոր բռնի գործողություններն ու ահաբեկչական ձևերը, որոնք հատկանշական չեն հայ ժողովրդի համար, և հաշտության կոչ է անում հայերին ու թուրքերին:

13. Կոչ է անում եվրոպական տնտեսական համագործակցության անդամ երկրներին հռչակելու «20-րդ դարում գործադրված ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճրագործությունների հիշատակի օր», մասնավորապես, այն ոճրագործությունների, որոնց զոհ գնացին հայերն ու հրեաները:
Վավերացնում է իր պարտավորությունը` իրապես նպաստելու հայ և թուրք ժողովուրդների միջև բանակցությունների իրականացման նպատակը հետապնդող նախաձեռնություններին:

14. Հանձնարարում է իր նախագահին` սույն բանաձևը փոխանցելու (Եվրոպական պառլամենտի քաղաքական) հանձնաժողովին, Եվրոպական հորհրդին, Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամերկրների արտաքին գործերի մինիստրների խորհրդակցությանը, “ԵՏՀ-Թուրքիա” ընկերակցության խորհրդին, ինչպես նաև թուրքական, իրանական և սովետական կառավարություններին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:



ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ


Փաստաթուղթ 8091
24 ապրիլի, 1998
2. 1915Թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գրավոր հռչակագիր թիվ 275

Այս գրավոր հռչակագրի պատասխանատուները միայն այն անդամներն են, որ ստորագրել են այն.
1. 1915թ. Ապրիլի 24-ը նշվում է իբրև Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ոչնչացման ծրագրերի իրագործման սկիզբ:
2. Այսօր մենք հիշատակում ենք այն տարելիցը, ինչը կոչվել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, և մենք ընդունում ենք հայ զոհերի հիշատակն իբրև հանցագործություն ընդդեմ մարդկության:
Ստորագրյալներ.
Ռուդի, Ֆրանսիա, SOC
Ջիմբրուն, Ֆրանսիա, LDR
Մաթթեի, Ֆրանսիա, LDR
Միշել, Ֆրանսիա, SOC
Սքրեյներ, Ֆրանսիա, EDG
Վրեթթոս, Հունաստան, SOC
Զիսսի, Հունաստաբ, SOC
Կատսելի, Հունաստաn
Մագինաս, Հունաստան, EPP/CD
Լոուլ, Հունաստան, UEL
Ստեոլեա, Ռումինիա, EDG
Լուկին, Ռուսաստան, LDR
Մարմագով, Ուկրաինա, UEL
Օլեյնիկ, Ուկրաինա, UEL
Զեբրովսկու, Ռուսաստան, NR
Սչայդեր, Ավստրիա, SOC
Քրիստոդոլիդես, Կիպրոս, UEL
Ֆրահմ, Դանիա, UEL
Կուլբակա, Ռուսաստան, UEL
Լազարեսկու, Ռումինիա, LDR
Վերսփագետ, Նիդեռլանդներ, SOC
Միգնոն, Ֆրանսիա, EDG
Լենգագնե, Ֆրանսիա, SOC
Դիս, Նիդեռլանդներ, LDR
Վոլթջեր, Նիդեռլանդներ, SOC
Սլոբոդնիկ, Սլովակիա, SOC
Գոնգալես Լաքսե, Իսպանիա, SOC
Գրոս, Շվեկցարիա, SOC
Լորդ Ռասելլ-Ջոնսթոն, Միացյալ թագավարություն, LDR
Լաուրիսելա, Իտալիա, SOC
Թուրինի, Իտալիա, EDG
Ամորուստ, Իտալիա, EDG
Էլո, Ֆինլանդիա, SOC
Պերիերա Մարկիզ, Պորտուգալիա, SOC
Ստաս, Բելգիա, EPP/CD
Մոտա Ամարալ, Պորտուգալիա, EPP/CD
Վյուվադիլ, Չեխիայի Հանրապետություն, SOC
Փլեչաթա, Չեխիայի Հանրապետություն, EDG
Ստեպովա, Չեխիայի Հանրապետություն, SOC
Ջանեսեք, Չեխիայի Հանրապետություն, EPP/CD
Սվոբոդա, Չեխիայի Հանրապետություն, SOC
Կալուս, Չեխիայի Հանրապետություն, EDG
Սքուիմեր, Ավստրիա, EPP/CD
Կուզմիկաս, Լիտվա, EDG
Զինգերիս, Լիտվա, EDG
Գիլիս, Լիտվա, SOC
Ռասկինիս, Լիտվա, EPP/CD
Սյուփալիա, Լիտվա, LDR
Միրվոլլ, Նորվեգիա, UEL
Մաքսիմուս, Բելգիա, SOC
Նովակովա, Չեխիայի Հանրապետություն, EPP/CD1




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

genocide
20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության
12-րդ գիտաժողով
8-12 հուլիս 2015, Երևան

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2017Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

genocide
Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն

Հոկտեմբերի 23-24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի հայոց թեմը համատեղ կազմակերպում են «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն» խորագրով միջազգային գիտաժողով:

ՀԻՇԻ՛Ր

remember
Տիգրան Փոլատյան, ծնվել է 1876 թ.: Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Այնթապի Ներսեսյան, Ադենական վարժարաններում, ապա Սսում, Ուրֆայում, Տիգրանակերտում և այլուր: 1915 թ. տարագրվել է Դեր Զոր: Այնտեղի բանտում ենթարկվել է կտտանքների և սպանվել 1916 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2016 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am