Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Վերապրողների վկայություններ

«ԸՆՏԱՆԻՔՍ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՍՊԱՆՎԵԼ»
Հայոց ցեղասպանությունը վերապրող Հայկ Ահարոնյանի հուշերից


08.01.2018


Aharonyan

Հայկ Ահարոնյան, Վենետիկ, 1930 թ.
Հայոց ցեղասպանությունը վերապրող Հայկ Ահարոնյանի հուշերը գրի է առել, որդին` Էմանուել Սերժ Ահարոնյանը: Այդ աշխատանքը կատարելով հանդերձ, նա շեշտում է, որ անմիջապես վերապրողի կողմից չարձանագրվելու դեպքում, այդ պատմությունները կորցնում են իրենց «բույրը»:

Գրի առնողի հայրը` Հայկ Ահարոնյանը, ծնվել է 1905 թ. մայիսի 25-ին Սեբաստիայում, հաճախել տեղի հայկական մասնավոր դպրոցը: Մի օր թուրքերը հայտնել են, որ տեղահանում են բոլոր հայերին, ընտանիքին առաջարկել են կրոնափոխ լինել և տեղում մնալ, սակայն Հայկի հայրը` Մանուելը, պատասխանել է, որ քրիստոնյա է ծնվել, քրիստոնյա էլ կմեռնի: Ցեղապանության ընթացքում Ահարոնյանը կորցրել է 84 ազգականների: Միայն մեկին` Լևոն Դարբինյանին է հաջողվել անցնել ռուսական սահմանը` ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում:

Հայկին մի թուրք տարել է Մալաթիայի իր ագարակ, որտեղ նա ինը տարի աշխատել է թուրքի համար: Նա նշել է, որ թուրքն այդկերպ իրեն փրկել է, քանի որ 6-7 և ավելի տարեկան երեխաներին սպանում էին, որպեսզի չհիշեին իրենց հայ ու քրիստոնյա լինելը: Տանտիրոջ ցուցումով երկու թուրք հարևաններին գնդակահարելուց հետո նրան առաջարկել են փախչել Մալաթիայից: Հայկը, 19 տարեկանում շատ դժվարություններ հաղթահարելով, վերադարձել է Սեբաստիա: Գնալով իր հոր տուն` հայտնաբերել է, որ թուրք ընտանիք է այնտեղ ապրում: Երբ նա հայտարարել է, որ տունն իր ընտանիքին է պատկանում, թուրքերը նրան պատասխանել են. «Գյավո՛ւր, հեռացի՛ր, թե չէ գլուխդ կկտրենք»:

Այսպիսով` Հայկը ձեռնարկել է մեկ այլ վտանգավոր ճանապարհորդություն դեպի Կոստանդնուպոլիս` ցանկանալով այնտեղից մեկնել Ֆրանսիա կամ ԱՄՆ: Պոլսում նրան բանտարկել են երկիրը լքելու մեղադրանքով: Բանտում նա ծանոթացել է Գևորգ Հալաջյանի (Թափառականի) հետ, և այդ հանդիպումը նկարագրված է Հալաջյանի «Դէպի կախաղան» վերնագրով հուշագրության մեջ: Թափառականը Ահարոնյանին բնութագրում է որպես «տարագրութեան ժամանակ ծնողքը կորսնցուցած, անլուր չարչարանքներով անապատի կիզիչ արեւուն տակ մարմինը խանձած, սիրելիներու կսկիծով սիրտը խոցոտած, մատներով գերեզման փորած, քոյր, եղբայր, հայր, մայր անապատի աւազներուն մէջ թաղած, բայց չյուսահատած, չբարոյալքուած» պատանի: Բանտում 40-45 օր տանջահար արվելուց հետո նրան մի հայ է գտել և, պահապաններին վճարելով, ազատել: Հայկը իտալական նավ է նստել և անգլերենով նավապետին պատմել իր պատմությունը: Վերջինս թաքցրել է նրան նավում:

1924 թ. Հայկ Ահարոնյանը բարեհաջող հասել է Տրիեստ և գնացել Վենետիկ` Մխիթարյանների մոտ: Ավելի ուշ նա Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում աշխատել է որպես ուսուցիչ: Աշակերտներից մեկի` Գաբրիել Զարմանյանի հրավերով մեկնել է Տրիպոլի (Լիբիա): Այնտեղ ամուսնացել Գաբրիելի քույր Նվարդի հետ: Առաջնեկի ծննդից 33 օր անց Նվարդը մահացել է: Ավելի ուշ նա ամուսնացել է ցեղասպանությունը վերապրած էրզրումցի Փայլուն Սիրունյանի հետ:

Որդուն ուղղված նամակներում Հայկ Ահարոնյանը միշտ բողոքել է, որ քաղաքացիություն չունեցող անձ է: Վենետիկում ապրելիս Նանսենյան անձնագիր է ստացել: Նա ցանկացել է քաղաքացիություն ստանալ Իտալիայում, սակայն, քանի որ անդամակցությունը ֆաշիստական կուսակցությանը որպես նախապայման է դրվել, հրաժարվել է այդ գաղափարից:

1948 թ. Հայկ Ահարոնյանը որոշել է Տրիպոլիում բարեկեցիկ կյանքը թողնել և վերադառնալ Խորհրդային Հայաստան. «Ես հոգնել եմ աներկիր մարդ լինելուց: Մենք հայ ենք, և Հայաստանը մեր հայրենիքն է: Ի վերջո ընտանիքս հայ լինելու պատճառով է սպանվել»: Նրանց տեցեկացրել են, որ պետք է հասնեն Կահիրե` հայրենադարձների խմբին միանալու համար: Դա 2,500 կմ. ճանապարհ էր Սահարա անապատով, և նախկին ձախողումները ստիպել են ընտանիքին հրաժարվել այդ ձեռնարկից:

1970 թ. ընտանիքը վերադարձել է Իտալիա: 1976 թ. Հայկ Ահարոնյանը կրկին դիմել է քաղաքացիություն ստանալու համար: Այս անգամ նրան քաղաքացիություն է շնորհվել մահից մեկ շաբաթ անց:

Որդուն հասցեագրված նամակում Հայկը գրում է. «Մեզ թուրքերն են բարբարոս ձևով կոտորել... Նրանք հորս սպանել են աչքիս առաջ, իսկ մորս` բաժանել ինձնից: Նա գրկել էր երկուս ու կես տարեկան աղջկան` Շնորիկին: Ես Պերճուհի անունով վեցամյա գեղեցկուհի քույր ունեի և ութամյա եղբայր` Արտաշես: Ես չգիտեմ, թե նրանք ուր են տարվել, և թե ինչպես են թուրքերը դաժանորեն սպանել նրանց իմ բոլոր ազգականների հետ միասին: Նրանք ինձ և մյուս հայ տղաներին տարել են: Դա մոռանալու բան չէ»: Տեղահանության ընթացքում կրած տառապանքների մասին իր ընտանիքի անդամներին պատմելիս Ահարոնյանը միշտ նշել է. «Դուք միայն լսում եք դրա մասին, իսկ մենք դա մեր աչքերով ենք տեսել»:



Աղբյուրը` ՀՑԹԻ ֆոնդ, բ. 8, №8281, թպ. 202:
Թափառական, Դէպի Կախաղան, Պոսթըն, «Հայրենիք», 1932, էջ 60-63:



Ռեգինա Գալուստյան, ՀՑԹԻ գիտաշխատող






Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի սաները ուսուցիչների հետ, 1929-1932 թթ.
Ներքևի շարքում աջից առաջինը` Հայկ Ահարոնյան



Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի սաները Սուրբ Մարկոսի հրապարակում



Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում աշխատելու վերաբերյալ վկայական` տրված 1933 թ.



Հայկ և Նվարդ Ահարոնյաններ, Տրիպոլի, Լիբիա, 1937 թ.



1973 թ. փետրվարի 25-ին Հայկ Ահարոնյանի որդուն հասցեագրված նամակից մի էջ



Թափառականի 1932 թ. Բոստոնում տպագրված «Դէպի կախաղան» գրքի կազմը









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am