Գիտաժողովներ |
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ` ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի 40-ամյակին նվիրված
միջազգային գիտաժողովի
Ծ Ր Ա Գ Ի Ր
Երևան, 2007 թ. նոյեմբերի 27-28-ը
Նոյեմբերի 27
«Մարիոտ-Արմենիա » հյուրանոց.
«Տիգրան Մեծ » շքասրահ
10:00 - 10:30 - Գիտաժողովի մասնակիցների գրանցում
10:30 - 11:30 - Պլենար նիստ
Բացման խոսք`
Հայկ Դեմոյան, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
• Տիգրան Թորոսյան, ՀՀ Ազգային ժողովի նախագահ
• Ռադիկ Մարտիրոսյան, ՀՀ ԳԱԱ նախագահ
• Վարդան Օսկանյան, ՀՀ արտգործնախարար
• Հասմիկ Պողոսյան, ՀՀ մշակույթի նախարար
• Վիգեն Սարգսյան, ՀՀ նախագահի օգնական
• Յուսսի Բյորն, Նորվեգիա
11:00-11:15 – Վավերագրական տեսաֆիլմի ցուցադրություն
11:15-11:30 – Հանդիսավոր մաս
11:30-11:45 – Սուրճի ընդմիջում
11:45-14:00 – Առաջին լիագումար նիստ /վարող` Հայկ Դեմոյան/
- Սաշուր Քալաշյան /Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի համահեղինակ-ճարտարապետ/ Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիրը. ստեղծագործական համառոտ անդրադարձ
- Ցիպիլմա Դարիևա /Բեռլինի Հումբոլդտի համալսարան, Եվրոպական ազգաբանության ֆակուլտետ, Գերմանիա/ Լռությունից բարձրաձայնում. կորստի հիշողությունը և հիշատակումը
- Ամատունի Վիրաբյան /ՀՀ Ազգային արխիվ/ Մեծ եղեռնի հուշահամալիրի ոդիսականը. ազգային հուշարձան և խորհրդային իրականություն
- Հարություն Մարության /ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտ/ Ե¬ղեռնի զոհերի հուշարձանը` հայ ժողովրդի հուշային ծիսակարգի համակարգում
- Պամելլա դե Կոնդապպա /Քինգս քոլեջ, Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա/ Մշակութային ժառանգության ոչնչացում: Մշակութային ցեղասպանության ազդեցությունը հիշողության, ինքնության և օրինականության վրա
Հարց ու պատասխան, մեկնաբանություններ, քննարկում
14:00-15:15 – Ճաշի ընդմիջում
15:15-17:30 – Երկրորդ լիագումար նիստ /վարող` Սուրեն Մանուկյան/
- Հայկ Դեմոյան /ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ/ Սպորտը և մրցակցող ազգայնականությունն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին. մոռացված հիշողություն
- Լուսինե Սահակյան //Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ/ Հայկական երգերը` բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողություն և դրսևորում
- Ռուբեն Սաֆրաստյան /ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ/ Որոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ. կառուցվածքային մոտեցում
- Սաբրի Աթման /Սեյֆո կենտրոն - 1915, Ամստերդամ, Հոլանդիա/ Ասորիների ցեղասպանությունը և մշակութային ժառանգության ոչնչացումը
Հարց ու պատասխան, մեկնաբանություններ, քննարկում
Նոյեմբերի 28
ՀՀ ԳԱԱ Նախագահության դահլիճ
9:30-10:00 - Գիտաժողովի մասնակիցների հաշվառում
10:00-12:15 – Երրորդ լիագումար նիստ /վարող` Հարություն Մարության/
- Սամվել Կարապետյան /Հայկական ճարտարապետության ուսումնասիրության կենտրոն/ Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանները` երեկ և այսօր
- Յուրգեն Գիսպերտ Գերմանիա/ «Պատմության արծիվ». Ցեղասպանության և Սարդարապատի հուշարձանների մի քանի մոտիվների շուրջ
- Լևոն Աբրահամյան /ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ/ Չհիշել հուշարձանը. հուշարձանամարտի ազգագրությունից
- Գայանե Շագոյան /ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ/ 1988 թ. երկրաշարժի հիշողությունը ժամանակակից Գյումրիում
- Ազատ Եղիազարյան Եղիազարյան /ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտ/ Ցեղասպանության հիշողությունը հայ գրականության մեջ
Հարց ու պատասխան, մեկնաբանություններ, քննարկում
12:15 – 12:45 – Սուրճի ընդմիջում
12:45 – 15:00 – Չորրորդ լիագումար նիստ /վարող` Բենիամին Պողոսյան, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ /
- Հիդեկի Ֆուչինոե /Հիրոսիմայի համալսարան, Ճապոնիա/ Հիրոսիմայի, Նագասակիի և Օկինավայի խաղաղության հուշարձանները
- Լուրենս Ռիտտեր Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ/ Հիշողության և ճանաչման քաղաքականություն: զոհի հոգեբանության հաղթահարումը Սփյուռքում
- Սեդա Պարսամյան /Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ/ Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի տարածքում hայկական պատմա-ճարտարապետական հուշարձանների ոչնչացումը, դրա իրականացման եղանակները որպես ցեղասպանության քաղաքականության բաղկացուցիչ
- Տիգրան Զաքարյան /ԵՊՀ, սոցիոլոգիայի ֆակուլտետ/ Հիշողություն, հիշատակում, հիշողության վայրեր. Հայոց Ցեղասպանության հիշատակումը Սփյուռքում
- Սուրեն Մանուկյան /Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ/ Հայոց Ցեղասպանության հիշողության և Մեծ Եղեռնի հուշահամալիրի տեղը ազգայնական շարժման մեջ` Խորհրդային Հայաստանի տարիներին
Հարց ու պատասխան, մեկնաբանություններ, քննարկում
15:00-15:30 – Եզրափակիչ նիստ
|
|
Վիրտուալ թանգարան |
|
Միջազգային գիտաժողով |
2011թ. ապրիլին 20, 21-ին ՀՑԹԻ-ն կազմակերպում է «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:
|
Ժամանակավոր ցուցադրություն |
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ»
|
Հիշի՛ր |
Հայկազն Միհրդատ, ծնվել է 1864թ. Կ.Պոլսում, հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան, Պեշիքթաշի «Ահարոնյան ակումբի» նախագահ, Հայոց ցեղասպանության զոհ:
|
Լեմկինի կրթաթոշակ նոր |
|
|