Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Հոդվածներ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԻՍԼԱՄԻ ԳՈՐԾՈՆԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ



Նարինե Մարգարյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)

book

«1914 թ. նոյեմբերին շեյխ ուլ-իսլամի կողմից Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ մզկիթից
սրբազան պատերազի` ջիհադի հայտարարումը
Հոդվածում ներկայացված է Հայոց ցեղասպանության իրականացման գործընթացում երիտթուրքերի՝ իսլամը որպես գործիք օգտագործելու քաղաքականությունը: Թուրք քաղաքական գործիչները կրոնական մոլեռանդության սերմանմամբ փորձում էին ուժեղացնել իրենց հակահայկական հռետորաբանությունը: Հայերը ներկայացվում էին որպես իսլամի թշնամիներ, և դրանով փորձ էր կատարվում ամրապնդել հայ ազգի ոչնչացման հիմնավորումները: Ջիհադի գաղափարը ևս շահարկվում էր հակահայկական զգացումների ուժեղացման նպատակով:

Միևնույն ժամանակ արաբ առաջնորդները, այդ թվում՝ շերիֆ Հուսեյնը, ուժգնորեն հակադրվում էին այս մոտեցմանը՝ կասկածի տակ դնելով երիտթուրքերի գաղափարները: Նրանք կոչ էին անում երիտթուրքերին չօգտագործել իսլամը քաղաքական նպատակներին հասնելու համար և հայտարարում էին, որ իսլամի հիմնական սկզբունքներն ուղղակի հակադրվում էին Օսմանյան կայսրության իշխանությունների՝ հայերի դեմ ուղղված ցեղասպանական քաղաքականությանը:


Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է, որը դատապարտվում է ոչ միայն միջազգային իրավունքի (1948 թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա, 1968 թ. «Ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» որոշում), այլև դավանանքի տեսանկյունից:

Նշենք, որ ցեղասպանական գործողությունների ժամանակ կրոնական տարբերությունը երբեմն դառնում է բնորոշիչ, որը տարբերակում է զոհին և դահճին։ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ, Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող Լ. Կուպերը ցեղասպանության ընդհանուր բնութագրիչներից մեկը համարում է զոհերի և հանցագործությունը կատարողների ռասայական, էթնիկ կամ ազգային խմբերի միջևկրոնական տարբերության առկայությունը։

Կրոնական տարբերությունը հաճախ դրվում է տարբերակման այլ տարրերի՝ ռասայական, էթնիկական, մշակութային ժառանգության, տնտեսական և քաղաքական կյանքում մասնակցության, մարդու իրավունքների պաշտպանության հարցում անհավասարության, և սեգրեգացիայի կամ տարածքային կենտրոնացման վրա: Կրոնական պատկանելությունը դառնում է տարբերակիչ սոցիալական կարգավիճակի մաս և հաճախ նպաստում է հասարակության բազմաշերտ կառուցվածքում այլ խմբերից օտարմանը։

Հարկ է փաստել, որ պատմության ընթացքում արձանագրվել են իրադարձություններ, երբ կրոնական զգացումներն օգտագործվել են զանգվածային սպանությունների արդարացման, իսկ որոշ դեպքերում կրոնն օգտագործվել է նաև հրահրման նպատակով: Կրոնական գործոնի շահարկմամբ կատարված նմանատիպ օրինակներ են XI-XIII դարերում իրականացված Խաչակրաց արշավանքները: Արդեն ուշ միջնադարում եվրոպական տերությունների գաղութային նվաճումները երբեմն հիմնավորվում էին որոշ ժողովուրդների շրջանում քրիստոնեության տարածման անհրաժեշտությամբ: Հրեաների հանդեպ քրիստոնյաների շրջանում առկա բացասական պատկերացումներն օգտագործվեցին նացիստների կողմից Հոլոքոսթի իրականացման ընթացքում:

Կրոնական գործոնի շահարկման ուղղակի օրինակը XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունն է: Դեռևս XVII դարի երկրորդ կեսից Օսմանյան կայսրության տիրապետության տակ հայտնված Արևմտ- յան Հայաստանում հայ ազգաբնակչության հանդեպ կիրառվող խտրականության հիմքում ի սկզբանե առկա էր կրոնական գործոնը: 1908 թ. հեղաշրջման արդյունքում իշխանության եկած «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը սկզբում փորձում էր առաջնորդվել հավասարության, եղբայրության և ազատության կարգախոսներով` հույսեր առաջ բերելով կայսրության ճնշված ժողովուրդների, այդ թվում նաև հայերի շրջանում: Սակայն շուտով ակնհայտ է դառնում, որ երիտթուրքական քաղաքական կոչերը և իրական գործողությունները քիչ ընդհանրություններ ունեին, և հայերի նկատմամբ համիդյան ջարդերից մինչև երիտթուրքական ցեղասպանություն թուրքերի համար ընդամենը մեկ քայլ էր:

