Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ԶՄՅՈՒՌՆԻԱՅՈՒՄ

ՋՈՐՋ ՀՈՐԹՈՆ. «ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՄԻՇՏ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»



Ամենասուր տպավորություններից մեկը, որ ինձ հետ բերեցի Զմյուռնիայից, ամոթի զգացումն էր, որ պատկանում էի մարդկային ցեղին

Զմյուռնիայում հայերի և հույների բնաջնջման քաղաքականության, ապա՝ քաղաքի հրկիզման վերաբերյալ կարևոր տեղեկություններ է հաղորդում Զմյուռնիայում հավատարմագրված ԱՄՆ հյուպատոս Ջորջ Հորթոնը (1911-1917, 1919-1922 թ․)։ Հորթոնի դատողությունները թուրքի էությունը ճանաչած, հիասթափված մարդու և դիվանագետի դատողություններ են, ով հասկանում է, թե ի՞նչ է առաջընթացը, և ինչո՞ւ թուրքը չի կարող առաջընթաց ունենալ․

«…Ես տեսա խելագարության ու մարզված բանակի միջև եղած տարբերությունը, առանց սպաների և թուրքական հաղթական բանակի գործողությունները, անօգնական ժողովրդին, ովքեր նրանց իշխանության ներքո ենթարկվում էին միտումնավոր կոտորածների և բռնությունների: Նա, ով չի ապրել Մերձավոր Արևելքում, չի կարող հասկանալ առաջընթացը, որ թուրքինն է: Նա, ով չի ճանապարհորդել թուրքական գյուղերով կամ թուրքական կայսրության շրջաններով, չի կարող հասկանալ անօգնական, անառաջընթաց մի ժողովրդի, ով, գրեթե հինգ հարյուր տարի ապրելով երկրի մակերևույթի ամենահարուստ մասում, երբեք կարի մեքենա կամ գութան, գծանավ կամ շոգեմեքենա, բամբակզտիչ մեքենա, գնդասեղ կամ լուցկի չի գործածել: Նա, ով առաջընթացի հույս ունի Թուրքիայի համար, ապրում է՝ հուսալով, թե «կարմիր կովը երբևէ կփոխի իր կաշին»… Ես նույնպես պատիվ ունեմ մատնացույց անելու դեպարտամենտին, որ մեծ չափերի հասնող բոլոր կոտորածները կատարել են թուրքերը, և Օսմանյան կայսրության պատմությունն ընդհանուր առմամբ կոտորածների պատմություն է, որ միշտ հրահանգել են բարձր իշխանությունները: Նա, ով հավատում է, որ Մուստաֆա Քեմալի ուժերը հանվել էին Զմյուռնիայից, և որ նա նախապես վերահսկել էր այն, ոչինչ չգիտի Թուրքիայի պատմության կամ Մերձավոր Արևելքի իրադարձությունների մասին… Զմյուռնիայի նավահանգստում ֆրանսիական, իտալական, բրիտանական և ամերիկյան ներկայացուցչություններին Մուստաֆա Քեմալն արտահայտիչ կերպով ասել էր, որ ոչ մի կոտորած էլ չի լինի, ոչինչ էլ տեղի չի ունենա…» (1):

Ջորջ Հորթոնի հետևյալ հաղորդումը մեղադրանք է՝ ուղղված ժամանակի մեծ տերությունների և պետական դեպարտամենտի հասցեին. «… Բայց երբ տեսնում է, որ աշխարհի մեծ տերություններն ապահով նստած են իրենց գծանավերում՝ նայելով սարսափազդու գործընթացներին, ավելի շատ է խրախուսվում և դեռ ավելի մեծ ծայրահեղությունների գնում: Կոտորածների տեսարանը շարունակվում է Եվրոպայի մեծ տերությունների աչքի առաջ ու նրանց ակնհայտ անասելի թույլտվությամբ, մի բան, որ ես հուսով եմ՝ երբեք այլևս չեմ տեսնի: Հավատում եմ, որ երբ ճշմարտությունը հայտնի դառնա, թե իրականում ինչ պատահեց Զմյուռնիայում և Մերձավոր Արևելքում, Եվրոպայի և Միացյալ Նահանգների քաղաքակիրթ բոլոր մարդիկ կզգան այն, ինչ ես եմ զգում: Մինչև 1922 թ. սեպտեմբերի 26-ը՝ նախքան այս ամենը գրելը, տեղեկացած էի, որ Անտանտի եռյակը հաղորդագրություն է ուղարկել Մուստաֆա Քեմալին՝ հայտնելով, որ իրենց թույլտվությամբ կբռնազավթվեն Կ.Պոլիսը և Թրակիան: Այդ հաղորդագրությունը տագնապ է առաջացնում ինչպես բնիկ քրիստոնյաների, այնպես էլ Կ.Պոլսի եվրոպացի բնակիչների մոտ, քանի որ խաթարվում էր նրանց անվտանգությունը: Դեպարտամենտը պարտավոր էր իմանալ, թե ինչ է կատարվում Կ.Պոլսում: Բնիկ քրիստոնյաները հնարավոր ամեն ջանք գործադրում են հեռանալու նպատակով: Եթե նույնիսկ միջոցներ էին ձեռնարկվել կանխելու վայրենի կոտորածները, այնուամենայնիվ քեմալական զորքերի ժամանումով քրիստոնյաների կյանքն անտանելի ու անապահով կդառնա, իսկ կոտորածներն ապագայում ժամանակ առ ժամանակ հաստատապես կլինեն…» (2):

