Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ - Արխիվ 2008

Նորահայտ իտալական վավերագրեր` Հայոց ցեղասպանության մասին

23.12.2008

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը «Հայոց ցեղասպանություն. դիվանագիտական վավերագրեր» շարքից հրատարակել է Իտալիայի Արտաքին գործերի նախարարության Պատմական-դիվանագիտական արխիվի 1913 -1923 թթ.-ի ժամանակահատվածի Հայկական հարցին առնչվող վավերագրերը:

1913-1923 թթ.-ի Հայկական հարցի պատմության կարևորագույն շրջաններից է: Իտալիան ժամանակի միակ գերտերությունն է, որի արխիվներում պահպանվող Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանն առչվող փաստաթղթերը մինչ օրս, որոշ բացառություններով, համարյա անհայտ էին հայ ընթերցողին և մասնագիտական շրջանակներին: Այս բացը լրացնելուն է միտված Արամայիս Բալոյանի կողմից կազմված փաստաթղթերի ժողովածուի առաջին հատորը:

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Իտալիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արխիվի պահոցներում հենց Հայաստան (Armenia) անվան տակ են պահպանվում հայ ժողովրդին առնչվող փաստաթղթերը:



ՀՑԹԻ տնօրենը հանդիպեց Փարիզի հայ համայնքի հետ

19.12.2008

Դեկտեմբերի 18-ին, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Փարիզի Ալեք Մանուկյան մշակութային կենտրոնում հանդես եկավ զեկույցով` «Հայ-թուրքական հարաբերություններ. նոր զարգացումներ, նոր մարտահրավերներ» թեմայով:

Զեկուցման ընթացքում անդրադարձներ եղան արդի փուլում հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված նոր զարգացումներին, հայկական կողմի անելիքներին, ցեղասպանության հիմնախնդրի ներկայացման հայեցակարգային նոր մոտեցումներին, ինչպես նաև ընդհանուր հայկական մոտեցման մշակման անհրաժեշտության խնդրին: Պարոն Դեմոյանը ներկաներին տեղեկացրեց ցեղասպանության թանգարանի գործունեության և ապագա ծրագրերի մասին:

Միջոցառմանը ներկա էին Փարիզի հայկական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչները: Վերջում Հայկ Դեմոյանը պատասխանեց ներկաների հարցերին:


«Մինչ հոգիների աճուրդը»
Վեպ-պատկերապատում` Հայոց ցեղասպանությունը վերապրածի մասին

10.12.2008

Դեկտեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ Տիգրան Մանգասարյանի հեղինակած «Մինչ հոգիների աճուրդը» վեպ-պատկերապատումի շնորհանդեսը: Այն գրվել է Հայոց ցեղասպանության ականատես Ավրորա Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրության հիման վրա, որն առաջին անգամ լույս է տեսել 1918թ. Նյու Յորքում` անգլերեն լեզվով: Հայոց ցեղասպանության ականատեսի փաստավավերագրական այս հուշագրությունում հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափների ու զրկանքների մասին:
Ավրորա Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրության հիման վրա 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերության ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց ցեղասպանության թեմայով առաջին «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որի շնորհանդես – ցուցադրությունը տեղի ունեցավ 1919թ. փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում, Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ:
Տիգրան Մանգասարյանի հեղինակած գրաֆիկական վեպը լույս է ընծայվել «Հոգիների աճուրդ» ֆիլմի նկարահանման 90- ամյակի առթիվ:


