Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
armin
armin
armin
armin




Էլ.թերթ

ԱՂԹԱՄԱՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ


17.08.2010

akhtamar

Աղթամարի Սուրբ Խաչ տեղի ունենալիք երկրորդ արարողությունը, այս անգամ նախատեսված որպես պատարագ, տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 19-ին: Այն կարելի է դիտարկել որպես թուրքական պետության կողմից կազմակերպված հերթական շոու կամ ավելի ճիշտ` ֆարս: Պաշտոնական Անկարան մեծահոգաբար թույլ է տվել եկեղեցական արարողություն միայն մեկ օր, և այդ օրը խաչը դրվելու է Վանա լճի կղզու վրա տեղակայված 10-րդ դարի հայկական տաճարի գմբեթին:

Բոլորս հիշում ենք, երբ 2007 թվականի մարտին Թուրքիան տեղեկատվական հուժկու հոսքեր տարածեց Աղթամարի վերակառուցման շուրջ, այսպիսով հիմք դնելով ամոթալի սովորությանը` քրիստոնեական եկեղեցիները թանգարանի վերածելու և արդյունքում գումար վաստակել ակնկալվող զբոսաշրջիկների հոսքից: Թուրքիայի տարածքում գտնվող հայկական և հունական քրիստոնեական ժառանգության մյուս նմուշներին վիճակված է եթե ոչ հիմնովին ավերված լինելու կարգավիճակ, ապա վերածվել բանտի, մզկիթի, բաղնիքի, սպորտային դահլիճի կամ օգտագործվել որպես շինանյութի աղբյուր:

Վերականգնումից հետո Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ այն «զարդարվել» էր թուրքական դրոշներով և Աթաթուրքի դիմանկարներով, այն դեպքում, երբ չէր թույլատրվում խաչ տեղադրել քրիստոնեկան եկեղեցու գմբեթին, իսկ իսլամի խորհրդանիշով թուրքական դրոշներն ամրացվել էին տաճարի պատերին: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին և նրա գլխավոր ճարտարապետ Մանուիլը երբեք չէին կարող ենթադրել, որ մի գեղեցիկ օր Սուրբ Խաչ տաճարը կզարդարվի թուրքական դրոշներով և Աթաթուրքի պատկերը կողջունի այցելուներին: Ի՞նչ կլինի, եթե մի գեղեցիկ օր թուրքական կառավարությունը որոշի վերականգնել հին հայկական բաղնիք, ասենք Անի մայրաքաղաքում:

Քրիստոնեական հուշարձանների վերականգնումը Թուրքիայում վերածվել է շահավետ բիզնեսի. մի կողմից դրամ ստանալու, մյուս կողմից միջազգային հանրության շրջանում Թուրքիայի համար բազմամշակույթ և հանդուրժողական երկրի դրական կերպարն ապահովելու համար, ինչպես ջանադրաբար անում է նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը, հատկապես 2005թ. Հին Ջուղայի միջնադարյան գերեզմանատան հայկական խաչքարերի ոչնչացումից հետո: Վերջինս այդ կերպարը ստեղծում է ոչ առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին և ներկա տնօրենների աջակցությամբ, ովքեր վերջին երեք տարիների ընթացքում չորս անգամ այցելել են Ադրբեջան, մի երկիր, որը պաշտոնապես կիրառում է վանդալիզմ:

Վերադառնալով Աղթամարի խնդրին կարող ենք պնդել, որ սպասվելիք արարողությունը թուրքական տեղեկատվական և քարոզչական գործողությունների մի մասն է, որի հիմնական թիրախը միջազգային հանրությունն է: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվում են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում հայկական վանքերն ու եկեղեցիները ծառայում են որպես գոմ, պահեստ, ակումբ, իսկ մի դեպքում նույնիսկ որպես բանտ: Շատ դեպքերում թուրքական կառավարությունը հայկական եկեղեցիները վերածել է մզկիթների:

Սրանք, իհարկե հին տվյալներ են և թարմացված թվերը ավելի տխրեցուցիչ կլինեն: Վերջին փաստը, կապված է Թուրքիայի տարածքում հայկական եկեղեցու ամբողջական ավերման հետ, տեղի է ունեցել 2009թ., երբ թուրք գյուղացիներից մեկը, գանձեր գտնելու մոլուցքով տարված, ավերել է մինչ այդ կանգուն հայկական եկեղեցին:

Մշակութային ցեղասպանությունը Թուրքիայում շարունակական բնույթ է կրում: Մշակութային հուշարձանների ոչնչացումը մեր օրերում վառ կերպով տեսանելի է ոչ միայն հայկական քրիստոնեական հուշարձանների օրինակով, այլ նաև Անատոլիայի և թուրքական զինուժի կողմից բռնազավթված Հյուսիսային Կիպրոսի տարածքում գտնվող հունական հուշարձանների օրինակով: Առանց զարհուրանքի հնարավոր չի նայել Հյուսիսային Կիպրոսի բռնազավթված տարածքներում գտնվող պղծված հուշարձանների լուսանկարները: Ոչնչացում, պղծում, այլափոխություն և վաճառք...

Կարելի է հարցնել Թուրքիայի առաջնորդներին և հանդուրժողականություն քարոզողներին, թե ինչու նրանք այդքան սկզբունքային չեն, ասենք, օրինակ Կարսում գտնվող կրկին 10–րդ դարի մեկ այլ հուշարձանի` Սուրբ Առաքելոցի վերակառուցման հարցում: Ներկայումս Սուրբ Առաքելոց տաճարը վերածվել է մզկիթի: Վերջերս հայ ուխտավորները փորձել են մոմեր վառել քրիստոնեկան տաճարին կից, սակայն հանդիպել են տեղացիների ագրեսիվ վերաբերմունքին, ովքեր ծեծի են ենթարկել նրանց:

Անցյալ տարի ամերիկացի մի զույգ ինձ ներկայացրեց մի ուղեցույց, որը բացատրում էր թուրքական ընկերության կողմից արտադրված մետաղորոնիչի գործածության ձևը` գանձեր հայտնաբերելու համար: Այնտեղ նշվում էր, որ լավագույն վայրերը ոսկի և այլ գանձեր որոնելու համար համարվում են քրիստոնեական գերեզմանատեղիները և քրիստոնեական եկեղեցիների հիմքերը: Նրանք շատ զարմացան, որ ես չզարմացա ուղեցույցի բացատրական տեքստի հետ ծանոթանալիս. բացատրեցի իմ պահվածքի իմաստը. «Բարի գալուստ Թուրքիա, բարեկամներս»:

Որևէ մեկը կասկած չպետք է ունենա, որ այդ մետաղաորոնիչի ձեռնարկն ազգային փոքրամասնությունների և նրանց մշակութային ժառանգության հանդեպ թուրքական պետական քաղաքականության ուղղակի հայելային անդրադարձն է: Այս քաղաքականությունը խորհրդանշական կերպով իրենից ներկայացնում է հզոր մի մետաղաորոնիչ, որը ոչ միայն փորձում է հայտնաբերել բռնագաղթերի ժամանակ թաքցված հայկական ոսկին, այլ նաև քրիստոնեական տաճարների վրա տեղադրված մետաղյա խաչերը:


Հայկ Դեմոյան




Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2011թ. ապրիլին 20, 21-ին ՀՑԹԻ-ն կազմակերպում է «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:

Ժամանակավոր ցուցադրություն

ցուցադրություն
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ»

Հիշի՛ր

remember
Հայկազն Միհրդատ, ծնվել է 1864թ. Կ.Պոլսում, հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան, Պեշիքթաշի «Ահարոնյան ակումբի» նախագահ, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2011 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am