Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Վերապրողների վկայություններ

Աղավնի Մկրտիչի Մկրտչյանի վկայությունը
1909 թ., Բիթլիս


Աղավնի Մկրտչյանը բնիկ բիթլիսցի էր: Նրանց ընտանիքում մինչև ջարդերը յոթը տղա կար, հինգ աղջիկ: Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են: Թուրքերը սպանել են նաև Աղավնիի հորը, իսկ մայրը մահացել է Էջմիածնում` խոլերայից: Ականատեսը ներկայացնում է իրենց անցած գաղթի ճանապարհը` պատմելով արյունոտված Եփրատի ու Հովհաննես Թումանյանի հետ ճակատագրական հանդիպման մասին:



mkrtchian
Մենք բնիկ բիթլիսցիներ ենք: Ես Մուխսի Վարդանի թոռն եմ: Մեր տունը թուրքերը քանդեցին: Մեր տանը յոթանասուն հոգի էինք: Մեր ընտանիքում յոթը տղա կար, հինգ աղջիկ: Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են: Հիմա մեր մեծ գերդաստանից միայն ես եմ մնացել, մեկ էլ Միսաքը, որ Մոսկվայում գեներալ է:

Նախքան մեզ տեղահանելը, 1914 թ. եկան մեծ եղբորս թուրքի բանակ տարան, օնբաշի դարձավ: Մի անգամ եկավ մեզ տեսնելու, հայրս ասաց.
– Խոսրո՜վ, լաո՜, մի՛ գնա:
Եղբայրս ասաց. – Ո՞նց չգնամ, ես օնբաշի եմ, եթե չգնամ, թուրքերը ձեզ կվառեն:

Գնաց ու ետ չեկավ: Մի քանի հայ զինվորներ որոշել են փախչել, թուրքերը կրակ են բացել, բայց մի քանիսը իրենց գցում են Արազը, փրկվում են, անցնում են ռուսի բանակը:

Հայրս փախել էր թուրքական բանակից, մտել էր մեր տան մոտի դարմանի դեզի մեջ: Օսմանյան թուրքերը եկան դուրս քաշեցին, նրան սպանեցին: Մենք մնացինք որբ:

Մեր հարևանը` թուրք Յուսուֆ էֆենդին, մեղքացավ մեզ, տարավ իր տունը: Քրդական համիդիեի զինվորները եկան, հարցրին մորս. «Ու՞ր են ոսկիներդ»: Մայրս վախից ասաց. «Հրեն, գյուգյումի մեջն են»: Թուրքերը առան ոսկիները, գնացին: Էդ թուրք հարևանը, որ մեզի պահել էր, մորս վրա նեղացավ, թե ինչու իրեն չտվեց, ու մեզ դուրս հանեց իր տնից: Դուրս եկանք, փողոցները ամբողջ սպանվածների դիակներ էին, բոլոր հայերին կոտորել էին: Մնացածներիս քշեցին` ու՞ր, չգիտենք: Ճամփին` աղմուկ, աղաղակ, իրարանցում: Թուրք ոստիկանները սվիններով խփում էին ետ մնացողներին: Գիշերները գալիս աղջիկ-կնիկներին փախցնում էին: Մորս էլ տարան, բռնաբարեցին, ետ բերեցին: Լավ է` հայրս սպանված էր` չտեսավ իր պատվի արատավորումը:

Հիշում եմ` գաղթի ճամփին մեր սայլը շուռ եկավ ջրի մեջ: Եփրատ գետում շատերը ողջ-ողջ խեղդվեցին, շատերին էլ սպանում ու գցում էին գետը: Այնպես որ, Եփրատ գետը ամբողջ արյուն էր:

Ոտքով քայլելով-քայլելով եկանք հասանք Կարս: Լորիս-Մելիքովի արձանը տեսանք` մի մարդ արծվի վրա էր ոտքը դրել: Էնտեղից ոտքով եկանք Իգդիր: Գաղթականների հետ եկանք Էջմիածին: Գաղթականները հիվանդ, հյուծված, ուժասպառ փռված էին վանքի պատերի տակ. ծեր, ջահել, բոլորը հիվանդ, մահամերձ: Երկու մարդ եկան, հաց ու ձու բաժանեցին երեխաներին: Մորս մի ձու և հաց տվին: Մերս ասաց.

– Ես երկու ձագուկ ունեմ:

Նրանք մի ձու էլ տվեցին, ու մենք կերանք: Դու մի ասա` դրանցից մեկը Հովհաննես Թումանյանն էր: Մեկ էլ սկսվեց հորդ անձրևը: Բոլոր գաղթականները մնացին անձրևի տակ: Մերս մի մուշամբա գցեց մեզ վրա, որ չթրջվենք:
Հովհ. Թումանյանը ղրկեց ժամկոչին կաթողիկոսի մոտ, որ աբեղաների խուցերի բանալիները տա, որ գաղթականները պատսպարվեն, բայց նա հրաժարվել, ասել էր, որ խուցերը կկեղտոտվեն: Էդ ժամանակ Հովհաննես Թումանյանը վերցրեց կացինը, սկսեց խուցերի դռները կոտրել և գաղթականներին ներս առնել ու ասաց.
– Գնացեք ասեք, որ ամենայն հայոց կաթողիկոսը մերժեց, բայց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը կացինով կոտրեց դռները և գաղթականներին ներս մտցրեց:

Մերս մուշամբան մեր վրայից քաշեց, վրայի ջուրը թափեց, մեզ տարավ, մտցրեց էն խուցերը` տաքացանք: Բայց առավոտյան շատերը մահացել էին արդեն: Խոլերան ահավոր չափերի էր հասել: Իմ խեղճ մերս էլ խոլերայի փայ դարձավ ու մեռավ: Ես մնացի լրիվ մենակ ու անտեր: Գաղթականների հետ եկա հասա Երևան: Երևանում մեզ լավ չընդունեցին: Մեզ «գաղթական» էին ասում:

Երևանում սովորեցի Աբովյանի անվան դպրոցում: 1933 թ. ավարտեցի Գյուղատնտեսական ինստիտուտը, որը այն ժամանակ համալսարանի ֆակուլտետն էր: 1933-1936 թթ. Ստեփանավանում աշխատել եմ գյուղատնտես: Ծանոթացել եմ Աղասի Խանջյանի հետ, իսկ Մացակ Պապյանը մեր կոլխոզի նախագահն էր: Ստացել եմ Վաստակավոր գյուղատնտեսի կոչում: Պատերազմի տարիներին թիկունքում ծառայել եմ ու պարգևատրվել: Հիսունհինգ տարի աշխատել եմ հացամթերումների նախարարությունում, որպես գլխավոր մասնագետ, ունեմ մի շարք պատվոգրեր ու գովեստագրեր:


Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 20, էջ 111-112:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am