Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՀԱՅՐԵՐԻ ՄԵՂՔԸ» ԳՐՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՀՑԹԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ



Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայրերի մեղքը․ թուրքերի մերժողականությունը և Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակ, Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր, Շվոն Նաշ Մարշալի հետ հանդիպում-քննարկում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև բեստսելեր ճանաչված «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ, Պադովայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանը, ով «Հայրերի մեղքը» գրքի նախաբանի հեղինակն է. «Աշխատության ողջ հյուսվածքում ընթերցողն ականատես է կառուցվող անկասելի այն ծուղակի, որը գլուխ առ գլուխ իրար է կապում այս մահվան ծրագրի մասերը»։

Շվոն Նաշ Մարշալն առաջիններից մեկն է, ով իր գրքում փորձում է ապացուցել, որ երիտթուրքերի կողմից իրականացված հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը և Թուրքիայի Հանրապետության կողմից դրա հերքումը տարբեր հանցավոր ակտեր չեն. ժխտողականությունը ցեղասպանության շարունակությունն է: Գիրքը հարուստ է պարբերական մամուլից և նորահայտ արխիվային նյութերից ներառված փաստագրական տվյալներով:

Շվոն Նաշ Մարշալն իր գրքում գրում է. «Այսօր շատ ենք լսում հետճշմարտության մասին: Լրագրողներն ու մտավորականները որակում են այն որպես մի նոր ցնցող երևույթ, որը ծնունդ է առել վերջերս տեղի ունեցող ընտրարշավներից: Նրանք ժամանակակից քաղաքական հայտարարությունները համարում են սարսափելի հետճշմարտություններ: Ոչինչ այդքան մոլորեցնող չէ: «Պատմական ճարտարագիտությունը» նոր երևույթ չէ: Այն «սոցիալական ճարտարագիտության» երկվորյակն է և սկսել է աճող ավելի մեծ ծավալներով տարածվել ժամանակակից աշխարհի մայրամուտից ի վեր: Այն ժամանակակից փիլիսոփայության նախապայմաններից, մեթոդներից ու ձգտումներից մեկն է:

Այս գիրքն առաջին մասն է Փիլիսոփայության դավաճանությունը» եռավեպի, որը վերաբերում է հետճշմարտություններ երևույթի սկզբնաղբյուրներին: … Ամենահաջողված ժամանակակից օրինակն է պատմական և սոցիալական ճարտարագիտության ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Այն և´ Թուրքիայի «պատմական ճարտարագիտության», այսինքն՝ ցեղասպանության ժխտման նրա պաշտոնական քաղաքականությունն է, և´ ահռելի սոցիալական ու տարածքային ճարտարագիտության կիրառումը, որոնք հանգեցրին առաջին քրիստոնյա ազգի հայերի սպանդին»
:

Տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխան, հնչեցին մեկնաբանություններ, մտքերի փոխանակումներ:

Միջոցառման ավարտին քյամանչայով կոմիտասյան կատարումներ ներկայացրեց Շվոն Նաշ Մարշալ լավ բարեկամ, համախոհ Հակոբ Խալաթյանը:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am