Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԼՈՔՈՍՏԻ ԶՈՀԵՐԻՆ


29.01.2019


Հունվարի 27-ին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ հավաքվել էին Երևանում Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ և Հոլոքոստի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել։

Միջոցառմանը ներկա էին նաև հրեաական համայնքի գլխավոր րաբբի Գերշ Բուրշտեյնը, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, գեներալ լեյտենանտ, հայ-հրեական ֆորումի ղեկավար, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հուշարձանի հեղինակ, քանդակագործ Ռուբեն Արութչյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և անվանի գործիչներ: Հիշատակի միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ տիկին Վարժապետյանը, ով հույս հայտնեց, որ նման ողբերգություններ այլևս չեն կրկնվի:

Ելույթ ունեցավ նաև ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ով մասնավորապես նշեց. «Այսօր՝ հունվարի 27-ը, Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: 20-րդ դարը մնաց պատմության մեջ ոչ միայն մարդկային մտքի առաջընթացի՝ տեխնիկական նվաճումներով, այլև երկու ցեղասպանություններով, որոնց շարունակությունն են այսօր հանդիսանում Մերձավոր Արևելքի իրադարձությունները։ Ուստի ցեղասպանությունների հիշատակումը շատ կարևոր է, որպեսզի նման արհավիրքներ չկրկնվեն:

Ե՛վ Հայոց ցեղասպանության, և՛ Հոլոքոստի պարագայում շատ զոհվածներ գերեզման նույնիսկ չունեն, նրանց հիշելը, նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը նաև անհրաժեշտ է, որ վառ պահվի նրանց հիշատակը:

Պետք է պահպանել հիշողության մշակույթը։ Մենք պատրաստվում են Հայոց ցեղասպանության թանգարանում Հոլոքոստին նվիրված ցուցահանդես բացել։ Թող Հոլոքոստի ու Ցեղասպանության զոհերի հիշատակը օգնի մեզ շարունակել ապրել ու զարգանալ, առաջ գնալ»:








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am