Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Էլ.թերթ

ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ
Ազգերի լիգայի ստեղծման 90 ամյակի կապակցությամբ


Սեդա Պարսամյան
Արամ Միրզոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)

03.10.2009


NL

Ազգերի լիգան, որը ստեղծվել է 1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշմամբ, կոչված էր ապահովելու խաղաղություն և ժողովուրդների միջև զարգացնել համագործակցության ոգին: Ազգերի լիգան իր գործունեությունը սկսեց 1920թ. հունվարի 10-ից: Ըստ կանոնադրության` Ազգերի լիգայի ղեկավար մարմիններ էին հանդիսանում ասամբլեան, խորհուրդը և քարտուղարությունը` Գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ:

Միջազգային այս կազմակերպությունում առաջատար դերը հենց սկզբից ստանձնեցին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Լիգայի կենտրոնն էր Ժնևը (Շվեյցարիա), ուր և գումարվում էին լիգայի բոլոր ասամբլեաները: 1939թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում, Ազգերի լիգան, փաստորեն, անկարող լինելով կատարել իր ստանձնած հիմնական դերը` այն է ապահովել խաղաղություն, և, փաստորեն, դադարեցրեց իր գործունեությունը: Ազգերի լիգան պաշտոնապես լուծարվեց 1946թ., երբ հիմնվեց Միավորված ազգերի կազմակերպությունը:

NL

Ազգերի լիգայի երկրորդ ասամբլեան
Ժենև, 1921թ.
Իր գործունեության ընթացքում Ազգերի լիգան մի քանի անգամ անդրադարձ է կատարել Հայկական հարցին: 1920թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը, որը հռչակվել էր 1918թ. մայիսին, առանձին հայտով դիմեց Ազգերի լիգային անդամակցելու համար: Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո այդ դիմումը մերժվեց: Հայաստանի նկատմամբ ԱՄՆ մանդատի հաստատման հարցը ևս եղել է Ազգերի լիգայի քննարկումների օրակարգում:

1920թ. հոկտեմբերին` քեմալականների և բոլշևիկների կողմից Հայաստանի Հանրապետության դեմ համատեղ սկսված ռազմական ագրեսիայի ժամանակ հայկական կողմը օգնության խնդրանքով կրկին դիմեց Ազգերի լիգային: Տևական քննարկումներից հետո նոյեմբերի 25-ին Լիգայի խորհուրդը դիմեց կազմակերպության անդամ պետություններին և ԱՄՆ-ին` ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչով: Այդ ուղղությամբ Լիգայի անդամ պետություններից Իսպանիան և Բրազիլիան պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու ԱՄՆ-ի հետ: Սակայն այս անգամ ևս շոշափելի արդյունք չգրանցվեց:

Եվս մեկ անգամ հայկական թեման Ազգերի լիգայում արծարծվեց 1922թ.: Այս անգամ խոսքը գնում էր Թուրքիայում «Հայկական օջախ»-ի ստեղծման մասին: Դրանից զատ քննարկվում էին նաև Հայոց ցեղասպանության հետևանքով ամբողջ աշխարհով սփռված հայ գաղթականներին օգնություն ցուցաբերելու և նրանց մի մասին Խորհրդային Հայաստնում բնակեցնելու հարցերը: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս այս ծրագրերը գործնական կիրառություն չունեցան:

NL

Ֆրիտյոֆ Նանսեն
(1861-1930թթ.)
Ազգերի լիգայի շրջանակում անգնահատելի էր նորվեգացի բևեռախույզ, գիտնական, հասարակական գործիչ և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի (1861-1930թթ.)` ի նպաստ հայ ժողովրդի ծավալած մարդասիրական գործունեությունը: Հանդիսանալով Լիգայի գերագույն կոմիսար և միաժամանակ գլխավորելով Լիգային կից գործող հայրենադարձության հանձնաժողովը (1925-1929թթ.)` Նանսենը մեծ աշխատանք է տարել Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ հայությանը Խորհրդային Հայաստան հայրենադարձելու և տեղում օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Այս նախաձեռնության արդյունավետ իրագործման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով 1925թ. հունիսին, Նանսենն իր հանձնախմբով ժամանեց Հայաստան: Խորհրդային Հայաստան կատարած իր այցելության արդյունքների մասին Ազգերի լիգային ներկայացրած իր զեկույցում Նանսենը հաղորդում է, որ որոշակի օգնություն ցուցաբերելու դեպքում 25-30 հազար գաղթականների հայրենադարձման հնարավորություն կա: Սակայն համոզվելով, որ Լիգան այս հարցի վճռման գործում որոշակի անտարբերություն է ցուցաբերում, անձամբ, անհրաժեշտ միջոցներ հայթայթելով, կազմակերպել է շուրջ 7.000 հայ գաղթականների հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:

Ֆ. Նանսենի անմիջական ջանքերի շնորհիվ էր, որ 1922թ. Ժնևում գումարված համաժողովի ժամանակ որոշում կայացվեց փախստականներին և հայրենազուրկներին շնորհել անձը հաստատող ժամանակավոր վկայականներ` «Նանսենյան անձնագրեր», որոնց վրա զինանշանի փոխարեն փակցված էին Նանսենի դիմանկարով նամականիշեր:

Ազգերի լիգայի 1924թ. հուլիսի 12-ի որոշմամբ Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ 320.000 հայերի աշխարհի տարբեր երկրներում շնորհվեցին §Նանսենյան անձնագրեր¦: Այդ անձնագրերի ձեռքբերումով վերապրողները այս համաժողովի մասնակից երկրներում ազատ տեղաշարժվելու իրավունք ստացան, և նրանց նկատմամբ դադարեցին գործել մինչ այդ քաղաքացիություն չունեցողների համար կիրառված սահմանափակումները:

NL

Հայ գաղթականներին տրված «Նանսենյան անձնագիր»
1920թ. Օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրով Ազգերի լիգային իրավունք էր տրվում զբաղվել հայերի դեմ իրագործված ցեղասպանության մեջ մեղադրվողներին պատժելու գործընթացին: Այդ նպատակով նախատեսվում էր, «որ օսմանյան կառավարությունը պարտավորվում էր դյուրացնել Ազգերի լիգայի Խորհրդի կողմից նշանակվելիք խառը հանձնաժողովների գործողությունները` տուժածների, նրանց ընտանիքների և նրանց մերձավորների բողոքներն ընդունելու, անհրաժեշտ հետաքննություններ կատարելու և վերջնական ձևով վերոհիշյալ անձանց ազատելու մասին որոշումներ կայացնելու գործումե: /հոդված 142/

Օսմանյան կառավարությունը համաձայնել էր Ազգերի լիգայի Խորհրդի կողմից միջնորդ հանձնաժողովների նշանակման հետ: «Այդ հանձնաժողովներից յուրաքանչյուրը կազմված կլինի օսմանյան կառավարության մեկ ներկայացուցչից, այն համայնքի մեկ ներկայացուցչից, որն իրեն համարում է տուժված կամ որի անդամը իրեն համարում է տուժված և Ազգերի լիգայի Խորհրդի կողմից նշանակված նախագահողից»: Միջոցների ապահովումը, որոնք անհրաժեշտ էին այդ վճիռների իրականացումն երաշխավորելու համար, դրվում էր հիմնական Դաշնակից տերությունների և Ազգերի լիգայի Խորհրդի վրա: Օսմանյան կառավարությունը պարտավորվում էր համաձայնել բոլոր որոշումների հետ, որոնք ընդունվում էին այդ հարցի շուրջ: /հոդված 144/

Պայմանագրով նախատեսվում էր իրականացնել 1915 թվականի հայտարարությամբ նախատեսված ֆիզիկական անձանց` թուրքական կառավարության և մարդկայնության և քաղաքակրթության դեմ այդ հանցանքի այլ կազմակերպիչների և իրականացնողների` քրեական պատասխանատվության ենթարկելու սկզբունքը:

Դաշնակից տերություններին իրավունք էր վերապահվում` նշելու այն դատարանը, որին հանձնարարվելու էր դատել այդ կերպ մեղադրվող անձանց, իսկ օսմանյան կառավարությունը պարտավորվում էր ճանաչել այդ դատարանը: Այսպիսով, նշվում էր միջազգային հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ հատուկ միջազգային քրեական դատարանի ստեղծման հնարավորությունը. «Այն դեպքում, եթե Ազգերի լիգան կարողանա ճիշտ ժամանակին ստեղծել նշված վայրագությունները դատելու իրավասություն ունեցող դատարան, Դաշնակից տերություններին իրավունք է վերապահվում հանձնել նշված մեղադրյալներին այդ դատարանին, իսկ օսմանյան կառավարությունն հավասարապես պարտավորվում է ճանաչել այդ դատարանը»: /հոդված 230/

NL

Կարեն Եփփե
(1876-1935թթ.)
Այդ կարգի հանցագործությունների վրա տարածվում էր նաև 228-րդ հոդվածի այն դրույթը, որը պարտավորեցնում էր օսմանյան կառավարությանը տրամադրել մեղսագրվող փաստերի ամբողջական բացահայտման, մեղավորների հետախուզման և պատասխանատվության հստակ գնահատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և ցանկացած տվյալները:

Վերոնշյալ հարցերի հետ մեկտեղ Ազգերի լիգան հատուկ քննարկումներ է անցկացրել նաև Թուրքիայում, Փոքր Ասիայում և հարակից շրջանների մահմեդական ընտանիքներում բռնի պահվող և մահմեդականացված կանանց և երեխաների ճակատագրին:

1921թ. սեպտեմբերի 22-ին` Լիգայի երկրորդ վեհաժողովի ընթացքում, ներկայացվել է Հինգերորդ հանձնաժողովի զեկույցը, իսկ դրանից մեկ օր առաջ այդ հանձնաժողովը քննարկել էր Փոքր Ասիայում հայ և հույն կանանց և երեխաների տեղահանման հարցը:

Մինչ այդ ևս այս հիմնահարցը գտնվել է Ազգերի լիգայի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, որոշում էր կայացվել ստեղծել հետաքննող հանձնաժողով, որի կենտրոնը պետք է հաստատվեր Կոստանդնուպոլսում: Այդ հանձնաժողովի աշխատանքներին օժանդակելու էր Դաշնակիցների գերագույն հանձնաժողովը: Լիգայի խորհուրդն այդ հանձնաժողովի կազմում ընդգրկեց դր. Քենեդիին և օրիորդ Քուշմանին` Կոստանդնուպոլսում աշխատանքները համակարգելու համար, ինչպես նաև դանիացի միսիոներուհի Քարեն Եփփեին` նույն գործառույթները Հալեպում իրականացնելու համար:

Իր աշխատանքների ընթացքում հանձնաժողովը հանդիպեց բազում խոչընդոտների, սակայն կարողացավ հավաքել անհրաժեշտ տեղեկություններ բռնի պահվող հայ երեխաների և կանանց մասին: Այսպես, ըստ Կոստանդնուպոլսում բրիտանական գերագույն կոմիսարի ներկայացրած զեկույցի, 2.300 երեխաներ ազատվել էին մահմեդական հաստատություններից և տներից, որտեղ նրանց բռնի կերպով պահում էին: Հայոց պատրիարքարանի տվյալների համաձայն, այն ժամանակ Թուրքիայի որբանոցներում պահվող երեխաների կեսը հայեր էին: Հայկական կազմակերպությունների տվյալների համաձայն շուրջ 6.000 հայ երեխա գտնվում էր նման ծանր վիճակում: Բազմաթիվ հայ կանայք, հիմնականում երիտասարդ տարիքի, բռնի կերպով կտրվել էին իրենց օջախներից և տարվել էին հարեմներ, ուր գրեթե անհնարին էր մուտք գործել:

Հայ կանանց ու երեխաներին գերությունից ազատելու աշխատանքները դժվարանում էին թուրքական կողմից մշտապես հարուցվող խոչընդոտների հետևանքով: Մասնավորապես, քրիստոնյա երեխաներին պարտադրում էին մոռացության մատնել իրենց ծագումը, կեղծվում էին նրանց ծննդյան վկայականները, երեխաներին թուրքական անուններ էին տրվում: Թուրքական մանկատներում մեծ թվով երեխաներ կային, որոնք ներկայացվում էին որպես քուրդ, սակայն իրականում նրանք հայեր էին: Նույն դժվարությունները հարուցվում էին նաև գերյալ քրիստոնյա կանանց հայտնաբերելու և ազատագրելու հարցում: Ինչպես նշվում է Հինգերորդ հանձնաժողովի զեկույցում, գտնել նրանց գրեթե անհնարին էր, քանի որ «այդ հանցանքին մեղսակից էր ողջ ժողովուրդը»:

1921թ. օգոստոսի 30-ին Լիգայի խորհրդին ներկայացվեց Բրազիլիայի ներկայացուցիչ պարոն Կունիայի զեկույցը, որն անդրադառնում էր Թուրքիայում և հարակից երկրներում կանանց և երեխաների տեղահանմանը: Դրանում, մասնավորապես, նշվում էր, որ բռնի պահվող 90.819 հայ վերադարձվել է հարազատներին, սակայն դեռևս նույն թվով քրիստոնյա կանայք և երեխաներ գտնվում են թուրքական տներում:

1921թ. հուլիսի 16-ին օրիորդ Քուշմանն Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում նշում է, որ մինչ այդ վերադարձված հայ որբերի թիվը կազմում է վերը նշված 90.819, մինչդեռ թուրքական հաստատություններում և տներում պահվող հայ որբերի թիվը կազմում էր 73.350:

Այսպիսով, Ազգերի լիգայում շրջանառվող տվյալներն ակնհայտորեն փաստում են, որ գոյություն է ունեցել հայ երեխաների ու կանանց բռնի մահմեդականացման թուրքական քաղաքականություն, որին մասնակցությունը համատարած բնույթ է կրել: Հետագայում արդեն Ազգերի լիգայի հետնորդ` Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժ սահմանելու մասին» կոնվենցիայում ցեղասպանության բնորոշման 5-րդ կետը հանդիսանում է երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին:

Այսպիսով, Ազգերի լիգայի փաստաթղթերը ցույց են տալիս, որ 1915-22 թվականներին հայ ժողովրդի դեմ իրագործված թուրքական քաղաքականությունը կանխամտածված ցեղասպանություն էր:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am