«Աքսորյալ ժողովուրդ»
ՀՑԹԻ հրատարակել է նոր գիրք Հայոց ցեղասպանության մասին

05.12.2008

ՀՑԹԻ-ը հրատարակել է Հայոց ցեղասպանության ականատես Շվեդացի միոսիոներուհի Ալմա Յոհանսոնի հուշագրությունները` հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակներով:
Շվեդ միոսիոներուհի Ալմա Յոհանսոնը ծնվել է 1880թ.: 1901թ. որպես Շվեդ կանանց միսիոներական շարժման ներկայացուցիչ մեկնում է Արևմտյան Հայաստան` մարդասիրական գործունեություն ծավալելու և աջակցելու հայ տարագևյալներին: 1910-1915թթ. օր. Յոհանսոնն անց է կացնում Մուշում, ուր, գերմանական Deutscher Hulfsbund միսիոներական կազմակերպության` հայ երեխաների համար հիմնած որբանոցում, զբաղվում է որբախնամ գործունեությամբ:
1923-1941թթ. Յոհանսոնը աշխատել է Սալոնիկում գործող հաստատությունում` օգնելով Հունաստանում ապաստանած հայ գաղթականներին: Սալոնիկում Յոհանսոնի ջանքերով հիմնվում է արհեստանոց, որտեղ շուրջ 200 հայ կանայք ապահովվում են աշխատանքով:
Ալմա Յոհանսոնը ցեղասպանության ականատեսի իր վկայությունները հրատարակել է շվեդերեն երկու գրքույկներով` «Մի աքսորյալ ժողովուրդ» (1930թ.) և «Հայ աքսորականների կյանքը» (1931թ.) խորագրերով: Առաջինը հայերեն թարգմանել ու 1980թ. Ստոկհոլմում հրատարակել է Պետրոս Զարդարյանը:
Ինչպես այս գրքույկներում, այնպես էլ գերմանական ու ամերիկյան դիվանագետներին հղած իր տեղեկագրերում Յոհանսոնը որպես ականատես խոսում է հայերի տեղահանության, Օսմանյան կայսրությունում թուրքական իշխանությունների` հայերի դեմ իրագործած ոճրագործությունների մասին, նկարագրում ջարդերից փրկված հայ գաղթականների ծանր վիճակը:
Ալմա Յոհանսոնը մահացել է 1974թ. Ստոկհոլմում:

Հայոց ցեղասպանությունն իրականություն է և քննարկման ենթակա չէ

25.11.2008

Վատիկանը Հայոց ցեղասպանությունը որպես փաստ է դիտարկում: Այդ մասին հայտնել է Կարդինալ Վալտեր Կասպերը: Նա հիշեցրել է, որ Վատիկանի այդ դիրքորոշման մասին հայտարարություն է եղել դեռևս Հովհաննես Պողոս II Պապի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ: «Հռոմի պապն այցելեց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան և իր ճառում օգտագործեց «ցեղասպանություն» բառը, չնայած Թուրքիայում առաջ եկած անորոշության ալիքին: Հայոց ցեղասպանությունը մեղադրանք չէ, դա իրականություն է: Դա քննարկման ենթակա չէ: Դա պատմական փաստ է` բազմաթիվ զոհերով: Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչ կարող է անել Վատիկանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Կաթոլիկ եկեղեցին, առաջին հերթին, զոհերի կողմից է: Մեզ համար դա ամենակարևոր սկզբունքն է մեր դիրքորոշման կողմնորոշման հարցում»,- ընդգծել է կարդինալ Կասպերը, գրում է թուրքական Today's Zaman թերթը: Նոյեմբերի 23-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսն այցելել է Վատիկան, որտեղ հանդիպել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ: Հռոմի հոգևոր առաջնորդը հաստատել է Վատիկանի դիրքորոշումը՝ արտահայտված կարդինալ Կասպերի կողմից:

Ծաղկեպսակ Շվեդիայի կառավարության անունից

21.11.2008





Շվեդիայի Զբաղվածության նախարարության ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը Շվեդիայի կառավարության անունից ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Շվեդիայի պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում:


Հայտնաբերվել է Հայոց ցեղասպանությունը փաստող կարևոր մի լուսանկարի բնօրինակը

24.10.2008

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից տարվող հետազոտական և հավաքչական աշխատանքների արդյունքում արձանագրվեց ուշագրավ նոր բացահայտում: Վերջին ձեռքբերումը Հայոց ցեղասպանությանն առնչվող խիստ կարևոր մի լուսանկարի բնագրի հայտնաբերումն է:
Լուսանկարն արվել է 1915թ. Կովկասյան ճակատում, ռուս զինվորականի կողմից: Այն պատկերում է Մուշի շրջանում տեղի ունեցած կոտորածների ընթացքում հրկիզված հայկական գյուղերի բնակիչների մասունքները:


Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտվել են երեք թուրքեր

23.10.2008

Շվեյցարական Վինտերտուր շրջանի դատարանը երեք թուրքերի դատապարտել է տուգանք վճարել Հայոց ցեղասպանության ժխտման համար: Դատարանը Ալի Մերջանին, Հասսան Քեմալին և Էթեմ Կայալին պարտավորել է տուգանք վճարել 4500 և 3600 շվեյցարական ֆրանկի չափով:
2007թ. հունիսի 30-ին Մերջանը, Քեմալը և Կայալը մասնակցել են Թուրքական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Պերինչեքի կազմակերպած թուրք ազգայնականների հետ հանդիպմանը, որի ընթացքում հայտնել են, որ Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն չեն եղել: Նրանց խոսքերով, Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները «միջազգային սուտ է, որը հնարել են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ցարական Ռուսաստանը»:


