Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin


Պատվիրակություններ

02.04.2019 ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին օրերս այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

ՀՑԹԻ հիմնադրամի տնօրենի ուղեկցությամբ դեսպանը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱՄՆ դեսպանը շրջել է նաև թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը:

Դեսպան Թրեյսին այցի ավարտին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Տնօրեն Հարություն Մարությանը դեսպանին է նվիրել Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երեք հատոր:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ դեսպանին ցուցաբերած ջերմ ընդունելության համար դեսպանությունը շնորհակալություն էր հայտնե թանգարանի տնօրենին ու անձնակազմին:

27.03.2019 ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։

Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, հարգեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:

Լիլիան Մորի Պասքիեն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում:

13.03.2019 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Վրաստանի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին տիկին Զուրաբիշվիլին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Մենք անկեղծ ցավակցություն ենք արտահայտում տեղի ունեցած ողբերգության հետ կապված: Մեզ սրտամոտ է այս ցավը և հարգանք ենք մատուցում զոհվածների հիշատակին»:
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը նախագահին նվիրեց Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր ՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times» և Ռուբեն Գալչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով» գիրքը:
Վրաստանից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տնկեց արծաթափայլ եղևնի:

09.03.2019 Այսօր Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Հյուրերը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին տիկին Ֆորնարվեն գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ իր երկրի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով. «Մենք միշտ հիշում ենք հայոց մեծ ողբերգությունը և ամեն տարի հիշատակի արարողություններ են լինում մեր խորհրդարանում: Այս տարի նույնպես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն տեղի կունենա»:

22.02.2019 Փետրվարի 21-ին Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Վրաստանի ՊՆ պատվիրակությունը նախարար Լևան Իզորիայի գլխավությամբ և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Հարություն Մարությանը Վրաստանից ժամանած հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը:

Պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները:

13.02.2019 Պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Կիպրոսի ՊՆ նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Կիպրոսից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ ցուցադրությանը, այցի ավարտին նախարար Անգելիդիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին հանձնեց Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր ՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»։
Հիշեցնենք, որ դեռևս 1975 թ․ օգոստոսի 24-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանության դատապարտման, հայ եղբայրական ժողովրդին ցավակից լինելու մասին։ Իսկ 2015 թ․ ապրիլի 2-ին Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:


Էջեր:  1   2   3



Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007 - 2013 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am