Շարիաթի կանոնները համաձայն՝ իրավական տեսակետից ի սկզբանե որոշակիացվել է մուսուլմանների և ոչ մուսուլմանների կարգավիճակը: Դեռևս VII դարում` արաբական արշավանքների ժամանակ, նրանք, ովքեր իսլամ չէին ընդունում, պայ- մանագիր էին կնքում` Ակդ ալ-Զիմմա, որով արաբ կառավարիչը պարտավորվում էր պահպանել քրիստոնյայի անհատական, քաղաքական և սոցիալական ազատությունը, որի դիմաց վերջինս պետք է հարկ վճարեր: Այսինքն՝ ինքը` Ղուրանը, չէր կարող իր համակարգում հավասարություն թույլ տալ մուսուլմանների և ոչ մուսուլմանների միջև: Փաստորեն ստեղծվում էր երկշերտ հասարակություն` մի կողմից մուսուլմանները, որոնք պատկանում էին ումմային, իշխող ազգ էին, և ոչ մուսուլմանները, որոնք մի աստիճան ցածր էին կանգնած: Հետևաբար, երբ 1908 թ. երիտթուրքական ուժերն իշխանության եկան հավասարության կարգախոսն առաջ քաշելով, որն ի սկզբանե չէր համապատասխանում իսլամի սկզբունքներին: Եվ այդ նույն արդարության, հավասարության սկզբունքներով իշխանության եկած երիտթուրքերը կրկին հաստատում են իրենց` թուրքերի իշխող ազգ լինելու փաստը, անգամ նրանց պաշտոնական երդումը տպագրվել է «Իթթիհադ վե թերաքիի» կիսապաշտոնական «Թանին» թերթում: Վերջինիս գլխավոր խմբագիրը` Հուսեյն Քահիդը, խմբագրական հոդվածում հայտարարել է, որ անկախ դեպքերի ընթացքից և ելքից թուրքերը «եղել և մնում են իշխող ազգ»:

Տեսակետները հակաբևեռ են. երիտթուրքերի ու ցեղասպանական գործողությունների հակասություններն իսլամական դրույթներով հիմնավորելը բարդ է` հաշվի առնելով Ղուրանի, սունայի, հադիսների4 տարաբնույթ մեկնաբանությունները։ Իսլամում առկա են որոշ համայնքներին հատուկ կարգավիճակ տալու, նրանց նկատմամբ բարյացակամ լինելու, նրանց կյանքի անվտանգությունը երաշխավորելու դրույթներ։

Հարկ է մեջբերել Ղուրանի մի քանի սուրաներից հատվածներ, ինչպիսիք են օրինակ. «Եկե՛ք, ես կկարդամ այն, ինչ արգելել է ձեր Աստվածը ... Մի՛ սպանեք որևէ մեկին, ում Ալլահն արգելում է, միայն մի բացառությամբ` իրավունքով» (Ղուրան, 6:152):

«Նրանք` իսկական մուսուլմանները, չեն սպանում հակառակ Ալլահի կամքին հակառակ, բացառությամբ, եթե դրա իրավունքը չունեն և ինքնագործունեություն չեն ծավալում, իսկ նրանք, ովքեր այդպես են վարվում, իրենց պատիժը կստանան Ահեղ դատաստանի օրը» (Ղուրան, 25:68):

Ըստ իսլամի սկզբունքների՝ հանցագործությունը հանցագործություն է` անկախ այն բանից, թե ինչքան մարդ է տուժում։ «Նա, ով սպանում է մեկին ու դա սպանության դիմաց կամ էլ երկրում չարիքը կանխելու համար չէ, ապա նշանակում է, որ նա սպանում է ողջ մարդկությանը, իսկ նա, ով խնայում է մեկի կյանքը, ապա նա խնայում է ողջ մարդկության կյանքը» (Ղուրան, 5։ 32):

Նմանատիպ մտքեր հանդիպում ենք նաև Բուխարիի հադիսներում.