Ջ. Հորթոնը, ներկայացնելով իր խոհերն ու դատողությունները, միաժամանակ ընդգծում է. «… Երկար տարիների հետազոտությունը թույլ է տալիս մտածել, որ թուրքն ունակ չէ կառավարելու քրիստոնյա բնակչությանը: Նրանք կարող են ծաղկել ու բարգավաճել նույնիսկ անհամար կոտորածներից հետո, որոնք Թուրքիայի պատմության մեջ հետք են թողել: Երիտթուրքական քաղաքականության հետևանքով քրիստոնյա տարրի կյանքն անտանելի դարձավ: Թուրքերի իրականացրած կոտորածները միշտ կատարվել են վերադաս իշխանությունների հրամանով: Սա հայտնի սկզբունք է և ձև, որով իրագործվել են պատմական տարբեր կոտորածներ: Այդ սկզբունքով լուծվեց Զմյուռնիայի հարցը, իսկ Մուստաֆա Քեմալի հայտարարությունը, որ անկարող էր վերահսկելու իր զորքերին, անհիմն է: Երկար տարիներ զբաղվելով թուրքերի մարտավարության ուսումնասիրությամբ, այնուամենայնիվ, տարօրինակ եմ համարում այն փաստը, որ թուրքը դեռ ի վիճակի է մոլորության մեջ գցելու եվրոպացիներին: Ֆրանսիական ծովակալը կարող է թուրք հրամանատարին ուղղված խոսքերով դադարեցնել այն բոլոր սարսափներն ու կոտորածները, որոնք կատարվում են: Թուրք ազգայնականների քաղաքականությունն է բնիկ քրիստոնյաներին արտաքսել Թուրքիայից ու ոչնչացնել… Թուրքը մի ռասա է, որը խաղաղության արվեստի նկատմամբ հետաքրքրություններ չունի, որը ոչինչ, բացի պատերազմից ու նվաճումից, չգիտի: Նրան անհնար է ետ պահել պատերազմական գործողություններից: Նա չունի իր խոստումների վրա արված որևէ ծրագիր կամ կանխատեսումներ, իսկ պետական գործիչը, որն ապագայի վերաբերյալ որևէ ծրագիր է մշակում՝ ըստ տարբեր հիմքերի վրա կառուցված սխալ ենթադրությունների, չի կարող հաջողություն ունենալ: Առանց որևէ բարձր դիրքի, սակայն, փոքր-ինչ պաշտոնական ասված իմ խոսքերը հավանաբար մեծ կշիռ չեն ունենա, միևնույն ժամանակ համոզված եմ, որ այն ամենը, ում և ինչի մասին խոսում եմ, և նրանք, ովքեր կկարդան այս տողերը, կապրեն տեսնելու համար, որ այս ամենը ճշմարտություն է և ապացուցված… Փոքր Ասիայի խաղաղ գյուղացիությունը և Զմյուռնիայի քաղաքացիները կարեկցանքի չարժանացան Կոնստանդինի կառավարության կողմից, ովքեր ոչ մի պատասխանատվություն չեն կրում անտանելի ճակատագրի համար, որ պատահել է իրենց հետ: Այս անիրավ գործողությունն իրականացվել է նույնիսկ առանց բողոքի արտահայտության որևէ քաղաքակիրթ կառավարության կողմից» (3):

Ջ. Հորթոնը զմյուռնիաբնակ հայերի ու հույների բնաջնջումն անվանում է «դանթեական ողբերգություն» և, որպես ականատես, արձանագրում համաշխարհային պատմության մեջ նմանօրինակ դեպքերի սակավությունը. «Զմյուռնիայի վիլայեթի քրիստոնյա բնակչության նկատմամբ կատաղի վերաբերմունք դրսևորվել է ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, այնպես էլ մինչև պատերազմի սանձազերծումը… Թուրքերի արյունոտ պատմության ընթացքում կատարված ոչ մի գործողություն ավելի դաժան չի եղել, որքան Զմյուռնիայի 1922 թ. կործանումը. դա մարդկային տառապանքների համար ընտրված վատթարագույն ձևերի կիրառումն էր անպաշտպան ու անզեն մարդկանց նկատմամբ… Դա սոսկալի ողբերգության «սատանայական ավարտն» էր» (4):



Թեհմինե Մարտոյան
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի
Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման
բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.








Զմյուռնիայում ԱՄՆ հյուպատոս Ջորջ Հորթոն


Զմյուռնիայի ծովափնյա փողոց, փոստային բացիկ, ՀՑԹԻ հավաքածու


Զմյուռնիայի հայկական թաղամաս, փոստային բացիկ, ՀՑԹԻ հավաքածու


Զմյուռնիայի նավահանգիստը, փոստային բացիկ ՀՑԹԻ հավաքածու


Հայ և հույն տղամարդկանց տեղահանության տեսարան, Զմյուռնիա, սեպտեմբեր, 1922 թ․, ՀՑԹԻ հավաքածու


Հրկիզվող Զմյուռնիա, սեպտեմբեր, 1922 թ․, ՀՑԹԻ հավաքածու





_________________________________

1. Horton G., Report on Turkey. USA Consular Documents. The Journalists Union of the Athens Daily Newspapers, Athens, 1985, p. 23.
2. Նույն տեղում, էջ 24-25:
3. Նույն տեղում, էջ 23-26:
4. Horton G., The Blight of Asia, An Account of the Systematic Extermination of Christian Populations by Mohammedans and of the Culpability of Certain Great Powers, with the True Story of the Burning of Smyrna, Indianapolis, 1926, p. 12.





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

InternationalConference
Միջազգային գիտաժողովի հրավեր

Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին
Գիտաժողովը նվիրվում է 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2020 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2020 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am