Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
«Տարեվերջին պարզվեց՝ դեռ տարեսկզբին մեր առջև դրված խնդիրները եռակի, քառակի ավելին էին: Պետք է ասել, որ պատվով դուրս եկանք այդ ամենից». Հայկ Դեմոյան


25.12.2015

Այսօր տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարության հաշվետու մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը անդրադարձավ թանգարանի կարևոր ձեռքբերումներին, տարեսկզբին դրված խնդիրներին, թանգարան-ինստիտուտի վերցրած պարտավորություններին ու մարտահրավերներին:

2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում ՀՑԹԻ կողմից կազմակերպվել են մի քանի տասնյակ ժամանակավոր ցուցադրություններ աշխարհի շուրջ 60 քաղաքներում: Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է մոտ յոթանասուն միավոր գրականություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն ժողովածուներ, մենագրություններ, գրքեր, կատալոգներ: Հայոց ցեղասպանության թեմաներին անդրադարձել են մոտ 60 միջազգային գիտաժողովներում: Այս տարվա ապրիլին բացվել է թանգարանի նոր հիմնական ցուցադրությունը, ինչը, թերևս, կարևորագույն ձեռքբերումն էր տարվա ընթացքում:ՀՑԹԻ տնօրենը նշեց՝ նոր մշտական ցուցադրությունը ստեղծվել է թանգարանի կողմից բոլորովին անվճար: Թանգարանի աշխատակիցները հրաժարվել են լրացուցիչ վարձատրությունից՝ համարելով, որ մեծ պատիվ է այդ կերպ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Բացվել է ՀՑԹԻ տարվա վերջին ժամանակավոր ցուցադրությունը
«Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ Եղեռնի տարիներին»


17.12.2015

Դեկտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ Եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունն ու համանուն կատալոգի շնորհանդեսը:
Տասնվեց խորագրերից բաղկացած երկլեզու (հայերեն, անգլերեն) ժամանակավոր ցուցադրությունը և համանուն կատալոգը ընդգծում են Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները։ Հայոց պատմության այս փառապանծ էջերն անհրաժեշտ է մշտապես շեշտադրել և միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունության և պայքարելու վճռականության ապացույցներով։
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք ավարտում ենք հենց այս շեշտադրմամբ՝ ինքնապաշտպանություն։ Մեզանում թյուր կարծիք կա, թե Ցեղասպանության ժամանակ մարդիկ հլու-հնազանդ գնացել են դեպի մահը։ Այդպես չէ, դա ոչ մասնագիտական պատկերացում է։ Ցեղասպանությունները միշտ ուղեկցվում են դիմադրությամբ, դա բնության օրենքն է։ Եվ գյուղերում, քաղաքներում ապրող մեր հայորդիները՝ տղամարդիկ, կանայք, ծերունիները, իրենց լուման են ներդրել փրկության համար։ Դա միայն փրկության պայքար չի եղել, դա եղել է արժանապատվության համար պայքար»,- նշեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը։
Միջոցառումը նվիրված է Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակին: Ցուցադրության մեջ ներկայացված են բազմաթիվ նորահայտ, առաջին անգամ շրջանառության մեջ դրվող լուսանկարներ, ինչպես նաև՝ Անդրանիկ Զորավարին առնչվող բացառիկ նյութեր:

ՀՑԹԻ ԱՅՑԵԼԵՑ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ


17.12.2015

Դեկտեմբերի 17-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հետ Հունաստանի պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Նախարար Պանոս Կամմենոսը և պատվիրակության մյուս անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական ցուցադրությանը՝ պատմական փաստերին ու տեղեկություններին: Նախարար Կամմենոսը գրառում թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից: Պարոն Կամմենոսը թանգարանին նվիրեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության հուշամեդալ:

ԲՅՈՒԶԱՆԴ ԵՂԻԱՅԱՆ - 115


10.12.2015

Բյուզանդ Եղիայանը հետցեղասպանության շրջանի սփյուռքահայ մտավորական է, մանկավարժ, պատմաբան, խմբագիր, հասարակական, կրթական ու մշակութային ականավոր գործիչ: Բ. Եղիայանը բազմաթիվ պատմագիտական, մանկավարժական, աստվածաբանական, կրոնագիտական գրքերի, թատերերգությունների, բանաստեղծությունների և հոդվածների հեղինակ է: Որպես անվանի մանկավարժ՝ սփյուռքի տարբեր կրթական հաստատություններում հանդես է եկել իր ուշագրավ և բազմաբովանդակ դասախոսություններով: Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, շքանշաններով:

Բյուզանդ Եղիայանը երեք կոտորածի ականատեսն ու վերապրածն է: 1909 թ. ապրիլին ութամյա Բյուզանդը, ականատես է եղել կիլիկիահայության կոտորածներին, հայրենի քաղաքի՝ Ադանայի հրկիզմանը և թուրքերի կողմից իրականացվող թալանին: Ադանայի կոտորածների ժամանակ սպանվել են նրա պապը՝ Հաճի Գևորգը, երկու քեռիները՝ Սամուելն ու Կարապետը, որոնց սրախողխող են արել սեփական մոր աչքի առաջ, մորաքույրը՝ նորահարս Մարթան, իսկ հայրը, թուրքական կառավարական հետապնդումներից խույս տալու համար, շուրջ մեկ տարի ծպտյալ ապրել է Կիպրոսում: Բյուզանդը Եղիայանը վերապրել է 1915թվականի Մեծ Եղեռնը, այնուհետև՝ Զմյուռնիայի կոտորածները:


ՀՑԹԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐՈՒՄ


04.12.2015

Նոյեմբերին ՀՑԹԻ երկու աշխատակցի հոդվածները լույս են տեսել անգլալեզու միջազգային հեղինակավոր ժողովածուներում:

Պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի «Խորհրդանշական աշխարհագրություն կամ աշխարհագրությունն իբրև հետխորհրդային Հարավային Կովկասի խորհրդանիշ» հոդվածը հրապարակվել է միջազգային անվանի «Բրիլլ» հրատարակչության ժողովածուներից մեկում: «Խորհրդային կայսրությունից հետո՝ ժառանգություններ և արահետներ» ժողովածուի աննոտացիայում ասված է. «Խորհրդային Միության անկումը քսաներորդ դարի գլխավոր իրադարձությունն է: 2009—ին Երևանում կայացած IIS 39-րդ համագումարի կիզակետում այդ իրադարձության պատճառներն ու հետևանքներն էին և այն համաշխարհային տեղաշարժերը, որ հետևեցին այդ զարթոնքին: Նոր ժողովածուն մի փորձ է էմպիրիկ և հայեցակարգային առումով ներկայացնել այդ զարգացումնեը»:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի «Հայ որբերի, գաղթականների դրությունը ըստ «Արմյանսկի վեստնիկ» պարբերականի հաղորդումների» ուսումնասիրությունը լույս է տեսել «Զանգվածային լրատվամիջոցները և Հայոց ցեղասպանությունը` 100 տարվա անորոշ պատկեր» ժողովածուի մեջ:

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽՕՐԵԻՆ ՀՑԹԻ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ


04.12.2015

Դեկտեմբերի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելեցին դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներ: Նրանք շրջեցին թանգարանի սրահներում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստերին ու վկայություններին:

ՀՑԹԻ այցելած երեսուներեք պատվիրակները եկել են տասնչորս երկրից՝ Հարավային Կորեա, Ուզբեկստան, Ղըրղզստան, Տաջիկստան, Մոլդովա, Լիտվա, Լատվիա, Ուկրաինա, Ռումինիա, Բելառուս, Ռուսաստան, Խորվաթիա, Թուրքմենստան, Վրաստան:

Օտարերկրյա դիտորդները եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ:

ՀՑԹԻ Է ԱՅՑԵԼԵԼ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀ ՅԱՆ ՀԱՄԱՉԵԿԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ


03.12.2015

Դեկտեմբերի 3-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելեց Չեխիայի հանրապետության Պատգամավորների պալատի պատվիրակությունը: Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորությամբ չեխ խորհրդարանականները եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Չեխիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին, հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Այնուհետև չեխ գործիչները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանի ցուցադրությանը, Մեծ Եղեռնի մասին պատմող փաստերին ու նյութերին: Պարոն Յան Համաչեկը գրառում թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նրան նվիրեց ՀՑԹԻ հրատարակած գրքերից:

ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԻՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

ՀՑԹԻ-ՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑԻՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ


03.12.2015

Դեկտեմբերի 3-ին ՀՑԹԻ-ում ՀՀ Կրթության և գիտության նախարարը շնորհավորեց և պարգևատրեց «Հիշում եմ և պահանջում» թեմայով շարադրությունների մրցույթում հաղթած 15 դպրոցականի:

Մրցույթն ընթացել է երեք փուլով: Հայտարարված բաց մրցույթին Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներից ստացվել է հազարից ավելի շարադրություն: Վերջնական արդյունքում ընտրվել է տասնհինգը:

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով գնահատման չափանիշ են եղել շարադրությունների հեղինակների անկեղծությունը, հայրենասիրական ջերմ զգացմունքները, դպրոցականների հիշողությունը՝ կապված իրենց արմատների հետ: Նախարարը կարևորեց 2015 թվականի ընթացքում կայացած բոլոր հանրակրթական ձեռնարկները, որ նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ նշելով նաև «Պատվո պահակ» նախաձեռնությունը, որի շրջանակում մի քանի շաբաթ Երևանի տարբեր դպրոցների աշակերտներ հերթագայությամբ պատվո պահակ են կանգնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

ՀՑԹԻ ՓՈԽՏՆՕՐԵՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ(IAGS)ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ


01.12.2015

Այս տարի Ցեղասպանագիտական միջազգային ընկերակցության Բանաձևերի հանձնաժողովում է ընդգրկվել ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Կազմակերպության նշված հանձնաժողովի մյուս անդամներն են ճանաչված ցեղասպանագետներ Ջոյս Ասփելը, Դանիել Ֆեյերսթայնը, Ջութթա Լինդերտը, Ռաֆիկի Ուբալդոն:

Ընկերակցությունը հիմնադրվել է 1994-ին: Գործունեության հաջորդ տարվանից գիտաժողովներ է անցկացրել ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանում: Այս տարի ՀՑԹԻ-ին Երևանում հուլիսի 8-ից 12-ը հյուրընկալեց «Քսաներորդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրով ընկերակցության երկամյա, 12-րդ գիտաժողովը:

Սուրեն Մանուկյանն Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի տնօրենն էր:

ԵՎՐՈՊԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՑԹԻ


26.11.2015

Նոյեմբերի 26-ին ՀՑԹԻ այցելեցին Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի (CEC) ղեկավար մարմնի ներկայացուցիչները կառույցի նախագահ, Անգլիայի եկեղեցու եպիսկոպոս Քրիսթոֆեր Հիլի հետ: Քրիստոնեական էկումենիկ կազմակերպության մոտ երեսուն պատվիրակները ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:

Եպիսկոպոս Հիլի հանդիսապետությամբ տեղում անգլերեն լեզվով կատարվեց մեկուկես միլիոն նահատակների հիշատակի կարգ, ներկաները խնդրեցին սրբերի բարեխոսությունը:

Արարողությունից հետո պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, շրջեցին և ծանոթացան պատմական փաստերի հետ:

Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսին անդամակցում են անգլիկան, լյութերական, ուղղափառ, առաքելական շուրջ 125 եկեղեցի:

ՍԵՐԲԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԲՐԱՏԻՍԼԱՎ ԳԱՇԻՉԻ ԱՅՑԸ ՀՑԹԻ


25.11.2015

Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պարոն Գաշիչը պատվիրակության անդամների հետ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին:

Բրատիսլավ Գաշիչը և պատվիրակությունը շրջել են թանգարանի սրահներում, ծանոթացել Հայոց ցեղասպանության պատմության փաստերին ու վկայություններին:

ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Բրատիսլավ Գաշիչին է նվիրել ՀՑԹԻ հրատարակություններից:


ՆՈՐ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ

ՀՑԹԻ-ում բացվել է միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես


21.11.2015

Նոյեմբերի 21-ին միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստանի թանգարաններ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» թեմային:

Նամականիշների վրա պատկերված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը, ինչպես նաև՝ հատվածներ թանգարանի մշտական ցուցադրությունից:

Նույն օրը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աննախադեպ այս միջազգային ցուցադրությանն իրենց հավաքածուներն են ներկայացրել շուրջ 40 մասնակիցներ Հայաստանի Հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Արգենտինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայից և Ուկրաինայից:

ՄՑԽԵԹԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՀՑԹԻ-ՈՒՄ


20.11.2015

Նոյեմբերի 20-ին ՀՑԹԻ այցելեցին վրացական Մցխեթի քաղաքի քաղաքապետը, քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ: Քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիցվերիձեն, քաղխորհրդի նախագահ Իլյա Ջիշկարիանին, քաղաքապետարանի մշակույթի և սպորտի գծով մասնագետ Թենգիզ Խուցիշվիլին շրջեցին թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանության դրվագների մասին պատմող վկայություններին:

Քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիցվերիձեն գրառում թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և փոխքաղաքապետերի ուղեկցությամբ վրացի հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:

ՀՑԹԻ Է ԱՅՑԵԼԵԼ ԵՎԳԵՆԻ ԿԱՍՊԵՐՍԿԻՆ


18.11.2015

Նոյեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ է այցելել աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին: Կիբերանվտանգության անվանի մասնագետը եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, անմար կրակի մոտ ծաղիկներ դրել, հարգել անմեղ նահատակների հիշատակը:

Այնուհետև Եվգենի Կասպերսկին շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում, ծանոթացել թանգարանի ցուցադրությանը:

Եվգենի Կասպերսկին գրառում է թողել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում, Հիշատակի ծառուղում եղևնի է տնկել:

ՀՑԹԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ


17.11.2015

Նոյեմբերի 5-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Առաջնորդանիստ մայր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում՝ ցուցադրություն և գրքերի բարեգործական վաճառք: Ֆրանսահայ համայնքին ներկայացվեցին փոստային բացիկներ, որոնց վրա պատկերված են հայկական եկեղեցիները: Բացիկները թողարկվել են 20րդ դարասկզբին միջազգային փոստային ծառայության կողմից:

Աշխարհի տարբեր երկրներում տպագրված բացիկներում պատկերված էին Արևմտյան Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և այլ երկրների հայկական եկեղեցիները:

ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՀՑԹԻ-ՈՒՄ


12.11.2015

Նոյեմբերի 12-ին ՀՑԹԻ-ում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներն ստացան իրենց ստուգարքային գրքույկները:

Ստուգարքային գրքույկ ստացավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատի չորս մասնագիտության՝ պատմության, մշակութաբանության, կովկասագիտության, արվեստաբանության շուրջ 100 ուսանող: Նրանց մեջ կային նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի մասնագիտությունների առաջին կուրսեցիներ:

Ուսանողներին շնորհավորեցին և ստուգարքային գրքույկները հանձնեցին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՑԹԻ-ում

«Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով»


12.11.2015

Նոյեմբերի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց «Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով» լուսանկարչական ցուցահանդեսը:

Դիլդիլյան ընտանիքի լուսանկարիչները պատկերել են առօրյա կյանքը և բազմաթիվ ընտանեկան լուսանկարներ Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերում՝ Տրապիզոնից մինչև Կոնիայի նահանգ: Այս ընտանիքի մի քանի սերունդ զբաղվել է լուսանկարչական գործով, հիմնել են ստուդիաներ Մարզվանում և Սամսունում: Ցոլակ ու Արամ Դիլդիլյանները դարձել են Մարզվանի քաղաքային կյանքը վավերագրող յուրատեսակ «պատմաբաններ»:

Ջերջյանի լուսանկարչական հավաքածուն ներառում է ազգագրական և վավերագրական արժեք ունեցող ընտանեկան խմբանկարներ, դիմանկարներ, բնանկարներ ու քաղաքային պատկերներ:

ՀՑԹԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԷԴԻՏԱ ԳԶՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԷԴԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ


07.11.2015

Նոյեմբերի 5-7-ը ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Էդիտա Գզոյանը մասնակցել է Միացյալ Թագավորությունում անցկացվող միջազգային գիտաժողովին:

Էդիտա Գզոյանը ներկայացրել է զեկույց` նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության համար հնարավոր փոխհատուցում ստանալու խնդրին:

«Նորոգելով անցյալը՝ պատկերացնել ապագան. փոխհատուցում և ավելին…» խորագրով գիտաժողովը կազմակերպել էր Էդինբուրգի համալսարանը ԱՄՆ Ուիլոք քոլեջի հետ համատեղ և նվիրված էր մարդկության դեմ կատարված հանցագործությունների և ստրկության փոխհատուցման խնդրին:

ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2016Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ


03.11.2015

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2016թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:

ՊԱՐԱԳՎԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ


03.11.2015

Հոկտեմբերի 29-ին Պարագվայի հանրապետության խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:

«Պարագվայի Հանրապետության Սենատը ճանաչում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը այս ոճրագործության 100-ամյա տարելիցին»,- ասված է բանաձեւի առաջին կետում:

ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՍՆԱԿ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԱՏՎԻԵՆԿՈՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՑԹԻ


03.11.2015

Նոյեմբերի 3-ին ՀՑԹԻ այցելեց Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ տիկին Վալենտինա Մատվիենկոն: Նա Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակության անդամների և ՀՀ Աժ նախագահի տեղակալ տիկին Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:

Տիկին Վալենտինա Մատվիենկոն շրջեց թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող վկայություններին, պատմական փաստերին:

ՀՑԹԻ սկսում է բարեգործական դասախոսությունների ու շնորհանդեսների շարք


30.10.2015

Հոկտեմբերի 30-ին ամերիկյան Փրովիդենս քաղաքում մեկնարկում է«Կանայք և Ցեղասպանությունը» խորագրով սեմինարը:

ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը կներկայացնի «Ավրորա Մարդիգանյանի հետաքրքիր կյանքը. հայոց ցեղասպանության վերապրողը» զեկուցումը:

Նույն օրը կայանալու է Վիտալի Յանկոյի «Խոստացիր ինձ…ծովը վկա» գրքի շնորհանդեսը: Գիրքը վերջերս հայերեն թարգմանել և հրատարակել է ՀՑԹԻ-ն:

Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույցի հարյուրամյակը Նյու Յորքում


28.10.2015

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում գործող Մերձավոր Արևելքի հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսավոր ճաշկերույթ՝ նվիրված Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կոմիտեի հարյուրամյակին: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր այս մարդասիրական կազմակերպության առաքելության մասին:

Մերձավոր Արևելքի հիմնադրամի գործադիր տնօրեն Շանթ Մարդիրոսյանը ներկայացրեց մինչ օրս գործող կազմակերպության իրականացվող և իրագործված ծրագրերը:

Թանգարանային միջազգային գիտաժողովի նիստը ՀՑԹԻ-ում


26.10.2015

Հոկտեմբերի 26-ին ՀՑԹԻ-ում կայացավ ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտեի) Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի (MPR) տարեկան գիտաժողովի նիստը:

Գիտաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել աշխարհի 16 երկրների տարբեր թանգարանների մարքեթինգի և հանրահռչակման մասնագետներ՝ իրենց փորձը փոխանակելու համար։ Օրակարգում քննարկվեց «Հակասություններ» ենթաթեման:

ՀՑԹԻ նոր ժամանակավոր ցուցադրությունը և «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը Մոսկվայում


24.10.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանկաներում Մոսկվայի հայկական վանական համալիրի թանգարանում բացվեց «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրությունը ներկայացնում է հարյուրավոր նորահայտ նյութեր և հազվագյուտ լուսանկարներ, որոնք անդրադառնում են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում սկիզբ առած մարմնակրթական շարժման պատմությանը:

Համալիրում կայացավ ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության մոսկովյան շնորհանդեսը:


Մոսկվայում կայացավ «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն» միջազգային գիտաժողովը


24.10.2015

Մոսկվայում ավարտվեց «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն» միջազգային գիտաժողովը:

Երկօրյա ծրագրին մասնակցեցին մոտ երեք տասնյակ անվանի հայագետներ և ցեղասպանագետներ աշխարհի 15 երկրից, այդ թվում՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երկու նախագահներ՝ ներկայիս նախագահ Էնդրյու Վուլֆորդը և նախկին նախագահ Ալեքսանդր Հինթոնը:


«Մոսկվայում մեկնարկող ցեղասպանագիտական միջազգային գիտաժողովը հնարավորություն կտա գրավել ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը»
Հարցազրույց ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի հետ Ռուսաստանում կայանալիք ցեղասպանագիտական գիտաժողովի մասին:


22.10.2015

- Պարոն Մանուկյան, ո՞վքեր են գիտաժողովի կազմակերպիչները:

- Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի հայոց թեմը: Գիտաժողովն ընթանալու է 2015 թ. հոկտեմբերի 23-24-ը, Մոսկվայի հայկական վանական համալիրում, ինչն ավելի խորհրդանշական է՝ հաշվի առնելով գիտաժողովի խորագիրը՝ «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն»:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի դասախոսությունը Պրահայի Կարլովյան համալսարանում


21.10.2015

Պրահայի Կարլովյան համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետում ցեղասպանագիտական դասընթացի մեկնարկի կապակցությամբ «Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանության պատմությունը և հիշողությունը» խորագրով դասախոսությամբ հանդես է եկել ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Դասընթացը նախատեսված է Կարլովյան համալսարանում պատմություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, մարդաբանության, փիլիսոփայություն, սոցիոլոգիա, բժշկություն և իրավագիտություն ուսումնասիրող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


12.10.2015

Հոկտեմբերի 12-ին ՀՑԹԻ այցելեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ:

Տիկին Միկայել Ժանը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի հուշարձանին: Նա և բարձրաստիճան մյուս հյուրերը եղան անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական խորհրդաժողովի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդ


11.10.2015

Հոկտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար Երևան եկած պատվիրակությունները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայելլ Ժանի հետ:

Պատվիրակության ղեկավարներն ու անդամները անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ


10.10.2015

Հոկտեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ ներկայացրեց նոր ժամանակավոր ցուցադրություն:

Բացմանը ներկա գտնվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքի տոնի առթիվ Հայաստան եկած օտարերկրյա պատվիրակներ:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պատրաստված և «Երախտագիտություն» խորագիրը կրող այս ցուցահանդեսում ներկայացված են աշխարհի քաղաքների և քաղաքագլուխների հայանպաստ գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին` ընդհուպ մինչև 1920-ական թթ.:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր նախագծերը Արցախում


06.10.2015

Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ընդունել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Քննարկվել են Հայոց ցեղասպանությանն առնչվող հետազոտություններին, ուսումնասիրություններին, միջազգային ճանաչմանը վերաբերող հարցեր:

Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը և «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» պաստառների ցուցադրությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը կոնգրեսական ընդունելության ժամանակ


30.09.2015

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ Նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին Հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան-Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն և այլոք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ:

Կոնգրեսական ընդունելության ժամանակ ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով, որի ավարտին հիմնադրամի անդամները Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուին հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ 1915 Թ. ՆՈՐԱՀԱՅՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ


23.09.2015

Հավաքչական աշխատանքների արդյունքում հաջողվել է ձեռք բերել 1915 թ. արված անհայտ մի լուսանկարի բնօրինակը:

Նոր գտածոն լուսանկարչական բացառիկ մի նմուշ է` ցեղասպանության հետևանքների տեսարանով:

Այն պատկերում է Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթևան հայ որբերին ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներին:

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը հրատարակել է չորս նոր գրքեր


23.09.2015

Հանրության ուշադրությանն են ներկայացվել Արման Կիրակոսյանի «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում», Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները», Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունները, ինչպես նաև «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը։

Աշխատությունները նախատեսված են ընթերցող լայն շրջանների համար:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Հաագայում


22.09.2015

Սեպտեմբերի 22-ին Հաագայի քաղաքապետարանի «Ատրիում» սրահում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հերթական ժամանակավոր ցուցադրությունը:

Սա այս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից Եվրոպայում ներկայացված թվով 30-րդ ցուցադրությունն է:

Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կրում է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագիրը, կազմակերպվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից:

ՀՑԹԻ հրատարակել է Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը


19.09.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը:

Աշխատությունը նվիրված է Օսմանյան կայսրության և հատկապես Արևմտյան Հայաստանի նահանգների հայ բնակչության թվաքանակի հարցի` 1878-1914 թթ. ընթացքում արծարծման պատմությանը:

Ներկայացվել և վերլուծության են ենթարկվել արևմտահայության թվաքանակի վերաբերյալ 1878-1914 թթ. օսմանյան կառավարության և Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի վիճակագրական տվյալները, առանձին անդրադարձ է կատարվել Արևմտյան Հայաստանի հայ բնակչության թվաքանակի հարցի` 1878-1914/թթ. Հայկական հարցի շուրջ դիվանագիտական գործընթացներում քննարկման պատմության լուսաբանմանը:

Մուսալեռան հերոսամարտ– 100
Գրքի շնորհանդես և ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում


18.09.2015

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ֆրանսահայ Ժորժ Կևորկյանի «Ֆրանսիական ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև մուսալեռցիների կենցաղին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը գրքի հեղինակին պարգևատրվեց «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալով: Կևորկյանի գրքում Մուսալեռան հերոսամարտի վերաբերյալ բացառիկ բացառիկ արխիվային լուսանկարներ և փաստաթղթեր կան, որոնք հայերեն հրապարակվում են առաջին անգամ:

Նախատեսվում է Այնճարում բացել թանգարան՝ նվիրված Մուսալեռան հերոսամարտին: Հայկ Դեմոյանը ապագա թանգարանի համար մուսալեռցիներին նվիրեց ֆրանսիական «Իլյուստրասիոն» և «Միրրոր» պարբերականների 1915 թվականի հոկտեմբեր ամսվա երկու համարներ, որտեղ, դեպքերից մեկ ամիս անց, հրապարակվել են լուսանկարներ մուսալեռցիների տարհանումից:

Չեխիայի Սենատի փոխնախագահը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


18.09.2015

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին և ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։

ՀՑԹԻ ստորագրել է համագործակցության հուշագիր


18.09.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Բունես Այրեսի Հայոց ցեղասպանության թանգարան-հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր, որի համաձայն ստորագրող կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության կազմակերպման մասին:

Սույն հուշագրով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դիտվում է Բունես Այրեսում կազմակերպվելիք նոր թանգարանի ցուցադրությունն իրականացնող հիմնական գործընկեր:

Հաջորդիվ նախատեսում է առանձին պայմանագրի ստորագրություն՝ ցուցադրության դիզայներական նախագծի և դրա իրագործման ժամանակացույցի վերաբերյալ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր է հռչակել


12.09.2015

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձև. տեղեկացն ում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Նախաձեռնությունը բխում է ս/թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի դրույթներից: Սույն բանաձևը գալիս է լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները:

Լեհաստանի Գդանսկ քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես


07.09.2015

Սեպտեմբերի 4-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի կենտրոնական փողոցում պաշտոնապես բացվեց «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի էջերում» թեմատիկ բացօթյա ցուցահանդեսը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից տրամադրված նյութերով այդ ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Գդանսկի քաղաքապետարանը, Գդանսկի պատմության թանգարանը, Լեհ-հայկական հիմնադրամը և Գդանսկի հայ համայնքը: Ցուցադրությունը կազմակերպվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո:

Ցուցադրության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, Գդանսկի պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչը, Լեհ-հայկական հիմնադրամի, Գդանսկի հայ համայնքի, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ և հյուրեր:

«Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում». ՀՑԹԻ ներկայացնում է նոր հրատարակություն


05.09.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Արման Կիրակոսյանի անգլերեն լեզվով «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» մենագրությունը:

Այս հրատարակության մեջ պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը ուսումնասիրել և վերլուծել է գրեթե քառասուն մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններ (Պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության հանրագիտարան, Ցեղասպանության հանրագիտարան, և այլն), բառարաններ (Ցեղասպանության Բառարան, և այլն), ձեռնարկներ (Օքֆորդի Ցեղասպանագիտության ձեռնարկ, և այլն), և ԱՄՆ-ում վերջին տասնհինգ տարիների ընթացքում հրատարակված այլ տեղեկագրքեր:

Կատարված ուսումնասիրությունը հաստատում է այն փաստը, որ, չնայած շատ պետությունների, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից չճանաչված լինելու հանգամանքին, ԱՄՆ-ում հրատարակված բազմաթիվ մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններում Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից արևմտահայության նկատմամբ կիրառված քաղաքականությունը ոչ միայն պատմական իրողություն է և հանրային գիտելիք, այլև որակվում է որպես ցեղասպանություն:


