Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Վերապրողների վկայություններ

ՄԻՔԱՅԵԼ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

25 ՀՈՒՆՎԱՐԻ 1917 Թ., ՁԻԹՀԱՆՔՈՎ


Բայազետի Ալաշկերտ գավառում կոտորածի և գաղթի մասին Միքայել Ղուկասյանն է պատմում: Ռուս-թուրքական պատերազմի հայտարարվելուն պես թուրքական իշխանության որոշումով սովորական տուրքերին ավելացել է նաև զորքի համար հագուստի և ուտելիքի համար պատերազմական տուրքը: Երբ ռուսական զորքը Մոլլա Սուլեյման գյուղ է հասել, հետապնդել է քրդերին ու թուրքերին, իսկ մի ամիս հետո հեռացել: Սրանք վերադարձել են, իսկ գյուղում մնացած քրդերը նրանց առաջ հայերին են մեղադրել:



Ghukasian
Ալաշկերտի կոտորածը և գաղթը

Պատմողն է Մոլլա Սուլէյման գիւղի բնակիչ Մուքայէլ Ղուկասեան
1914 թուի աշնանը ռուս-տաճկական պատերազմի յայտարարումով սկսւում է զօրքի համար շորեղէնի և ուտեստի պատրաստութիւն, որ ստացւում է ժողովուրդից: Նախքան պատերազմը կառավարութիւնը հաւաքում է սովորական տուրքերը` 2-3 տարուայ բաժինը մէկից. բահրա (հացից և խոտից), արազիե (հողային հարկ), ամալիա (ճանապարհների շինութիւն), խամչուր (ոչխարների վրայ դրած հարկը) և անշարժ կալուածների (ձիթհանք, ջրաղաց, խանութ) և արդիւնաբերութեան (այգիներ ու բանջարանոցներ) թամաթուս264 կոչուած տուրքը: Սրանցից առաջինից միայն և ստանում են 1/8 մասը տարեկան հացի և խոտի, իսկ մնացածներին` կանխիկ դրամ: Այս անսովոր հաւաքումը տեղի է ունենում պատերազմի նախօրեա­կում, իսկ պատերազմի յայտարարութիւնից յետոյ հաւաքւում է պատերազ­մական տուրք` ոչ ըստ ցանկութեան ժողովուրդի, այլ` իշխանութեան որո­շումով` իւրաքանչիւր գիւղի բաժինը առանձին, որ պարտաւոր էր անպատճառ լրացնել գիւղը, իսկ գիւղից ամէն տան բաժին ընկածը, երբ տունը ինքը չունէր, գնում էր ուրիշից և տալիս պահանջողին: Օրինակ Մոլլա Սուլէյման գիւղի համար որոշած է եղել 1200 հոխա (374 ֆունտ) իւղ, ամէն տան` 2-20 փութ ձաւար, 4-30 փութ գարի, իսկ ցորեն, խոտ և դարման տարուել է` որքան կամեցել են տանողները, իբրև թէ գնահատելով տարածը. բայց, իհարկէ, ոչ մի վճարում տեղի չի ունեցել:

Զօրքի համար հագուստեղէն նոյնպէս որոշ չափով ամէն տան վրայ դրուած է եղել սպիտակեղէն- ելակ265 (բաճկոն), իշլիկ266 (ֆուֆայկա), գուլպայ, տրեխ, կարպետ, եորղան, քեչա` վրաններ շինելու համար և ուրիշ հարկաւոր բաներ: Մէկ անգամ տանելուց յետոյ, մի ժամանակ անց` նորից գալիս են հաւաքում և այսպէս կրկնում, մինչև ժողովուրդի գաղթը դէպի մեզ: Ւսկ իւրաքանչիւր գիւղից 20-30 սայլ տանում են սահմանամերձ փախչող քուրդ ժողովուրդի քոչերը և զօրքի ուտելիքը ներս կրելու համար, բայց բոլոր գնացողներն էլ իրենց սայլերով ու տաւարներով (2 զոյգ եզ ամէն սայլին և երկու մարդ) այլևս չեն վերադառնում:

