Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՆՈՐՇԵՆՑԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



12.08a

Խաչիկ Խաչատրյանը մոր՝ Գյոզալի, կնոջ՝ Շուշանիկի և երեխաներից երեքի՝ ձախից աջ՝ Մարիետտայի, Սամվելի և Ռոբերտի հետ: Լուսանկարի դարձերեսին գրված է.
«Այս նկարում իմ հարազատ զավակներն են և մայրս՝ տանջված: Խաչիկ
Գրեցի հիշողության համար՝ 28 նոյեմբերի 1975 թ. նկարվեցինք 1955 թ. հունվարին…»:
Խաչատրյանների ընտանեկան արխիվ


Հայոց ցեղասպանությունը վերապրողն իմ պապիկն է՝ Խաչիկ Գևորգի Խաչատրյանը՝ ծնված 1910 թ.՝ Վանի գավառի Արծկե-Ալջավազ գավառակի Նորշեն գյուղում: Նրա մայրը՝ Գյոզալ Մուրադի Լպուտյանը (մոտ 1882-1957), և քույրը՝ Մարիամ (Ֆառե) Գևորգի Խաչատրյանը (1907-1992), նույնպես փրկվել են՝ հետագայում տատիկիս՝ Շուշիկին, հորեղբայրներիս, հորաքրոջս ու հորս պատմելով իրենց վերապրած սարսափների մասին:

1915 թ. գարնանը պապիկիս հորը՝ Գևորգին, այլ տղամարդկանց հետ ձերբակալելով, տանում են գյուղից դուրս, գնդակահարում: Վերջին հրաժեշտի ժամանակ կնոջն ասում է. «Գյոզա՛լ, հալա՛լ էրա...», որը Քաջիկ հորեղբայրս մեկնաբանում է իբրև՝ գրկելու նշան, բաժանումի նշան: Ոստիկաններից մեկը հրացանի կոթով հարվածում է Գյոզալի գլխին, վերջինս ուշաթափվում է, իսկ երբ ուշքի է գալիս, սպանված է գտնում ամուսնուն ու մահապարտ մյուս տղամարդկանց:

Ոստիկանների հեռանալուց հետո տեղի քրդերը դիվային խրախճանք են սկսում՝ թալանելով, սպանելով ու հրի տալով ամեն ինչ: Մարագում հավաքում ու մի խումբ հայերի հետ այրում են նաև Գյոզալի սկեսրոջն ու փոքր դստերը՝ շիկահեր Զարդարին: Վերջինս մոր և մյուս երեխաների հետ թաքնված է լինում, սակայն տեսնելով, որ տատին մտցնում են մարագը, դուրս է գալիս թաքստոցից և «Մեծ մամա...» ասելով վազում տատի մոտ: Ոճրագործները երեխային տատիկի հետ քշում են մարագն ու մյուսների հետ հրկիզում: Պապիս երեք եղբայրները՝ Գրիգորը, Կարապետն ու Երվանդը մահանում են գաղթի ճանապարհին: Երվանդը, որն ամենափոքրն էր, մահանում է գաղթի առաջին իսկ օրերին, իսկ Գրիգորը, որը պապիցս ավագն է լինում, մահանում է տիֆի համաճարակից, Ս. Էջմիածնի Մայր Տաճարի բակում՝ հազարավորների թվում: Մեծ հորաքույր Մարիամ-Ֆառեն պատմում է, թե ինչպես Գրիգորը, որ շատ խոհեմ էր, ճանապարհին հաճախ լացող պապիս՝ իր փոքր եղբոր անկառավարելի լացը փորձել է սաստել հետևյալ կերպ. «Խչո՛, մի՛ լա, էնքան լացիր՝ մեր խեր (հեր) մեռավ, մկա կուլաս, օր մեր մեր լե՞ մեռի…»:

Գաղթի ճանապարհն անցնում են Վանից մինչև Արևելյան Հայաստան, ռուս զինվորների և հայ կամավորների ուղեկցությամբ. երեխաներից ողջ են մնում Խաչիկն ու Մարիամը....