Տրապիզոնի հայերի բռնագաղթը


21.08.2015

Լուսանկարն արվել է ռուսական զորքերի Տրապիզոն մտնելուց առաջ և փոխանցվել է ֆրանսիական «L'Illustration» թերթի թղթակից Էռնեստ Սիմեին: Տեսարանը ներկայացնում է թուրք ոստիկանների մուտքը հայկական թաղամաս, տների խուզարկումն ու կողոպտումը: Այնուհետև խմբերով, տղամարդկանց՝ մի կողմում, կանանց ու երեխաներին՝ մյուս կողմում, քաղաքի հայ բնակիչներին տեղահանում են իրենց բնակավայրից:

Այս լուսանկարում կարելի է նկատել հետաքրքիր դրվագներ. քարավանի աջ ու ձախ կողմերից քայլող զինվորները հարվածում են իրենց զոհերին: Թուրք սպան մայթին ձերբակալել է մի հայի, ով փորձում էր փախչել:

Այս լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է ֆրանսիական «L'Illustration» թերթի 1916 թ. հուլիսի 29-ի համարում:

Տրապիզոնի բնակչության տեղահանությունն սկսվեց 1915 թ. հուլիսի 1-ին, որի հրամանը տրվել էր դեռևս հունիսի 26-ին: Բռնագաղթի երթուղին նախապես որոշված էր՝ Գյումուշխանեից Մոսուլ: Տեղահանվածների մի մասը, հիմնականում՝ կանայք ու երեխաներ, ջրախեղդ արվեց Սև ծովում, իսկ մյուս մասն էլ սպանվեց բռնագաղթի ճանապարհին:


Թուրք մտավորականներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան


15.08.2015

Հելսինկի ամառային դպրոցի ավելի քան 50 անդամներ՝ թուրք մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության պատմության հետ ծանոթացրեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Պատվիրակության անդամները եղան նաև ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացան օրերս բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հետ:

Հանդիպման վերջում Հելսինկյան ասամբլեայի կազմակերպիչներն առանձին քննարկում ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

Բռնության այս մակարդակը տեսնելիս ինձ պարտավորված էի զգում՝ փորձել հայտնաբերել, թե ինչպե՞ս է հնարավոր կանխել բռնությունը
Հարցազրույց Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի 2015 թվականի առաջին շրջանավարտ Էվա Մերենիչի (Հունգարիա, Բուդապեշտ) հետ:


14.08.2015

- Բարև Էվա: Երևի մեր շրջանավարտներից միակն ես, ում հետ կարող եմ նաև հայերեն հաղորդակցվել: Ինձ համար որպես հայի, շատ հաճելի է: Ինչու՞ սովորեցիր հայերեն:

- Եթե հեռվից սկսեմ պատմությունը, պիտի ասեմ, որ անգլերենից և գերմաներենից հետո ուզում էի անպայման որևէ ավելի քիչ հայտնի լեզու սովորել: Չկարողացա կողմնորոշվել, թե որը լինի այդ լեզուն: Երբ պարզվեց, որ ուզում եմ երկար ժամանակով Հայաստան գալ, որոշումը կատարեցի, և սկսեցի հայերեն սովորել:

Գիտեի, որ Հայաստանում հայերեն իմանալով ապրելն ավելի ապահով կլինի, նաև մարդկանց հետ կկարողանամ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծել:

Մուսալեռցիները Պորտ Սաիդում


08.08.2015

1916 թ. հուլիսի 25-ին լոնդոնյան «The Times. History and Encyclopedia of the War» շաբաթաթերթում տպագրված այս լուսանկարում մուսալեռցիներն են՝ հավաքված Պորտ Սաիդի վրանաքաղաքում, կարմիր խաչով փրկության դրոշը բռնած: Այս դրոշն էր գրավել ֆրանսիացի նավաստիների ուշադրությունը, և հենց նրանք էլ օգնության հասան լեռան վրա շրջափակված հայերին:

1915 թվականին և հետագա տարիներին համաշխարհային և հայկական մամուլը բազմիցս անդրադարձավ մուսալեռցիների հերոսական ինքնապաշտպանության և փրկության պատմություններին: Ֆրանսիական և բրիտանական պարբերականներում տպագրվեցին բազմաթիվ լուսանկարներ՝մուսալեռցիների փրկության և Պորտ Սաիդում հաստատվելու տեսարաններով: Դրանց թվում հատկանշական են փրկարար կարմիր խաչով և օգնության կոչով դրոշները, որոնք գրավել էին ֆրանսիացիների ուշադրությունը: Դրանցից մեկի վրա գրված էր. «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցե´ք»:


Համահայկական խաղերի մասնակիցները Մեծ եղեռնի հուշահամալիրում


08.08.2015

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ Համահայկական խաղերի ավելի քան 4000 մասնակիցներ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

Պարոն Իշխան Զաքարյանը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամները ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն հետ, իսկ վերջում Իշխան Զաքարյանը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:


Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում բացվել է «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը


07.08.2015

Օգոստոսի 4-ին Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի Ազգային ապստամբության թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցադրությունը կազմակերպվել է Պրահայում Հայաստանի դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության և Բանսկա Բիստրիցայի թանգարանի ջանքերով: Այն արդեն ցուցադրվել էր ս.թ. ապրիլին Բրատիսլավայում՝ Մշակույթի նախարարության մեծ ցուցասրահում:

Բացման խոսքով հանդես են եկել Սլովակյան Ազգային ապստամբության թանգարանի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Միչևն և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով անդրադարձել է ներկայացված ցուցանմուշներին, ինչպես նաև ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և 20-րդ դարի առաջին ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին։


Տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը


04.08.2015

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը:

Այս հատորը 2009/թ. լույս տեսած հրատարակության լրամշակված և նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որտեղ ընդգրկված են հայկական սպորտի և մարմնակրթության պատմությանը վերաբերող շուրջ 600 լուսանկարներ:

Գրքում առաջին անգամ համադրվում և ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Լուսանկարչական նյութով հարուստ այս հրատարակությամբ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:


Ժամանակավոր ցուցադրության բացում Հայոց ցեղասպանության թանգարանում


04.08.2015

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրությունը, որն առաջին անգամ ներկայացվեց հայ հասարակությանը դեռևս 2009 թվականին, այժմ համալրվել է հարյուրավոր նորահայտ նյութերով և հազվագյուտ լուսանկարներով, որոնք անդրադառնում են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում սկիզբ առած մարմնակրթական շարժման պատմությանը:



Թուրքիայից ժամանած հյուրերը այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան


04.08.2015

Օգոստոսի 3-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամները Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և գործկոմի անդամների ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության կազմում էին Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, Բիթլիսի քաղաքապետ Հուսեյին Օլանը, Մուտքի քաղաքապետ Օզքան Բիրլիկը, Նորշենի քաղաքապետ Էմին Օզքանը, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Ֆաթմա Շըք Բարութը և այլ բարձրաստիճան այլ անձիք:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:


Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում
Մամուլի հաղորդագրություն


29.07.2015

Ս.թ. օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը և համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը:

Այս հրատարակությունը 2009 թ. լույս ընծայված համանուն հատորի լրամշակված ու փոփոխված տարբերակն է: Գրքում առաջին անգամ համադրվում և ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Լուսանկարչական նյութով հարուստ այս հրատարակությամբ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:


Արյան և արցունքների երկրում
շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի գիրքը հուլիս ամսվա գիրք


29.07.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիս ամսվա գիրք է ճանաչում շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը, որը սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող աշխատություն է, որտեղ նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուրֆայում տեղի ունեցած իրադարձությունները: Հեղինակը հանդիսանում էր գրքում նկարագրվող դեպքերի անմիջական ականատեսը, ինչը էլ ավելի արժեքավոր է դարձնում այս հուշագրությունը Հայոց ցեղասպանության իրականացման դրվագները ուսումնասիրողների համար:

1899թ. գալով Ուրֆա` Յ. Կյունցլերն աշխատանքի է անցնում «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության հիվանդանոցում` որպես շվեյցարացի բժիշկ Հերման Քրիստի օգնական: Առաջին աշխարհամարտի տարիներին նա միակն էր, ով ունակ էր բժշկական օգնություն ցույց տալ Ուրֆայի և շրջակա բնակավայրերի բնակչությանը:

Յակոբ Կյունցլերին և նրա կնոջը` Էլիզաբեթին հաջողվում է պատերազմի տարիներին բազմաթիվ հայերի փրկել վերահաս մահվանից:


Հայկ Դեմոյանը մասնակցեց 100-ամյակի նիստին Լիբանանում


24.07.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի հուլիսի 20-ին տեղի ունեցած հերթական նիստին մասնակցեց Լիբանան այցելած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց 2015 թվականի ընթացքում կազմակերպված միջոցառումների դրական արձագանգները` քաղաքական, մշակութային և քարոզչական առումներով:

Քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից տրամադրած «Հայոց ցեղասպանության երեխա զոհերը», «Հայկական մարմնակրթությունը Օսմանյան կայսրության մեջ», «Ինքնապաշտպանական մարտերը Հայոց ցեղասպանության տարիներին», «Հայկական եկեղեցիները և վանքերը համաշխարհային դրոշմաթղթերի վրա» ցուցահանդեսների կազմակեպելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հրատարակված հայերեն և օտարալեզու գրքերի շնորհանդես կազմակերպելու կարևորությունը:


Բելգիայի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը


24.07.2015

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Ներկայացուցիչների պալատի անդամներից 124-ը կողմ են քվեարկել բանաձևին, իսկ 8-ը ձեռնպահ են մնացել: Հուլիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում բանաձևի քննարկման ժամանակ ժխտողական ելույթներ ու տեսակետներ չէին հնչել, բոլոր ելույթ ունեցողներն էլ ընդունել էին, որ 20-րդ դարասկզբին հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն էր:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ էր քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:


Դոնալդ Տուսկն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


22.07.2015

Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ հուլիսի 20-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Եվրոպական խորհրդի նախագահն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ ցուցադրվող նյութերին։


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում


21.07.2015

Հուլիսի 18-ից 20-ը Լիբանանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Հուլիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Ջբեյլի «Թռչնոց Բույն» հաստատությունում տեղի ունեցավ «Արամ Բեզիկյանի» անունը կրող թանգարանի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Լիբանան ժամանած օտար եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո բոլոր թեմակալ առաջնորդները, մարոնի համայնքի պատրիարք Բշարա Ռայը, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ, Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժին, ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Սուրբ Աթոռի պատվիրակը, Ջբեյլի քաղաքապետը, Լիբանանի քրիստոնեական համայնքը ներկայացնող մի շարք հոգևոր առաջնորդներ, քաղաքական և մշակութային գործիչներ, բազմաթիվ օտարերկրյա հյուրեր:


«Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ ՀՑԹԻ բարեկամներին


16.07.2015

Հուլիսի 15-ին երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, հյուրերը և գործընկերները հուլիսի 15-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:

«Թանգարանը թողարկում է ոսկե մեդալների շարք, որոնք նվիրված են տարբեր երախտավորների: Շարքը կոչվում է «Երախտագիտություն»: Սա հուշանվեր-մեդալ է, մենք մեր այցելուներին, աջակիցներին և բարեկամներին թանգարանի կողմից հանձնում ենք մեդալը որպես երախտիք: Այս մեկն Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ է կոչվում»,-նշեց Հայկ Դեմոյանը:


Հայտնաբերվել է Ավրորա Մարդիգանյանի ճամփորդական ճամպրուկը


14.07.2015

«Ոսկե ծիրան» 12-րդ Կինոփառատոնի բացմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդիսականներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ականատես - վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) պատմությունը և 1918թ. ԱՄՆ-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ օգտագործված Ավրորա Մարդիգանյանի ճամփորդական ճամպրուկը:

Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը հայտնաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով և ձեռք է բերվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ: Այն Հայաստան է տեղափոխվել Հրաչ Հաննեսյանի օգնությամբ:


Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի փակման արարողությունը.
հանդիսավոր ելույթներ, մեդալների հանձնում, բացիկի մարում


14.07.2015

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի փակման արարողությունը:

Հանդիսավոր խոսքով և հետաքրքիր տեսաշարով ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահությանը՝ ի դեմս Դանիել Ֆեյերստեյնի և Դոննա-Լի Ֆրիզի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին վստահելու և հնարավորություն տալու համար՝ կազմակերպ նման կարևորության միջոցառում:

Նա նշեց, որ նախապատրաստական աշխատանքները և քննարկումները եղել են թեժ, երբեմն բուռն, բայց արդյունավետ: Դիմումները եղել են շատ, ընտրությունը՝ խիստ: Արդյունքում երևանյան գիտաժողովին մասնակցեցին 130 մասնակիցներ աշխարհի 35 երկրներից, որոնք չորս օր շարունակ ներկայացնում, քննարկում և բանավիճում էին ցեղասպանագիտության և նրա հարակից ոլորտների շուրջ՝ տալիս առաջիկա մի քանի տարվա ոլորտների զարգացման ուղղությունները:


Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի մասնակիցները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում


10.07.2015

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Շուրջ 130 մասնակիցներ աշխարհի 35 երկրներից ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Երևանյան համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան նոր ցուցադրության հետ. շատերը չէին կարողանում թակցնել հուզմունքը:

Թանգարանում կատարած շրջայցից հետո պատվիրակության անդամներն այցելոցին Հիշողության պուրակ, որտեղ եղևնի տնկեցին:


Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացմանը


09.07.2015

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում մասնակցել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Համաժողովին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին, մասնակցում են Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստայնը, ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրից ավելի լավագույն մասնագետներ, հեղինակավոր գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:


Հայկ Դեմոյանի ելույթը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովին


09.07.2015

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հուլիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի բացմանը հանդես եկավ ելույթով.

