Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Պետություններ


Գերմանիայի Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի տեքստը



«101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության (Völkermord) հիշատակին.
Բունդեսթագը սահմանում է.

Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ:

Խորհրդարանը դատապարտում է երիտթուրքական կառավարության արարքը, որը հանգեցրեց Օսմանյան Կայսրությունում հայերի գրեթե ամբողջական բնաջնջմանը: Բացի այդ, ջարդերին զոհ գնացին այլ քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, խալդեր:

Երիտթուրքական կառավարության հրամանով 1915-ի ապրիլի 24-ին օսմանյան Կոստանդնուպոլսում սկսվեցին ավելի քան 1 մլն հայերի պլանավորված աքսորն ու ջարդերը: Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների եւ, այո, ցեղասպանությունների (Völkermord) օրինակ է, որոնցով այդպես սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը: Դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատվությունն է կրում:

Բունդեսթագը ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների եւ միսիոներների միանշանակ տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգեցնելու համար: Բունդեսթագում հիշատակումը նաեւ առանձնահատուկ հարգանքի դրսեւորում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի նկատմամբ:

Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը:

Բունդեսթագը հարգում է ոչ միայն անասելի դաժան հանցագործությանը զոհ գնացած նահատակներին, այլ նաեւ նրանց, որոնք, ավելի քան 100 տարի առաջ ծանր իրավիճակում ընդդիմանալով իրենց կառավարությանը, փրկել են հայ կանանց, երեխաներին եւ տղամարդկանց:

Բունդեսթագը կոչ է անում դաշնային կառավարությանը ուշադրություն հատկացնել 1915-ին հայերի ջարդերի եւ տեղահանությունների հիշատակմանը:

Բունդեսթագը իր որոշումն ամրապնդում է 2005-ի Drs. 15/5689 որոշմամբ, որը նվիրված էր զոհերի հիշատակմանն ու թուրքերի եւ հայերի պատմության առերեսմանը: Դրա նպատակն է նպաստել հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանը: 2015-ի ապրիլի 24-ին հիշատակման 100-ամյակի կապակցությամբ բոլոր բանախոսները դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին Գերմանիայի նախագահը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, հիշատակեց զոհերին, ինչպես նաեւ՝ հաշտեցման կոչ արեց: Գերմանական կայսրությունը իր մասնակի պատասխանատվությունն է կրում այդ իրադարձությունների համար:

Բունդեսթագը ընդունում է Գերմանիայի առանձնահատուկ պատմական պատասխանատվությունը: Այդ թվում նա պետք է նաեւ հայերին ու թուրքերին աջակցի հաշտեցման գործընթացում:

Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական եւ քաղաքական կրթության առջեւ պարտականություն է ծառանում`ուսումնական ծրագրերում եւ նյութերում ընդգրկել հայերի տեղահանման եւ բնաջնջման պատմությունը որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս`ավանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարեւոր դեր ունեն կատարելու հատկապես ԳԴՀ-ի երկրամասերը:

Գերմանիայի Բունդեսթագն համարում է, որ տեղահանումների եւ կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը` հաշվի առնելով Գերմանիայի դերը եւ նկատի ունենալով նյութի ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաեւ նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցությանը:

Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաեւ Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում այն նախաձեռնությունների եւ ներդրումների աճը, որոնք ուղղված են հայերի նկատմամբ իրագործված հանցագործության քննությանն ու թուրքերի եւ հայերի միջեւ հաշտեցմանը:

Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարությանը` 1915թ. հայերի դեմ իրագործված տեղահանումների եւ կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստավորմանն ուշադրություն հատկացնելու գործում: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաեւ հարցի արծարծմանն ու օժանդակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն:

Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս, թե որքան դժվար է յուրաքանչյուր հասարակության համար`անդրադառնալ իր պատմության մութ էջերին: Այսուհանդերձ պատմության անաչառ հետազոտումը թերեւս հաշտության ամենակարեւոր հիմքն է հանդիսանում ինչպես տվյալ հասարակության ներսում, այնպես էլ նրա ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մեջ: Ընդ որում այստեղ պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը եւ այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը: Բացի այդ անցյալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ եւ խոչընդոտել յուրաքանչյուր քայլի, որ վերստին կարող է սպառնալ մարդկանց ու ժողովուրդներին:

Գերմանիայի Բունդեսթագը տեղյակ է Հայաստանի եւ Թուրքիայի կողմից 2005 թվականից ի վեր նախաձեռնվող մերձեցման փորձերից եւ կոչ է անում թե ոգեկոչման եւ թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետությունների միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ լարված`կրելով փոխադարձ անվստահության կնիքը: Գերմանիան պետք է օժանդակի հայերին եւ թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է հանդիսանալ թե´ ներկայի եւ թե´ ապագայի համար:

Թուրքիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարեւոր է նաեւ կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով:

Այսպիսով՝ Գերմանիայի Բունդեսթագը Դաշնային կառավարությանը կոչ է անում՝

- 2015-ի ապրիլի 24-ին խորհրդարանում 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած քննարկումների ոգուն համահունչ շարունակել հետագա հանրային լայն քննարկումները 1915-1916թթ. հայերի զանգվածային տեղահանումների եւ բնաջնջման, ինչպես նաեւ այդ գործում Գերմանական ռեյխի ունեցած պատասխանատվության շուրջ:

- Թուրքական կողմին խթանել առերեսվել ժամանակին կատարած ջարդերի եւ տեղահանումների հետ եւ դրանով դնել հայկական կողմի հետ անհրաժեշտ հաշտեցման հիմքը:

- Շարունակել նպաստել հայերի ու թուրքերի հաշտեցմանը, որը պետք է տեղի ունենա անցյալի վերանայման, մերձեցման եւ պատմական մեղքի ներողության միջոցով:

- Շարունակել գիտական, քաղաքացիական եւ մշակութային միջոցառումները Թուրքիայում եւ Հայաստանում:

- Վերագնահատել պատմական դեպքերը, որոնց միջոցով Հայաստանն ու Թուրքիան առաջին քայլը կկատարեն դեպի հաշտեցում եւ աջակցել վաղուց հասունացած հայ-թուրքական կարգավորմանը:

- Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին խրախուսել շարունակել այս պահին լճացած միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

-Ջանքեր գործադրել 2009-ի ցյուրիխյան արձանագրությունները հայկական եւ թուրքական կողմից վավերացնելու համար, որոնք նախատեսում են գիտնականների հանձնաժողով ստեղծել, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ բացել սահմանները:

- Աջակցել, որպեսզի Թուրքիայի Հանրապետությունում սկսված հայկական հուշարձանների պահպանման գործընթացը շարունակվի եւ ինտենսիվանա:

- Ֆինանսական հնարավորություների շրջանակներում շարունակել Գերմանիայում գիտական, մշակութային եւ քաղաքացիական հասարակության ոլորտում նախագծերի եւ նախաձեռնությունների աջակցությունը, որոնք վերաբերում են 1915-1916թթ. իրադարձություններին»:


Հիմնավորում

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի բնաջնջումը հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար մեծագույն եւ ծանրագույն հետեւանքներ ունեցող աղետ էր: Անկախ աղբյուրների հաշվարկներով տեղահանումներին եւ զանգվածային ջարդերին զոհ գնացին միլիոնից ավելի հայեր: Բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ եւ միջազգային կազմակերպություններ հայերի տեղահանումներն ու բնաջնջումը որակում են որպես ցեղասպանություն: Ինչպես կրոնը եւ լեզուն, այնպես էլ բռնագաղթերի եւ կոտորածների հիշողությունը կարեւոր նշանակություն ունի այս ժողովրդի ինքնության համար:

Գերմանիայի Բունդեսթագը հիշում է այս իրադարձությունները` նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի մասին հիշողության համատեքստում: Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն էր: Տեղյակ լինելով հայերի հետապնդումների եւ սպանություների մասին, Գերմանական կայսրության այն ժամանակվա կառավարությունը այնուամենայնիվ ոչինչ չձեռնարկեց: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատասխանատվություն է կրում այս հանցագործության հետ առերեսման եւ դրա մասին հիշողությունը արթուն պահելու համար օժանդակություն ցուցաբերելու գործում:

Չնայած փաստերի առկայությանը, Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ հայերի տեղահանությունը, հետապնդումը եւ կոտորածը նախապես ծրագրված են եղել եւ որ տարհանման ճանապարհին տեղի ունեցած զանգվածային ջարդերն օսմանյան կառավարության կողմից կանխամտածված են եղել:

Ընդհանուր առմամբ ջարդերի եւ տեղահանումների ծավալը Թուրքիայում դեռեւս կասկածի տակ է դրվում: Այնուամենայնիվ կան նաեւ հակառակ միտումներ: 2008թ. թուրք-հայկական մերձեցման հուսադրող առիթ կար, երբ երկու երկրների նախագահները ներկա գտնվեցին Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղին` ի ցույց դնելով իրենց կամքը հետագա բանակցություններ վարելու հարցում: 2009թ. երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություն, որը, ի թիվս այլոց, նախատեսում էր ստեղծել պատմությունը գիտականորեն ուսումնասիրող հանձնաժողով: Սակայն մինչ օրս այդ արձանագրությունը չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից:

Երկու ժողովուրդների միջեւ հաշտեցման մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, եթե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հիմնավորապես պարզաբանվեն եւ փաստերն այլեւս չժխտվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ հայերի տեղահանման եւ սպանությունների պատմության հետ առերեսվելիս պատմաբանները եւ լրագրողները Թուրքիայում կարողանան ազատ գործել` չվախենալով քաղաքական հետապնդումներից: Բնաջնջման թեմայի հետ առնչվող բազմաթիվ նախաձեռնություններ կան արդեն Թուրքիայում: Տարիներ շարունակ այս թեման թուրքական հասարակության իրարամերժ քննարկման առարկա է դարձել: Այս զարգացումները ողջունելի են այնքանով, որքանով ողջունելի են քաղաքացիական հասարակությունների այն անդրսահմանային նախագծերը, որոնք տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն են ստանում ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

Գերմանական կայսրությունը, որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, նույնպես խորապես ներգրավված էր այդ իրադարձություններում: Գերմանական կայսրության ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ղեկավարությունները ի սկզբանե տեղեկացված էին հայերի հետապնդումների եւ սպանությունների մասին: Երբ ավետարանչական եկեղեցու աստվածաբան դր. Յոհաննես Լեփսիուսը 1915թ. հոկտեմբերի 5-ին Գերմանիայի Ռայխսթագում ներկայացրեց 1915թ. հուլիս/օգոստոս ամիսներին Կոստանդնուպոլսում իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, գերմանական կայսրության ղեկավարությունն այդ թեման ամբողջությամբ ենթարկեց գրաքննության: Իր «Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին զեկույցը», Լեփսիուսն անմիջականորեն ուղարկել էր նաեւ Ռայխսթագի պատգամավորներին, որը սակայն 1916թ. գերմանական ռազմական գրաքննության կողմից նույնպես արգելվել եւ բռնագրավվել էր: Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1919թ. այն փոխանցվեց պատգամավորներին: Չնայած գիտության եւ քաղաքականության ոլորտի ներկայացուցիչնեչի, ինչպես նաեւ եկեղեցականների եւ գերմանացի բազմաթիվ անհատների անհապաղ խնդրագրերին` այդ թվում քաղաքական այնպիսի գործիչների, ինչպիսին են Ֆիլիպ Շնայդեմանը, Կարլ Լիբկնեխտը կամ Մաթիաս Էրցբերգերը, եւ ավետարանչական ու կաթոլիկ եկեղեցիների նշանակալի հեղինակությունների, ինչպիսին են Ադոլֆ ֆոն Հառնակը եւ Լորենց Վերթմանը, գերմանական կայսրությունն իր օսմանյան դաշնակցի վրա որեւէ ճնշում չգործադրեց:

Օսմանյան կայսրությունում գերմանացի դեսպանների եւ հյուպատոսների զեկույցների վրա հիմնված Գերմանայի արտգործնախարարության ակտերը նույնպես հաստատում են կոտորածների եւ տեղահանումների պլանավորված իրականացման փաստը: Դրանք այդ ժամանակ կատարված դեպքերի կարեւորագույն պետական տեղեկատվությունն են : ԳԴՀ ատգործնախարարությունը դեռեւս տարիներ առաջ այդ ակտերը հասանելի էր դարձրել: 1998թ. այդ ակտերի մի ամբողջական փաթեթ միկրոֆիշի տեսքով փոխանցվել է Հայաստանին: Դրանից անմիջապես հետո Թուրքիան նույնպես ստացել է այդ ակտերի մեկ օրինակ:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am