Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Նորություններ

Նորահայտ իտալական վավերագրեր` Հայոց ցեղասպանության մասին

23.12.2008

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը «Հայոց ցեղասպանություն. դիվանագիտական վավերագրեր» շարքից հրատարակել է Իտալիայի Արտաքին գործերի նախարարության Պատմական-դիվանագիտական արխիվի 1913 -1923 թթ.-ի ժամանակահատվածի Հայկական հարցին առնչվող վավերագրերը:
1913-1923 թթ.-ի Հայկական հարցի պատմության կարևորագույն շրջաններից է: Իտալիան ժամանակի միակ գերտերությունն է, որի արխիվներում պահպանվող Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանն առչվող փաստաթղթերը մինչ օրս, որոշ բացառություններով, համարյա անհայտ էին հայ ընթերցողին և մասնագիտական շրջանակներին: Այս բացը լրացնելուն է միտված Արամայիս Բալոյանի կողմից կազմված փաստաթղթերի ժողովածուի առաջին հատորը:
Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Իտալիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արխիվի պահոցներում հենց Հայաստան (Armenia) անվան տակ են պահպանվում հայ ժողովրդին առնչվող փաստաթղթերը: Այս հանգամանքը չափազանց հետաքրքրական է հատկապես այն տեսանկյունից, որ նույնիսկ հայկական պետության բացակայության պայմաններում Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններն ընկալելի են եղել որպես Հայաստան: Այդ փաստաթղթերը պայմանականորեն թվագրված են 60 համարով և զետեղված են արխիվային տարբեր ֆոնդերում: Դրանք են.

1. Քաղաքական շարք P (Serie Politica P ) 1891-1916 թթ.: 2. Քաղաքական արխիվ - ընդհանուր և կառավարական (Archivio Politico-ordinario e di gabinetto) 1915-1918 թթ.: 3. Քաղաքական գործեր (Affari politici) 1919-1930 թթ.: 4. Խաղաղության կոնֆերանսներ (Conferenze della pace) 1919-1923 թթ.:

Այս չորս հիմնական արխիվային ֆոնդերից բացի, Հայկական հարցին առնչվող նյութեր կան նաև Իտալիայի, Լոնդոնի, Փարիզի, Պետերբուրգի, Բեռլինի, Վիեննայի, Կոստանդնուպոլսի դեսպանատների արխիվային նյութերում և արխիվային տարբեր ֆոնդերում պահվող` Թուրքիային առնչվող փաստաթղթերում:
Ժողովածուի ներկա` առաջին հատորում տեղ են գտել 1913-1917 թվականների իրադարձություններին առնչվող 225 փաստաթուղթ:
Ի մասնավորի` աշխատասիրության առաջին հատորի վերոհիշյալ դիվանագիտական փաստաթղթերն առանձնակի կարևորվում են, քանզի դրանք ժամանակագրական առումով առնչվում են Մեծ եղեռնի իրողությանը և վավերագրական հավաստիությամբ լույս են սփռում այդ ժամանակահատվածում հայկական կոտորածների ինչպես նպատակային ծրագրման ու նախապատրաստման, այնպես էլ` իրականացման իրողության վրա: Ժողովածուի երկրորդ հատորում զետեղվելու են 1918-1923 թվականների իրադարձություններին վերաբերող նյութերը:
Ներկայցվող փաստաթղթերն ամբողջությամբ հրատարակվում են առաջին անգամ:
Եվ չնայած ժողովածուի ամբողջական երկհատորյակն ընդգրկում է 1913-1923 թվականների փաստաթղթերը` հատորի հավելվածում ներառնվել են նաև 1908-1909թթ. Կիլիկիայի հայկական կոտորածներին առնչվող 20 փաստաթուղթ, որոնք նույնպես շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ:

Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am