«Երբ Մուհամմադ մարգարեի քարանձավներից մեկում սպանված կին է հայտնաբերվում, նա արգելում է սպանել երեխաներին ու կանանց»:

Մուհամմադ մարգարեն ասում է. «Ես ձեզ հրամայել եմ չայրել մարդկանց, քանի որ կրակով կարող է պատժել միայն Աստված»:

Աբու Բաքր Աս-Սադդիկը իր զորահրամանատարներից մեկին արշավանքների վերաբերյալ գրավոր տեղեկացրել է. «Եթե թշնամուն ընդառաջ եք գնում, մի՛ սպանեք նրանց, եթե հաղթում եք, մի՛ սպանեք ծերերին, կանանց ու երեխաներին, եթե վանականներ տեսնեք իրենց մենաստաններում, թողե՛ք նրանց` ապրելու այն կյանքով, որ իրենք են ընտրել, քանի որ նրանք Աստծուն են ծառայում»:

Ի հակակշիռ նմանատիպ սուրաների, ըստ որի՝ Ղուրանը կոչ է անում հանդուրժողականության, գոյություն ունի մի այլ տեսակետ, որը նույնպես ունի իր հիմնավորումները: Ղուրանում կարելի է հանդիպել մի շարք այլ սուրաների, որտեղ կոչ է արվում սպանել անհավատներին, ջիհադ սկսել «ճշմարիտ կրոնը» չդավանողների դեմ և սպանել նրանց:

Մեջբերենք Ղուրանից մեկ այա, որտեղ կոչ է արվում կռվել թշնամիների դեմ. «Սպանի՛ր հանուն Ալլահի նրանց, ովքեր քեզ սպանում են, բայց նախահարձակ մի՛ եղիր, քանի որ Ալլահը չի սիրում նախահարձակ եղողներին» (Ղուրան, 2:190): Իսկ դրա հաջորդ այայում նշվում է. «Սպանի՛ր նրանց, որտեղ կհանդիպես, հանի՛ր նրանց այնտեղից, որտեղից նրանք են քեզ դուրս արել, քանի որ աղետն ավելի վատ է, քան մահը» (Ղուրան, 2:191): «Անհավատներին Ալլահի մոտ չեն փրկի ո՛չ իրենց բարությունները, ո՛չ իրենց երեխաները և նրանք կայրվեն կրակում» (Ղուրան, 3:10):

Օրինակները բազմաթիվ են, և կարելի է անել մի եզրակացություն, որ քրիստոնյաները կամ մուսուլմանները, Ղուրանի նույն սուրան կամ այան կարդալով, կարող են տարբեր մեկնաբանություններ անել: Ղուրանի լեզվական ու ոճական ճկունությունը թույլ է տալիս նույն նախադասությունը կամ արտահայտությունը բազմաթիվ տեսանկյուններից քննարկել և հակաբևեռ մեկնաբանություններ անել. դա են վկայում մինչև այժմ գոյություն ունեցող Ղուրանի մեկնաբանությունների բազմահազար հատորյակները:

Այս պարագայում մենք տեսնում ենք իսլամի երկփեղկվածությունը. մի երևույթ, որը միշտ եղել է իսլամական հասարակության` ումմայի մեջ: Խոսքն իսլամի` որպես կրոնի և իսլամի` որպես քաղաքական ֆենոմենի կամ այսպես ասած քաղաքա- կան իսլամի մասին է: Առաջին հերթին իսլամը որպես կրոն համադրվում է Սուրբ գրքով, իրեն հատուկ արարողակարգերով, իսկ մյուս դեպքում էլ մի շարք քաղաքական և կրոնական նպատակներով իսլամի օգտագործման մասին է: Այսինքն՝ հարկ եղած դեպքում իսլամը վերափոխվում է՝ դառնալով գործոն, դուրս է գալիս հավատքի իր սահմաններից` անցում կատարելով քաղաքական ոլորտ, և հաճախ նաև ծառայում որպես գործիք, շահարկվում` որոշ քաղաքական նկատառումներից ելնելով:

Իր քաղաքական նպատակների իրականացման համար երիտթուրքական կառավարությունը չէր խուսափում կրոնական գործոնի շահարկումից: Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց մի քանի օր անց` 1914 թ. նոյեմբերին, շեյխ ուլ-իս-լամ Հայրի էֆենդին Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ մզկիթից սրբազան պատերազմ` ջիհադ հայտարարեց, որը Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ V-ի ստորագրությամբ տպագրվեց Կոստանդնուպոլսի օրաթերթերում։ Ջիհադի այս կոչն ամբողջությամբ ներծծված էր կրոնական մոլեռանդությամբ, որտեղ կոչ էր արվում. «Ամեն մահմեդական, աշխարհի որ մասի մէջն ալ բնակվի, թող հանդիսավոր երդում ընէ, որ զինք շրջապատող քրիստոնյաներէն պիտի սպանէ առնվազն երեք կամ չորս հատ, քանզի անոնք Ալլահի թշնամիներն են: Թող ձեզմէ ամեն մէկը գիտնա, որ իր վարձքը պիտի կրկնապատկուի Աստծոյ կողմէն»: Նույն տարվա նոյեմբերի 23-ին հրապարակվել է նոր մանիֆեստ, որը պահանջում էր աշխարհի մուսուլմաններին ենթարկվել Ղուրանի պահանջներին ու պաշտպանել իսլամը և նրա սրբավայրերը: Կրոնական մոլեռանդությունն օգտագործվեց նաև Հայոց ցեղասպանության իրականացման ընթացքում, երբ երիտթուրքական կառավարությունը շահարկում էր կրոնի գործոնը, ընդ որում այն արվում էր պետական մակարդակով: Կայսրության ռազմական նախարար Էնվերի` դեռևս 1914 թ. հոկտեմբերի 9-ի հեռագրի բնագրում նշվում է. «Մաքրել երկիրը անբաղձալիներէն, անհավատների արիւնը անարժէք է, ատկէ աւելի բարի գործ չկայ»: Նոյեմբերի 16–ին ջիհադի կոչին անմիջապես հետևել է Էնվերի «իրադե»-ն (հրամանագիր), որտեղ օսմանյան բանակի ուշադրությունը հրավիրեց սրբազան պատերազմի վրա ու կոչ արեց արդարացնել 300 միլիոն մուսուլմանների հույսն ու հավատը, ովքեր ջերմեռանդորեն աղոթում են հաղթանակի համար։ «Մենք պետք է հիշենք, որ մեր մարգարեների և բոլոր սուրբ մարդկանց հոգիները մեզ հետ են, և մեր փառավոր նախնիները մեր գործողությունների վկաներն են»:

Հարկ է նշել, որ իսլամական սկզբունքների համաձայն՝ Դար ուլ-Իսլամի տարածքների նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ հարձակում թույլ է տալիս մուսուլմաններին ջիհադ հայտարարել հարձակվողների դեմ:

Փաստորեն, ջիհադի հիմնական նպատակը Ռուսական կայսրությունում բնակվող մուսուլմանների շրջանում հակառուսական հուզումների հրահրումն էր, որը պետք է հեշտացներ թուրքական բանակի առաջխաղացումը կովկասյան ռազմաճակատում, սակայն հռչակված ջիհադը հմտորեն օգտագործվում է նաև Հայոց ցեղասպանության իրականացման ընթացքում: Ջիհադի հիմքի վրա բարձրացրած կրոնական մոլեռանդության ալիքը ներառեց հոծ զանգվածներ` ապահովելով Հայոց ցեղասպանության գործում նրանց անմիջական մասնակցությունը:

Ջիհադի հայտարարումն անմիջական կապ ուներ արաբների հետ` որպես սուննի մուսուլմաններ: Սիրիացի քաղաքական ու մշակութային գործիչ Մուհամմադ Քուրդ Ալին այն կարծիքն է հայտնում, որ երիտթուրքական կառավարությունը ցան- կանում էր արաբների մոտ շահարկել իսլամի գործոնը` դրդելով նրանց հայերի դեմ, որի արդյունքում պետք է արաբներն իրենց կիսատ թողած գործն ավարտեին:

Մուհամմադ Քուրդ Ալիի այս դրույթը հանդիպում ենք նաև 1913-1916 թթ. Կ. Պոլսում ԱՄՆ-ի դեսպան Հ. Մորգենթաուի հուշերում, ով ևս մեկ անգամ փաստում է, որ երիտթուրքական կառավարությունը 2 միլիոն հայությանը որոշում է տեղափոխել անապատ` գիտակցելով, որ «հայ տարագիրների մեծ մասը սահմանված վայրը չէր կարող հասնել. ծարավից, քաղցից կմահանային կամ զոհ կդառնային անապատների վայրենի մուսուլման ցեղերին»:

Դեռ ավելին, Մորգենթաուն նշում է, որ երիտթուրքերը հայերին տարագրում էին սիրիական անապատ` «նվազագույն չափով անգամ մտադրություն չունենալով հայերին այդ երկրում հաստատելու»:

