Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Էլ.թերթ

ՊՈՂՈՍ ԱՐԱՊԵԱՆ` ՕՍՄԱՆՅԱՆ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐԸ


Աննա Ալեքսանյան
Արևիկ Ավետիսյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)

26.09.2009


press

Պողոս Արապեանը (Հովհաննիսեան, Արապօղլու) ծնվել է 1742 թ. Ակնից ոչ հեռու գտնվող Ապուջեխ գյուղում: Սուլթան Սելիմի օրոք Պ. Արապեանը հոր հետ տեղափոխվում է Կ.Պոլիս, որտեղ ժամանակավորապես զբաղվում մանրավաճառությամբ, իսկ այնուհետև աշակերտելով հորը` տպագրիչ Հովհաննես Ածատուրեանին` սերտում և խորապես ուսումնասիրում է ժամանակի տպագրական գործը: Հետզհետե կատարելագործելով և լրացնելով հոր ստեղծած հայերեն տառաձևերը և զարգացնելով տպագրական աշխատանքի ոլորտում ունեցած կարողությունները, Պողոս Արապեանը ձեռնարկեց նաև վրացական և թուրքական տպագրության հիմք դարձած առաջին տառաձուլվածքների ստեղծումը:
press

Սուլթան Մահմուդ 2-րդ

1760-ականներին Կ.Պոլսում գոյություն ունեին մի քանի տպարաններ, որոնք, սակայն, գործում էին ընդհատումներով և ոչ լիարժեք: Յուրաքանչյուր տպարան ուներ իր ձուլարանը, որտեղ պատրաստվում էին կապարե տառերը: Դրանք երբեք չէին վաճառվում, ինչը վկայում էր առկա մրցակցության մասին: Տպագրիչներն անում էին ամեն ինչ` կանխելու համար գյութենբերգյան հայտնագործության տարածումը և պահպանելու համար իրենց մենաշնորհն այդ ոլորտում:

1770-ական թվականներին Պողոս Արապեանի` որպես հմուտ գրաձուլիչի համբավն այնքան էր տարածվել, որ վրաց արքա Հերակլ 2-րդը 1781 թ. վերջինիս հրավիրում է Թիֆլիս: Այստեղ Պողոս Արապեանը ձեռնամուխ է լինում վրացերեն տպագիր տառերի ստեղծման և տպարանի հիմնադրման գործին: Ծավալուն աշխատանքը փայլուն կերպով հասցնելով ավարտին` Արապեանը վրաց թագավորից ստանում է 8000 դահեկան, ինչը ժամանակի համար բավականին խոշոր գումար էր:

press

Պողոս Արապեանին Մահմուդ 2-րդի
կողմից շնորհված «Մամուլ-Նշանը»
Պողոս Արապեանն անգնահատելի ծառայություն է մատուցել նաև Օսմանյան կայսրությանը` 1791թ. ստեղծելով թուրքերեն 'նէսիհ' և 'թա’լիք' գրերը, որոնք հետագայում իր իսկ ցանկությամբ անվանվեցին «Արապօղլու»: Սուլթան Մահմուդը 2-րդը, լսելով Արապեանի տպագրատան մասին, որոշում է անձամբ այցելել այնտեղ: Մոտիկից ծանոթանալով տպագրական աշխատանքի գաղտնիքներին, սուլթանն ի երախտագիտություն երկրում նորարարություն մտցնելու և նրան մատուցած ծառայությունների, 1816թ. Արապեանին, որին անվանում էին «հայազգի Գուտենբերգ», առանձին հրովարտակով նշանակում է Արքունի տպարանի տեսուչ: Այդ հրովարտակի համաձայն, Պողոս Արապեանը և նրա չորս որդիներն ազատվում էին բոլոր հարկերից ու տուրքերից, նրանց շնորհվում էր հատուկ կարգավիճակ, որից մինչ այդ օգտվում էին Կ. Պոլսի միայն երեք հայ ազգատոհմեր` Տուզեանները, Պալեանները և Տատեանները:

press

Օսմանյան կայսրությունում առաջին
պաշտոնական թերթը`
«Թաքվիմի վեքային»
Ժամանակի սովորության համաձայն յուրաքանչյուր արհեստավոր իր գլխարկի վրա պարտավոր էր կրել իր արհեստը խորհրդանշող փոքրիկ գլխարկանշան: Արապեանն առաջինն ու միակն էր, ով սկսեց իր գլխարկի վրա կրել սուլթան Մահմուդ 2-րդի շնորհած «Մամուլ-Նշանը», որը ներկայացնում է տպագրական մամլիչ:

1831 թ. նոյեմբերի 11-ից Արապեանն արքունի տպարանում սկսում է հրատարակել Օսմանյան կայսրությունում առաջին պաշտոնական թերթը` «Թաքվիմ-ի վեքային» և նրա հայերեն տարբերակը` «Յայտարար լրոյ Մեծի Տերութեանն Օսմանեան»` 500-ական օրինակով: Հայերեն թողարկման թարգմանիչն էր Պոլսի Հայոց Պատրիարքարանի քարտուղար տիրացու Հուսիկը:

press

Պօղոս Արապեանի հորինած զարդագրերը
Այս երկու թերթերի տպագրության համար Արապեանը կառավարությունից ստանում էր 2000 ղուրուշ ամսաթոշակ: Թերթն անվճար բաժանվում էր բոլոր գավառների առաջնորդներին և կառավարիչներին: Թերթում տպագրվում էին նաև կառավարության գործերին վերաբերող տարաբնույթ նյութեր:

Արապեանի տպարանում էին ձուլվում արքունական տպարանի համար նախատեսված թուրքերեն տառերը, որոնք առանց սուլթանի հատուկ թույլտվության արգելված էր դուրս հանել տպարանից կամ վաճառել:

Անգնահատելի է Պողոս Արապեանի մատուցած ծառայությունները հայ տպագրության գործում: Նրան հաջողվեց կատարելագործել և ամբողջացնել մեսրոպյան տպագիր տառերը: Նրա տպարանում «ի տպարանս Արապեան Պօղոսի Ապուչեխցւոյ» տարբերանշանով տպագրվել են այնպիսի արժեքավոր գործեր, ինչպիսիք են օրինակ «Ժամագիրք» 1799թ., «Նարեկ», «Ճաշոց», «Տօնացոյց», «Շարական» գործերը 1802 թ., «Աւետարան» 1805 թ., «Առակք Սողոմոնի» 1806 թ., «Ագաթանգեղոս» 1824 թ., «Քերականութիւն Հայոց լեզուի» 1826 թ. և այլն:

Պողոս Արապեանը մահացել է 1835 թ. 95 տարեկան հասակում և թաղվել է Օրթաքյոյի գերեզմանատանը:
press

1912թ., Թէոդիկը, հայ տպագրության 400-ամյակին նվիրված իր «Տիպ ու Տառ» վերնագրով հատորում, Պօղոս Արապեանի գերեզմանատան մասին գրում է.

«Քանի մը շաբաթ առաջ Հ. Կէտիկեանի հետ գացինք դեգերիլ այժմ անթաղ ու լքուած այդ հողվրտիքին մեջ` քոսացած տապանաքարերու մեջեն անորը գտնելու համար: Բայց գերեզմանոցը հիւսիսի կողմեն կեսւակես խորուած և դարտըկուած իր տապաններեն` մարզարանի վերածուած էր…: Ի զուր որոնեցինք անհետացող Ամիրաներու այդ շեղջակոյտին մեջ շիրիմը համեստ զբաղումով այդ մեծանուն հայուն որ շուրջ երեք քառորդ դար` սատարած էր ազգակիցներու և Իսլամներու մտաւորական շարժումին: Հոն, ամայի մահաստանին ծայրը, առլեփի մը կուշտին կանգուն մարմարեայ հոյակապ աղբիւը մը իր նոր կառուցուածքին մեջ շատ բան կը խօսեր արդեն` հայու անյայտացող դամբաններու մասին…»:

Պողոս Արապեանը հանդիսանում է արևմտահայ իրականության ամենակարկառուն դեմքերից մեկը, ով իր երկար տարիների քրտնաջան ու նվիրված աշխատանքի շնորհիվ Օսմանյան կայսրությունում տպագրական գործը վերածեց տպագրության արվեստի:

«Հայազգի Գուտենբերգի» սկսած գործը շարունակեցին նրա որդիներն ու թոռները:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2016 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am