Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՐՐԻ ՇՏՈՒՐՄԵՐ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱԿԱՆԱՏԵՍ
«Երիտթուրքերի ծրագիրը ոչ միայն «Մեծ Թուրքիա» էր, այլև առաջին հերթին զուտ թուրքական Թուրքիա»



Դոկտոր Հարի Շտուրմերը պատկանում է այն գերմանացիների խմբին, որոնք չհամաձայնվելով Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիայի քաղաքականության հետ, իրենց դժգոհությունը հայտնում էին գրքերում, բրոշյուրներում, հանրային դասախոսություններում: Ականատեսը դառնալով Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջմանը, նա շարադրել է իր հուշերը, որը Հայոց ցեղասպանության պատմությունն ուսումնասիրելու և Օսմանյան կայսրության ներքին քաղաքականությունը հասկանալու հրաշալի աղբյուր է:

Վիրավորվելու պատճառով բանակից զորացրվելով 1915-1916 թթ. Շտուրմերը դարձավ «Kölnische Zeitung» թերթի թղթակիցը Կոստանդնուպոլսում: Մինչ Առաջին համաշխարհայինը նա մասնակցել էր գերմանական գաղութային պատերազմին Նամիբիայում, որի արդյունքը դարձավ հերերոների ցեղասպանությունը: Չնայած աֆրիկյան փորձառությունը նրա գրվածքներում չհանգեցրեց եվրոպական գաղութատիրության հանդեպ քննադատական մոտեցման դրսևորմանը, այնուամենայնիվ տարիներ անց դա բերեց Միություն և առաջադիմություն կոմիտեի («իթթիհաթ վե թերաքքի», երիտթուրքեր) հակահայկական քաղաքականության մոլի քննադատությանը: Նա հրաժարվեց պաշտոնից և չեզոք Շվեյցարիայում բնակվելու թույլտվություն ստանալով, առանց որևէ արտաքին ճնշման, գերմաներենով շարադրեց իր հուշերը, որին հետևեցին ֆրանսերեն և անգլերեն թարգմանությունները: Այստեղ հեղինակն ընդգծում է Գերմանիայի կառավարության դժկամությունը միջամտելու և դադարեցնելու Օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացումը: Գիրքը մեծ աղմուկ հանեց ոչ միայն ընդդեմ Քառյակ միության երկրների հնչեցված մեղադրանքների, այլև Անտանտի տերությունների կողմից քարոզչական գործիք դառնալու մեծ պոտնեցիալի համար:

Շարադրանքում առկա են մի շարք պատմական սխալներ, օրինակ Զոհրապի և Վարդգեսի անունները ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալված հայ մտավորականների անվանացանկում նշելը: Բայց ընդհանուր առմամբ, Շտուրմերը գիրքը շարադրելիս ապավինում է թուրք և գերմանացի պաշտոնյաների, դիվանագետների, մտավորականների, սպաների հետ իր անձնական ծանոթությունների և նրանց հայտնած տեղեկությունների վրա: Օրինակ՝ գրքի հետևյալ մեջբերումը ցույց է տալիս թուրքերի անկարողությունը հասկանալու հայկական բարեփոխումների հիմքը և ողջ կայսրության համար դրանց անհրաժեշտությունը: Էրզրումի վալին խոսակցության ժամանակ հեղինակին մեկ անգամ ասել է. «Թուրքական կառավարությունն ու հայ ժողովուրդը ամուսնու և կնոջ հարաբերությունների մեջ են, և ցանկացած երրորդ անձ, ով կնոջ հանդեպ համակրանք է զգում, կամ զայրույթ` կնոջը ծեծող ամուսնու նկատմամբ, ավելի լավ կանի չխառնվի այս ընտանեկան կռիվներին» (1): Վերոհիշյալ բոլոր աղբյուրները հեղինակին բավարար հիմք են տալիս փաստելու կոտորածների ծրագրավորված բնույթը` տեղահանությունը նշելով որպես դրանց հիմնական մեթոդ: Հայերի ոչնչացման իրական պատճառը, ըստ Շտուրմերի, ծագող թուրքական ազգայնականությունն էր, և նա հավատում էր, որ կայսրության հունական և հրեական համայնքները դառնալու են դրա հաջորդ թիրախները: Բազմակողմանի տեղեկություն է հաղորդվում երիտթուրքերի նպատակների և գործունեության վերաբերյալ: Լավ են բնութագրված թուրք պետական գործիչների, մասնավորապես Էնվերի, Թալեաթի և Ջեմալի կերպարները: Հատուկ շեշտադրվում է կառավարության գաղափարախոսության փոփոխությունը. հրաժարումը պան-իսլամիզմից հօգուտ թուրքիզմի և պանթուրքիզմի. «Մենք տեսնում ենք շատ պարզ ապացույց այն բանի, որ նոր թուրքական շարժումը զուտ ռասայական շարժում է, այն ոչ այլ ինչ է, քան պանթուրքիզմ դրսից և ներսից, և շատ քիչ կապ ունի կրոնական հարցերի կամ իսլամի հետ»: Ականատեսը նաև պարզաբանում է, որ այս քաղաքականությունն իրականացվում է երկրի միայն ոչ թուրք բնակչության հաշվին (2): Նա նկարագրում է ոչ միայն համընդհանուր թրքացման «մոլի տենչը», այլև դրան ուղղված քայլերը: Շտուրմերը ընդգծում է, որ երիտթուրքերի ծրագրի խնդիրը ոչ թե «Մեծ Թուրքիայի», այլ զուտ թուրքական Թուրքիայի կառուցումն էր. «Ձեռքի տակ եղած լավագույն միջոցը հայերի սարսափելի հետապնդումներն էին, որոնք հրաշալիորեն մաքրեցին (միատարր դարձրին – Ռ.Գ.) բնակչությունը» (3): Ըստ հեղինակի, ինչ-որ պահի երիտթուրքերը գիտակցեցին «Անատոլիայի» հսկայական կարևորությունը ազգային տեսանկյունից, թեև Անատոլիայի «հայտնագործումը» և Թուրքիայի սոցիալական քաղաքականությունն ոչ այլ ինչ էր, քան կառավարության կողմից իրականացվելիք թրքացման հետագա միջոցառումների խելացիորեն մշակված արդարացում (4):