ՌԴ նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

21.10.2008

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՌԴ նախագահը ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և Հիշողության պուրակում եղևնի տնկեց: Նախագահ Մեդվեդևը և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ պարոն Մեդվեդևը գրառում կատարեց Պաշտոնական գրառումների մատյանում. «Հայոց ցեղասպանության թանգարանը և հուշակոթողը 20-րդ դարի սարսափելի ողբերգության վկայությունն է: Եվ միևնույն ժամանակ հիշեցումն է այն մասին, որ կյանքը հանդիսանում է ամենակարևոր արժեքը, և որը տրված է քաղաքակիրթ ժողովուրդների պահպանությանը»:


Երախտիքի հուշարձան Երևանում

30.09.2008

Այսօր, Ադմիրալ Իսակովի պողոտայի վրա հանդիսավոր արարողությամբ տրվեց «Երախտիքի հուշարձան» կոչվող հուշակոթողի շինարարության մեկնարկը:

«Երախտիքի հուշարձանը», որը պետք է կառուցվի մայրաքաղաք Երևանի մեջ, խորհրդանշում է հայ ժողովուրդի երախտիքն արաբ ժողովուրդին` 1915 թ. Հայոց ցեղասպանության ընթացքում ունեցած իր մարդկային և ազնիվ կեցվածքի ու հոգատարության համար, առանց որի շատ հայեր պարզապես չէին կարողանա վերապրել:


Հոգեհանգստի արարողություն Ծիծեռնակաբերդում

27.09.2008

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ և Մյուռոնօրհնության տոնակատարությունների առիթով Մայր Աթոռ ժամանած քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հոգեհանգստի արարողություն:
Հոգևորականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:


Իտալացի գրողն ստանում է մրցանակ Հայոց ցեղասպանության գրքի համար

20.09.2008

Ժամանակակից և զինվորական պատմության իտալացի մասնագետ, լրագրող և վիպասան Ալբերտո Ռոսելիի «Հայկական Ողջակիզումը» գիրքը արժանացել է «Արշե» մրցանակին` մշակութային բարձր արժեքի և պատմողական-հաղորդակցական ոճի ուժգնության համար, տեղեկացնում է Կանադայում լույս տեսնող «Ապագայ» ազգային, մշակութային և հասարակական շաբաթաթերթի սեպտեմբերի 1-ի համարը:
Մրցանակը վայելում է Իտալիայի Հանրապետության նախագահի և խորհրդարանի զորակցությունը, ինչպես նաև Իտալիայի արտգործնախարարության, մշակույթի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, եվրոպական խորհրդարանի իտալական գրասենյակի, Եվրոխորհրդում Իտալիայի պատվիրակության քաղաքական հովանավորությունը: Մրցանակի շնորհման արարողությունը, ըստ տեղեկատվության, տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին, Վինիա դի Վալլեյի «Մուզեո սթորիքոդել այերոնոթիքա միլիթարի» շենքի դահլիճում:


Յոհաննես Լեփսիուսի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

09.09.2008

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ 2008 թ. սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` նվիրված գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի ծննդյան 150-ամյակին: Յոհաննես Լեփսիուսը հայ ազգի հավատարիմ բարեկամն ու պաշտպանն էր: 1894 – 1896 թթ. հայերի առաջին զանգվածային կոտորածներից հետո Լեփսիուսը գործադրել է իր բոլոր ջանքերը և հնարավորությունները ցեղասպանությունը վերապրողներին օգնելու համար: Նրա անմիջական նախաձեռնությամբ հիմնվում են որբանոցներ, հիվանդանոցներ, դպրոցներ ու գործարաններ: 1912-1914 թթ. Լեփսիուսը մասնակցում է հայկական բարեփոխումների ծրագրի մշակմանը: 1919 թ. նա լույս է ընծայում «Գերմանիան և Հայաստանը 1914-1918 թթ.» Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող գերմանական փաստաթղթերի ժողովածուն: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան Բաբկեն Հարությունյանը (ԵՊՀ), Աշոտ Հայրունին (ԵՊՀ), Արտեմ Օհանջանյանը (անկախ փորձագետ, Վիեննա), Ռուբինա Փիրումյանը (Կալիֆորնիայի համալսարան, ԱՄՆ), Անդրեաս Բաումանը (Քրիստոնեական օգնության կոմիտե Արևելքում, Գերմանիա), Տիլման Ալերտը (Մայնի Ֆրանկֆուրտի համալսարան, Գերմանիա), Մանֆրեդ Աշկեն (Գերմանիա):


Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում

02.09.2008

Այսօր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրությունը: Այն ներառում է շուրջ 70 լուսանկար, փաստաթղթեր, պարբերականներ, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրությունում մինչև 1915 թ. հայկական մարզական ակումբների և ֆուտբոլային թիմերի կազմավորման պատմությունը:
Հայկական սպորտային ակումբները և մարզիկները նշանակալի ավանդ են ունեցել Օսմանյան կայսրությունում սպորտի զարգացման պատմության մեջ: Հայկական մարզական ակումբների թիվն ամբողջ Օսմանյան կայսրությունում մոտենում էր 100-ի:
1911-1914 թթ. Կոստանդնուպոլսում կազմակերպվեցին հայկական օլիմպիական խաղերը: 1911 թվականից մինչև 1914 թ. Շավարշ Քրիսյանի խմբագրությամբ լույս էր տեսնում «Մարմնամարզ» մարզական թերթը, որը, փաստորեն, կայսրության առաջին սպորտային պարբերականն էր:


«Մեկ ազգ, մեկ մշակույթը» Ծիծեռնակաբերդում

19.07.2008

Այսօր, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» երրորդ համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում, որն անց է կացվում Հայաստանում օգոստոսի 17-23, միջոցառման մասնակիցները և կազմակերպիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և եղևնի տնկեցին Հիշողության պուրակում: Նրանք եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում:
Փառատոնի հիմնական նպատակն է համախմբել Հայաստանի և սփյուռքի ստեղծագործ պոտենցիալը: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանի խոսքերով, փառատոնը քաղաքական, ազգային և մշակութային մեծ իրադարձություն է, որը հնարավոր դարձավ իրականություն դարձնել 1999 թ.-ից ի վեր: Ի դեպ, փառատոնին մասնակցում են ինչպես Հայասատանի, այնպես էլ շուրջ 16 երկրներից ժամանած պատվիրակություններ:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ջանքերով:

Յուրի Բարսեղով (1925-2008). հիշատակի խոսք

08.07.2008

Օգոստոսի 6-ին Մոսկվայում 83 տարեկան հասակում մահացել է նշանավոր գիտնական, հայտնի իրավաբան-միջազգայնագետ, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ Յուրի Բարսեղովը:
Իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը ծնվել է 1925 թ. մարտի 7-ին Թիֆլիսում: 1950 թ. ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Յուրի Բարսեղովը միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, իրավունքի տարբեր հարցերին նվիրված մի շարք մենագրությունների և ավելի քան 300 հոդվածների հեղինակ էր: Նա ղեկավարում էր նաև Մոսկվայում գործող միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը: Հատկապես նշանավոր է Յուրի Բարսեղովի կողմից խմբագրված «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը: Փաստաթղթեր և մեկնաբանություններ»: երեքհատորյակը: Նրա վերջին աշխատությունը, որ լույս տեսավ 2008 թ., Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ փաստաղթղթերի ժողովածուի առաջին հատորն էր: Երկրորդ հատորը, որում պետք է ընդգրկված լինեին մեկնաբանությունները, նա չհասցրեց հրատարակել: 2000 թ. Յ.Բարսեղովը պարգևատրվել էր Մխիթար Գոշ մեդալով, իսկ 2008 թ. արժանացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելու համար շնորհվող նախագահական մրցանակին:

Կոչ` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

25.07.2008

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ նորվեգուհի միսիոներ Բոդիլ Կատարինե Բյորնի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Նորվեգիայից ժամանած պատվիրակության կազմում էին Բյորնի ընտանիքի անդամներն ու Նորվեգիայի Կրագերո քաղաքի քաղաքապետ Կաարե Փրիբեն Հեգլանդը:
Միջոցառման բացման իր ելույթում պարոն Հեգլանդն, անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությանն, ասաց. «Կրագերոյի քաղաքապետարանը ճանաչել է Օսմանյան կայսրությունում` հայերի դեմ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն: Ես կոչ եմ անում Նորվեգիայի կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»:
Ի դեպ, միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը ծնվել է Նորվեգիայի հարավում գտնվող ամառանոցային Կրագերո քաղաքում: Քաղաքի կենտրոնական մասում գտնվող գեղեցիկ շինությունը` այժմյան քաղաքապետարանը, ժամանակին պատկանել է հարուստ նավատեր Հենրիխ Բյորնին` Կատարինեի հորը:
Այսօր, քաղաքապետարանի շենքի առջև կանգնեցված է Բոդիլ Կատարինե Բյորնի հիշատակին նվիրված հուշակոթող, որը պատրաստվել է Հալեպի հայ համայնքի նախաձեռնությամբ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման վերաբերյալ

