Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Ականատեսներ



ՎԻԼԻԱՄ ՄՈՐԻՍ ՋԻԼԲԵՐԹ
Ցեղասպանության ականատեսը փրկում է հազարավոր որբերի



12.12.2017

WilliamGilbert

Վիլիամ Մորիս Ջիլբերթ կրտսերը
Ծնունդով Յոնկերսից (Նյու Յորք) Վիլիամ Մորիս Ջիլբերթ կրտսերը տեղի Ս. Պողոս եպիսկոպալ եկեղեցու հովիվ Վիլիամ Մորիս Ջիլբերթի որդին էր: Առաջին աշխարհամարտի տարիներին նա ծառայել է ամերիկյան ռազմածովային ուժերում, ապա` պատերազմի ավարտին միացել Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց կոմիտեի առաքելությանը և գործել Ադանայի նահանգում:

1920 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Կիլիկիայի տարածքը դարձել էր ֆրանս-թուրքական բախումների կենտրոն: 1920 թ. ապրիլի սկզբին թուրքական զորքերը մտնելով Հարունիե (գյուղ Ադանայի նահանգի Ջեբել-Բերեքեթի գավառում), որը կայան էր ինչպես գերմանական, այնպես էլ ամերիկյան միսիոներների համար, սկսում են ավերածություններ իրականացնել: Ողջ գյուղն ավերվում և հրդեհվում է թուրքերի կողմից, այդ թվում և տեղի ամերիկյան որբանոցը, ուր ապաստան էին գտել շուրջ 2000 որբեր:

Վիլիամ Մորիս Ջիլբերթ կրտսերը 1920 թ. ապրիլի 7-ին ողջակիզումից կարողացել է փրկել Հարունիեի ամերիկյան որբանոցի 2000 սաների: Նրա հերոսության մասին հոդված է տպվել ամերիկյան “News” (Նյու Յորք) թերթի 9 ապրիլ 1920 թ. համարում` «Յոնկերսցի մի տղամարդ փրկել է 2000 երեխաների, երբ թուրքերը հրդեհել են որբանոցը» խորագրով, որտեղ նշվում է նաև, որ փրկված որբերը հավանաբար պետք է տեղափոխվեին Կիպրոս, քանի որ Ադանայում մնալը խիստ վտանգավոր էր:

Վիլիամ Մորիս Ջիլբերթի այս հերոսական դրվագը տեղ է գտել նաև «The New Near East» պարբերականի 1920 թ.- ի ապրիլյան (vol. 5, N 8) համարում` «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աշխատակիցը հրդեհից փրկել է 2000 որբերի» խորագրով:



Սեդա Պարսամյան, ՀՑԹԻ գիտաշխատող









Շուրջ 2000 որբերի ապաստանած Հարունիեի ամերիկյան որբանոցի շենքը նախքան հրկիզվելը թուրքերի կողմից


Ամերիկյան “News” (Նյու Յորք) թեթի 9 ապրիլ 1920 թ. համարում տեղ գտած
«Յոնկերսցի մի տղամարդ փրկել է 2000 երեխաների, երբ թուրքերը հրդեհել են որբանոցը» խորագրով հոդվածը


«The New Near East» պարբերականի 1920 թ.-ի ապրիլյան (vol. 5, N 8) համարի տիտղոսաթերթը


«The New Near East» պարբերականի 1920 թ.-ի ապրիլյան (vol. 5, N 8) համարում տեղ գտած
«Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աշխատակիցը հրդեհից փրկել է 2000 որբերի» խորագրով նյութը` Վիլիամ Մորիս Ջիլբերթ կրտսեր լուսանկարով







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am