«2015թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ համաժողովի բացումը Երևանում ունի նաև խորհրդանշական իմաստ: Այս տարի աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեկ անգամ ևս բոլորիս ստիպեց հետադարձ հայացք ձգել ոչ միայն մեզ` հայերիս պատահած ողբերգությանը, այլև վերհիշել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի սարսափները, Հոլոքոստն ու Ռուանդան:

Սրանք քսաներորդ դարի զարհուրելի դրվագներն են, ավաղ, ոչ բոլորը…


Կայացավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի հանդիսավոր բացումը


09.07.2015

Հուլիսի 8-ին, երեկոյան ժամը 6-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի հանդիսավոր բացումը:

Այս տարի համաժողովը կրում է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը: Միջազգային գիտաժողովի կազմակերպումը Երևանում անց է կացնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Միջոցառումը պատվեց և ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը. «Հաճախ ցեղասպանության մասին խոսելիս ոմանք օգտագործում են «ողբերգություն» ձևակերպումը: Բայց անհրաժեշտ եմ համարում, որ մշտապես օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»: Ողբերգությունը հաճախ կարող է տեխնոլոգիական աղետի հետևանք լինել, կարող է լինել բնական արհավիրքի հետևանք, նույնիսկ կարող է լինել պատահականության հետևանք: Ցեղասպանությունը, ի տարբերություն այդ ամենի, խորապես հաշվարկված, նախագծված, նախապատրաստված հանցագործություն է, որն ունի հստակ թիրախ, սահմանված գործիքակազմ և այլատյացության վրա հենվող գաղափարախոսություն»:


Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գիտաժողովին նվիրված ասուլիս ՀՑԹԻ-ում


07.07.2015

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովին նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը, ամերիկահայ հայտնի գրող, պատմաբան Փիթեր Բալաքյանը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Դոննա-Լի Ֆրիզը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը:

Ասուլիսի ընթացքում Հայկ Դեմոյանը հայտարարեց, որ հուլիսի 8-ին, ժամը 18:00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում տեղի կունենա «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովի հանդիսավոր բացումը:


Միջազգային ֆորումի բժիշկներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


03.07.2015

4-րդ միջազգային բժշկական համագումարի պատվիրակներն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և համագումարի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ցեղասպանության տարիներին աշխատող բժիշկներին նվիրված հատուկ ցուցադրություն է բացվել:


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամները աղոթեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների համար


10.06.2015

Հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր մարմնի նիստի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության նահատակներին հարգանքի տուրք մատուցելու և էկումենիկ աղոթք վերառաքելու համար:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Հոգևորականները համատեղ աղոթք հղեցին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների համար:


Չեխիայի ՍԴ նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան


04.06.2015

Հունիսի 3-ին Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկու գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Չեխիայից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ նոր ցուցադրության հետ:

Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները
ժամանակավոր ցուցադրության բացում Լիդիցեի հուշահամալիրում


02.06.2015

Ս.թ. հունիսի մեկին, ժամը 18:00-ին Չեխիայի Լիդիցեի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ժամանակավոր ցուցադրության բացումը:

Ցուցադրության կազմակերպիչներն են Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Չեխիայի մշակույթի նախարարությունը:

Միջոցառման հատուկ հյուրերն էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Դանիել Հերմանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է արժեքավոր նմուշներով


01.06.2015

Հայոց ցեղասպանության տարիներից պահպանված և մեզ հասած ցանկացած վկայություն, նամակ, լուսանկար, բացիկ անչափ կարևոր է այդ ժամանակաշրջանի իրադարձությունների ուսումնասիրության հարցում: Տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է բազմաթիվ արժեքավոր նմուշներով, որոնք ձեռք են բերվել անհատների ֆինանսական աջակցության և նվիրատվությունների շնորհիվ:

Այս առումով արդեն ավանդույթ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համագործակցությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ, նախկինում ձեռք են բերվել թանգարանային եզակի միավորներ:

Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանը հյուրընկալել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսը


31.05.2015

Մայիսի 30-ին Նյու Յորք նահանգի Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից՝ Հայոց ցեղասպանության լուսանկարչական պատմություններից, ԱՄՆ հումանիտար օգնության մասին պատմող Մերձավոր Արևելյան նպաստամատույցին նվիրված ցուցադրությունից:

Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվելու է նաև Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող ֆիլմը: «Շատ կարևոր է ունենալ նման ցուցադրություն, քանի որ այն մնալու է մինչև սեպտեմբեր և այս երեք ամիսներից հետո տեղափոխվելու է մեկ այլ Հոլոքոստի թանգարան: Չեմ ուզում մանրամասներ փոխանցել, քանի որ դեռ բանակցությունների փուլում ենք»,-փոխանցեց Սուրեն Մանուկյանը:

Բրազիլիայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև


30.05.2015

Մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից ընդունված բանաձևում ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում, և ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի»:

ՀՑԹԻ հրատարակությունները Նյու Յորքի գրքի էքսպոյում


29.05.2015

Ս. թ. մայիսի 27-29-ը Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Նյու Յորքում կայանալիք գրքի միջազգային ցուցահանդեսին` «Բուքէքսպո Ամերիկային», որը հյուսիսամերիկյան մայրցամաքի խոշորագույն ցուցահանդեսն է:

Ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր վերջին հինգ տարիների հրատարակություններով: Դրանք նյույորքյան ցուցահանդեսի ժամանակ ընթերցասերներին են ներկայացնում նախորդ դարում կատարված ոճրագործության պատմությունը:

ՀՑԹԻ հրատարակությունները «Բուքէքսպո Ամերիկա»-յում ներկայացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

«Խաչելության ճամփաներով» հուշագրությունը մայիս ամսվա գիրք


29.05.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն մայիս ամսվա գիրք է ճանաչում Հարություն Ալբոյաջյանի (1904-1994թթ.) «Խաչելության ճամփաներով» հուշագրությունը: Հուշագրությունը գրի է առել Հայոց ցեղասպանությունը վերապրած Հարություն Ալբոյաջյանի դուստրը՝ Անժելա Ալբոյաջյանը:

Գիրքը Լեռնային Կիլիկիայի Ֆընտըճագ գյուղում ծնված Հարություն Ալբոյաջյանի հուշագրությունն է, ով ճակատագրի բերումով վերապրել է 20-րդ դարում իր ժողովրդին պատուհասած ողջ մղձավանջն ու կորուստները:

Հուշագրությունների շարքում գիրքն առանձնանում է արժեքավոր ազգագրական, պատմական փաստերի առատությամբ, հայտնի դեմքերի հետ կապված հետաքրքիր մանրամասներով: Հուշագրությունը կազմված է 8 գլուխներից՝ Մանկություն, տեղահանում, Որբանոցներ, ուսումնառություն, Խորհրդային Հայաստանում, Աքսոր, Վերադարձ, Հայրենական մեծ պատերազմ, Գերություն, Հավատը փրկում է մարդուն:



Կիպրոսի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


27.05.2015

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Կիպրոսի պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Կիպրոսից ժամանած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում:

Ասուլիս և գրքի շնորհանդես ՀՑԹԻ-ում


26.05.2015

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ասուլիսը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ հրատարակված գրքերի շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ թանգարան-ինստիտուտի վերջին շրջանի գործունեությանը: Մանրամասն ներկայացվեցին արդեն տեղի ունեցած միջոցառումները, մասնավորապես՝ ապրիլի 21-ին բացված Հայոց ցեղասպանության թանգարանային նոր ցուցադրությունը և ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում մեծ շուքով բացված «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը:

Ինչպե նաև ներկայացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կազմակերպվող մի շարք միջոցառումները՝ գրքերի հրատարակում, ցուցադրությունների կազմակերպում և այլն: Թանգարանը համագործակցում է ինչպես տեղական մարմինների, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչ կազմակերպությունների, անհատների հետ:

Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում


25.05.2015

Մայիսի 22-ից 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ռումին Շինականի ազգային թանգարանում ներկայացվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Արևմտահայ կրթությունը» և «Հայկական հարսանիքն Օսմանյան կայսրությունում» թեմատիկ ցուցադրությունները:

Միջոցառումը կազմակերպել էին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումին Շինականի ազգային թանգարանը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ:

Ցուցադրությունների շրջանակում մայիսի 23-ին նույն թանգարանի «Հորիա Բերնեա» դահլիճում ցուցադրվեցին «Արարատից Եվրոպա» և «Հայաստան. Նոյի երկիր» վավերագրական ֆիլմերը: Թանգարանի բակում կազմակերպվեց հայկական տոնավաճառ:

Հայ որբերի ամուսնության արարողություն Միջագետքում


23.05.2015

Լուսանկարում դանիացի հայասեր Կարեն Եփփեի կողմից կազմակերպված հավաքական հարսանիքի տեսարան է միջագետքյան նորակառույց Թինա գյուղում (Սիրիա), որտեղ միաժամանակ պսակադրվեց ութ զույգ: Այս յուրօրինակ հարսանյաց ծեսը կատարել է Մկրտիչ քահանա Մուրադյանը երկու այլ քահանաների հետ: Ձախից երկրորդը Կարեն Եփփեի օգնական Յենի Յենսենն է:

Լուսանկարն արված է 1920-ականների վերջին:

1921 թվականին Կարեն Եփփեն նշանակվում է Ազգերի լիգայի՝ առևանգված հայ կանանց և որբերին ազատելու նպատակով ստեղծված հանձնախմբի լիազոր կոմիսար:

«Թանգարանների գիշեր» միջոցառմանը միացավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանը


16.05.2015

Հայոց ցեղասպանության թանգարանը նույնպես միացավ «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագիրը կրող «Թանգարանների գիշեր՝ 2015» համաեվրոպական միջոցառմանը:

Առավոտից թանգարանը շատ բազմամարդ է: Այցելուները ծանոթանում են թանգարանային նոր ցուցադրությանը և իրենց տպավորություններով կիսվում գրառումների մատյանում:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին պաշտոնապես բացվեց Հայոց ցեղասպանության թանգարանը՝ վերակառուցված և նոր ցուցադրությամբ:

Թանգարանի նոր ցուցադրության գիտական հայեցակարգը մշակվել և իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) աշխատակազմի կողմից՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ:

Վանի հայերը հացի փռի մոտ


14.05.2015

Վանում հանրային փռի շուրջ հաց ստանալու հույսով հավաքված՝ թուրքական զորքերով շրջապատված հայերի այս լուսանկարը հրապարակվել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուի՝ 1918 թվականին Նյու Յորքում լույս տեսած հուշագրության առաջին հրատարակության մեջ: Լուսանկարի բացատրագրում նշված է. «Այս մարդկանց դուրս էին հանել իրենց տներից առանց նախազգուշացման և քշել դեպի անապատ: Բռնագաղթի ժամանակ հազարավոր կանայք, երեխաներ ու տղամարդիկ մահացան ոչ միայն սովից ու զրկանքներից, այլև ուղեկցող զինվորների անմարդկային դաժանությունից»:

Վանը պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից է: Շուրջ երեք հազար տարվա պատմություն ունեցող հայկական այս քաղաքը Մեծ եղեռնի տարիներին զրկվեց հայ ազգաբնակչությունից: 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրության հայաբնակ յուրաքանչյուր բնակավայրի նման Վան քաղաքի շրջակա հայկական գյուղերում էլ սկսվեցին կոտորածները, քաղաքի հայ բնակչությունը ապրիլի սկզբին դիմեց ինքնապաշտպանության՝ շուրջ մեկ ամիս դիմադրելով թուրքական բանակի և քրդական անկանոն ջոկատների հարձակումներին:

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելեց ցեղասպանության թանգարան


13.05.2015

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Հերի վան Բոմելի գլխավորությամբ մայիսի 12-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանի նոր ցուցադրությանը: Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Հերի վան Բոմելը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

Վանի ինքնապաշտպանության - 100


12.05.2015

1915 թ. սկզբին Արևմտյան Հայաստանի վիլայեթներում բռնկված կոտորածների ալիքը հասնում է Վանի նահանգ: Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը (թվով շուրջ 12,000), նրանց միացած քրդական անկանոն ջոկատներն ու չերքեզական հեծելազորը Վանի նորանշանակ կուսակալ Ջևդեթ բեյի հրամանատարությամբ սկսում են նահանգի հայ բնակչության կոտորածները, թալանն ու ավերածությունները: Մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, Ալջավազ և այլն) հայերը դիմում են ինքնապաշտպանության` համառ մարտեր մղելով թշնամու դեմ:

Երկարատև ու համառ դիմադրություն է ծավալվում նահանգի կենտրոն Վան քաղաքում, որտեղ բնակվող շուրջ 23 հազար հայերին միանում են նաև շրջակա գյուղերից փախած հազարավոր հայեր: Տեղի հայկական կուսակցությունները` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, սթափ գնահատելով իրավիճակը և խուսափելով վերահաս բնաջնջումից, ժողով են գումարում` որոշելով դիմել ինքնապաշտպանության:

Կազմվում է ինքնապաշտպանական մարմին (անդամներ` Արամ Մանուկյան, Արմենակ Եկարյան, Գաբրիել Սեմիրջյան, Կայծակ Առաքել, Բուլղարացի Գրիգոր (Կյոզյան), Հրանտ Գալիկյան, Փանոս Թերլեմեզյան):

Բացիկների մարում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում


08.05.2015

Մայիսի 6-ին Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում մարվեցին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով մեկ նամականիշ և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ` մեկ նամականիշով:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» գեղաթերթիկի դիզայնն ու բովանդակային լուծումներն արվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից:

Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն» Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը` Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:


Վանի ինքնապաշտպանությունը. 1915թ., ապրիլ-մայիս


08.05.2015

Տեսարան Վանի հերոսամարտից. քաղաքի փողոցներից մեկում փորված հայկական խրամատը՝մարտերի ժամանակ: Վանի ինքնապաշտպանությունը կազմակերպվել է 1915 թ. ապրիլ-մայիս ամիսներին՝ քաղաքի 23 հազար հայ բնակչությանը, ինչպես նաև շրջակա գյուղերից այդտեղ եկած տասնյակհազարավոր հայ գաղթականներին վերահաս կոտորածներից փրկելու նպատակով: Շնորհիվ պարտադրված այս ինքնապաշտպանության՝ Վանի և շրջակա հայկական գյուղերի բնակչությունը փրկվեց արհավիրքից:

Լուսանկարը տպագրվել է ամերիկյան «The Literary Digest» թերթի 1915 թ. հոկտեմբերի 9-ի համարում: «Հայերի բնաջնջումը»վերնագրված հոդվածում զետեղված լուսանկարն ունի «Հանուն կյանքի մարտնչող հայերը» մակագրությունը:

1915 թ. ապրիլին թուրքական զորքը պաշարեց Վանը` կտրելով կապը քաղաքի Այգեստան և Քաղաքամեջ թաղերի միջև: Սակայն Վանի հայությունը շատ արագ կարողացավ կազմակերպված հավաքվել և դիմել ինքնապաշտպանության: Ստեղծվում է ինքնապաշտպանությունը ղեկավարող մարմին` ազգային գործիչ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