28.03.2008

Մարտի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց բանաձև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ: Այն ցեղասպանության կանխարգելմանն ուղղված` ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգում երբևէ ընդունված առաջին բանաձևն է:
Բանաձևը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին նախաձեռնությունների շարունակությունն է և նպատակ ունի քննարկելու ՄԱԿ ի համակարգում վաղ կանխարգելման խնդիրներով զբաղվող մեխանիզմների գործունեության ներդաշնակեցման, վաղ նախազգուշացման նշանների մշակման, ցեղասպանության կանխարգելման գործնական հարթության խնդիրներ:
Բանաձևի ընդունումը նաև խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման միջազգային կոնվենցիայի 60-ամյակը: Հայաստանի առաջարկով ՄԱԿ-ի համակարգում անցկացվելու են տարեդարձը նշող հոբելյանական միջոցառումներ:
Լայն աջակցություն վայելող այս բանաձևը համահեղինակել են 58 պետություններ, այդ թվում` Եվրամիության բոլոր երկրները, Շվեյցարիան, Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Մեքսիկան, Նորվեգիան և այլոք:

ՀՀ ԱԳՆ Մամլո և տեղեկատվության բաժին


«Հայոց ցեղասպանության հավաստի ու ցնցող վավերագրություն»

20.03.2008

Մշակութային կապերի հայկական ընկերությունում (ԱՕԿՍ) տեղի ունեցավ կատալոնացի արձակագիր, բանաստեղծ և խոհագիր Մարիա Անխելս Անգլադայի (1930-1999 թթ.) «Արամի հուշատետրը» գրքի շնորհանդեսը: Մարիա Անխելս Անգլադան երկար տարիներ եղել է Բարսելոնայի երկրորդական վարժարանի դասական բանասիրության պրոֆեսոր:
«Արամի հուշատետրը», որն առաջին անգամ հրատարակվել է 1997 թ. Բարսելոնայում, նրա վերջին ծավալուն ստեղծագործությունն է, որը գրված է ցեղասպանությունը վերապրած մայր ու որդու օրագրային գրառումների, պատմական վկայությունների, վավերաթղթերի, գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա: Վեպը լայն արձագանք է գտել Կատալոնիայում, ապա և ամբողջ Իսպանիայում, արժանացել մամուլի բարձր գնահատականին: Գրաքննադատները միահամուռ այն կոչել են «Հայոց ցեղասպանության հավաստի ու ցնցող վավերագրություն»:
Գիրքն ունի պատմական հիմք, հերոսները կերպավորվում են իրական պատկերներով, նաև այդ պատճառով դառնում սիրելի ու մտերմիկ:


21 մլն դրամ` Ծիծեռնակաբերդի կանաչ տարածքների վերականգնման համար

15.03.2008

ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ 2008 թ. մարտի 13-ի նիստում կառավարությունը որոշում է կայացրել 2008 թ. իր պահեստային ֆոնդից 21 մլն դրամ հատկացնել գյուղատնտեսության նախարարությանը` հանրապետության` մասնավորապես Երևան քաղաքի անտառների վերականգնման և զարգացման համար: Այդ ծրագրի մեջ է մտնում նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և դրան հարող շուրջ 98 հա տարածք զբաղեցնող կանաչ գոտու վերականգնումը:
Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերին 8-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շրջայց էր կատարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և դրան հարող տարածքում, այցելել նաև ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել առկա խնդիրներին: Այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայրաքաղաքի ամենաընդարձակ կանաչ տարածքի և կարևոր էկոլոգիական գոտու` Ծիծեռնակաբերդի զբոսայգու պահպանման, բարեկարգման, կանաչապատման հետագա գործողությունների մանրամասն ծրագրի մշակման և ՀՀ կառավարությանը ներկայացնելու վերաբերյալ:
Առաջիկայում նախատեսվում է հիմնովին վերանորոգել և տեխնիկապես վերազինել ջրամատակարարման համակարգը, կանաչ տարածքների վերականգնումը և վերաձևավորումը` ավելացնելով բարձրարժեք ծառատեսակները և նվազեցնելով մացառուտները:
Նշենք, որ վերոհիշյալ ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը նախատեսվում ամբողջությամբ ավարտել մինչև 2015 թ.` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:



Կայքի նորություններ

01.08.2008 Կայքը թարմացվել է:

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am