Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԿԱՐԵԼ ՀԱՆՍԱ - 120


Չեխ ճանապարհորդ և գրող Կարել Հանսան ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 25-ին Վիեննայում, իսկ 1919 թվականին տեղափոխվել է Պրահա: 1922 թվականին նա ճանապարhորդել է Մերձավոր Արևելքի երկրներով. Ստամբուլից նավով ուղևորվել է Զմյուռնիա (Իզմիր), ապա` Բեյրութ և Հալեպ: Հանդիպելով փողոցներում և վրաններում ապրող հայ գաղթականների` ականատես է եղել նրանց թշվառ վիճակին և կրած տառապանքներին: Հալեպում Կ. Հանսան ծանոթանում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության գործունեությանը և ոգևորվում նրա ծավալած մարդասիրական աշխատանքով: Նա միանում է ութ հազար հայ որբերին Սիրիա տեղափոխելու կազմակերպության ծրագրին: Լիբանանի դանիական որբանոցում հանդիպում է Մարիա Յակոբսոնի հետ: 1922 թվականի վերջին Կ. Հանսան Բեյրութից վերադառնում է Եվրոպա այն նավով, որով 896 հույն որբ երեխա էին տեղափոխում Աթենք: Մերձավոր Արևելքում տեսածն ու զգացածը խորն ազդեցություն են թողնում Հանսայի վրա: Հայրենիք վերադառնալով` նա ստեղծում է «Հայ որբերի օգնության Հանսայի» հիմնադրամը, որը սկսում է գործել Չեխոսլովակիայի «Կարմիր խաչ» կազմակերպությանը կից:

1923 թվականին հրատարակում է «Արևելքի սարսափները» խորագիրը կրող գիրքը, որտեղ անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին: Գրքի հարուստ նյութը հագեցած է նաև ճամփորդության ընթացքում հեղինակի կատարած մոտ 60 լուսանկարով: Չեխ հայասերի նախաձեռնությամբ գրքի վաճառքի հասույթը տրամադրվում է «Հայ որբերի օգնության Հանսայի ֆոնդ»-ին:

Կ. Հանսայի կյանքի և գործունեության ավարտի մասին տեղեկությունները վերաբերում են 1951 թվականին: Հայտնի է, որ նա ամուսնացած չի եղել և ժառանգներ չունի





Կարել Հանսայի «Արևելքի սարսափները» գրքի կազմը, 1923թ.



Խարբերդի հայ որբերը Եփրատի մոտ, 1922թ.



Մարաշի հայ որբերը Հալեպի մոտ, 1922թ.



Մարաշի հայ որբերը Հալեպի մոտ, 1922թ.



Հայ որբերը Հալեպում, 1922թ.



Հայ որբերի քարավանը Մալաթիայից, 1922թ.



Տարագիր հայ կանայք





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am