Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin




Նորություններ

101 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԹՈՌԸ՝ ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ 3-ՐԴԸ


14.07.2018


Հուլիսի 11-ին, կյանքի 101-րդ տարում մահացել է 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. – 26 նոյեմբերի 1946 թ.) թոռը՝ Հենրի Մորգենթաուն 3-րդը (11 հունվարի 1917 թ. – 11 հուլիսի 2018թ. ):

Գրող և հայտնի հեռուստատեսային պրոդյուսեր Հենրի Մորգենթաու կրտսերը մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային, մասնավորապես Միացյալ նահանգների կողմից, ճանաչման համար: Հայոց ցեղասպանության պատմության մանրամասները լսել է ականատեսից՝ իր պապիկից, տեսել և որպես օրինակ է ունեցել հենց նրա կյանքի պայքարը հանուն արդարության հաստատման, մարդասիրության:

Հենրի Մորգենթաու կրտսերն իր հարցազրույցներում ու ելույթներում հետևողականորեն խոսել և պատմել է իր պապիկի հիշողություններից ստացած տեղեկությունները: Ելույթներից մեկում նշել է. « Պապս հաճախակի ասում էր, որ Ցեղասպանության ժամանակ հայերի կյանքը փրկելու փորձերը և Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի ստեղծումը նրա ձեռքբերումներից առավելագույնն էին»:

1999 թ. Հենրի Մորգենթաու կրտսերն այցելել է նաև Հայաստան, եղել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Մասնակցել է նաև իր պապիկի՝ Հենրի Մորգենթաուի գերեզմանից բերված հողի Հուշապատի մեջ ամփոփման միջոցառմանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մշտապես իր գործունեության հորիզոնում է պահել Հենրի Մորգենթաուի կյանքի ու գործունեության հիշատակման միջոցառումները, կապ է պահել նրա ազգականների հետ:

2015 թ. ՀՑԹԻ-ում բացվեց նաև նրա անունը կրող աշխատասենյակ:














Դեսպան Հենրի Մորգենթաուի գերեզմանից հող են բերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփելու համար



Դեսպան Հենրի Մորգենթաուի գերեզմանից հող են բերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփելու համար



Դեսպան Հենրի Մորգենթաուի գերեզմանից հող են վերցնում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփելու համար



Մորգենթաուների ընտանեկան պատմությունը, գրքի հեղինակը Հենրի Մորգենթաու 3-րդն է










ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2018 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am