Թրքացման քաղաքականության մաս էր կազմում տնտեսության ազգայնացումը: Այս շարքում առաջին քայլը կապիտուլյացիաների վերացումն էր, որին հաջորդեց լեզվի ստանդարտացումը: Արգելվեցին նախ ֆրանսերեն ցուցանակները, այնուհետև գերմաներեն՝ չնայած վերջինս կայսրության դաշնակիցն էր և հիմնական ֆինանսական աջակիցը: Գործարար գրագրությունը պարտադրվում է իրականացնել միայն թուրքերենով: Այս քաղաքականությունից տուժել են նույնիսկ ուսումնական հաստատությունների գերմանացի աշխատակիցները, ովքեր չէին խոսում թուրքերեն: Հեղինակը ցույց է տալիս, որ հայկական գույքի բռնագրավումը և յուրացումը այս փուլի կարևոր բաղադրիչն էր:

Թեև գիրքը բացահայտում է հեղինակի կողմից թուրքերի և Արևելքի կանխակալ ընկալումը (որոշ դեպքերում նույնիսկ նրա հակասեմական հայացքները), ընդհանուր առմամբ այն արժեքավոր աղբյուր է Օսմանյան կայսրության ընդհանուր իրավիճակի, թուրքական ազգայնականության և երկրի քրիստոնյա ժողովուրդների ոչնչացման հատումն ուսումնասիրելու համար:





Ռեգինա Ա. Գալուստյան, միջազգայնագետ-պատմաբան
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հայցորդ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Կրթական ծրագրերի բաժնի գիտաշխատող







Հարրի Շտուրմերի գրքի 1917 թ. հրատարակության կազմը


Գերմանական թողարկման քարոզչական բացիկներ, ՀՑԹԻ հավաքածու


Գերմանական թողարկման քարոզչական բացիկներ, ՀՑԹԻ հավաքածու


Գերմանացի զինվորները Հեքիմխանի մոտ սպանված հայերի ոսկորների հետ, 1918, Ցոլակ Դիլդիլյանի հավաքածու







________________________________

1. Dr. Harry Stuermer, Two war years in Constantinople: Sketches of German and Young Turkish Ethics and Politics. Hodder and Stoughton, London, New York, Toronto, MCMXVII (1917), p. 282.
2. Նույն տեղում, էջ 188:
3. Նույն տեղում, էջ 178:
4. Նույն տեղում, էջ 186:




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

InternationalConference
Միջազգային գիտաժողովի հրավեր

Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին
Գիտաժողովը նվիրվում է 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2020 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2020 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am