Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ. ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ




Զապել Եսայան
Հա՛յ մայրեր, ձեզի կնվիրեմ այս գրությունս, ինչպես ահավոր և անպատմելի աղետը՝ ձեր
խնամակալության, ձեր սիրույն կնվիրե հազարավոր որբացածներ: Իրենց անունը լսած ատեն մի՛ խորհիլ
այնպես, ինչպես սովոր են խորհիլ հեռավոր և տարտամ դժբախտության վրա այլ յուրաքանչյուր որբի մեջ
ձեր զավակը տեսեք ու ամեն մեկ հատի համար առանձին տառապեցեք, ու ձեր սիրտերը լայնորեն, անսահմանորեն
բացեք այս անակնկալ, այս վշտագին մայրության:



Հայ որբերի փրկության գործում մեծ է պոլսահայ նշանավոր գրագիտուհի, գրող, արձակագիր, հրապարակախոս, գրականագետ, հասարակական գործիչ Զապել Եսայանի դերը: Վերջինս դեռևս 1909 թ. Ադանայի կոտորածներից հետո Պատրիարքարանի կողմից կազմած երկրորդ պատվիրակության կազմում մեկնում է Կիլիկիա՝ որբերին հավաքելու և հայ համայնքին պատկանող որբանոց հիմնելու առաջադրանքով: Աղետի գոտում երեք ամիս մնալուց և առաքելությունը մասամբ իրագործելուց հետո՝ Զ. Եսայանը կայսրության մայրաքաղաք է վերադառնում 1909 թ. սեպտեմբերին: 1911 թ. Կ.Պոլսում տպագրում է «Աւերակներուն մէջ» աշխատությունը, որը հաշվետվություն էր ինչպես Ադանայի կոտորածների, այնպես էլ դրա հետևանքների վերացմանն ուղղված իր գործունեության:

1915 թ. ապրիլին աքսորի ենթակա հայ մտավորականների անվանացանկի մեջ էր նաև Եսայանի անունը, ով կարողանում է փախչել ոստիկանությունից և մի քանի ամիս ծպտվելուց հետո, անցնում է Կովկաս: Այստեղ շարունակում է հասարակական իր գործունեությունը, զբաղվում գաղթականների և որբերի հարցերով: Բաքվում և Թիֆլիսում ելույթներ է ունենում արևմտահայության դեմ կիրառվող հալածանքների վերաբերյալ, այնուհետև մեկնում Պետրոգրադ, Մոսկվա, որտեղ հայ որբերի ու գաղթականների օգտին կազմակերպում է հանգանակություն: 1918 թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում զբաղվում է հայ գաղթականների և որբերի ապաստարանի հարցերով: Իր ցանկությամբ և Հայկական Ազգային Պատվիրակության որոշմամբ ուղարկվում է Կիլիկիա` որբանոցների գործը կարգավորելու նպատակով: Նշանակվում է Ադանայի որբանոցի տնօրեն, սակայն 1920 թ. հունիսին որբանոցը Որբախնամից ֆրանսիական վարչությանը փոխանցելուց հետո, հրաժարական է տալիս: Եսայանը ներգրավված էր Կիլիկիայից հայ որբերի տարհանման կազմակերպչական աշխատանքներում:

1922 թ. նա արդեն Փարիզում էր, որտեղ շարունակում է գրական գործունեությունը` տպագրելով «Հոգիս աքսորեալ», «Անձկութեան ժամեր» աշխատությունները: Համագործակցում էր Փարիզի հաշտության կոնֆերանսին մասնակցող Ավետիս Ահարոնյանի գլխավորած հայկական պատվիրակության հետ:





Ռեգիան Գալուստյան
ՀՑԹԻ հայցորդ, գիտական աշխատող





*Դեռ Մերսին չհասած, ճամբորդութեան միջոցին իմացանք թէ Ատանացի որբեր կան պատսպարուած Իզմիրի մէջ Գերմանական որբանոցը: Երբ Իզմիր հասանք, ցաւագին, ջղագրգիռ անհամբերութիւն մը զիս մղեց տեսնելու այդ քսան եւ վեց որբերը. ասիկա մեր առաջին հանդիպումը եղաւ արկածեալներու հետ:

Մայրապետը, նիհար, ազնուական դէմքով կին մը, մոխրագոյն մազերով, երկարօրէն պատմեց մեզի այրիացած մայրերուն յուսահատութիւնը, ոմանց սրտմտութիւնը եւ գրեթէ ամէնքին վարանումը իրենց զաւակները յանձնելու մէջ:

«Առաջին անգամ, երբ լսեցի Ատանայի դէպքերը, պարտական զգացի ինքզինքս տեղին վրայ գտնուելու, անմիջապէս ճամբայ ելայ հայ օրիորդի մը հետ, որ 95-ի դէպքերուն որբացածներէն էր եւ որ հիմա իմ լաւագոյն օգնականներէս մէկն է… Մեր missionը տաժանելի ու դժնդակ էր. երեւակայեցէ՛ք անգամ մը. Ատանա այդ միջոցին դժոխք մըն էր. դեռ տաք մոխիրներուն վրայ ոգեւար մայրեր, վիրաւորուած եւ խեղանդամ մայրեր, իրենց զաւակները կը յանձնէին մեզի, սիրտներնին հանգիստ մեռնելու համար: Յաճախ անմիջապէս կը զղջային… մեր ետեւէն կը գոչէին ու իբր թէ իրենց զաւակը յափշտակած ըլլայինք իրենց գիրկէն, սրտմտած ու ցաւագին աչքերնին մեզի յառած կը պաղատէին, որ մանկիկը վերադարձնենք: Անհրաժեշտ էր անխոնջ համբերութեամբ համակերպուել իրենց փոփոխուող տրամադրութիւններուն:

«Մեր քովը կը մնային այն տղաքը, որոնք ծնողքնին կորսնցուցած, վիրաւոր եւ կիսամերկ կը թափառէին աւերակներուն մէջ. երբեմն նոյնիսկ այս փախստական փոքրիկները, այս ահաբեկած եւ ուղեկորոյս որբերը կը գտնէին իրենց մայրերը, երեսնին արիւնով ու փոշիով ծածկուած կիներ, աչքերնին կուրացած արցունքէն, յաճախ վիրաւորուած, տաժանելիօրէն կուգային եւ զաւակնին ետ կ՚առնէին, երբեմն կը հայհոյէին, երբեմն կը սպառնային մեզի, մատակ առիւծի ուժգնութիւններ կար իրենց շարժումներուն եւ խօսքերուն մէջ… նոյն այդ կիները երկու օր ետքը վատուժցած անօթութենէ եւ վատթարացած ֆիզիկական ցաւերէ, կը բերէին իրենց զաւակները ու կրկին կը յանձնէին մեզի ու այլեւս, առանց խօսելու, ետ կը դառնային:




** — Մա… մայրի՜կ…

Խարխափող եւ վարանող ձեռքեր, հոգեվարքի ձեռքեր կը կառչին մեզի, կը բռնեն մեր մազերէն ու գերագոյն եւ երջանիկ պատրանքի մը մէջ աչքեր կը բացուին, ութը, տասը տարեկան տղու աչքեր, տանջանքով հասունցած, սեւ եւ տառապագին աչքեր… վայրկեան մը կը սեւեռին մեր վրայ, կը զարմանան ու յանկարծ անդրադառնալով մեր օտարութեանը, քէնոտած եւ տխուր, կը փակուին նորէն մեզի համար:

Կարելի է մխիթարել երիտասարդները, կիները, ծերունիները ու պառաւները, կարելի է գերեզմանին սեմին վրայ գտնուող անբախտներու յոյսի եւ երանութեան ճաճանչ մը փայլեցնել. բայց ի՞նչ կրնանք ընել այս տղաքներուն յամառող եւ տարամերժ վիշտին համար:

Սրտերնիս ճնշուած, հոգինիս լեցուն դառնութիւնով կը դեգերէինք մէկ սնարէն միւսն ու ամէն անգամուն, որ արձանագրութեան կը տեղեկանանք. — Հայր`…— սպանուած: Մայր`— սպանուած կամ կոյր, կամ խեղանդամուած… աղէտին օրերուն քստմնելի եւ շառագոյն պատկերը երեւոյթի մը պէս կ՚անցնի արագութեամբ մեր աչքերուն առաջքէն:



__________________________________________________________

Զապէլ Եսայեան, «Աւերակներուն Մէջ», Ստանպուլ, 2010:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am