Կոտորածը.- Ռուս զօրքը գալիս անցնում է Մոլլա Սուլէյման և Զէդկան գիւղերից և հետապնդում քիւրտերին: Մի ամսի չափ մնալուց յետոյ, ռուս զօրքը յետ է նահանջում և այդ նահանջի ետևից վրայ են հասնում Համիդիէ քրտական յորդաները և շրջապատում Մոլլա Սուլէյման գիւղը: Ռուսաց դարձը ո՛ր գիւղը որ լսում է, պատրաստւում է և փախչում, գալիս դէ­պի մեր սահմանը. իսկ տեղեկութիւն չունեցող գիւղերը մնում են իրենց տեղերում: Զէդկանի բնակիչները գալիս հաւաքւում էին Մ. Սուլէյման գիւղում, սրանք էլ բարձում էին սայլերը, անասուններին խոտ են գցում ուտելու և մտածում, թէ ինչպէս ազատուեն փորձանքից: Սայլերր չեն լծում, կասկածելով, թէ դեռ ռուս զօրքին չհասած, ճանապարհը կը բռնեն քիւրտերը և կը կոտորեն, ուստի ուղարկում են չորս ձիաւոր ռուս զօրքից տեղեկութիւն բերելու, բայց սրանք գնում են ու այլևս չեն վերադառնում: Երեկոյեան դէմ նորից չորս ձիաւոր են ուղարկում, բայց սրանք ևս անդարձ են մնում իրենց նախորդների նման` գցելով իրենց ուղարկողներին մտատանջութեան մէջ: Այս սպասողական վիճակում երեկոյեան դէմ գիւղի մօտից լսւում է հրացանաձգութիւն, որին պատասխանում են գիւղից: Քրդերը լռում են, որ ռուս զօրքը աւելի հեռանայ գիւղից և առաւօտեան վաղ շրջապատում են գիւղը ու սկսում հրացանազարկը: Ժողովուրդր տես­նելով իր օրհասը և մի քանի սպաննածներ, թողնում է բարձած սայլերը, տաւարը, ինչքն ու հարստութիւնը և ամէնն իր ընտանիքի ձեռքը բռնած բռնում են Թոփրախկալէի (Ալաշկերտի բերդ) ճանապարհը այն յոյսով, որ իշխանութեան ձեռքով ազատուին, բայց բերդում իշխանութիւն չեն գտնում:
Բերդի քիւրտերը առաջին պատահողին հէնց իրենք սպանում են, մինչև որ հաւաքւում է բոլոր ժողովուրդը: Երբ երկու գիւղի ժողովուրդը մեծ ու փոքր լցւում է բերդը, քիւրտերը ժողովուրդին լցնում են մի քանի մեծ տներ և այսպէս պահում, մինչև որ Համիդէի զօրքը Մ. Սուլէյմանի աւարը տիրելուց և իրար մէջ բաժանելուց յետոյ հասնում է բերդ` ճաշից յետոյ: Վրայ հասնող համիդիէի գլխաւորներն են` շէխ Օսման և շէխ Դարւէշ (բիրաբադցի շէխ Հասանի լամուկները), բրազցոց մեծը` Արէշ աղէն և Հաջի Հասանի եղբայր Հայդօն:

Երբ այս շէյխերը մտնում են բերդ` տեղացի քիւրտերը նախ հանում են Մ. Սուլէյմանի Յովհաննէս վարդապետ Հուրիկեանին, Զէդկանի քահանային, բերդեցի Յովհաննէս էֆենդուն, Բարսեղ աղին և իր Սահակ, Վարդան և մի ուրիշ եղբօրը (սրանցից Յովհաննէսը շրջանի թահսիլաթչին էր- հարկահաւաքր, իսկ Բարսեղ և Վարդան եղբայրները` մէջլիսի անդամ) և ասում են շէյխերին, թէ ահա սրանք ձեզ համար մատաղ ենք անում (սրբա­զան մուտքի առթիւ) ե մորթում են ոչխարի պէս վարդապետին, քահանային և հինգ երևելիներին: Յետոյ սկսւում է կոտորածը: Սպանում են գնդակներով, կացիններով ու խենչալներով: Սպանւում է այդտեղ 480 աչքի ընկնող տղամարդ: Այստեղ (Բերդի մէջ) նախկին ռուս-տաճկական պա­տերազմի ժամանակից Կաղզուանից գաղթած թուրքերը կամենում են պաշտպանութիւն ցոյց տալ հայերին, շատերին վերցնում են իրենց տները և կանանց լցնում մեչեթը, բայց մունետիկը շրջում է քաղաքի փողոցները և յայտարարում է, թէ ում տունը հայ պահուեց կամ մէկը ազատ ճանա­պարհ տուեց հային նրա տունը կ՚այրուի, նա մուսլիմ270 չէ (հաւատացեալ): Այս հանգամանքը թուլացնում է այդ թուրքերին, բայց այնուամենայնիւ յաջողեցնում են ութսուն շնչի փախուստ` տղամարդ և կին միասին:

Կոտորում են Թոփրախկալէ բերդը, Մ. Սուլէյման, Զէդկան, Յամադ և Խաչլու գիւղերը: Վերջին երկուսի բնակիչները իրենց տեղում են կոտորում, իսկ Մ. Սուլէյմանի և Զէդկանի տղամարդիկը բերդում կոտորելուց յետոյ կանանց և երեխաներին դուրս են անում բերդից և քշում իրենց գիւղերը: Այստեղ քիւրտերը լցւում են սրանց մէջ, գեղեցիկ կանանց վերցնում են: Շատերին առևանգում և սպանում [են] և շատերին էլ վառած թոնիրները ձգում ու այրում: Այս չորս գիւղից ազատւում են միայն այն ընտանիքներն ու անհատները, որոնք առաջուց փախած են լինում:

Մոլլա Սուլէյմանը ունենում է 130 տուն բնակիչ, Զէդկանը` 100 տուն, Յամադը` 200 տուն և Խաչլուն` 150 տուն: Ամէնաշատը ընտանիքում պէտք է հաշուել 40 շունչ, իսկ քչին` 7 շունչ: Ազատուել են Մ. Սուլէյմանից 120 շունչ, Զէդկանից` 60 շունչ, Յամադից` կէս մասը, իսկ Խաչլուից` մեծ մասը:

Կազմեց Գրիգոր քահանայ Տէր Գրիգորեան:


ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 476, թթ. 1-2 շրջ., բնագիր, ձեոագիր:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 228 – 231:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Մուրադ Կյուրիկյան, Սեբաստիայի հայտնի հնչակյան գործիչներից: 1915 թ. ձերբակալվել է: 40 օր բանտում անասելի չարչարանքների է ենթարկվել և դաժանաբար սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2016 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am