Գյոզալ տատիկի մեկ աչքը գաղթի ճանապարհին վնասվում է. թոռներն այդ արտաքին տվյալի հետ մեկտեղ հիշում են նաև նրա բարի դեմքը, կարճ հասակն ու քաղցր խոսքերը, սերն ու հոգածությունն իր թոռների հանդեպ: Շուշիկ տատս իր սկեսուրին բարեպաշտ քրիստոնյա էր անվանում: Ռոբերտ հորեղբայրս հիշում է, որ իրենց տատը լաց էր լինում Էրգրի կարոտից ու կորստից՝ ասելով. «Էրգի՜ր, Էրգի՜ր, մեռիմ Էրգրի խերին. հեչ բան օր չեղներ, Աստծու մանանա կուտեինք-կապրեինք... »:

Սկզբում տեղավորվում են Պտղնիում, ապա հաստատվում Քեթռան գյուղի (ներկայիս Կոտայքի մարզի Գետամեջ գյուղ) տներից մեկում: Մայրը երեխաներին հանձնում է Երևանի Ամերկոմի որբանոցին, քանի որ նրանց երկուսին միաժամանակ կերակրելու և հոգալու հնարավորություն չի ունենում, իսկ որբանոցում և՛ կերակրում էին, և՛ կրթում: Այդուհանդերձ, աչքը երեխաներից չի կտրում: Մի օր էլ լուր է ստանում, որ որբանոցի երեխաներին պատրաստվում են տեղափոխել ԱՄՆ. Քեթռանից ճամփա է ընկնում Երևան՝ ճանապարհին անընդհատ լաց լինելով, որ հնարավոր է ինքն ուշացել է և այլևս երբեք չի տեսնի նրանց: Ի վերջո տեղ է հասնում և ինչ-որ կերպ կարողանում է թաքուն դուրս բերել երեխաներին:

Պապիկս մանուկ հասակում աշխատում է որպես բատրակ. մի քանի ընկերների հետ պահում է գյուղացիների գառները՝ օրահացով և տարեվերջին՝ բնավարձով՝ նորածին գառներով, այդպիսով շատացնելով անասնաքանակը, ինչը և ընտանիքի համար ծառայում է որպես ապրուստի միջոց, իրեն էլ թույլ է տալիս որոշ գումար կուտակել՝ Քանաքեռում տուն վարձելու և Երևանի պետական համալսարանում սովորելու համար: Կարմիր դիպլոմով ավարտում է Գյուղինստիտուտը, դառնում Գետամեջի կոլտնտեսության կազմակերպիչը, ապա Կոտայքի մարզի Թազագյուղ և Եղլովան գյուղերի միացյալ կոլտնտեսության նախագահ, այնուհետև Քանաքեռի սովխոզում՝ որպես գյուղատնտես անձամբ ղեկավարում է Քանաքեռավանի խաղողի այգիների հիմնումը՝ իր ընտրած «կիլչովկա» եղանակով:

«...Ահա այսպես պապս ողջ մնաց ու հայ մնաց... ամուսնացավ Քանաքեռի հայտնի գերդաստաններից մեկի՝ Աքելենց ցեղից Շուշանիկի հետ, ունեցավ 6 զավակ՝ հինգ որդի, մեկ դուստր: Պապիկս մահացել է 1982 թ. փետրվարի 14-ին, աճյունը հանգչում է Երևանի Շահումյան գերեզմանատանը: Չնայած երբեք չեմ տեսել նրան, սակայն սիրում եմ պապիս ու միշտ կսիրեմ, որովհետև իրենով ունեմ Խաչատրյան ազգանունը, իրենով ունեմ իմ հորը, ազնիվ ու բարի իմ հարազատներին՝ հորաքրոջս ու հորեղբայրներիս, նաև իրենով ունեմ սեր իմ հայ ազգի հանդեպ, իրենով ունեմ պայքարի ու հաղթանակի օրինակ:

