Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Ցեղասպանագետների միջազգային ընկերակցություն - Երևան, 2015

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության
12-րդ գիտաժողով
8-12 հուլիս 2015, Երևան



Scandinavian

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը 2015 թվականի հուլիսի 8-12-ը հյուրընկալելու է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»:

Հեղինակավոր այս սգիտաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի տեսանկյունից:

գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:

2015 թ. հուլիսին անցկացվելիք գիտաժողովը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին:

«Այս գիտաժողովի անցկացումը բացառիկ իրադարձություն է լինելու հայագիտության և, ի մասնավորի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: Հայաստան են ժամանելու հարյուրավոր հեղինակավոր գիտնականներ և երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ գիտաժողովին լավ առիթ է հանդիսանալու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ավելի խորքային պատկերացումներ ունենալու և, ինչու չէ, Հայաստանին և մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու համար»,-նշեց գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը:

1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ Նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:



ՑՄԸ –ն և ՀՑԹԻ-ն ընդունում են մասնակցության հայտեր

Ընդունվում են 20-րդ դարի ցեղասպանությունների և ցեղասպանական բռնությունների թեմաներով հայտեր, մասնավորապես զեկույցներ հետևյալ հարցերի վերաբարյալ.

• «Ցեղասպանություն» - հին հանցագործության նոր սահմանում,
• ՄԱԿ-ի կոնվենցիայի հայեցակարգային հեռավորություններ. նոր մոտեցումներ,
• Հայոց ցեղասպանությունը. ձևանմուշ հետագա ցեղասպանական հանցագործությունների համար,
• Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների և եզիդիների ցեղասպանությունը,
• Ցեղասպանության համեմատական հետազոտություն. Հոլոքոստ, ցեղասպանություններ Ռուանդայում, Բոսնիայում, Կամբոջայում, Դարֆուրում, Ինդոնեզիայում, Բանգլադեշում և Լատինական Ամերիկայում,
• Ցեղասպանական գործընթացը. վաղ ահազանգման նշաններ, կանխատեսում և կանխարգելում,
• Ցեղասպանության դինամիկան, պատճառները և հետևանքները,
• Պատժել ցեղասպանական հանցագործությունները. փոխհատուցման հարցը և միջազգային արդարության սահմանափակ կարողությունը,
• Ցեղասպանություն, հավաքական հիշողություն, պատմողական և հասարակական ոգեկոչում,
• Ցեղասպանությունը կրթությունը որպես քայլ դեպի կանխարգելում,
• Ցեղասպանության ժխտումը,
• Նոր ուղղություններ ցեղասպանության հետազոտության մեջ. առաջընթաց, խնդիրներ և նոր հետազոտությունների հնարավորություններ:


Բացի անհատական դիմումներից, կազմակերպիչները խրախուսում են ներկայացման տարբեր եղանակներ, այդ թվում՝ սեմինարներ, կլոր սեղանի քննարկումներ, ֆիլմի ցուցադրություն, գրքերի շնորհանդես, մշակութային, մեդիա և գեղարվեստական գործեր/ընթերցումներ:

Գիտաժողովը կսկսվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաստեղծ ցուցադրության այցելությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան իրենց նախընտրությամբ մեկ օր տրամադրել շրջագայության դեպի Գյումրի, որտեղ Հայոց ցեղասպանությունից հետո Ամերիկյան նպաստամատույցի կողմից հիմնվել է աշխարհի խոշորագույն որբանոցը, ինչպես նաև այցելել Մուսա լեռան ինքնապաշտպանության հուշարձանը Երևանի մոտակայքում:

Գիտաժողովին ներկա կարող են գտնվել բոլոր հետաքրքրվող մասնագետներն ու ուսանողները, սակայն ելույթ ունենալու կամ ունկնդրելու համար պետք է լինել ՑՄԸ–ն անդամ, վճարել մասնակցության համար: Անդամագրվելու և վճարումներ անելու համար այցելել` www.genocidescholars.org/membership և www.genocidescholars.org/Yerevan2015 :

Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2015 թ. հունվարի 23-ը: Դիմումները պետք է ներառեն. էլեկտրոնային հասցե, վերնագիր և համառոտագիր (abstract) (առավելագույնը 250 բառ անգլերեն) և համառոտ կենսագրական տվյալներ 3-4 նախադասություն (խնդրում ենք առանց CV-ի)։ Դիմումներն ուղարկել կազմկոմիտեին հետևյալ հասցեով: iags2015yerevan@gmail.com

Հայտերի որակն ու համապատասխանությունը կգնահատվի գիտաժողովի Գնահատման հանձնաժողովի կողմից: Կազմկոմիտեն կհովանավորի զարգացող երկրներից եկող որոշ թվով մասնակիցների, որոնց հիմնարկները չեն կարող ապահովել ճանապարհի և կեցության ծախսերը, ինչպես նաև հատուկ դեպքերում այլ ուսանող-մասնակիցների: Հետագա հայտարարություններով կտեղեկացնենք նշված նպաստներից օգտվելու ընթացակարգի մասին:


Կազմկոմիտե


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am