Երիտթուրքերի ղեկավարությունը հստակ գիտակցում էր, որ ջիհադը կարող է հաջողության հասնել, եթե դրան միանան նաև արաբները՝ հետագայում իրենց գործերին աջակցելու և դրանք շարունակելու համար: Դրա համար նրանք դիմում են Մեքքայի շերիֆ ու էմիր Հուսեյն իբն Ալիին, սակայն վերջինս չի արձագանքում, քանի որ նախապատրաստվում էր ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ:

Հարկ է նշել, որ Հուսեյնը մի քանի անգամ մերժել էր թուրքական կառավարության` ջիհադ հայտարարելու պահանջները: Դրանից հետո թուրքական կառավարությունը կրոնական հաստատությունների և մամուլի միջոցով հայտարարել է, թե իբր Հուսեյնն օրհնել է ջիհադը: Հուսեյնի` շերիֆի պատվավոր տիտղոսը, նրան ուղղված ջիհադ հայտարարելու պահանջը վկայում են նրա հոգևոր և քաղաքական մեծ հեղինակության մասին:

Նշված ժամանակահատվածում բարդ էր Սիրիայի և ընդհանրապես Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արաբների իրավիճակը: Սկսված Առաջին համաշխարհային պատերազմը, ջիհադի հայտարարումը, Սիրիայում Ջեմալ փաշայի վարած քաղաքականությունն աստիճանաբար ժողովրդի մեջ ամրապնդում էին ապստամբության գաղափարը։ Դեպքերի ականատես և մասնակից արաբ փաստաբան, Խարբերդի գավառներից մեկի նախկին կայմակամ Ֆայեզ Ալ-Ղուսեյնն իր «Բռնություններ Սիրիայում, Իրաքում և Հիջազում» գրքի «Սիրիացիների կախաղանները և նրանց ոչնչացումը» գլխում գրում է. «Թուրքական կառավարության որոշումը` ժխտել ցանկացած ազգային զգացմունք ոչ թուրք ժողովուրդների մեջ տարբեր ձևերով է իր դրսևորումները ստանում: Հայերին` ֆիզիկական ոչնչացմամբ, արաբների պարագայում նրանք ոճի բազմազանությունն են հիմք ընդունել»: Թուրքական կառավարությունն արաբ զինվորներին հնարավորինս հեռու տեղեր էր զորակոչում, ժողովրդին սովի էր մատնում, հայտնի ու անվանի ընտանիքներին Անատոլիայի խորքերն ուղարկում: Սովի մատնելով Սիրիայի և Լիբանանի բնակչությանը՝ Ջեմալ փաշան հեգնանքով հայտարարել է մամուլում. «Չկա սով Սիրիայում»: Ջեմալն առավել դաժան է վարվում արաբ ազգային-ազատագրական գործիչների հետ` վերջիններիս 1916 թ. մայիսին Դամասկոսի, Բեյրութի կենտրոնական հրապարակներում կախաղան բարձրացնելով:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հուսեյնը, ակնկալելով Մեծ Բրիտանիայի ռազմական օգնությունը, նամակագրական կապ է հաստատում Կահիրեում բրիտանական գլխավոր հանձնակատար և Եգիպտոսի փաստացի կառավարիչ Կիթչիների, իսկ 1915 թ. նրան փոխարինած Մակ-Մահոնի հետ։ Տեղյակ չլինելով Սայքս-Պիկոյի պայմանագրի մասին, որը բացահայտ հակասում էր արաբներին տրված Բրիտանիայի խոստումներին, անգամ վերջիններիս կողմից չստանալով որևէ փաստաթուղթ` Հուսեյնը 1916 թ. հունիսի 5-ին զինված ապստամբության կոչ է անում` հայտարարելով. «Ապստամբության նպատակը ոչ թե մի տիրապետության փոխարինումն է մյուսով, այլ արաբական երկրների ազատագրումը, արաբ կառավարության ստեղծումը, որը կվերականգնի մեր նախնիների փառքը»:

1916 թ. հունիսի 26-ին Հուսեյնը հատուկ ուղերձով արաբական տարածքներն Օսմանյան կայսրությունից անկախ է հռչակում: Այս ուղերձների կարևորությունն այն է, որ նա բացի իրավիճակը ներկայացնելուց ու վերլուծելուց, անդրադառնում է թուրքական քաղաքականությանը՝ առանձին դրույթներով Ղուրանից ու հադիսներից մեջբերումներ կատարելով, դատապարտում թուրքական իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությունը` հավաստիացնելով, որ իսլամի սկզբունքները հակասում են երիտթուրքական գործողություններին:

Հուսեյն իբն Ալին նշում էր, որ անկախ այն բանից, թե ջիհադն ուղղված է Ռուսաստանի, Անգլիայի կամ Ֆրանսիայի դեմ, և ինչ քաղաքական ենթատեքստ ունեին երիտթուրքերի գործողությունները, միևնույնն է, նրանց կատարած ոճրագործությունները դատապարտվում են իսլամի գաղափարական և հավատքի տեսանկյունից, քանի որ նման գործողությունները հակասում են Ղուրանի սուրաներին, Շարիաթին, բազմաթիվ հադիսներին ու պատմական վկայություններին:

Մուսուլմաններին ուղղված իր այս ուղերձում նա հիմնավորում է իսլամի և երիտթուրքերի գործողությունների հակասությունների տեսակետը՝ բազմիցս հիշատակելով.

« …նրանք պետք է իրենց պետությունը կառուցեին Շարիաթի հիման վրա, այնինչ շեղվեցին օրինական ուղուց:

…Նրանք հազարավոր մարդկանց կյանք են խլում Ռուսաստանի սահմաններում: Ղուրանում ասվում է, որ յուրաքանչյուրն իր արած բարիքի չափով կգնահատվի Ահեղ դատաստանի օրը: Այդ օրը նրանք պատասխան կտան մուսուլմանների ու զիմմիների սպանությունների համար` առանց կողմնակի դատի ու դատավորների:

…Թուրքական իշխանությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրեց հայերի ոչնչացումը` կենդանի թողնելով նրանց մեկ տասներորդ մասը: Աստծո Մարգարեն ասում է. «Ով ցավ պատճառի մուսուլմանների հովանա- վորության տակ գտնվող զիմմիների, ես նրա թշնամին կդառնամ»:

…Որ մուսուլմանը կամ մահկանացուն կգոհանա, եթե տեսնի իր ժողովրդին նման դժբախտության ու նվաստացման մեջ: Ալլահը թույլ է տվել. «Նրանք, ովքեր սպանում են անարդարներին, Տերը նրանց սատար է կանգնում»: Ալլահը պահանջում է ոչ մուսուլմանների նկատմամբ արդար գործել. «Մի՛ սպանեք նրանց իրենց կրոնի համար, մի՛ վտարեք իրենց տներից և արդար եղե՛ք նրանց նկատմամբ»:

…Վտանգը գնալով ավելի սպառնալի է դառնում: Մենք հայտնվել ենք մի վտանգի մեջ, որն իսլամում իր նախադեպը չի ունեցել:

…Եկել է երիտթուրքերի պետության վերջը … Իսլամում չկան նմանօրինակ արարքներ, ինչպիսիք իրականացրին Թալեաթը, Էնվերը և Ջեմալը: Մենք տեսել կամ լսել ենք նրանց ոճրագործությունները, մեկնաբանությունների կարիք չկա: Նրանց պետության մեջ ոտնահարվել են կրոնի սրբությունները...»:

Հուսեյնն իր` 1917 թ. մարտի 3-ի հրապարակած ուղերձում կրկին անդրադառնում է վերոնշյալ հակասություններին.

«Մենք ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ երիտասարդ Իթթիհադականների մեղսագործությունների մասին. իրագործվել են սպանություններ` նույնիսկ մուսուլմանների նկատմամբ: Դա արդեն բացառում է նրանց օրինական, մաքուր մուսուլման լինելը:

…Իսլամական աշխարհը պետք է գիտակցի, որ երիտթուրքերի մեղսագործությունները դատապարտվում են մեր կրոնով: Եվ եթե որևէ մուսուլման երկմտի մեր այս հայտարարության ճշմարտացիությանը, թող վկաներ փնտրի, որոնք կապացուցեն մեր ասածների իսկությունը: Իսկ դրանք հաստատողը հարյուր հազարավոր տարագիրներն են ու տեղացիները»:

Հուսեյնն իր ուղերձներում հստակ շեշտում է այն հանգամանքը, որ երիտթուրքական կառավարությունը ոտնահարում է իսլամի սկզբունքները: Եվ դա Հուսեյնն անում էր մի քանի նկատառումներից ելնելով. շեշտը դրվում էր իսլամի գործոնի վրա` նշելով, որ թուրքերը լրիվ շեղվել են իսլամի ուղուց, և նրանց արածները դուրս են իսլամի սկզբունքներից: Հուսեյնն արաբներին հայտարարում է իսլամի իրավական հաջորդներ` որպես ապացույց մեջբերելով Ղուրանը, որտեղ Ալլահը «Ամպրոպը» սուրայի մեջ ասել է. «Մենք իմաստությունն արաբերենով ենք ներշնչում»: Հուսեյնը հատուկ նպատակ ուներ` համախմբել արաբներին, նրանց մեջ բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, ապստամբել Օսմանյան կայսրության դեմ ու անկախություն ձեռք բերել: Այս գործում նրա գլխավոր խաղաթուղթը երիտթուրքերի ու արաբների` իսլամի նկատմամբ ունեցած վերաբերմունքի տարբերությունն էր: Հուսեյնն ամեն կերպ փորձում էր թուրքերի նկատմամբ ատելությունն արմատացնել` մատնանշելով նրանցից սպասվող բոլոր վտանգները:

Խոսելով թուրքական կառավարության վայրագ քաղաքականության մասին` նա անդրադառնում է Միջագետքի անապատներում հայտնված հայ ժողովրդի տարագիր հատվածին: Մեքքայի առաջնորդ Հուսեյն իբն Ալին, ի պաշտպանություն հայերի, 1918 թ. ապրիլի 28-ին (Ռաջաբ 18, 1336, հիջրա) իր որդի Ֆեյսալին և Աբդ ալ Ազիզ ալ-Ջարբային է ուղարկում հրովարտակ, որտեղ կոչ է արվում հայ տարագիրներին պաշտպանել, հովանավորել և ամեն տեսակ օգնություն ցույց տալ. «…պաշտպանել և հոգ տանել ձեր տարածքների սահմաններում և ցեղերի մեջ ապրող Հակոբիկյան հայ համայնքից յուրաքանչյուրին, օգնել նրանց իրենց բոլոր գործերում և պաշտպանել նրանց այնպես, ինչպես կպաշտպանեք ձեզ, ձեր ունեցվածքն ու երեխաներին, տալ նրանց անհրաժեշտ ամեն բան, անկախ այն բանից` նրանք կմնան նույն տեղում, թե կգնան տեղից տեղ, քանի որ նրանք զիմմի են համարվում»:

Չնայած Հիջազի կառավարիչը հայտարարում է, որ ինքը թուրքերի դեմ պատերազմ է հայտարարել «ոչ միայն արաբներուն, այլ նաև Հայ ազգին համար ալ», սակայն անհերքելի է, որ արաբների կողմից հայերին պաշտպանելու պատճառներից էր, որ արաբները, ի դեմս հայերի, դաշնակից էին տեսնում ընդհանուր թշնամու` թուրքական բռնապետության դեմ մղվող պայքարում: Այս քայլով նա ցանկանում էր հայերին իր կողմը պահել` հետագայում նրանց աջակցությունն ստանալու համար:

Հայոց ցեղասպանության տարիներին մյուս քաղաքական գործիչը, ով նույնպես փաստել է իսլամի և երիտթուրքական գործողությունների անհամատեղելիությունը, Ֆայեզ Ալ-Ղուսեյնն է: Նա իր «Ջարդերը Հայաստանում» գրքում ամփոփել է ականատեսի հիշողությունները, որտեղ այն մտավախությունն է հայտնել, որ հետագայում Հայոց ցեղասպանության իրագործման ողջ մեղքը կարող է ընկնել իսլամի վրա:

Գրքի վերջաբանում նա գրում է. «Ես հաստատում եմ, որ հայերի հետ կատարվածը միայն «Միություն և Առաջադիմություն» կուսակցության պատճառով է եղել: Նրանք այդպես են վարվել հայերի հետ` ելնելով իրենց ազգային մոլեռանդությունից ու նրանց նկատմամբ նախանձից: Իսլամը չի արդարացնում նրանց գործողությունները»: Նա կոչ է անում բոլոր մուսուլմաններին մերժել երիտթուրքական կառավարությանը, այլապես նրանք էլ մասնակիցը կդառնան այդ ոճրագործությանը, որի հավասարը չկա պատմության մեջ: Ֆայեզ Ալ-Ղուսեյնն իր հուշերն ավարտում է հետևյալ մտքով. «Մի կառավարություն, որը գործում է նման ձևով, չի կարող իսլամական համարվել, ոչ էլ իրավունք ունի դրան հավակնելու»: Նրա կարծիքով երիտթուրքական կառավարության ոճրագործությունները չեն կարող համարվել ո՛չ կրոնական մոլեռանդության, ո՛չ էլ իսլամական արմատականության դրսևորման ձև:

Հենվելով մի շարք փաստերի վրա` կարելի է պնդել, որ իթթիհադի ողջ ղեկավարությունն իրեն իսլամի հետևորդ չէր համարում: Փաստորեն ստացվում է այնպես, որ, իրականում աթեիստ լինելով հանդերձ, նրանք «ընտրեցին երկրի կառավարման ինստիտուցիոն իսլամի տարբերակը, և նրանց նման մոտեցումը բացատրվում է նրանով, որ այս կերպ կարող էին իսլամը որպես գործիք օգտագործել»: Դեսպան Հ. Մորգենթաուն Թալեաթի հետ իր ունեցած զրույցների հիման վրա հավաստիացնում է.«Թալեաթի համար լրիվ միևնույնն էր իսլամը, կուսակցության առաջնորդների մեծամասնությունը ծաղրում էին բոլոր կրոնները»: Այսպիսով, երիտթուրքերը չկարողացան տարբերել իսլամը պետական գործերից և մինչև վերջ փորձեցին ֆեթվաների միջոցով օգտագործել կրոնն իրենց պետական գործերն իրականացնելու համար: Փաստորեն մենք ականատես ենք լինում իսլամի` որպես կրոնի իսպառ անտեսմանը:

Մի փաստ անհերքելի է, որ երիտթուրքական կառավարությունը կարողացել է շահարկել կրոնի գործոնը: Օգտվելով այն հանգամանքից, որ մուսուլմանների համար իսլամը ոչ միայն զուտ հավատ է, այլ նաև կենսաձև, փորձել է հետամնաց զանգվածների վրա ազդել կրոնի փիլիսոփայական տեսանկյունով` Ալլահի այնկողմնային (տրանսցենդենտալ) բնույթն առաջ բերելով. անհավատների նկատմամբ նման ձևով վարվելը նրանց ազատում էր Ահեղ դատաստանից, Ալլահին ավելի մոտ էին կանգնելու, և, ինչու չէ, նաև նահատակվելն այդ «սուրբ գործի» համար խրախուսվում էր: Նման հետամնաց զանգվածը հստակ չէր էլ գիտակցում իսլամի բուն էությունն ու իր կրոնական պարտականությունները:

Իսլամական այն գաղափարը, որ մուսուլմանները, հայերին սպանելով, կատարում էին իրենց կրոնական պարտքը, գուցեև որոշումներ ընդունողների մակարդակում մոտիվ չէր, բայց կարևոր գործոն էր 1915 թ. ցեղասպանություն իրագործողների համար:

ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Հեմփշիր քոլեջի պրոֆեսոր Լեոնարդ Գլիկի կարծիքով անկախ թուրքերի կրոնական զգացումներից, թուրք ոճրագործները իսլամը դիտարկում էին իրենց կոլեկտիվ ինքնության բաղկացուցիչ մաս, միաժամանակ քրիս- տոնեությունը հավասարաչափ կարևոր տարր էր նրանց զոհերի ինքնության մեջ:

Այնուհանդերձ, նույնիսկ այս կերպ հոգեբանական ճնշում գործադրելով ժողովրդի վրա, հարկ է նշել, որ երիտթուրքական` իսլամն իր քաղաքական շահերին ծառայեցնելու ծրագիրը միշտ չէ, որ գործել է: Երիտթուրքական կառավարությունը համոզված էր, որ սիրիական անապատներում տեղի մուսուլման արաբները, քրդերն ու թուրքերը կշարունակեն իրենց կիսատ գործը` վերջնականապես բնաջնջելով հայերին, սակայն նրանք սխալվեցին իրենց ծրագրերում: Փաստորեն, անկախ թուրքական կառավարական օղակների վարած քաղաքականությունից, նրանց հրամաններից ու վերահսկումից, որ հնարավորինս անշեղորեն իրականացվեն այդ հրամանները բազմաթիվ են դեպքերը, երբ մուսուլմանները, մասնավորապես արաբները, անտեսելով ջիհադի հռչակումը, կառավարության խիստ հսկողությունը, իրենց սպառնացող մահապատիժը, փրկել են հայերին կործանումից:

Ցեղասպանագիտական հանդես, 2 (2), Երևան, 2014թ.



© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am