Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ


01.03.2019


Փետրվարի 26-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտ» հիմնադրամում տեղի ունեցավ փորձնական կրթական ծրագրի առաջին օրվա մեկնարկը: Մասնակցեց «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII Գ դասարանը: Հայոց ցեղասպանության թանգարան այցելած դպրոցականները շրջեցին ցուցասրահներով, իրենց համար հատուկ մշակված ծրագրով ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմությանը:

ՀՑԹԻ գիտաժողովների սրահում դպրոցականները մասնակցեցին նաև ինտերակտիվ դասախոսության՝ նոր մշակված մեթոդաբանությամբ, որը վարեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատող Սեդա Պարսամյանը՝ «Հայկական ինքնապաշտպանական մարտերի խորհուրդը, պատանիների արժեհամակարգի ձևավորման մեջ» թեմայով:

Դասախոսության ընթացքում ցուցադրվեց նաև Մուսա լեռան ինքնապաշտպանությանը նվիրված ֆիմի տեսաձայնագրությունը, որտեղ ներկայացվում է Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերին մասնակցած վերապրողի պատմությունը:

Աշակերտներին հանձնարարվեց առաջադրանք՝ ներկայացնել իրենց տպավորությունները թանգարան կատարած այցից և դասընթացից հետո: Աշակերտների տպավորությունների շարադրանքները կուսումնասիրվեն, կարվեն համապատասխան հետևություններ ու կներառվեն տարաբնույթ կրթական ծրագրերի մեթոդաբանությունը մշակելիս:

Նոր տեղեկություններով և գիտելիքներով հարստացած աշակերտները հեռացան կրկին վերադառնալու ակնկալիքով:

Հաշվի առնելով թեմայի ներկայացման բարդությունը և բազմազանությունը՝ ՀՑԹԻ կրթական ծրագրերի բաժինը և նրա համակարգող Քրիստինե Նաջարյանը մշակել են հատուկ մեթոդաբանությամբ և ստեղծարար մոտեցումներով դասընթաց:

Տեղեկացնենք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից կազմակերպված կրթական ծրագրերը դեռ մշակման փուլում են, որոնց մի մասի մեկնարկը կտրվի ս.թ. ապրիլին:

Օր 2- Բանախոս՝ Շուշան Խաչատրյան, աստվածաբան-կրոնագետ, պ.գ. թ., ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Բանախոսության թեման՝ Հարրի Փոթթերը, քրիստոնեության սահմանապահն ու Մեծ եղեռնը, աշակերտները՝ «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII ա դասարան:

Oր 3- Բանախոս՝ Էլինա Միրզոյան, բ.գ.թ. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատող
Բանախոսության թեման՝ Հրանտ Դինքը և Հայոց ցեղասպանության թեմատիկան, աշակերտները՝ «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII դ դասարան և Ղ. Աղայանի անվան թիվ 63 դպրոց VIII ա դասարան:

Oր 4- Բանախոս՝ Նարինե Մարգարյան, բ.գ.թ. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական քարտուղար
Բանախոսության թեման՝ Հայոց ցեղասպանությունը և հայ երեխաները, աշակերտները՝ «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII ա դասարան:



Օր առաջին
«Ուսում» հանրակրթական դպրոցի VIII Գ դասարան
Բանախոս՝ Սեդա Պարսամյան

















Օր երկրորդ
«Ուսում» հանրակրթական դպրոցի VIII ա դասարան
Բանախոս՝ Շուշան Խաչատրյան

















Օր երրորդ
«Ուսում» հանրակրթական դպրոցի VIII դ դասարան
Ղ. Աղայանի անվան թիվ 63 դպրոց VIII ա դասարան Բանախոս՝ Էլինա Միրզոյան













Օր չորրորդ
«Ուսում» հանրակրթական դպրոցի VIII ա դասարան
Բանախոս՝ Նարինե Մարգարյան
















ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am