Գաղթի ճանապարհից մնացած միակ հուշ-մասունքն այսօր մեր տանն է պահվում. կաշվե փոքրիկ պատյանի մեջ զետեղված միջնադարյան հմայիլների փաթույթներ են՝ ձեռագիր, մանրանկարներով զարդարուն, խաչագիր աղոթքներով: Գյոզալը կյանքի վերջում հանձնելով այն Շուշան տատիկիս՝ պատվիրում է զգուշորեն ու սրբորեն այն պահել, չբացել, տնից դուրս չհանել և շաբաթ օրերին մոմ վառել... »,
- պատմում է Խաչիկ Խաչատրյանի կրտսեր թոռնուհին՝ ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Շուշան Ռաֆայելի Խաչատրյանը:








Խաչիկ Խաչատրյանը (առաջին շարքում՝ ձախից առաջինը) մարտական ընկերների հետ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Իբրև Խորհրդային բանակի սպա՝ մատակարարման գումարտակի պատասխանատու, Խաչիկ Գևորգի Խաչատրյանը մասնակցում է Կովկասի պաշտպանությանը: Հերթական զինամթերքի քանակը տեղափոխելու ժամանակ գերմանացիների կողմից ենթարկվում է ինտենսիվ ռմբակոծության. մատակարարող զինվորականների մեծ մասը զոհվում է, իսկ Խաչիկը, վիրավորվում ստանալով, տեղափոխվում է Թիֆլիսի հոսպիտալ: Ապաքինվելուց հետո նշանակվում է Բաքվում Պարսկաստանից Կասպից ծովով եկած ամերիկյան օգնության տեղաբաշխման ծառայության ղեկավար պաշտոնում: Իր այդ ծառայության մեջ էլ ավարտվում է պատերազմը: Խորհրդային բանակում ծառայել է 1941 թ հունիսից մինչև 1945 թ. նոյեմբերի 4-ը:
Խաչատրյանների ընտանեկան արխիվ





Խաչիկ Խաչատրյանը, 1979 թ.: Կրծքին կրում է Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու համար իրեն շնորհված մեդալներից մի քանիսը:
Խաչատրյանների ընտանեկան արխիվ





Խաչատրյանների ընտանիքի՝ գաղթի ճանապարհից մնացած միակ հուշ-մասունքը՝ հմայիլը. կաշվե փոքրիկ պատյանի մեջ զետեղված միջնադարյան հմայիլների փաթույթ է՝ ձեռագիր, մանրանկարներով զարդարուն, խաչագիր աղոթքներով: Խաչիկի մայրը՝ Գյոզալը, ճանապարհին ճանաչում է մի քահանայի հիվանդ որդու՝ 13-14 տարեկան, որն իր վրա կրելիս է լինում կաշվե պատյանի մեջ դրված հմայիլ: Հավանաբար պատանուն զգուշացված է լինում, որ իր բնական կարիքները հոգալու ժամանակ այն իր վրայից հանի, դնի առանձին մի տեղում, վերջում նորից իր վրա կապի: Եվ ահա ինչ-որ պահի Գյոզալը տեսնում է հմայիլը, դրված մի քարի վրա, իսկ պատանին՝ անհետացած, հավանաբար հերթական անգամ իր վրայից հանելիս մոռացած է լինում նորից վերցնել՝ գաղթի երկար ճանապարհի ինչ-որ հատվածում… Գյոզալը որոշում է վերցնել այն, որ, եթե երեխային տեսնի, այն տա նրան, սակայն երեխային այդպես էլ չի հանդիպում, իսկ հմայիլը պահում է՝ իբրև տան սուրբ, և կյանքի վերջում հանձնում է հարսին՝ Շուշիկին, ու պատվիրում զգուշորեն ու սրբորեն այն պահել, չբացել, տնից դուրս չհանել, շաբաթ օրերին մոմ վառել...
Խաչատրյանների ընտանեկան արխիվ










ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am