Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՄԵԶ ՄՈՏ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ՀԱՅԵՐ ԱՐԴԵՆ ՉԵՆ ԼԻՆԻ»
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության դաշնակիցների վավերագրերում

14.04.2016

Հայոց ցեղասպանությունը թուրքական հակահայ պետական քաղաքականության կիզակետն էր, երբ նախօրոք կազմված ծրագրի իրագործումը սկսվեց Առաջին աշխարհամարտի քողի տակ: Այսօր թուրքական պետական և պատմագիտական դիրքորոշման հիմքում ընկած ժխտողականության սկզբունքը նպատակ ունի Մեծ Եղեռնը ներկայացնել որպես պատերազմական իրավիճակ, և ոչ թե՝ մանրակրկիտ մշակված ծրագրի արդյունք:

Սակայն բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ տարբեր պետությունների դիվանագիտական արխիվներում պահվող վավերագրեր, աներկբայորեն փաստում են հայ ժողովրդի ծրագրված ու հետևողական ոչնչացման նպատակի առկայությունը:

Թուրքական պետության պատասխանատվության հարցը վեր հանելու տեսանկյունից կարևոր են Օսմանյան կայսրությունում գործող դաշնակից պետությունների՝ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական ու ռազմական գործիչների հաղորդումները, զեկուցագրերը: Գերմանական և ավստրոհունգարական դիվանագետները կայսրության՝ պատերազմի մեջ մտնելուց հետո էլ շարունակում էին իրենց աշխատանքը: Նրանց զեկուցագրերի ուսումնասիրությունն ու համադրությունը ցույց են տալիս, որ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության համար համաշխարհային պատերազմը առիթ էր և ոչ թե՝ պատճառ:

Գերմանական ռազմական առաքելությունը ժամանել էր Օսմանյան կայսրություն դեռևս 1913 թ. դեկտեմբերին և պատերազմական գործողությունների շրջանում ուներ մոտ 7-8 հազար սպա, 12 հազար զինվոր: Այս ռազմական ներկայությունը գերմանական ազդեցությունը հսկայական էր դարձնում: Այսպես, թուրք գեներալներից մեկը՝ Իսմեթը, նույնիսկ բողոքում էր, որ գերմանական ռազմական առաքելությունը թույլ էր տալիս ամեն օր հետևել, թե ինչ էր տեղի ունենում երկրում: Նաև գերմանացիներին էին վստահվում բոլոր պետական գաղտնիքները՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական: Մասնավորապես, գերմանացի սպա էր ղեկավարում օսմանյան բանակի գլխավոր շտաբի Երկրորդ (Հետախուզության) վարչությունը: Սա ցույց է տալիս, թե տեղեկացվածության ինչ մեծ աստիճան ունեին գերմանական զինվորականները և, հետևաբար, նաև՝ դիվանագետները:

1915 թ. սկզբին Օսմանյան կայսրության դաշնակից երկրների դիվանագիտական գործիչները, հենվելով թուրք պաշտոնյաների արտահայտությունների և իրենց շրջաններում իրականացվող հակաօրինական գործողությունների վրա, արդեն փաստում են պետության ներքին քաղաքականության մեջ հայ ժողովրդի բնաջնջման մշակված և հաստատված ուղեգծի առկայությունը: Գերմանական և ավստրոհունգարական դիվանագետների հաղորդագրություններն ընդգրկում էին Օսմանյան կայսրության ողջ տարածքը: Հյուպատոսներն ու փոխհյուպատոսները «գաղտնի» կամ «խիստ գաղտնի» մակագրություններով իրենց դեսպաններին և արտաքին գործերի նախարարությանը տեղյակ էին պահում տեղահանված հայերի կոտորածների ու դրանց հետևանքների մասին: Գերմանական (Շոյբներ-Ռիխտեր, Ռյոսլեր, Հոֆման, Բյուգե, Հոլշթայն, Կուկհոֆ, Վերթ, Բերգֆելդ) և ավստրոհունգարական (Կվիատկովսկի, Ռադիմսկի, Նադամլենցկի) դիվանագետների՝ Ալեքսանդրետից, Ադանայից, Մոսուլից, Սամսունից, Զմյուռնիայից, Սեբաստիայից, Տրապիզոնից, Էրզրումից, Հալեպից և Օսմանյան կայսրության այլ շրջաններից հաղորդվող զեկույցները հավասարազոր երևույթ էին համարում հայ բնակչության տեղահանությունը և կոտորածը՝ որպես հայ տարրի բնաջնջման մեթոդներ: Այդ հաղորդումների համադրությունը բացահայտում է տեղահանության բարբարոսական բնույթը:

