Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Ականատեսներ



ՇԱՏ ԼԱՎ, ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅԵՐԻՆ Ո՞Վ ՍՊԱՆԵՑ



«Ալեմդար», 5 ապրիլի 1919 թ.

Hasan Amca

Հասան Ամջա

    «Ոչնչացում» բառը «տեղահանություն» բառի հոմանիշ հանդիսանում է թե ոչ, թող Ձերդ գերազանցությունը չարտոնի այդ երկու բառի միասին օգտագործումը: Ինչպես ցանկանում եք, այդպես էլ գործածեք` արտահայտությունը չի փոխի գործնական իմաստը: Դա միայն տեղի ունեցած և բոլորին հայտնի ողբերգության իմաստ ունի:
    Վստա'հ եղեք, ձեր հոդվածը կրկին անգամ կարդացի և դեռևս չեմ ուզում հավատալ, որ այն ձեր գրչին է պատկանում: Ազգային ոգեշնչում, կրոնական ջղայնություն, անձնական համոզմունք ինչ ազդեցության տակ ուզում է լինի, դա ինչպե՞ս կարելի է գրել: Կարելի՞ է արդյոք հեշտությամբ ժխտել հարյուր հազարավոր անմեղների արյունը և հավատալ մարդասպանների հովանավոր ոմն Սուլեյման Նազիֆ բեյին:
    Մի կողմ թողե'ք «տեղահանություն» և «ոչնչացում» բառերը: Հայտարարե'ք, որ դա «hայ ժողովրդի ոչնչացման» որոշում է և թող վիճաբանության տեղ չմնա: Այդ որոշումն ընդունել էր Իթթիհաթ վե Թերաքքիի հրոսակախումբը: Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին էլ պարտադրեց իրականացնել այդ հատուկ միջոցառումները: Դուք ժխտում եք, կարիք կ՞ա պնդել որ դա այդպես է: Չգիտե՞մ: Ձեր հոդվածի թեման հստակեցնելու համար այս խնդիրը և ապացույցները թողնեմ հետագայի համար:
    Դուք ասում եք. «Պետությունը պատերազմական անհրաժեշտությունից ելնելով բնակչության որոշ զանգվածը պատերազմական շրջաններից տեղահանելու կարիք զգաց և այդ կապակցությամբ օրենք ընդունեց»:
    Շատ լա՛վ: Խորհուրդ տալով ոչնչացմանը հավասարազոր չօգտագործել տեղահանության փաստը Դուք իրավական և արդարացված եք գտնու՞մ: Ի՞նչ իրավունքով է կառավարությունը բռնատիրանում իր հպատակության տակ գտնվող որևէ անձի տանը, ընտանիքին, ունեցվածքին և դրամին:
    Պատերազմական ո՞ր անհրաժեշտությունից ելնելով ստիպեցին երեք-չորս տարեկան երեխայի ձեռքը բռնած, ծծկեր երեխան գիրկն առած, գրպանում եղած միայն մեկ օրվա ուտելիք հաց գնելուն բավարար դրամն առաջին կանգառում վերցնելով կանանց տարագրել անհայտ Տեր-Զորի անապատները:
    «Պատերազմական շրջաներից հեռացում» ասելիս մի քիչ մտածեք. պատերազմական շրջաներ ընդգրկող և նրանց վրա տարածվող անհրաժեշտությունը զգալու ժամանակ ու այդ շրջանի հայերին տեղահանության պատերազմական անհրաժեշտության մեջ ընգրկելու համար դուք այդ շրջանը տարածում եք Էդիրնեից մինչև Բասրա:

deported armenian women

Տարագիր հայ կանայք, որոնք մասնատում են ձիու դիակը, Սիրիա
Լուսանկարը` Հասան Ամջայի
    Լավ, բայց Կայսերիի հայերին տեղահանելով Դեր-Զոր` 6-րդ բանակի թիկունք, Հաուրանիի չորրորդ բանակի թիկունք մոտեցնելու ձևով չեք հասկանում, թե վտանգը մոտեցնու՞մ եք բանակին:
    Այդ ընդհանուր պատերազմի թատերաբեմ հանդիսացավ հայրենիքի ողջ տարածքը: Պատերազմի ծնած «անհրաժեշտություն» դարձավ հայ ազգը հեռացնել այդ շրջանից: Տրամաբանական կլիներ, եթե հիմնավորեիք հետևյալ կերպ, ասելով թե «երկրագնդի վրա տեղ չմնաց, հայրենիքը տակն ու վրա եղավ, և դրանից ելնելով այդպես որոշեցինք տեղահանվելիք և քշվելիք վայրերը»:
    Մեկ էլ օրենքը... Միայն իմ չէ, ամբողջ ազգի անունից խնդրում եմ Իթթիհաթ վե Թերաքքիի նման այդ արյունոտ և սարսափելի բառը մի' կրկնեք:
    Հայրենիքի հարյուր հազարավոր զավակներին կախաղան հանած, հարյուր հազարավորներին գնդակահարած, հարյուր հազարավոր անմեղ երեխաների և կանանց կացնով մասնատած, հազարավոր այրի և որբերի սովից մահացածի դիմաց «բոլոր բարիքներ տվող մեր պարոնների» հասցեին ամենահամարձակ բերաններից լսվող բողոքները երկու շրթունքներից քիչ հեռու ձգվելու հնարավորություն չտվող, և բոլոր այս հանցագործություններն իրագործած անխիղճ անձանց տիրապետության ժամանակ կայսրության բնակչությանը հարբաց հպարտություն ապրեցրած այս գիշատիչ բառն ազգի խղճի հանգստության համար մի կրկնեք:
    Օրենքի ամենապայծառ, ամենապարզ բացատրությունը վստահ եմ, որ դարձյալ ձեզնից բացի, շատ քիչ քաղաքացի կարող է տալ: Դա ձեզ արտահայտել ստիպելու համար, ձեր կողմից տեղահանություն անվանվող օրենքը պետք է կիրառել նախևառաջ ձեր ընտանիքի նկատմամբ: Այդ ժամանակ մի օրենքի կիրառման իմաստը հասկանալու համար ուժ կունենաք խորը փիլիսոփայություններ անելու, թե անհրաժեշտ է, որ օրենքը համապատասխանի Աստծո օրենքներին, խղճին և տրամաբանությանը: Ի վիճակի կլինեք եզրակացնել, թե այս հանցագործությունը ժխտող և անիծող Սուրբ գրքի քանի հարյուրավոր այաթ, և սահմանադրության հոդված գոյություն ունի:
    Չորս արյունարբու հիմարի կողմից ընդունված որոշումն օրենք ե՞ք անվանում: Կարծես թե այդ բառը բոլոր ոճրագործությունները մարդասիրության վերածելու ուժ ունի և այդ օրինակով գործող պաշտոնյային էլ ներման արժանի եք համարում: Դա ինչպե՞ս կլինի:
    Թալեաթի այդ հրամանն իրականացրած ձեր կողմից նշված պաշտոնյան, նախևառաջ մարդ է, իսկ հետո էլ մահմեդական: Մարդ և օսմանյան հպատակ հանդիսանալու տեսակետից գոյություն ունի սահմանադրություն, որի դրույթներին հավատարիմ մնալու հարյուրավոր անգամ խոստում է տրվում, իսկ մահմեդականի համար գոյություն ունի Սուրբ գիրք, որն իր մեջ պարունակում է աստվածային սկզբունքներ և պահանջում, որ իր ամբողջ գործելակերպով մարդը պահպանի այդ սկզբունքները:
    Ահա հրամանի, օրենքի բնույթը, եթե համապատասխանում է այդ սկզբունքներին, մահմեդական պաշտոնյան աշխատում է այն իրականացնել: Ես կարծում եմ, որ Իթթիհաթ վե Թերաքքիի հինգ-տաս հիմար մարդասպանի հովանավորմանն ուղղված ձեր ջանքերի արդյունքում զանց առու՞մ եք Աստծու գրքի նկատմամբ անհրաժեշտ հարգանքը:
    «Մեր կառավարությունը պատասխանատու չէ այդ հարցում հատուկ հանձնաժողովի և ուրիշների մասնակցության և հանցագործությունների համար» ասողը դուք եք: Խնդրում եմ Ձերդ գերազանցությանն այս կետը մեկ անգամ ևս բացատրել:
    Կառավարության դրական, այսինքն օրենքներին հնազանդ և ոչ դրական, /օրենքներին հակառակ/ մասերից կազմված լինելը ձեզնից եմ լսում: Այդպիսի կառավարությունն ինչպե՞ս է կոչվում:
    Տեղահանության շրջանների պաշտոնյանների մեջ օրենքի պահանջը խելամիտ և նույնիսկ «պաշտպանելով և գթասիրտ» իրականացնողներ ասողներ կային ասելիս, չգիտեմ այդ «պաշտպանող և գթասիրտ» բառերը դարեր ի վեր պարունակող արտահայտության իմաստն ի՞նչ վիճակի եք բերում:
    «Պաշտպանող և գթասիրտ» ձեր ասածը մի կնոջ` երեք-չորս երեխաների հետ միասին, տանից «քաղցրախոսությամբ» հանելը, թե սարերում, անմարդաբնակ անապատներում, ուտելու խոտ անգամ չգտնվող և մահվան ակընկալիքով նախապատրաստված մի շրջան ուղարկելն է: Դա՞ է ամենը:
    Իմ տեսած «պաշտպանված և գթասիրտ» տեղահանությունն այդ է: Դուք ասում եք, թե այս հարցերում «պարտականության սահմանը» անցնողները, մեծամասամբ կառավարության ամենաազդեցիկ անձ հանդիսացող Թալեաթ փաշայի ցանկությանը հակառակ` պաշտոնից հեռացվեցին: Ձեր թույտվությամբ հետևյալ հարցը տամ. այդ Թալեաթ փաշան կառավարության իրավական անձանցից էր, թե՞ ոչ իրավական, ապօրինի զավակ:
    Թողնենք, նշանակում է այս հարցերում մեկ էլ «պարտականության սահման» գոյություն ունի: Դա թողնում եմ Ձեր պարզաբանմանը:
    Ամեն դեպքում պաշտպանությունն և գթասրտությունը տեղահանության պարտականության սահմանից դուրս չմնաց: Նորմալ սահմանն անցած, մտրակով ծեծվածների մեջ ծառայության սանդուղքով վեր բարձրացածների շատ եմ ճանաչում: Ձերդ գերազանցությունն, այդ կառավարության «դրական» մասի կողմից պատժված մեկ անձ կարո՞ղ է մատնանշել: Ցույց չտալու համաձայն ընդունում եք, որ «բացասական» անձինք, տեղահանության իրականացման համար, պատերազմի դաշտի պես առաջընթաց ապրեցին:
    Այստեղից երկու ճամպրուկով Դիարբեքիր մեկնած Դիարբեքիրի վալի Ռեշիդն այնտեղ սպանդ կազմակերպելուց հետո վագոններով վերադարձավ: Հետո, կարծում եմ պատժելու համար, վալի նշանակվեց Անկարայում:
    Հավատացե'ք, որ բոլոր նման մարդկանց մեջից ամենածանր պատիժը կիրառվեց վերջինիս նկատմամբ:
    «Եթե նույնիսկ ոչնչացման և կեղեքման վերաբերյալ պաշտոնական հրաման չկա, պաշտոնանկ և ծառայությունից հեռացվածների մեջ լռել չցանկացողներ այնպայման կգտնվեն» խոսքերը լու՞րջ եք ասում:
    Եթե լռում ենք, ապա ոչ թե որոշ անձանց հանցագործություններն ոգեշնչելու համար: Դա միայն վիրավոր սրտերը կրկին չխոցելու, ի հարգանս վիրավոր և արյունոտ սրտերի, նրանց չկոտրելու համար: Մեկ էլ դրա մասին խոսելը նշանակում է բոլորին հայտնի մի բան հնչեցնել:
    Եթե կան անձինք, որոնք պաշտպանել են հայերին տեղահանությունից, ոչնչացումից և կոտորածից, նրանց գործելակերպը և գործողությունները ծագում էին իրենց բնորոշ անձնական խիզախությունից, մարդասիրությունից և խղճից:
    Բեքիր Սամիի, Հյուսեյին Քյազիմի և դոկտոր Արիֆի պես անձանց գործողությունները, նրանք, ովքեր այսօր պետության, այսինքն` Իթթիհաթ վե Թերաքքիի կառավարության գեղեցիկ հաշվին արձանագրելու արժանի համարվող անձինք են, երեկ համարվում էին հայրենիքի դավաճան, թուլամորթ, վախկոտ և ստոր մարդիկ:
    Նրանք այդ պատվավոր նպատակին հասան` կառավարության պաշտոնական հրամաններին հակառակ գործելով: Ոչ թե կառավարությունն իրավական հրաման տվեց, իսկ պատվավոր պաշտոնյաներն էլ այն լավ կիրառեցին: Դա Ձերդ գերազանցություն էլ շատ լավ գիտի:
    Բայց ինչպե՞ս կարելի է չզարմանալ սխալ պաշտպանությանը դրդող սխալ տեսակետների և գիտակցության վրա:
    Յոզգաթի մարդասպան Քեմալն ասում է.
- Կառավարությունը չի արել:
Իթթիհաթ վե Թերաքքիի անհեռատես մի անդամ.
- Իթթիհաթ վե Թերաքքին նման բաների որոշում չի ընդունել, նույնիսկ չարաշահումների պատճառով որոշ անձանց պատժել է, - ասելուց չի ամաչում, չի խուսափում:
Եթե հարցնենք խեղճ թուրքին, կպատասխանի.
    - Ես պատերազմից եմ վերադարձել: Մեր հարևան դարբին Ավետիս աղային, Նիկողոս Չորբաջըին (ապուր եփող Նիկողոսին), դեռ չգիտեմ շատ հարևանների թալանել են, Արաբիստան`այստեղ-այնտեղ են քշել
Շատ լավ, մենք չխոսենք, ոչ-ոք չհարցնի: Սակայն Աստված, որ մեկն է քրիստոնյայի, թուրքի, հայի համար, խղճի բարձր, անողոք ձայնով չի՞ հարցնի.
    -Շատ լավ, հարյուր հազարավոր հայերին ո՞վ սպանեց:


© Հայոց ցեղասպանության թանգարան & ինստիտուտ



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am