Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Լեմկինի կրթաթոշակի շրջանավարտները

«ԻՄ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ ԿԼԻՆԻ ՓՈՐՁԵԼ, ՈՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հարցազրույց Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակառու Իվան Կաստանիագա Գոնսալեսի հետ.



Իվան Կաստանիագան քաղաքական գիտությունների հետազոտող է, միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների գծով մագիստրոս (Գրանադայի համալսարան), և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների փորձագետ է (Երուսաղեմի հրեական համալսարան), իսկ այժմ ավարտում է իր թեկնածուական ատենախոսությունը միջազգային, եվրոպական և համեմատական իրավունքի ոլորտում` Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը 1914-1925 թթ. դիվանագիտական եւ հյուպատոսական նամակներում».



- Իվան, ահա ծրագիրը մոտենում է ավարտին: Արդյո՞ք կատարել եք Ձեր ողջ հետազոտությունը:

- Այժմ ես Գրանադայի համալսարանում կատարում եմ իմ թեկնածուական աշխատանքը` Միջազգային իրավունքի և ցեղասպանագիտության ֆակուլտետում: Հայաստանում իմ հետազոտությունն ուղղված էր Հայոց Ցեղասպանությանը վերաբերող համեմատական աղբյուրների, համեմատական շրջանակների, տարբեր տեսակետների եւ տեսությունների ուսումնասիրությանը: ՀՅԹԻ-ում ինձ խորհուրդներ տվեց և ուղղորդեց պատմաբան Ռոբերտ Թաթոյանը, ով ինձ ապահովեց հիմնական և ընդհանուր գրականությամբ, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում մանրամասն ուսումնասիրություններով, որոնք են` վիճակագրություն, պատմություն, քաղաքագիտություն, ժուռնալիստիկա և արվեստ:

- Ինչպես ամեն տարի, այս տարի էլ մենք ունեցանք շատ դիմումներ: Ինչպե՞ս կարողացաք հաղթել Լեմկինյան կրթաթոշակը:

- Դեռ մեկուկես տարի առաջ ես իսպանական ազգային արխիվում իմ հետազոտությունների համար փնտրում էի պատմական փաստաթղթեր Մերձավոր Արևելքի վերաբերյալ, որոնք կապ չունեին հայերի հետ: Բարեբախտաբար ես շատ դիվանագիտական փաստաթղթեր գտա Օսմանյան քաղաքներից, ինչպիսիք են՝ Ստամբուլը, Իզմիրը, Հալեպը, Բեյրութը, Երուսաղեմը, որոնք բոլորն էլ պատմում էին 1915-1916թթ. հայերի կոտորածների մասին: Ես սկսեցի փնտրել, պատվիրել և պատճենել հազարավոր նամակներ, ձեռագրեր, հեռագրեր և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մամուլի հրապարակումներ: Ես հասկացա, որ շատ իսպանացի դիվանագետներ ջարդերին ականատես են եղել, և իսպանական կառավարությանը տեղեկացրել են այդ մասին՝ այդպիսով փորձելով օգնել նրանց: Չնայած Իսպանիան չեզոք դիրք էր գրավել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Օսմանյան կայսրությունում և Հայաստանում կրոնական առաքելությունների օգնությամբ շատ հայեր են փրկվել և ուղարկվել Լատինական Ամերիկա: Սկզբնաղբյուրների հետ աշխատանքը բավականին հետաքրքիր է, բայց նաև շատ դժվար, քանի որ առերեսվում ես ժամանակաշրջանի փուլերի և թեմաների հետ: Մյուս կողմից ես իրավական տեսանկյունից փաստափղթեր եմ վերլուծում՝ գտնելով ցեղասպանության սահմանման իրավական հասկացությունները:

Այս ուսումնասիրությունը բացահայտում է, որ Իսպանիան ցեղասպանության հենց ամենասկզբից շատ լավ տեղեկացված էր վայրագությունների և սպանությունների մասին, և հարցի վերաբերյալ շատ դիվանագիտական և պաշտոնական աղբյուրներ գոյություն ունեն, որ բավական լինի ճանաչել ցեղասպանությունը և պայքարել ժխտողականության դեմ: Միաժամանակ, իսպանական փաստաթղթերի վրա հիմնված միայն շատ աղքատիկ գիտական հրատարակություններ կան:


- Ինչու՞ եք այսքան մեծ ուշադրություն հատկացնում Հայոց ցեղասպանությանը.

- Գրելով այսպես կոչված «Թաքնված ցեղասպանության» մասին, հայ ժողովրդին, զոհերին և վերապրածներին պատմության մեջ տրվում է պատվավոր և արտոնյալ դեր: Միջազգային իրավունքի տեսանկյունից Հայոց ցեղասպանության ուսումնասիրումը կենտրոնացված չէ ոճրագործների պատժի վրա, բայց ավելի շատ հայոց ցեղասպանությունը որպես միջազգային փոխհատուցման համար գործիք, որն, ըստ իս, ավելի արդյունավետ է: Միայն երբ ժողովրդավարական և ազատ պետությունները և, իհարկե, Թուրքիան ճանաչեն Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, Հայաստանը իր հայ քաղաքացիների հետ միասին և ողջ սփյուռքը ի վիճակի կլինեն բաց թողնել այդ մռայլ շրջանը՝ հիշելով և առաջ շարժվելու քայլեր ձեռնարկելով: Այսպիսով, իմ վերջին քայլը կլինի փորձել, որ Իսպանիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը լուսավորված է մեր դիվանագիտական եւ հյուպատոսական փաստաթղթերով, որպես վկա պետության:

- Ի՞նչ կցանկանայիք փոխել ծրագրում և ինչ խորհուրդ կտաք կրթաթոշակի ապագա հաղթողներին:

- Կարծում եմ, կարևոր է, որ այլ հետազոտողների հետ ավելի դինամիկ հետազոտական աշխատանքներ լինեն, կամ անցկացվեն հանդիպումներ Հայաստանում համապատասխան հետազոտողների հետ` ձևավորելու մեծ պատկեր ոչ միայն ցեղասպանության վերաբերյալ այլ նաև Հայաստանի` որպես «գաղափար»:

- Ապագայում կվերադառնա՞ք Հայաստան.

- Իհարկե, ես պատրաստվում եմ նորից այցելել, երբ Երևանում տեղի կունենա Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի գիտաժողովը, որտեղ էլ ես կներկայացնեմ իմ հետազոտության արդյունքները: Բացի այդ, ես դեռ շատ կարևոր տեղեր պետք է այցելեմ, որը չեմ հասցրել իմ հետազոտության ընթացքում:

- Շնորհակալություն, Իվա´ն:

- Շնորհակալություն, Արևի´կ:



Արևիկ Ավետիսյան
Արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ






© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am