Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ



Հայոց ցեղասպանության տարիներին Միջագետքի անապատներ աքսորված հայ գաղթականների ճակատագրին հետամուտ է լինում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ Խապայանը: 1915 թ. կաթողիկոսանիստ Սսի Մայրավանքից Սահակ կաթողիկոսը տեղափոխվում է Հալեպ, կազմում Գաղթականաց օգնության հանձնախումբը, օգնության խնդրանքով դիմում Կ.Պոլիս և արտասահման: Կաթողիկոսը հանդիպումներ է ունենում Հալեպի նահանգապետ Ջելալ բեյի հետ` թույլտվություն ստանալով մի քանի քահանաների գործունեության համար, ովքեր գաղթականներին աջակցելու նպատակով մեկնում են Բապ, Մամբուջ, Դեր Զոր, Իդլիբ, Մաարա։ Անապատներից Հալեպ հասնող գաղթականների հոսքին զուգընթաց՝ երիտթուրքական կառավարությունը խոչընդոտում է Գաղթականաց հանձնախմբի գործունեությունը՝ մինչև անգամ ձերբակալելով Հալեպի Ազգային առաջնորդարանի փոխանորդ Հարություն ավագ քահանա Եսայանին և մի շարք այլ հոգևորականների: Գաղթականաց հանձնաժողովը նոր կազմով շարունակում է գործել Տեր Խաչատուր քահանա Պողիկյանի գլխավորությամբ՝ Հալեպում վերահսկելով շուրջ 800 որբերով երեք որբանոց:

1915 թ. հոկտեմբերին Ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթի հրամանով Սահակ կաթողիկոսն աքսորվում է Իդլիբ: Սակայն 1916 թ. օգոստոսի 9-ին, ստանալով Կաթողիկոս-Պատրիարք բովանդակ Հայոց Թուրքիո տիտղոսը, նա տեղափոխվում է Երուսաղեմ և շարունակում կազմակերպել հայ գաղթականների ապաստարանի և խնամքի գործը: 1918 թ. Սիրիայի, Լիբանանի և Երուսաղեմի ազատագրումից հետո Սահակ կաթողիկոսը հանդիպումներ է ունենում Սիրիայի էմիր Ֆեյսալի հետ` երաշխիքներ ստանալով հայ գաղթականների տեղավորման, ինչպես նաև մուսուլման ընտանիքներից հայ երեխաների ազատագրման գործին օժանդակելու հարցում: Միևնույն ժամանակ կաթողիկոսի աջակիցներ Պետրոս եպիսկոպոս Սարաճյանն ու Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանը Դամասկոսում և Հալեպում կազմակերպում են գաղթականների ապաստարանի հարցը:

1919 թ. սեպտեմբերին կիլիկիահայության հետ Սահակ կաթողիկոսը վերադառնում է Ադանա: Նա բոլոր գաղթավայրերի հոգևոր առաջնորդներից պարբերաբար գաղթականների վիճակացույցեր էր պահանջում՝ օգնությունն ըստ անհրաժեշտության կազմակերպելու նպատակով: Կաթողիկոսն անձամբ է վերահսկում Կիլիկիայի ազգային որբանոցների աշխատանքը, հետամուտ լինում օտարերկրյա կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող որբանոցների վիճակին և որբերի հետագա ճակատագրին: Նա թղթակցում է նաև Սիրիայի և Կիլիկիայի ֆրանսիական Բարձր կոմիսարության հրամանատարության հետ: 1920 թ. մարտից մինչև նոյեմբերի 1-ը Սահակ կաթողիկոսն իր թարգման Վ. Խուբեսերյանի և խորհրդական Զ. Պզտիկյանի ուղեկցությամբ մեկնում է Եվրոպա` Կիլիկիայի դատը պաշտպանելու նպատակով: Ավելին, 1921 թ. մայիսին կնքված Լոնդոնյան համաձայնագրից և հոկտեմբերի 20-ի Անկարայի ֆրանս-թուրքական դաշնագրից հետո, երբ ֆրանսիական զորքը լքում է Կիլիկիան, կաթողիկոսը ստիպված կազմակերպում է հայերի հերթական գաղթը Կիլիկիայից: Մերսինի նավահանգստից դեպի Կիպրոս, Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Հունաստան, Զմյուռնիա շուրջ 20 հազար հայերի տեղափոխումը կազմակերպելուց հետո միայն Սահակ կաթողիկոսը հեռանում է Հալեպ: Իր կաթողիկոսության տարիներին նա պարբերաբար լինում է Բեյրութում, Ալեքսանդրետում, Դամասկոսում, Տրիպոլիում, հանդիպումներ ունենում տեղի իշխանությունների, հոգևորականների հետ, այցելում գաղթականներին: Սահակ կաթողիկոսն իր աթոռանիստը վերագտնում է 1930 թ., երբ կաթողիկոսությունը վերջնականապես հաստատվում է Անթիլիասում: Մեծ է Կիլիկիո կաթողիկոսության և անձամբ Սահակ կաթողիկոսի դերն ազգապահպանման և ազգային վերածնության գործում:







Սահակ Բ Խապայան (1849-1939), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
ՀՑԹԻ հավաքածու


Մերսինի տեղական վարչությունը ՀԲԸՄ որբանոցում Սահակ կաթողիկոսի հետ
Դար մը պատմութիւն Հայ բարեգործական ընդհանուր միութեան, 1906-1940, հ. 1, Գահիրէ-Փարիզ-Նիւ Եորք, 2006


Սահակ կաթողիկոսի այցը Դյորթ Յոլի Քելեկյան որբանոց
Դար մը պատմութիւն Հայ բարեգործական ընդհանուր միութեան, 1906-1940, հ. 1, Գահիրէ-Փարիզ-Նիւ Եորք, 2006


ՀԲԸՄ Մերսինի որբանոցի սաները Սահակ Բ կաթողիկոսի այցի ժամանակ, 1920 թ.
Դար մը պատմութիւն Հայ բարեգործական ընդհանուր միութեան, 1906-1940, հ. 1, Գահիրէ-Փարիզ-Նիւ Եորք, 2006


Սահակ Բ կաթողիկոսի այցը Դյորթ Յոլի որբանոց, 1920-1921 թթ.
Les Arméniens, 1917-1939. La quête d’un refuge, Beirut, 2006


ՀԲԸՄ Հալեպի ապաստարանի բնակիչները` որբահավաք կոմիտեի անդամների հետ. ձախից աջ` Տիգրան Ճիկերյան, Գաբրիել Խանջյան, Տեր Հարություն քահանա Եսայան (ֆրանսիացի երկու սպաների միջև), Գաբրիել Գասպարյան, Օննիկ Մազլումյան, Մանուկ Սահակյան, բժիշկ Խաչատուրյան
Միհրան Մինասեանի հավաքածու


Սահակ կաթողիկոսի այցը Վենետիկի Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանություն, մայիսի 5, 1920 թ.
Հայաստանի ազգային արխիվ


Սահակ կաթողիկոսի այցը Վենետիկի Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանություն, մայիսի 6, 1920 թ.
Հայաստանի ազգային արխիվ







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

InternationalConference
Միջազգային գիտաժողովի հրավեր

Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին
Գիտաժողովը նվիրվում է 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2020 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2020 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am