Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԶ ԹՈՌԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված այնպիսի ոճրագործություն է, որի հետևանքները շարունակվում են մինչև այժմ։ Ու քանի որ հայ ժողովրդի կոլեկտիվ գիտակցության մեջ Հայոց ցեղասպանության վիշտը շարունակական բնույթ է ստացել, պատահական չէ, որ այն մեծ արձագանք է ստանում նաև հաջորդ սերունդների մոտ։
Այս առումով հատկապես հետաքրքրական են «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ, իրավաբան Ռաֆայել Լեմկինի դիտարկումները, ըստ որի՝ ցեղասպանության տրավման ժառանգական է, այն փոխանցվում է զոհ խմբի ապագա սերունդներին, ովքեր դրա մասին իմանալու են այնպես, կարծես թե դա իրենց սեփականն է(1): Լեմկինը պնդում է, որ տրավմայի փոխանցումը տեղի է ունենում երկու ձևով. առաջին՝ բերանացի խոսքի միջոցով ծնողներից երեխաներին, որը տեղի է ունենում հիշողությունների փոխանակման միջոցով, և երկրորդը՝ երգի, գրականության և երաժշտության միջոցով(2):
Իրավաբանն իր ձեռագրերից մեկում նկատում է, որ գոյություն ունի «հոգեբանական պաշտպանության» միայն մեկ ձև, և այն ոգեկոչման ու պատմությունը գրելու գործողության մեջ է: Վերջինս պատմում է, թե ինչպես են հայերը խնդիր դրել փաստաթղթավորել և պատմականացնել իրենց նկատմամբ կիրառված հալածանքներն ու դրա հետևանքները: «Հայերը փորձել են հավաքել անուններ և պատմական փաստեր, որոնք վերաբերում են այն համայնքներին, որտեղ տեղի է ունեցել ցեղասպանությունը» (3),- նշում է նա:
Եվ իսկապես, Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր դրվագ մեծ կարևորություն ունի ոչ միայն այդ հանցագործության մասին ամբողջական պատկերացում կազմելու, այլև դրա պատճառները հասկանալու, այդ ոճիրը դատապարտելու ու հետագա ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում։
Եվ պատահական չէ, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող յուրաքանչյուր հուշ կամ անհատական պատմություն յուրովի լույս է սփռում իրադարձությունների վրա, և դառնում է Հայոց ցեղասպանության հավաքական հիշողության կարևոր տարր։ Այդպիսի հուշերից մեկն էլ Հայկազ Թոռիկյանի ձեռագիր օրագիրն է։ Վերջինս ներկայացնում է մի պատառիկ իր կյանքից(4)։
Թոռիկյանը ծնվել է 1902 թ. Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում։ 1913 թվականին թուրքերը արդեն սպանել էին վերջինիս հորը, իսկ արդեն 1915 թվականի ամռանը տեղի հայերի հետ աքսորում են նաև նրա ընտանիքի անդամներին՝ մորը, քրոջը, իրեն և մեծ եղբորը։
Եվ երբ աքսորյալներն արդեն մի քանի օր քայլել էին, 177 երեխաների առանձնացնում են իրենց ծնողներից՝ այդ թվում և Հ. Թոռիկյանին և իր եղբորը։ Իսկ այդ պահն այնքան հուզական էր, որ նույնիսկ շատ տարիներ անց հեղինակին թվում է, թե իր ականջում հնչում է այն լացի ձայնը, ճիչն ու մղկտոցը, երբ երեխաներին բաժանում էին իրենց ծնողներից։ Ճանապարհին Հայկազի մեծ եղբայրը հիվանդանում է, և նրան բաժանում են աքսորյալ երեխաներից։ Միայն հետագայում հեղինակը լսում է, որ նրան կենդանի-կենդանի թաղել են։
Հինգ օր հոգնած ու կիսաքաղց քայլելուց հետո երեխաները հասնում են Եփրատ գետի ափին գտնվող քրդական մի գյուղ, որտեղ նրանց մի մասին հանձնում են քուրդ ընտանիքների, իսկ մյուսներին՝ տանում։ Քուրդ ընտանիքներին տալիս են մեկ կամ երկու երեխա, և այդ երեխաների մեջ էր նաև Հայկազ Թոռիկյանը։ Քրդերը փոխում էին երեխաների անունները և ստիպում քրդերեն խոսել, իսկ քրդական անունը չհիշելու և հայերեն խոսելու համար ծեծում էին։ Հեղինակի անունը փոխում են Հուսեյն և դարձնում գառնարած։
Մի անգամ թուրք ոստիկանները գյուղ են գալիս զորակոչի հասակ ունեցող քրդերին տանելու, և այդ քուրդ զորակոչիկներից մեկը փախչում է՝ անցնելով Հայկազի մոտով։ Ոստիկանները մոտենում են նրան և հարցնում, թե ո՞ւր փախավ։ Վերջինս պատասխանում է, թե չգիտի, որից հետո ոստիկանները նրան ծեծում են, ոտքից ու ձեռքից բռնում և նետում գետը։ Հայկազի բախտը բերում է նրանով, որ կարողանում է բռնվել ուռենու ճյուղերից, որոնք խոնարհվել էին գետի վրա, և սպասում այնքան, մինչև գառնարած տղաներն օգնության են հասնում։
Մի անգամ էլ փոքրիկ քուռակը նստելու պատճառով Հայկազը բռնության է ենթարկվում իր տիրոջ եղբոր կողմից, ով քիչ էր մնում սպաներ նրան, բայց Հայկազին փրկում է տանտիրոջ տիկինը։ Դրանից հետո Հայկազը փախչում է այդ գյուղից, թափառում գյուղից գյուղ և քրդական գյուղերից մեկում կրկին գառնարած է դառնում։ Նա արդեն մոռացել էր հայերեն խոսելը, բայց չէր մոռանում, որ հայ է։
Երեք տարի այդ գյուղում մնալուց հետո նա տեղափոխվում է Մալաթիա և որպես տան ծառայող մի մեծահարուստ թուրքի մոտ գործի անցնում։ Երկու տարի մնում է մեծահարուստի մոտ, որից հետո հանդիպում է Սարգիս անունով մի արաբկիրցու և նրա հետ փախչում Արաբկիր, որտեղ Հայկազը տեսնում է, որ իրենց տունը քանդել են ու թալանել։ Այդ իսկ պատճառով էլ նա ապրում է քեռու տանը։
Փաստորեն Հայկազ Թոռիկյանը դառնում է այն եզակի հայերից մեկը, ում հաջողվում է ոչ միայն ողջ մնալ և վերապրել Հայոց ցեղասպանության արհավիրքները, այլև վերադառնալ հայրենի բնօրրան, սակայն թե ինչպես դասավորվեցին հետագա իրադարձությունները, վերջինիս օրագրում գրված չէ։





Նարեկ Պողոսյան

(ՀՑԹԻ գիտական աշխատող, պ.գ.թ.)



1.Charlotte Kiechel, “Legible Testimonies: Raphaël Lemkin, the Victim's Voice, and the Global History of Genocide”, Genocide Studies and Prevention, vol. 13, issue 1, article 8, (2019), 56։
2.Նույն տեղում։
3.Նույն տեղում, էջ 57։
4.ՀՑԹԻ ֆոնդեր, ՖՀ. 13, ակտ 288, թպ. 8:




Տեսարան Արաբկիր քաղաքից




Տեսարան Արաբկիր քաղաքից




Աքսորի ճանապարհ ընկած երեխաները




Հայ կինը մահացած երեխայի դիակի մոտ









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am