Նորություններ |
«Մաուգլի» դարձած հայ մանուկը
16.02.2016
Լուսանկարում անապատից գտված փոքրիկ հայ տղա է: Նա, զրկված լինելով խնամքից և տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու՝ սնվելով միայն արմտիքով, խոտով և զանազան բույսերով: Նրան գտնելու պահին երեխան լիովին վայրենացած է եղել, ինչն ակնհայտ է նրա հայացքից և կեցվածքից: Լուսանկարներն արվել են Հալեպում 1920-21 թթ. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակցուհի Հելեն Մարի Ջերարդի կողմից, ով հետագայում խնամել է այդ մանուկին:
Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ երեխաներ որբացան՝ գաղթի ժամանակ կորցնելով ծնողներին և հարազատներին: Նրանցից ոմանք, թուրքական կոտորածներից մազապուրծ, ապաստան գտան լքված անմարդաբնակ բնակավայրերում, անտառներում, քարայրներում՝ մարդկանցից ու քաղաքակրթությունից հեռու: Անպաշտպան ու խնամազուրկ այս երեխաները, որոնց աչքի առաջ դաժանորեն սպանվել էին նրանց ծնողները, ապրելով կենդանիների հետ՝ ընդօրինակել էին նրանց վարքը. նրանք խոսւափում էին մարդկանց հետ շփվելուց: այս երեխաներից ոմանք կորցրել էին խոսելու, մարդկային կեցվածքով քայլելու ունակությունը՝ ձեռք բերելով վայրի կենդանիներին բնորոշ հատկանիշներ:
Ողջ մնացած հայության բեկորներին անխուսափելի մահից փրկելու աշխատանքներ կատարեցին հայկական միությունները, եկեղեցական կառույցները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները, որոնք սկսեցին հավաքագրել ցեղասպանության հետևանքով որբացած հազարավոր հայ մանուկների, որոնց շարքերում երբեմն հայտնվում էին իսկական «մաուգլիներ»:
«Երբ ես եկա այստեղ /Վան/, բոլոր տներում հայերի դիակներ էին: Թուրքերը դաժան հաշվեհարդար էին տեսել նրանց հետ....Ոմանց գտան և սպանեցին, ոմանք էլ մահացան սովից և հիվանդություններից: Որոշներն այժմ թաքնվում են անտառներում և քարանձավներում: Նրանց մեջ շատ են վայրենացած երեխաները, որոնց ծնողներին սպանել են: Օրերս իմ սանիտարները տեսել են մի այսպիսի երեխայի: Նրանք փորձել էին բռնել նրան, բայց՝ ապարդյուն: Նա ամբողջովին մերկ էր, և հենց նկատեց մարդկանց, գազանի պես այնպես թաքնվեց, որ նրան այդպես էլ չգտան: Տեղի պարետը հայ զինվորներից մի ջոկատ է հավաքել, որոնք մագլցում են լեռները և ամենուր փնտրում վայրենացած երեխաներին: Ոմանց արդեն գտել են և հանձնել պարետին: Ես տեսել եմ նրանց....սարսափելի էր. ուռած փորերով՝ լոկ կաշի ու ոսկոր...ու այն աստիճանի վայրենացած, որ եթե ձեռքդ մեկնես՝ գազանի պես կծում են»:
Կովկասյան ճակատում ռուսական գթության քույր Քրիստինա Սեմինայի նոթերից, Վան, 1915 թ.
Լուսանկարի աղբյուրը՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հավաքածու
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|