Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Հարցազրույցներ

Հ. Դեմոյան. «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները նոր էջ են բացելու»


19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2013 թ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը եւ այս առթիվ կազմակերպվող միջոցառումները նոր էջ են բացելու ցեղասպանության մասին միջազգային իրազեկման եւ դրա տակավին չուսումնասիրված էջերի նորանոր բացահայտումների համար:

Ինչպես այսօր «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի» ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը կարեւոր խթան պետք է դառնա նաեւ Ցեղասպանության հետեւանքների վերացման հետ կապված հայեցակարգային հիմնավորումների հստակ ձեւակերպումների համար:

Հ. Դեմոյանը չափազանց կարեւորեց 100-ամյա տարելիցի առթիվ միջոցառումների անցկացումը, որոնք ունենալու են թե' տեղական, թե' միջազգային նշանակություն:

Նրա խոսքով՝ կարեւոր է, որ Ցեղասպանության թեման, դրա դասերն ու հետեւանքները ներկայացվեն եւ մեկնաբանվեն համաշխարհային ու տեղական պատմության ու հիշողության համատեքստում:

Բացի այդ, Հ. Դեմոյանը նկատեց, որ ի վերջո պետք է կարողանալ ազգովի եւ միահամուռ ուժերով «ձեւակերպել»՝ ինչ ենք հասկանում «Ցեղասպանության հետեւանքների վերացում» արտահայտությամբ, ինչ բովանդակությամբ ենք այն լցնում:

Հայկական կողմի նախաձեռնությունները, Ցեղասպանության թանգարանի տնօրենի համոզմամբ, պետք է նպաստեն, որպեսզի Հայոց ցեղասպանության թեման չընկալվի լոկ որպես հայ-թուրքական հիմնախնդիր:

«Փոխարենը, դրանց տալով միջազգային հնչեղություն՝ հայկական կողմի կարեւոր նպատակներից մեկը պետք է հանդիսանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտման գործընթացին նպաստելը»,- նշեց Հ. Դեմոյանը՝ հավելելով, որ մենք սփյուռքում ունենք կայացած կառույցներ, որոնք ահռելի դեր են խաղացել Ցեղասպանության դատապարտման եւ միջազգային իրազեկման առումով, ուստի շատ կարեւոր է ջանքերի համադրումն այս հարցում:

Թուրքիայի հետ հաշտեցումը, ըստ Հ. Դեմոյանի, կսկսվի այն ժամանակ, երբ այդ երկիրը կճանաչի իր իրագործած ցեղասպանությունը:

«Մենք ցեղասպանության թիրախ դարձանք որպես հայ ազգ, որպես հայ հանրույթ, առանց որեւէ ընտրովի մոտեցման:

Մենք թիրախն ենք ցեղասպանության՝ Ստամբուլից սկսած մինչեւ Բաքու, Ալեքսանդրապոլից մինչեւ Դեր Զոր»,- ասաց Հ. Դեմոյանը՝ նկատելով՝ երբեք չպետք է տրվել այն գայթակղությանը, որ մեզանից մի հատվածն է թիրախ դարձել ցեղասպանության:

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Հայաստան-Սփյուռք գործակցության հարցում Հ. Դեմոյանը կարեւորեց աշխատանքի բաժանումը. այնտեղ, որտեղ ՀՀ-ն, որպես միջազգային իրավակիր սուբյեկտ, ունի իր անելիքը, պետք է գործեն ՀՀ դիվնագիտական ներկայացուցիչները, եւ այնտեղ, որտեղ կարող են դեր խաղալ սփյուռքի կառույցները, պետք է նրանք գործեն:

http://armenpress.am/eng/news/663746/hayk-demoyan-events-dedicated-to-100th-year-of-armenian-genocide-to-open-a-new-page.html

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am