Ավստրոհունգարական և գերմանական վավերագրերի իսկությունը կասկած չի հարուցում այն պատճառով, որ պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակից պետության պաշտոնյաների զեկուցումներն անշուշտ հօգուտ հայերի չէին կարող լինել: Ավելին, կա ևս մի հատկանիշ, որը գերմանական աղբյուրներն արժանահավատ է դարձնում: Այս զեկույցների և հաղորդումների հեղինակները հիմնականում դրական կարծիք չունեին Օսմանյան կայսրության հայ բնակչության մասին, երբեմն էլ՝ ակնհայտ բացասաբար էին տրամադրված: Այսպես, դեսպան Վանգենհայմը 1915 թ. ապրիլին փոխանցում է Բեռլին, որ հայերի վիճակը բավականին անհույս է և Գերմանիայի բարձրագույն շահերից է բխում չխառնվել: Նա միաժամանակ դեսպան Մորգենթաուին հայտարարում է, որ հայերն ընդամենը նենգ վնասատուներ են:

Դրանից բացի, պատերազմական պայմաններն ավելի էին մեծացնում առանց այդ էլ բարձր դիվանագիտական գաղտնիության աստիճանը: Հետևաբար, գերմանական ու ավստրոհունգարական դիվանագետները, վստահ լինելով իրենց զեկուցագրերի գաղտնիության մեջ, որևէ կերպ չէին կաշկանդվում՝ դրանց բովանդակությունը շարադրելիս:

Այդ երկու երկրների դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչները երկար տարիներ գործում էին Օսմանյան կայսրությունում, սերտ շփման մեջ էին հայ ժողովրդի հետ, լավատեղյակ էին իրադրությանը, հայերի ներգրավվածությանը կայսրության տնտեսական կյանքի մեջ, այդ իսկ պատճառով հեշտությամբ հերքում էին հայերի ապստամբության մասին թուրքական վարկածները, վեր հանում տեղահանության իրական նպատակը և տնտեսական այն աղետը, որի մեջ կհայտնվեր կայսրությունը հայերի ոչնչացման պատճառով:

Թեև գերմանական դիվանագետները և հյուպատոսները անթիվ հաղորդագրություններ էին ուղարկում Բեռլին ահագնացող կոտորածների մանրամասների նկարագրությամբ, սակայն իշխանություններից ստացվում էր հստակ հրաման. չմիջամտե՛լ և պահպանե՛լ գաղտնիությունը:


ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ

Դեսպաններ և դեսպանի ժամանակվոր պաշտոնակատարներ

Գերմանական
• Բարոն Հանս ֆոն Վանգենհայմ, 1912 թ. – 1915 թ. հոկտեմբերի 25
• Արքայազն Վիլհելմ Հոհենլոե – Լանգենբուրգ, 1915 թ. հուլիսի 20 – հոկտեմբերի 2
• Դեսպանի խորհրդական բարոն Կոնստանտին ֆոն Նեյրաթ, գործելով որպես պաշտոնակատար, 1915 թ. հոկտեմբերի 25 – նոյեմբերի 15
• Կոմս Փոլ ֆոն Մետերնիխ,1915 թ. նոյեմբերի 15 – 1916 թ. հոկտեմբերի 3
• Պատվիրակության խորհրդական Վիլհելմ ֆոն Ռադովից, 1916 թ. հոկտեմբերի 3 –նոյեմբերի 16
• Դոկտոր Ռիչարդ ֆոն Կյուլման, 1916 թ. նոյեմբերի 16 – 1917 թ. հուլիսի 24
• Կոմս Յոհան Հենրիխ Բերնսդորֆ, 1917 թ. սեպտեմբերի 7 – 1918 թ. հոկտեմբերի 27
• Դեսպանի խորհրդական Վալդբուրգ, 1918 թ. հոկտեմբերի 27– դեկտեմբերի 20

Ավստրոհունգարական
• Յոհան մարկգրաֆ Պալավիչինի, 1906 թ. հոկտեմբերի 5 – 1918 թ. նոյեմբերի 30
• Պաշտոնակատար Կառլ կոմս Տրաուտմանսդորֆ – Վեինսբերգ, փոխարինում էր Պալավիչինիին Վիեննա մեկնած ժամանակ 1915 թ. սեպտեմբերին:

Հյուպատոսներ և փոխհյուպատոսներ

Գերմանական
• Դոկտոր Հեյնրիխ Բերգֆելդ, հյուպատոս, Տրապիզոն, 1910 թ. – 1916 թ. մարտի 8, հյուպատոսության Սամսուն տեղափոխվելուց հետո՝ 1916 թ. մարտի 8 – 1917 թ. հունվարի 27, 1918 թ. հուլիս – նոյեմբեր
• Դոկտոր Էուգեն Բյուգե, հյուպատոս, Ադանա, 1910 թ. մայիս – 1918 թ. հոկտեմբեր
• Հեսսե, հյուպատոս, Սեբաստիա, 1917 թ. հոկտեմբերի 8 – 1918 թ. օգոստոս
• Վալթեր Հոլշթեյն, փոխհյուպատոս, գերենտ, Մոսուլ, 1911 թ. – 1918 թ. ապրիլ, բացակայել է աշխատանքից հետախուզական ուղևորությունների նպատակով 1914 թ. նոյեմբեր – դեկտեմբերին, 1915 թ. հոկտեմբերին, 1916 թ. հուլիսիս 22 – սեպտեմբերի 23-ին:
• Հերման Հոֆման, փոխհյուպատոս, գերենտ, Ալեքսանդրետ, 1917 թ. մայիսի 10 –օգոստոսի 10
• Կուկհոֆ, փոխհյուպատոս, Սամսուն, 1905 թ. – 1917 թ. օգոստոս, գերենտ՝ 1917 թ. օգոստոս – 1918 թ. հունվարի 7, գերենտ՝ Տրապիզոն 1917 թ. հունվարի 27- օգոստոս
• Դոկտոր Մաքս Էրվին ֆոն Շոյբներ Ռիխտեր, փոխհյուպատոս, Էրզրում, 1915 թ. փետրվարի 17 – օգոստոսի 6
• Դոկտոր Վալթեր Ռյոսլեր, հյուպատոս, Հալեպ, 1910 – 1918 թ. մայիս

Ավստրոհունգարական
• Արքայազն Ալոիս դե Սիլվա Դանդինի, հյուպատոս, Հալեպ
• Էրնսթ ֆոն Կվիատկովսկի, գլխավոր – հյուպատոս, Տրապիզոն, Սամսուն
• Դոկտոր Արթուր Շևալիե դե Նադամլենցկի, հյուպատոս, Ադրիանապոլիս (Էդիրնե)
• Վլադիմիր Ռադիմսկի, հյուպատոս և գերենտ, Զմյուռնիա (Սմիռնա)


Փաստաթղթեր - գերմանական
Փաստաթղթեր - ավստրոհունգարական

Նյութը պատրաստեցին Սերինե Մուրադյանը և Ռեգինա Գալուստյանը



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am