Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Վերապրողների վկայություններ

«ԹՈՒՐՔ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵՑ ԻՐ ՄՈՏ, ԱՊԱ ԶՈՐՔԻՆ ՈՒ ՔՐԴԵՐԻՆ ՀՐԱՄԱՅԵՑ ԽՈՒՄԲ-ԽՈՒՄԲ ԿՈՏՈՐԵԼ»

ԳևՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
8 ՕԳՈՍՏՈՍԻ, 1916 Թ., ԵԱՐՄՋԱ


Սալմաստի Հաթավան գյուղից Գևորգ Մկրտչյանը պատմում է՝ 500 տուն ունեցող իրենց գյուղում ռուսների նահանջից հետո 40 ընտանիք չէր գաղթել: Հաթավան էին եկել նաև շրջակա գյուղերի մի քանի ընտանիք: Թուրք հրամանատարը նրանց հրավիրել է կառավարության կարգադրած օգնությունը բաժանելու, ապա կանոնավոր զորքին և քրդերին հրամայել խումբ-խումբ կոտորել:



mkrtchian
Պատմողն է Գէորգ Մկրտչեան Սալմաստի Հաւթվան գիւղէն, այժմ կապրի Հին Նախիջևանի Եարմջա գիւղը.

«1914 թ. դեկտեմբերի 21-ի ռուսական նահանջի ատեն 500 տունէ բաղկացեալ զուտ հայաբնակ Հաւթվան գիւղէն 40-ի չափ ընտանիք տեղը մնացին ծերերու և երեխաներու հետ միասին: Այդտեղ էին հաւաքւած և շրջակայ գիւղերէն մնացած ընտանիքները կամ առանձին անհատները: Թիւրք հրամանատարը հրաւիրեց բոլոր պարսիկներու մօտ ապաստանած հայերը, որ գան նպաստ ստանան, որովհետև կառավարութիւնը կարգադրած է մնացողներուն, իբրև ռայահպատակի, ապրուստի միջոցներ հայթայթել: Հաւաքելէն յետոյ կը հրամայէ, որ հայերը խումբ-խումբ տանին` կոտորեն: Կանոնաւոր զօրքերը և քիւրտ խաժամուժը ժողովուրդը խումբերու կը բաժնեն և կը կոտորեն` որը զէնքով, որը կացինով, որը անդամահատութիւններու ենթարկելով:

Ունեցածները բոլորը թալանի կուտան: Առևանգուածներ կան, բայց չգիտենք, թէ այդպիսիներու թիւը քանիսի կը հասնի:

Անցեալ 1915 թ. Տ[էր] Մկրտիչ քահանան Հաւթվան կերթայ և անձամբ տեսած է, որ Հաւթվանի հարաւային-արևելեան կողմը մօտ 30 արշին երկարութեամբ և 15 արշին լայնութեամբ մեծ փոսի մէջ դարսած են մեռեալներ: Մեր գիւղացիները կրկին հոն կերթան, ռուս զօրապետները դէս-դէն թափթփուած դիակները հաւաքել կուտան և շարք-շարք կը թաղեն, յետոյ վրան քիչ մը հող կը լցնեն և ապա նոր դիակներ կը լեցնեն մինչև որ դիակները կը սպառին:

Երկիր չմեկնող հաւթվանցիները մեծ մասամբ կապրին Թիֆլիսի մէջ, մնացածները կապրին Կովկասի զանազան շրջաններում:

Կոտորած չէ եղած Խոյի Մահլազան գիւղ` 20 տուն, Սալմաստի Շէյթանավա` 18 տուն հայ, Սալմաստի Քալաշան զիւղ` 20 տուն հայ: Անոնք նախապէս նահանջած լինելով, իրենց ամբողջ ստացուածքը յափշտակուած է քիւրտերու կողմանէ:»

Պատմողը անգրագէտ է:
[Գրի առնող` Համբարձում Գալուստեան]
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թ. 13-ի շրջ, բնագէր, ձեռագիր:


Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 377 – 378:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Մուրադ Կյուրիկյան, Սեբաստիայի հայտնի հնչակյան գործիչներից: 1915 թ. ձերբակալվել է: 40 օր բանտում անասելի չարչարանքների է ենթարկվել և դաժանաբար սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2016 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am