Քրեական հանցագործների օգտագործման խնդիրը Հայոց ցեղասպանության իրականացման մեջ


07.05.2015

Ցեղասպանության իրականացման համար անհրաժեշտ պայման է հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը, մասնակցությունը զանգվածային սպանություններին (Ցեղասպանությունների ընթացքում զանգվածային մասնակցության մասին մանրամասն տես` James E. Waller, Becoming Evil: How Ordinary People Commit Genocide and Mass Killing, Oxford University Press, USA; 2 edition (March 22, 2007): Այս պարագայում հատկապես մեծ «արժեք» են ձեռք բերում այն մարդիկ, ովքեր ընդունակ են առավել սառնասիրտ ու արդյունավետ սպանել իրենց նմանին: Դրանով է նաև բացատրվում պետական իշխանությամբ օժտված և «օրինականացված» բռնություն կիրառելու իրավունք ունեցող ժանդարմների, զինվորների մեծ ներգրավումը ոճրագործություններին:

Բացի այդ սպանությունների գործընթացի մեջ ներքաշվել են նաև այլ մասնագիտությունների և զբաղմունքի տեր մարդիկ, որոնց հարմար են գտել այս գործառույթն իրականացնելու համար: Օրինակ, արաբ ականատես Ֆայեզ ալ-Ղոսեյնը պատմում է, որ իշխանությունները վարձում էին նույնիսկ մսագործների, ովքեր մարդասպանի արհեստի համար ստանում էին օրական 1 ֆունտ վարձավճար (Faiez el Ghocéin. Témoignage d'un Arabe musulman sur I'Innocence уt le massacre des Arméniens. Trad. de l'arabe par A. El-G. [Bombay], 1917, p. 3-4, 20-22, 39-44 ըստ “Геноцид армян в Османской империи”, под.ред. М.Г.Нерсисяна, М.1982, стр.404):

Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


07.05.2015

Մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենսդրական մարմինը` պատգամավորների պալատը, բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից միաձայն ընդունված բանաձևի մեջ մասնավորապես նշվում է, որ 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամաբ իրականացված ողբերգական գործողությունները ցեղասպանություն են:

Բանաձևը վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի կողմից 2015թ. ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը և կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել անցյալին:



Իսպանիայի օրենսդիրներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան


06.05.2015

Մայիսի 5-ին Իսպանիայի Սենատի բասկ անդամ Ուրկո Այարթցան և Իսպանիայի Կոնգրեսի բասկ անդամ Ռաֆայել Լառռեինան այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում:

«Արմենպրես»-ին տրված հարցազրույցում Ռաֆայել Լառռեինան նշել է. «Ես կարծում եմ՝ շատ կարևոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ափսոս, որ դա այսքան ձգձգվում է: Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ և երկրները, որոնք արդարության կողմից են, պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Բասկերի երկրի խորհրդարանն՝ այն խորհրդարանը, որ ներկայացնում է բասկ ժողովրդին, ճանաչել է այն: Այս է պատճառը, որ ցանկացանք ներկա գտնվել հուշահալիրում՝ հրապարակայնորեն հայտարարելով մեր ճանաչման մասին, հարգանքի տուրք մատուցել և հայտարարել, որ կիսում ենք ցավը և կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը նրանց, ովքեր դեռ չեն ճանաչել այն, քանի որ սա մարդասիրության ու ժողովրդավարության, ինչպես նաև՝ մարդկանց միջև համերաշխության հարց է:

Փարիզում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եզակի հավաքածուի ցուցադրությունը


05.05.2015

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի գործընկեր՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն:

Փարիզի սրտում՝ քաղաքապետարանի պատմական Օթել դե Վիլի (Hôtel de Ville) շենքում բարեկամ երկիրը հյուրընկալեց Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի հավաքածուն:

Ապրիլի 28-ին տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» ցուցադրության հանդիսավոր բացումը: Մեծաթիվ հյուրերին ողջունեց ու ելույթ ունեցավ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Վերջինս տիկին քաղաքապետին հանձնեց նրա կողմից որպես ցուցադրության պաստառ ընտրված նկարի բնօրինակը` 1919 թվականին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպության կողմից թողարկված պաստառը:

Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ ՀՑԹԻ-ում


26.04.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց հայտնի հրեա ցեղասպանագետ, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ:

Անվանի ցեղասպանագետն իր գիտական աշխատանքներում, հոդվածներում, ելույթներում բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմությանը, ճանաչմանը, դատապարտմանը: Մշտապես հանդես է եկել թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտման դատապարտմամբ:

2011 թվականին Իսրայել Չարնին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի «ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտման հետ կապված հետազոտական գործունեության»:

Հենրի Մորգենթաու. ծննդյան հիշատակի արարողություն


26.04.2015

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. – 26 նոյեմբերի 1946 թ.) հիշատակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, Մորգենթաուի ազգականները, հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին, Երևանի Մորգենթաուի անվան դպրոցի տնօրեն Գոհար Արզանյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը՝ Հենրի Մորգենթաու 4-րդը:

Միջոցառմանը ներկայացվեց նաև ՀՑԹԻ կողմից 2014 թվականին հրատարակված Հենրի Մորգենթաուի հուշագրության հայերեն գիրքը, որը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի` թուրքական պետության կողմից այդ նպատակադրված և ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման և ուսումնասիրման համար:

«Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքի շնորհանդես Հայոց ցեղասպանության թանգարանում


25.04.2015

Այսօր ժամը 16:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա Ռիտա Սուլահյան-Կույումջյանի «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Գիրքը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, հայագետ Կոմիտաս Վարդապետի կյանքի անհայտ էջերի ու հոգեբանական ապրումների տակավին չլուսաբանված ծալքերի ուսումնասիրությանը: Հոգեբանական լույսի ներքո և ժամանակակից հոգեբուժական-հոգեվերլուծական մոտեցումների ու մեթոդների կիրառմամբ հեղինակը փորձել է վեր հանել Կոմիտասի հոգեբանական բնութագիրը, ապրումները, դրանց ակունքները և մասնագիտական եզրակացություններ ու հիմնավորումներ տալ:

Մարդկային կյանքի երկու հիմնական թելեր միահյուսված են հայ ժողովրդի հոգեկերտվածքում՝ տառապանքը և արվեստը։ Կոմիտասի կենսագրությունում այս երկուսը զուգակցվում են՝ ստեղծելով ողբերգական և միևնույն ժամանակ սքանչելի արվեստագետի կյանք։

Հայոց ցեղասպանությունն ԱՆԶԱԿ-ի զինվորների հուշերում.
ապրիլի 25-ը՝ «ԱՆԶԱԿ-ի օր»


25.04.2015

Ապրիլի 25-ը՝ «ԱՆԶԱԿ-ի օրը», Ավստրալիայում հիշատակի ազգային օր է։ Այդ օրն Ավստրալիան նշում է իր մարտական «մկրտության օրը»։ Ապրիլի 25-ը պաշտոնապես կոչվեց ԱՆԶԱԿ-ի օր 1916թ․, իսկ 1920-ական թթ․ այն հաստատվեց որպես պատերազմում զոհված 60 000 ավստրալացիների հիշատակի օր։

1915թ․ ապրիլի 25-ին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային զորամիավորումները (ԱՆԶԱԿ) բրիտանական հրամանատարության ներքո ափ իջան Գալիպոլիի թերակղզում՝ համաձայն Ուինսթոն Չերչիլի ծրագրի դեպի Սև ծով ճանապարհ բացելու և Կ․Պոլիսը գրավելու նպատակով։ Գալիպոլիի մարտերը սկսվեցին 1915թ․ ապրիլի 25-ին՝ հայ մտավորականների ձերբակալությունից մեկ օր անց, և ավարտվեցին 1916թ․ հունվարի 9-ին։ Այդ ժամանակահատվածում Գալիպոլիում զոհվեց 8709 ավստրալացի և 2721 նորզելանդացի, շուրջ 217 զինվոր էլ դարձան օսմանյան բանակի ռազմագերիներ։ Առաջին հայացքից այս երկու պատմական իրադարձությունները որևէ կերպ փոխկապակցված չեն, սակայն իրականում հենց այս մարտերից հետո Ավստրալիայում սկիզբ առավ և համազգային բնույթ ստացավ հայանպաստ մարդասիրական շարժումը։ ԱՆԶԱԿ-ի բազմաթիվ զինվորներ դարձան Հայոց ցեղասպանության ականատեսները և պատերազմի ավարտից հետո վերադառնալով Ավստրալիա՝ մասնակցեցին մարդասիրական գործունեության կազմակերպմանը։ Ժամանակի հայտնի ավստրալական թերթերը հարյուրավոր հոդվածներ հրապարակեցին՝ լուսաբանելով նրանց պատմությունները։ ԱՆԶԱԿ-ի զինվորների, հատկապես ռազմագերիներից շատերի հուշագրություններն ու զեկույցները հնարավորություն են տալիս ընդհանուր պատկերացում կազմել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների վերաբերմունքի մասին։ Նրանց համար որպես կալանավայր թուրքական կառավարությունն օգտագործում էր հայերի լքված տներն ու եկեղեցիները։ Ստորև ներկայացված են նրանց հուշագրություններից որոշ հատվածներ։

Համագործակցության համաձայնագիր ՀՑԹԻ և Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի միջև


25.04.2015

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Ըստ այս համաձայնագրի կողմերի պարտավորվում են կազմակերպել դասընթացներ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմության, կրթական բնույթի հավաքներ, Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի վերաբերյալ փաստաթղթերի փոխանակում, փաստագրական աղբյուրների ուսումնասիրություններ Ֆրանսիայում, ցուցադրությունների, սեմինարների կազմակերպում և այլն:

Համաձայնագրում ասվում է. «Մեր ընդհանուր ցանկությունն է՝ գարգացնել երկու երկրների միջև հիշողության, կրթության և Հոլոքոստի մասին ուսումնասիրությունների փոխանակումները:

Համոզված լինելով, որ այս համագործակցությունը կնպաստի և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում Եվրոպայի հրեաների բնաջնջման, Հայոց ցեղասպանության և XX դարի զանգվածային կոտորածների մասին առավելագույն ճանաչմանը, միևնույն ժամանակ, հավատարիմ մնալով իմացության փոխանցմանը, զոհերի հիշատակի պահպանման արժեքներին, ապագա սերունդներին կրթելու և բացառելու համար նմանատիպ իրադարձությունների կրկրման հավանականությունը»:


Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


24.04.2015

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ծիծեռնակաբերդում

Հայ որբերը Սիրիայի գաղթակայանում


24.04.2015

Լուսանկարում հայ որբուկների շարքն է. նրանցից յուրաքանչյուրի ձեռքին իր օրապահիկ հացն է:

Լուսանկարի հեղինակը Կարեն Եփփեի լեհ աշխատակից Լեոպոլդ Կաշչիկն է: Վերջինս Եփփեի հանձնարարությամբ լուսանկարում էր Հալեպի հայկական գաղթակայանը:

Նման լուսանկարները Կարեն Եփփեն կցում էր իր նամակներին՝ Սիրիայում և այլուր ապաստանած հայ գաղթականների համար մարդասիրական օգնություն և քաղաքական կազմակերպություններից նյութական աջակցություն ստանալու նպատակով:

Չորս երկրների նախագահները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում


24.04.2015

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

Չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի առաջնորդները շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան նոր մշտական ցուցադրությանը:

Չորս նախագահները շրջայցի ավարտին գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի մատյանում:

Ոգեկոչման ակունքներում. ապրիլ 24-ը` որպես սգո և հիշատակի օր


24.04.2015

1919թ. մարտին Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Կ. Պոլսում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակը Մեծ Եղեռնի զոհերի չորրորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների կազմակերպումն էր: Հանձնաժողովը, որը հայտնի էր «Ապրիլ տասնմէկի սգահանդէսի մասնախումբ» անվամբ, իր մեջ ընդգրկել էր 13 անդամներ, որոնց թվում էին Եվփիմե Ավետիսյանը, Զարուհի Գալամքեարյանը, Մարի Ստամբուլյանը, Պերճուհի Պարսամյանը, Օր. Արփիարը, Տիգրան Զավենը, Մերուժան Պարսամյանը, Հակոբ Ճ. Սիրունին, Գևորգ Մեսրոպը, Թագվոր Սուքիասյանը, դոկտ. Բարսեղ Տինանյանը, Շահան Պերպերյանը և Հովհաննես Պողոսյանը: Վերջիններիս համառ ջանքերի շնորհիվ էր, որ պոլսահայ իրականության մեջ առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Արևմտահայ գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ Հակոբ Սիրունին այս մասին իր հուշերում գրել է. «Մեր սարքած սգատօնը այլևս ավանդական դարձավ: Այն օրէն որդեգրուեցաւ Ապրիլ 24-ը իբր համազգային սուգի խորհրդանշան»:

Հանձնախմբի որոշմամբ ոգեկոչման միջոցառումները պետք է իրականացվեին ապրիլի 11/24-ին, սակայն, հավանաբար, Հայոց պատրիարքի վատառողջության պատճառով, այն մեկ օրով հետաձգվել է:

1919թ. ապրիլի 12/25-ին Կ. Պոլսի Բերա թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ, որը վարել է Մեսրոպ եպիսկոպոս Նարոյանը: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Եղիայանը, հանդես գալով քարոզով, մասնավորապես ասել է. «Բոլոր այն նահատակները ցորենի հատիկներ են, հողին մեջ ծածկւած, պիտի ծլին, բազում արդիւնք յառաջ պիտի բերեն...»:

«Հրանտ Դինք» հիմնադրամի թուրք լրագրողներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան


23.04.2015

«Հրանտ Դինք» հիմնադրամի շրջանակներում Հայաստան ժամանած թուրք լրագրողներն այցելեցին օրերս վերաբացված Հայոց ցեղասպանության թանգարան:

Ազգությամբ թուրք լրագրողներին ընդունեց և Հայոց ցեղասպանության նոր թանգարանային ցուցադրությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Տասներկու սրահներից և հիսուն երկու խորագրերից կազմված ցուցադրությունը խորը տպավորություն թողեց ներկաների վրա: Էքսկուրսիայի ընթացքում ՀՑԹԻ տնօրենը թուրք լրագրողներին հնարավորություն տվեց տեսնել և լուսանկարել ցուցադրությունում տպագիր ձևով ներկայացված մի քանի փաստաթղթերի բնօրինակ տարբերակները՝ մասնավորապես օսմանյան բանակի հայազգի սպա Սարգիս Թորոսյանին ռազմական նախարար Էնվեր փաշայի կողմից շնորհված վկայականը և հայկական «լքյալ» գույքի բնագրավման օրենքներից մեկը:

«Ձայն տառապելոց»-ը ապրիլ ամսվա գիրք


23.04.2015

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլ ամսվա գիրք է ճանաչում Պետրոս Տոնապետեանի «Ձայն տառապելոց» գիրքը:

«Ձայն տառապելոց»-ը 353 տարբեր մարդկանց նամակների ժողովածու է` գրված տարագրության և աքսորի ճանապարհին` սիրիական անապատներում և Կովկասում ապաստանած հայ գաղթականների կողմից: Գրքի կազմողը՝ Պետրոս Տոնապետեանը գրքի առաջաբանում նշում է, որ «Գրքի հեղինակը մեկ անձ չէ այլ մի քանի հարյուր, բայց նրանք, սակավ բացառությամբ, այսօր չկան այլևս երկրի երեսին»:

Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը


22.04.2015

Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն այսօր՝ ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ելույթով հանդես եկավ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Դորիս Բուրեսը, ով, մասնավորապես նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: 20-րդ դարի պատմության մշակումը նախընթաց տասնամյակներում մեծ առաջընթաց է արձանագրել: Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետևողական հաշտեցման: Այս գիտակցությամբ և նպատակ ունենալով սատարել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խորհրդարանական խմբակցությունների նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

Ավստրիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո ընդունվեց հայտարարության տեքստը, որից հետո խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց ցեղասպանությանը զոհ գնացած 1 և կես միլիոն հայերի հիշատակը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը


21.04.2015

Այսօր ժամը 17:00-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բացվեց վերակառուցված Հայոց ցեղասպանության թանգարանը՝ բոլորովին նոր ու բացառիկ ցուցադրությամբ:

ՀՀ Նախագահին, բարձրաստիճան հյուրերին, թանգարանի մեկենասներին և մյուս ներկաներին ողջունեց Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում խորին երախտագիտություն հայտնեց երկրի առաջին դեմքին՝ Սերժ Սարգսյանին, թանգարանի բարերարներին՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանին, «Սպարտակ» ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արմեն Շահազիզյանին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, Տիգրան Քալաջյանին, ՀՀ Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ողջ անձնակազմին:

Մամուլի հաղորդագրություն
Րոպեներ անց տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը


21.04.2015

Ապրիլի 21-ին ժամը 17:00-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը:

Թանգարանի ճարտարապետն է Սաշուր Քալաշյանը: Թանգարանի նոր ցուցադրության գիտական հայեցակարգը մշակվել և իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) աշխատակազմի կողմից՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ: Թանգարանի սրահների ներքին ձևավորումն ու դիզայներական հայեցակարգը մշակել ու իրականացրել են Լուսինե Մաթևոսյանը և Քրիստինե Աբրահամյանը: Թանգարանի դիզայներական հայեցակարգը նախագծվել և իրագործվել է առանց լրացուցիչ վճարի:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թանգարանը և հարակից տարածքը հիմնավերանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամը ֆինանսավորվում է իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններով:

Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն


21.04.2015

Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի, Մոսկվայի կառավարության, կրոնական համայնքների և հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

Միջոցառման ընթացքում կայացավ «Հայոց ցեղասպանությունը և ռուսական արձագանքը» ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական նյութեր: Ցուցադրությունը գործելու է ապրիլի 20-ից 24-ը՝ թանգարանի շենքում:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից պատրաստված այս ցուցադրությունն անդրադառնում է Հայոց ցեղասպանության նախորդ տարիներին և դրանից հետո ռուսական հասարակական – քաղաքական և մտավորական շրջանակների արձագանքին: Առաջին անգամ ժամանակավոր ցուցադրության ձևաչափով շրջանառության մեջ են դրվել վավերագրական և լուսանկարչական նյութեր, որոնք մեկտեղում են Հայոց ցեղասպանության հետ ուղղակի կապ ունեցող այս կարևոր փաստը: Ցուցադրությունը կազմված է 25 պաստառից: Ցուցադրությունը կունենա նաև պատկերագիրք:

Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ Մեծ եղեռնի հուշահամալիրում


18.04.2015

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները՝ ակադեմիայի նախագահության անդամներ, ինստիտուտների տնօրեններ, ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերին ուղեկցում էին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Եվրախորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը


16.04.2015

Ապրիլի 15-ին Եվրոպայի խորհրդարանը ընդնունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Իսկ 1987 թվականի հունիսի 18-ին նույն կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում:

1915-ին թուրքերի կողմից Մուշում ողջակիզված երեխաներ


15.04.2015

Լուսանկարից անհոգ ու անմեղ աչքերով նայող երեխաները Մուշի որբանոցի հայ սանուհիներն են իրենց ուսուցչուհու Մարգարիտի հետ: Լուսանկարն արվել է «Կանանց առաքելության աշխատողներ» սկանդինավյան կազմակերպության անդամ, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի կողմից: Մինչև 1915 թվականի ողբերգական իրադարձությունները Բոդիլ Բյոռնն աշխատել է Մուշի և Մեզրեի որբանոցներում:

1915 թ. ամռանը՝ Մուշի հայ բնակչության կոտորածների ժամանակ, քաղաքը հրկիզվեց թուրքական բանակի կողմից. հազարավոր հայեր ողջակիզվեցին իրենց տներում: Ուսուցչուհի Մարգարիտը և իր աշակերտները, համաձայն լուսանկարի դարձերեսին Բոդիլ Բյոռնի թողած գրության, նույնպես ողջակիզվել են: Թուրքական ոճրագործությունների ականատես քույր Բոդիլը հոգեկան խոր ապրումներ է ունենում` մեկ օրում կորցնելով որբանոցի իր սաներին, որոնց իր մայրական ջերմ սերն ու գուրգուրանքն էր տվել տարիներ շարունակ: Անօգնական երեխաների ճիչերն ու օգնության կանչերը դաջվեցին Բոդիլ Բյոռնի հիշողության մեջ:

ԵԽԽՎ նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Մեծ Եղեռնի հուշահամալիր


14.04.2015

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ԵԽԽՎ նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը տիկին Անն Բրասերին նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից:


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցեց


13.04.2015

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցեց:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ի հիշատակ Ցեղասպանության զոհերի առաջին անգամ էր պատարագ մատուցում: Պատարագին ներկա էին հայկական քրիստոնեական եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Ամենայն Հայոց Գարեգին II կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բազմաթիվ պաշտոնատար անձինք:

Նախօրեին Սերժ Սարգսյանը, կարևորելով պատարագը, նշել էր, նրա կարևորությունը հայ ժողովրդի համար: «Խորապես շնորհակալ ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին այս աննախադեպ պատարագի գաղափարի համար, որը տեղի է ունենում մեր Հայ Առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասվելուց երկու շաբաթ առաջ՝ դրանով իսկ խորհրդանշելով քրիստոնյա աշխարհի համերաշխությունը մեր ժողովրդի հետ»,- նշել էր Սերժ Սարգսյանը:


Լոս Անջելեսում բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես


11.04.2015

Լոս Անջելեսում ապրիլի 8-ին բացվեց «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդես:

Ավելի քան 500 հյուր էր մասնակցում երկար սպասված եռօրյա ցուցահանդեսի բացմանը Լոս Անջելեսի «Սկիրբոլ» մշակութային կենտրոնում:

Հայ բարեգործական ընդհանուր միության ասպետների և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ բացված ցուցահանդեսին ներկայացված էին համաշխարհային մամուլի առաջին էջերին՝ Հայոց ցեղասանության լուսաբանման իլյուստրացիաներ, լուսանկարներ, էսքիզներ: Միջոցառմանը մասնակցում էին կառավարության պաշտոնյաներ, համանքային առաջնորդներ, գիտնականներ և մասնագետներ:

Պատվավոր հյուրերի շարքում էր կոնգրեսական Բրեդ Շերմանը:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի հետ


11.04.2015

Ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և ՀԿՀ Շոա հիմնադրամի տնօրեն Ստեֆան Սմիթը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը ճանապարհ է հարթում երկու կազմակերպությունների միջև ապագա համագործակցության համար:

ՀԿՀ Շոա հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության նոր հավաքածուի առաջին 60 հարցազրույցները 2015-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կինդեքսավորվեն և հասանելի կդառնան Պատմության վիզուալ արխիվում: Հարցազրույցները հայկական Ֆիլմ հիմնադրամի՝ 400 հարցազրույց Հայոց ցեղասպանության ականատեսների և վերապրողների հետ հավաքածուի մի մասն են, որոնք նկարահանել է կինոռեժիսոր Ժ. Միքայել Հակոբյանը սկսած 1970-ականներից:

ՀՑԹԻ-ի և ՀԿՀ Շոայի միջև կնքված Փոխըմբռնման հուշագիրը ՀՑԹԻ-ի համար լիակատար հասանելիություն կապահովի Պատմության վիզուալ արխիվի նյութերին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այցելուներն ու գիտնականները կկարողանան դիտել բոլոր 52,000 վկայությունները, այդ թվում՝ Հոլոքոստի, Ռուանդայի ցեղասպանության և Հայոց ցեղասպանության հավաքածուները:


Քարդաշյան քույրերը հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին


10.04.2015

Հանրաճանաչ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քլոե Քարդաշյանները, աշխարհահռչակ ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթը և նրանց ուղեկցող պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման և Հայոց ցեղասպանության պատմությունը:

Քարդաշյան քույրերը կարմիր կակաչներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան ամերիկյան հումանիտար օգնության պատմությանը. Ցեղասպանության տարիներին և դրանից հետո ծավալած աննախադեպ մարդասիրական գործունեությանը:


Տանջամահ եղած հայ կինն իր երեխայի հետ


08.04.2015

Ռուսական «Искры» պարբերականի 1915 թ. հոկտեմբերի 18-ի համարում տպագրվածª կոտորածների զոհ դարձած հայ կանանց ու երեխաների երեք լուսանկարներից այս մեկը ներկայացնում է մի դրվագ հայերի ցեղասպանությունից:

Նահատակված կնոջ դիակի կողքին դատարկ սայլեր են. երիտթուրքերի կառավարության հրամանի համաձայնª բռնագաղթյալ հայերի այս քարավանը շարժվում էր դեպի աքսորավայր` Միջագետքի անապատներ:

Ի տարբերություն Հոլոքոստի, որի մասին միջազգային լայն հասարակայնությունը երկար ժամանակ որևէ տեղեկություն չուներ, Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության կողմից իրագործված հայերի զանգվածային բնաջնջման ծրագրի մասին արդեն 1915 թվականին հրապարակումներ էին հայտնվում հայկական և համաշխարհային մամուլի էջերում:


«Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում և վավերագրերում» ժամանակավոր ցուցահանդես Նիկոսիայում


04.04.2015

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3-ին բացվել է ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

Գալուստ Սահակյանն իր երախտագիտության խոսքն է ուղղել Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին, Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահտեսյանին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցահանդեսի կազմակերպմանը:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն իր խոսքում նշել է. «Մարդկության դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները անտարբեր չեն թողել քաղաքակիրթ աշխարհին: Միջազգային մամուլը դեռ 19-րդ դարի վերջին տասնամյակում քննադատել է Թուրքիայի այդ պահվածքը: Այդ մասին վկայում են այս ցուցահանդեսում ներկայացված ֆրանսիական, իտալական, բրիտանական, ամերիկյան, ռուսական և կիպրական թերթերի հրապարակումները: Օսմանյան կայսրությունում աշխատող օտարերկրյա պաշտոնյաները այդ իրադարձությունների մասին տեղեկացրել են իրենց կառավարություններին, որոնցից շատերն իրենց բողոքն են արտահայտել թուրքական իշխանություններին:


Վերապրելով ցեղասպանությունը. փրկության բացառիկ պատմություն Հոլոքոստի տարիներին


03.04.2015

Միհրան Մավիյանը ծնվել է 1900 թ. հուլիսի 26-ին Ադաբազարում: 1915 թ. ամռանը թուրքական իշխանությունները սկսում են Ադաբազարի 25.000 հայ բնակչության կոտորածը և տեղահանությունը: Մավիյանների ողջ ընտանիքը զոհվում է, փրկվում են միայն երեք երեխաները` Միհրանը, քույրը և եղբայրը: 1918 թ. հոկտեմբերին Մուդրոսի զինադադարից հետո նրանք` 4000 այլ հայերի հետ վերադառնում են Ադաբազար, իրենց տունն ավերված գտնում և ստիպված լինում հեռանալ: Տեղում մնացած 300 հայերը հետագայում կոտորվում են: Դեգերումներից հետո 1923 թ. Մավիյանը հասնում է Ֆրանսիա, հաստատվում Մարսելում և ծավալում ակտիվ հասարակական գործունեություն: Նա Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ), 1928 թվականից` Ֆրանսիայի կոմկուսի անդամ էր։

1940-1944 թթ., Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացման տարիներին, Մավիյանը մասնակցում է ֆրանսիական Դիմադրության շարժմանը, անդամակցում ֆրանսիական դիմադրության հայ հերոս Միսաք Մանուշյանի խմբին: Մավիյանն իր հուշերում գրում է. «1941-ից հետո հիտլերականները նետեցին «բարի նվաճողների» իրենց դիմակը: Սկսեցին հրեաներից, որոնց ստիպում էին կրծքին կրել դեղին աստղ: Այնուհետև նրանց բոլորին` կանանց, տղամարդկանց, ծերերին և երեխաներին հավաքեցին և քշեցին Դրանսի: Այդ ամենն ինձ հիշեցնում էր հայերի 1915 թ. ողբերգությունը»:


Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը


02.04.2015

Ինչպես հայտնում է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ապրիլի 2-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Կիպրոսի խորհրդարանում օրինագիծը ներկայացրել են բոլոր քաղաքական կուսակցությունները համատեղ: Այն պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար:

Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։


«ՀԲԸՄ 88» ընդհանուր ժողովի անդամները այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


02.04.2015

«ՀԲԸՄ 88» ընդհանուր ժողովի մասնակիցները ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ՀԲԸՄ նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև տարբեր երկրներից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, որտեղ ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:

Լուսաբաց մեկ դար անց.
հպանցիկ հայացք մինչև 1915 թվականի Օսմանյան Հայաստանին


31.03.2015

Այս վավերագրական ֆիլմը պատմում է գրող Ջորջ Ջերջյանի վերջի գրքի մասին՝ «Լուսաբաց մեկ դար անց»: Գրքում ներկայացված է իր պապիկի կողմից արված հայրենի քաղաքի և քոլեջի լուսանկարների հավաքածուն:

Գրիգոր Ջերջյանը (1870-1947թթ.)՝ հեղինակի պապը, 1900 թվականից մինչև 1907 թվականը իր հայրենի քաղաք Արաբկիրի և քոլեջի քաղաք Էրզուրումի շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել է միայն 100-ը: Այս լուսանկարները արտացոլում են մի ժողովրդի կյանքի ուղին, որը մեկ տասնամյակ հետո պիտի անհայտանար իր 3000 տարվա հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Լուսանկարները բազմազան են և դասավորվել են առանձին խորագրերի տակ, ինչպես օրինակ՝ ջուր, հող, ժողովուրդ, եկեղեցիներ, դպրոցներ, տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանք:

Ավելի քան մեկ դար, այդ լուսանկարները պահվել են մոխրագույն պողպատե արկղի մեջ, որը Արաբկիրից տեղափոխվել է Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ այն մնացել է շուրջ 50 տարի: Ժառանգների հետ այդ արկղը տեղափոխվել է Խարթում (Սուդան), որտեղ մնացել է 20 տարի, ապա Լոնդոն` (Անգլիա) 30 տարի և հետո Վաշինգտոն՝ (ԱՄՆ) շուրջ 10 տարի: Այժմ, մեկդարյա խավարից հետո այդ լուսանկարները լույս տեսան:

ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը


31.03.2015

Մարտի 30-31-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության և հուշահամալիր կառուցման պատմությունը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Ռուսաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ասուլիս Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտում


30.03.2015

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրինության մամուլի ասուլիսը:

Ասուլիսի առանցքային թեմաներն էին Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբացումը, 2015 թվականի ընթացքում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը, Փարիզի քաղաքապետարանում բացվող ժամանակավոր ցուցադրությունը:

Թանգարանի նոր ցուցադրության տարածքը զբաղեցնելու է շուրջ 2500 քմ, որտեղ պետք է ամփոփվեն վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նյութերը: Դրանց մի մասը ներկայացվելու է տպագիր պաստառի, ինչպես նաև մուլտիմեդիայի ՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով: Ներկա պահին ընթանում են թանգարանի դիզայնի վերջնական աշխատանքները:Ներկայացված կլինեն նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն:

Մոտ երկու շաբաթից կլինի առանձին ցուցադրություն հատուկ մամուլի ներկայացուցիչների համար:

Ֆրանսիայի մայրաքաղաքը հյուրընկալում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն


30.03.2015

2015 թ. ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը կգործի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 4-ը:

Փարիզի քաղաքապետարանում՝ Օթել դե Վիլի (Hôtel de Ville) միաժամանակ երկու սրահներում ցուցադրվելու են 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ցնցող դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ:

«Սա հիրավի բացառիկ իրադարձություն է թանգարանի համար: Գիտակցելով նման ցուցադրությամբ Փարիզում ներկայանալու կարևորությունը, մենք որոշեցինք Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացնել թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները, որոնք, վստահ եմ, մեծ հետաքրքրություն են առաջացնելու: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Փարիզի քաղաքապետարանին նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար»,-նշում է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Իսպանիայի Պինտո քաղաքում


28.03.2015

Մարտի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Իսպանիայի Պինտո քաղաքում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն:

Միջոցառմանը մասնակցում էին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Ադոնցը շնորհակալություն հայտնեց Պինտոյի քաղաքապետին և քաղաքապետարանի խորհրդի անդամներին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Դեսպանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` ներկայացնելով դրանց էությունն ու բովանդակությունը:

Հայ գաղթական կանայք՝ ավանակի դիակի շուրջ
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից


25.03.2015

Այս լուսանկարն արվել է 1916 թվականին Սիրիայում գտնվող Հորանի շրջանում: Սա բացառիկ մի տեսարան է ներկայացնում, թե ինչպես են սովի մատնված և ամիսներ շարունակ խոշտանգումների ենթարկված հայ գաղթական կանայք խմբվել սատկած ավանակի դիակի շուրջ: Լուսանկարի հեղինակը Հասան Ամջան է, ով Ջեմալ փաշայի կողմից նշանակվել էր հայ բռնագաղթյալների տեսուչ: Նա անձամբ զբաղվել է տեղահանված հայերին Սիրիայում ու Լիբանանում վերաբնակեցնելու գործով:

Այս լուսանկարը վկայում է հայ բռնագաղթյալների օրհասական կացության մասին: Մարդիկ իրենց քաղցն ու ծարավը հագեցնելու համար դիմել են աներևակայելի քայլերի. գրանցվել են նաև մարդակերության դեպքեր: Նույնիսկ այն ժամանակ, երբ Հասան Ամջան լուսանկարչական սարքով մոտեցել է նրանց՝ այդ տեսարանը լուսանկարելու, նրանցից և ոչ մեկը ուշադրություն չի դարձրել, հայացքը չի բարձրացրել ու նայել նրա ուղղությամբ:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և «Արարատ-Էսքիջյան» թանգարանը հրատարակել են օսմանահայ մարմնամարզիկ Վահրամ Փափազյանի հուշերը


24.03.2015

«Սէր, սէր, սէր» հուշագրությունը հազվագյուտ սկզբնաղբյուր է մինչև Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կյանքի մասին: Այն նաև բացառիկ պատմական աղբյուր է մարմնակրթության պատմության, օլիմպիական խաղերի, Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև գաղթականների և բռնագաղթի մասին:

Օսմանյան պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարմնամարզիկներ Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը ներկայացրին Օսմանյան կայսրությունը 1912 թ. Սթոկհոլմում տեղի ունեցած հինգերորդ Օլիմպիական խաղերում:

«1912-ին Սթոքհոլմի մէջ տեղի պիտի ունենային Միջազգային Ողիմպիական Մրցումները, որոնց մասնակցելու հրաւէրը ստացեր էր նաեւ Թուրքիա: Բայց թուրքերը մարզիկ չունէին որ ղրկէին, բայց հայերը ունէին. հայերը որոշեցին հայ մարզիկ ղրկել ներկայացնելու հսկայ կայսրութիւնը և յաջողոցան, ու պատմութեան մէջ առաջին անգամը ըլլալով Թուրքիա առաջին անգամ կմասնակցէր այս կարգի Միջազգային մրցումներու, իբրեւ ազգ, երկու հայերու շնորհիւ, ինչպես յետո պիտի տեսուի… Երբ առաւօտուն Սթոքհոլմ հասայ, տեսայ որ փողոցները եւ մեծ հաստատութիւնները Ողիմպիականներուն մասնակցող բոլոր մեծ ու փոքր ազգերուն դրօշակներովը զադարուած էին, բայց թրքականը ամէն կողմ կը պակսէր:


ՀՑԹԻ հրատարակությունները Փարիզի գրքի միջազգային սալոնում


23.03.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մասնակցեց մարտի 20-23-ը կայացած Փարիզի 35-րդ գրքի միջազգային սալոնին (Salon du livre): Այս հեղինակավոր միջազգային հարթակին ՀՑԹԻ-ն ներկայացրեց իր լավագույն հրատարակությունները, որոնք անտարբեր չթողեցին օտարազգի ընթերցողին:

Չորս օր շարունակ աշխարհի 50 երկրների պատվիրակություններ ներկայացնում էին իրենց մշակույթը ու գրականությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին հազարավոր գրականագետներ, գրողներ, թարգմանիչներ, գիտնականներ և հրատարակիչներ: Ցուցասրահ էր այցելել նաև Ֆրանսիայի Նախագահը և մշակույթի նախարարը:

Փարիզի գրքի տոնավաճառն ամփոփվեց «Մտավորականության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում» խորագրով կլոր սեղան-քննարկմամբ, որին մասնակցում էին հայ և ֆրանսիացի մտավորականները, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, պատմաբաններ Ռայմոնդ-Հարություն Գևորգյանը, Միքայել Նիշանյանը, Իվ Տերնոնը, հոգեվերլուծաբան Ժանին Ալթունյանը, լրագրող Կայծ Մինասյանը և այլոք:

Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարները այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


20.03.2015

Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարները ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության ղեկավարները ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Տարբեր երկրներից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ծիծեռնակաբերդի տարածքում. փոխտնօրենը հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը:

Դեր Զորով անցած հարսանեկան լուսանկար
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից


19.03.2015

Յոզղաթցի Կղեմես և Ռեբեկա Քյուրքչյանների հարսանեկան լուսանկարն է (Յոզղաթ, 1910 թ.): Սա Քյուրքչյան ընտանիքից մնացած միակ լուսանկար - մասունքն է: Լուսանկարը ժամանակի ընթացքում մեջտեղից պատռվել է, այնուհետև ամրացվել կպչաժապավենով: Դարձերեսի ձեռագիր տեքստում ներկայացվում է ընտանիքի ճակատագիրը և լուսանկարը փրկելու պատմությունը:

1915 թվականին` «Տեղահանության մասին» օրենքի ընդունումից հետո, սկսվեց արևմտահայերի զանգվածային բռնագաղթը, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության հանդեպ կիրառված աննախադեպ բռնություններով: Հայերին ստիպում էին ուրանալ իրենց կրոնը: Սկսվեցին զանգվածային տեղահանություններ դեպի Միջագետքի անապատներ` Դեր Զոր, Ռաս ուլ-Այն, Մեսքենե և այլ բնակավայրեր, որոնց կից ստեղծվեցին գաղթակայաններ:


ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հանդիպումը միջազգային մեդիաֆորումի մասնակիցների հետ


19.03.2015

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային եռօրյա մեդիա խորհրդաժողովի մասնակիցների հանդիպումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

«Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի համար ոչ միայն հուշ և ոգեկոչում է, այլև ազգային անվտանգության խնդիր: Հայոց ցեղասպանության հարցը ժողովրդի պատմության մի մասն է, այն յուրաքանչյուր հայի գենի մեջ է»,- հայտարարեց Հայկ Դեմոյանը: Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հարյուրերորդ տարելիցին թանգարան-ինստիտուտի աշխատանքների մասին` Դեմոյանն ասաց, որ ապրիլին կրկնակի մեծ տարածքով ներկայացվելու է ավելի քան 80 հազար ցուցանմուշ, որոնք Հայոց ցեղասպանության նահատակների լուռ վկաներն են:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում


19.03.2015

Հարգելի՛ լրագրողներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս կարևոր և մասշտաբային միջոցառման շրջանակներում: Աշխարհի տարբեր անկյուններից 150 անվանի լրագրողների ներկայությունն արդեն իսկ խոսում է այս համաժողովի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության, ինչպես նաև Հայաստանի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Հուսով եմ, որ «Արարատի ստորոտին» գեղեցիկ խորագիրը կրող համաժողովի մասնակիցներդ աշխատանքից բացի հնարավորություն կունենաք ծանոթանալու հայկական մշակույթին և խոհանոցին, հմայվելու բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանով:

Ակնհայտ է, որ մեր օրերում լրատվամիջոցները համամարդկային արժեքները տարածելու, դրանց ոտնահարման դեմ պայքարելու և միջազգային հանրությանը համախմբելու հսկայական ներուժ ունեն: Այսօր մեկ հարկի տակ է հավաքվել միջազգային լրատվամիջոցների խիստ ներկայացուցչական մի կազմ, որն արդեն իսկ ձևավորել է Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումների արդյունավետ մեդիա հարթակ՝ միտված ևս մեկ անգամ վեր հանելու 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի հետ կապված իրողությունները։ Այս համաժողովը, ինչու չէ, նաև յուրօրինակ հարթակ է առավել հանգամանալից և համակողմանի ներկայացնելու տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներն ու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները:

Երևանում մեկնարկել է «Արարատի ստորոտին» մեդիա խորհրդաժողովը. առանցքային թեման Ցեղասպանության 100-րդ տարելիցն է


18.03.2015

Մարտի 18-ից 20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Նրա թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները: Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների: Այն կհանդիսանա Հայոց ցեղասպանության պատմության, ճանաչման, պետությունների պատասխանատվության ու ապագա ոճիրների կանխարգելման, Ցեղասպանության եղելության հերքման, մշակութային արժեքների ոչնչացման, ու այլ հիմնախնդիրների քննարկման հարթակ:

Հրապարակվել է Ցեղասպանության վերաբերյալ Եվրանեսթ ԽՎ-ի ընդունած բանաձևի վերջնական տարբերակը


18.03.2015

Ներկայացվում է «Հայաստանի և Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևի պաշտոնական տարբերակը: Հիշեցնենք, որ դեռևս երեկ մեր կողմից հրապարակվել էր Բանաձևի աշխատանքային տարբերակը ոչ պաշտոնական թարգմանությամբ:

Հայաստանի և Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը,

«Եվրանեսթի» պատվիրակները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը


16.03.2015

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը. նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ծիծեռնակաբերդի տարածքում:

Ժամանակավոր ցուցադրությունների բացում արտերկրում


16.03.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին և Սփյուռքի հայկական կենտրոններին է տրամադրում բազմախորագիր ժամանակավոր ցուցադրությունների նյութեր:

Մարտ ամսվա առաջին կեսին Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տրամադրած նյութերով, ժամանակավոր ցուցադրություններ բացվեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Պրագայում, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի մայրաքաղաքներում, ինչպես նաև՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Ժամանակավոր ցուցադրությունները ներառում են ինչպես հատուկ արտերկրում ցուցադրելու համար մշակված ցուցադրություններ, այնպես էլ՝ առանձին լուսանկարչական հավաքածուների ցուցադրություններ:

Մեծ եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը մարտ ամսվա գիրք


16.03.2015

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մարտ ամսվա գիրք է ճանաչում Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը ընթերցողին ենք ներկայացնում հայերեն թարգմանությամբ:

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին:

Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը


15.03.2015

Այս բացառիկ լուսանկարն արվել է Սողոմոն Թեհլերյանի դատավարության նիստերից մեկի ժամանակ՝ 1921 թվականի հունիսին, Բեռլինում:

Հայերի հանդեպ կատարած ոճրագործությունների համար դատական պատասխանատվությունից խուսափած երիտթուրք հանցագործներին պատժելու նպատակով ձեռնարկվեց «Նեմեսիս» գործողությունը:

1921 թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: Վերջինս ծպտյալ Գերմանիա էր տեղափոխվել՝ փոխելով արտաքինը և անձնական տվյալները:

«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը կներկայացվի Լոս Անջելեսում


11.03.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը հնչեղ կոչ է աշխարհի և այն մարդկանց համար, ովքեր արժևորում են կյանքն ու ամբողջականությունը:

Տարբեր միջազգային թերթերի պահոցներում գտած նկարազարդումներն ու նկարները ժողովված են ոչ միայն գրքում, այլև ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2015թ. ապրիլի 8-10 Լոս Անջելեսի Skirball մշակութային կենտրոնում: Եռօրյա ցուցահանդեսն ու «Ինչի ականատեսն էր աշխարհը մեկ դար առաջ» խորագրով դասախոսությունների շարքը բացառիկ հնարավորություն են համախմբելու բոլոր հայերին և ոչ միայն: Բոլոր միջոցառումներն անվճար են:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հրատարակել է Ավրորա Մարդիգանյանի պատմության հայերեն թարգմանությունը


11.03.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը հայերեն թարգմանությամբ:

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին: Վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան՝ իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:

Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարի այցը Ծիծեռնակաբերդ


05.03.2015

Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը Հայաստան Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարը հարգանքի տուրք է մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


27.02.2015

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Իրաքից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Անդրանիկ Օզանյան 150


25.02.2015

Հայ ազգային-ազատագրական գործիչ, զորահրամանատար Անդրանիկ Օզանյանը (Զորավար Անդրանիկ) ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին-Գարահիսարում: Ազգային հերոսի համբավ ձեռք բերած Անդրանիկն առանձնահատուկ դեր է ունեցել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական շարժման գործում։ 1892 թ. Անդրանիկն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը, այլ ֆիդայիների հետ մասնակցել հայրենիքի պաշպանությանը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կարևոր դերակատարություն է ունեցել կամավորական շարժման կազմակերպման գործում:

1918թ. Էրզրումում վարելով ծանր պաշտպանական մարտեր՝ ապահովել է թուրքական կոտորածներից մազապուրծ հայության նահանջը:

Լուսանկարվելով մահվան հետ...
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից


20.02.2015

Լուսանկարում Օսմանյան կայսրության տարածքում Առաջին աշխարհամարտի տարիներին ծառայություն անցկացրած գերմանացի զինվորականներ են, ովքեր լուսանկարվել են Հեքիմխանի մոտ գազանաբար սպանված հայերի ոսկորների հետ: Հայտնի է նաև լուսանկարն անելու օրը` 1918 թվականի նոյեմբերի 18:

Լուսանկարի նեգատիվը գերմանացի զինվորականները տվել էին հայազգի լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանին` երևակելու համար:

Այս լուսանկարը և նրա նեգատիվը հետաքրքիր պատմություն ունեն. Առերես իսլամ ընդունած հայ լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանն այս լուսանկարը երևակելուց և գերմանացիներին տրամադրելուց հետո որոշում է որպես հուշ պահել նեգատիվը` ենթադրելով, որ այդ լուսանկարում եղած մասունքները կարող են 1915 թ. կեսերին այդ նույն վայրում սպանված նաև իր ազգականների ոսկորները լինել:


Տեղի ունեցավ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը


19.02.2015

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտում տեղի ունեցավ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց ձեռնարկները. «Ձեռնարկները հրատարակվել են ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում և «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ջանքերով:


ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


18.02.2015

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասը և ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:


Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


17.02.2015

Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Վրաստանի խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:


ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի պատմությունը 2015թ. փետրվար ամսվա գիրք


17.02.2015

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փետրվար ամսվա գիրք է ճանաչում«Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գիրքը:

Այս հուշագրությունը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի` թուրքական պետության կողմից այդ նպատակադրված և ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման և ուսումնասիրման համար:

Անապատից հավաքված հայ որբեր
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից


16.02.2015

Լուսանկարում 1918 թվականին անապատներից հավաքված և Երուսաղեմ տարված հայ որբեր են: Ցնցոտիավոր, բոկոտն և ճաղատ գլուխներով այս տղա երեխաները տարբեր տարիքային խմբերի են: Նրանց մեծ մասը հայերեն չէր խոսում և կորցրել էր իր ազգային ինքնությունը: Որոշ ժամանակ պահանջվեց նրանց վերստին դեպի հայություն դարձի բերելու համար:

1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր հայ երեխաներ որբացան և դավանափոխ եղան: Որբերից շատերը մահացան քաղցից և այդ տարիներին մոլեգնող տարբեր համաճարակներից:


Հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու դրա հետևանքները 1894-1896թթ. Համիդյան կոտորածների տարիներին


13.02.2015

1894-96թթ. հայերի զանգվածային կոտորածներն ուղեկցվել են հայկական մշակութային ժառանգության` համակարգված և հետևողականորեն իրագործված ոչնչացմամբ: Կասկածից վեր է, որ Օսմանյան կայսրությունում հայության ազգային զարթոնքի դեմ պայքարը սուլթան Աբդուլ Համիդ II-ի ներքին քաղաքականության առաջնային խնդիրներից էր: Այդ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է եղել հայկական հոգևոր-մշակութային հաստատությունների դեմ: Հայտնի է, որ թուրքական բռնատիրության պայմաններում հայկական վանքերն ու եկեղեցիները պարզ աղոթատեղիներից և կրթամշակութային օջախներից վերածվել էին նաև հասարակությանը համախմբող, սատարող կառույցների՝ կատարելով ազգապահպանության կարևոր գործառույթ: Արևմտահայ իրականության մեջ եկեղեցին ու նրա գլուխ կանգնած պատրիարքը հադիսանում էին այն առանցքը, որի շուրջ կենտրոնանում էին բնակչության համար կենսական կարևորություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանը միտված մոտեցումները:


Լիդիցեի գեղեցիկ արվեստների միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձման արարողություն ՀՑԹԻ-ում


12.02.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ Լիդիցեի գեղեցիկ արվեստների միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձման արարողություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամանը:

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանս Պետեր Միկիսկան հայտնեց, որ միջազգային պատանեկան ցուցահանդեսին մասնակցում էին 255 հայ երեխաներ, որոնցից տասներկուսը պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:


Հոլիվուդի աստղ Ջեքի Կուգանը շորեր է հանձնում հայ որբերին
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից


11.02.2015

Լուսանկարում Հոլիվուդի հայտնի կինոդերասան Ջեքի Կուգանն է կարիքավոր հայերին հագուստ հանձնելու կայանում: Նրան դիմավորում է ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցը, ում հագին այդ կազմակերպության համազգեստն է:

Այդպիսի կայաններ ստեղծվեցին Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներում:

Դեռևս մանուկ հասակում Ջեքի Կուգանը հայտնի դարձավ հատկապես Չառլի Չապլինի հետ «Փոքրիկը» համր ֆիլմի նկարահանումից հետո: Հաշվի առնելով նրա հռչակը՝ արդեն ճանաչված մանկահասակ դերասանին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ներգրավեց տարածաշրջանի հազարավոր որբերին օգնելություն ցուցաբերելու գործում:

Էրզրումի հայերի բռնագաղթի տեսարան
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից


09.01.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» պատկերազարդ գիրքը:

Հատորում ներկայացված են հանրությանը ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ 100 լուսանկար, որոնք բովանդակային և պատկերագրական առումներով բացառիկ տեղեկություններ են հաղորդում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ դառնալով Օսմանյան կայսրությունում մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործությունների անհերքելի վկայություններ:

Պարբերաբար հանրությանը կներկայացնենք հատորում տեղ գտած լուսանկարներն իրենց մեկնաբանություններով:

Հատորի շնորհանդեսը շուտով:


Էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին


06.01.2015

Մեծ եղեռնի նախօրյակին Օսմանյան կայսրության և մասնավորապես Արևմտյան Հայաստանի հայ բնակչության թվաքանակի խնդիրը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բաղկացուցիչ մասերից մեկն է:

Թուրքիայի կառավարող շրջանները և նրանց կողմից հրահանգավորվող ժխտողական պատմագրությունը լայնորեն շահարկում են արևմտահայության թվաքանակի վերաբերյալ՝ 1878-1914թթ. հաճախ հակասական վիճակագրական տվյալները՝ ձգտելով ապացուցել, որ առաջին՝ «ժողովրդագրության տեսանկյունից Օսմանյան կայսրությունում որևէ Հայաստան գոյություն չի ունեցել», և դրանով իսկ անհիմն էին Հայկական հարցի համատեքստում բարեփոխումներ իրականացնելու արևմտահայության պահանջները, և երկրորդ՝ Հայոց ցեղասպանությանը չէր կարող զոհ գնալ 1,5 միլիոն հայ, քանի որ այդքան հայ բնակչություն Օսմանյան կայսրությունում չկար:


ՀՑԹԻ-ը ներկայացնում է «ԱՎՐՈՐԱ» վավերագրական ֆիլմի թրեյլերը


05.01.2015

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը (ՀՑԹԻ) ներկայացնում Ավրորա Մարդիգանյանի է (Արշալույս Մարտիկյան) ու նրա հուշերի հիման վրա 1918 թվականին Հոլիվուդում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարի մասին նկարահանվող փաստավավերագրական ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը:

Արշալույսը Մարտիկյանների բազմադամ ընտանիքի երրորդ զավակն էր. անհոգ մանկություն, անխռով ընտանեկան կյանք, ջութակահար դառնալու մանկական երազանք… Գործի դրվեց հայերի բնաջնջման հրեշավոր նախագիծը… 1915 թվական, հունիս… Արշալույսը 14 տարեկան էր: Բռնագաղթ, կոտորածներ, բռնի թրքացում… Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առևանգվեցին գաղթի ճանապարհից: Արշալույսին հաջողվեց փախչել հարեմից: Երկու տարվա ընթացքում նա անցավ շուրջ 600 կմ, 85 ցենտով վաճառվեց Մալաթիայի, Ուրֆայի և Մուշի ստրկավաճառների շուկաներում, անցավ սարսափներով լի երկար ճանապահ և…


Հայոց ցեղասպանության 100-ամյակ. հետևանքներ և առաջադրանքներ


03.01.2015

Հունվարի 31-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-ամյակ. հետևանքներ և առաջադրանքներ» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան – ինտիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը: Սուրեն Մանուկյանը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, մշակութային, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հետևանքները» թեմայով զեկույց:

Գիտաժողովին եղան ելույթներ՝ նվիրված ցեղասպանության հետևանքներին և դրանց վերացման միջազգային օրենքներին, հայ-թուրքական հարաբերություններին և այլն:


Սփյուռքի հանձնախմբերի հանդիպում-քննարկում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում


31.01.2015

Հունվարի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման շրջանակներում տեղի ունեցավ Սփյուռքի հանձնախմբերի հանդիպում:

Նիստին ներկա էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ, հայաստանյան և սփյուռքյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Օրակարգում էին այնպիսի կարևոր հարցեր, ինչպես օրինակ՝ աշխատանք մամուլի հետ, սոցիալական գովազդ, տեղեկատվության ստացում և փոխանցում, Սրբադասման ծես և համահայկական մասնակցություն և այլն:


Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը


29.01.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պետական հանձնաժողովի անդամներն այնուհետև ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրն այսօր միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:


Մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը


29.01.2015

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստը հրավիրված է ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու համար՝ չափազանց կարևորելով այսպիսի ձևաչափով նիստի անցկացումը, որը, նրա խոսքով, թույլ է տալիս միասին արդյունավետորեն քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել:


Հայոց ցեղասպանության թանգարանում կայացավ գիտական երկու հանդեսների շնորհանդեսը


22.01.2015

Այսօր ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից թողարկված «Ցեղասպանագիտական հանդես» և անգլիալեզու «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականների անդրանիկ համարների շնորհանդեսը:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, հանդեսի գրախոսությունների բաժնի խմբագիր Սուրեն Մանուկյանը և ներկայացրեց ամսագրերի ստեղծման և տպագրման հետ կապված մանրամասներ: «Հայաստանում կար գիտական հանդեսի բաց, որը կունենար նեղ մասնագիտական, գիտական ուղղվածություն: Հաշվի առնելով հայրուրամյա տարելիցի նկատմամբ հետաքրքրության աճը` որոշում կայացվեց հրապարակել հայալեզու «Ցեղասպանագիտական հանդեսը»: Հայ և արտասահմանցի երիտասարդ գիտնականները կարող են իրենց հետազոտությունները հրապարակել այս ամսագրում: Իսկ անգլերեն ամսագիրը միջազգային ակադեմիական գործունեության կարևորագույն քայլ է»,- ասաց Սուրեն Մանուկյանը:


Գիտական հրատարակությունների շնորհանդես` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում


20.01.2015

Ս.թ. հունվարի 22-ին, ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի դահլիճում տեղի կունենա ՀՑԹԻ-ի կողմից թողարկված «Ցեղասպանագիտական հանդես» և անգլիալեզու «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականների անդրանիկ համարների շնորհանդեսը:

«Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականում զետեղված նյութերն անդրադառնում են Հայոց ցեղասպանության պատմության, պատմագրության, ինչպես նաև այս թեմային առնչվող մյուս հիմնախնդիրների ու ասպեկտների լիարժեք ու համապարփակ ուսումնասիրությանը:


Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրությունը՝ 2015 թ. հունվար ամսվա գիրք


20.01.2015

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը օսմանյան բանակի հայազգի սպա Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային բացառիկ նշանակության հուշագրությունը, որի հայերեն և ռուսերեն հրատարակությունները տպագրվել են ՀՑԹԻ-ի կողմից, ճանաչում է որպես «Ամսվա գիրք»: Գիրքը թարգմանվել և հրատարակվել է նաև թուրքերենով:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Թուրքիայի նախագահի նամակ-հրավերին


16.01.2015

Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Նախագահ,

Ստացա Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու՝ ինձ ուղղված Ձեր հրավերը:

Հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության պատմության ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնավոր անմեղ մարդկային կորուստների և ճակատագրերի խեղման պատճառ դարձավ:

Պատերազմ, ցեղասպանություն և տարհանում.
1922 թ. Յակոբ Քյունցլերի կողմից հայ որբերի տարհանումն Օսմանյան կայսրությունից


16.01.2015

Հայոց ցեղասպանության հետևանքով 77 000 հայ որբ հայտնվեց Օսմանյան կայսրության տարբեր որբանոցներում: 1921-1922 թթ. Փոքր Ասիայում քեմալականների կողմից քրիստոնյա բնակչության, հատկապես հայ երեխաների ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի հետևանքով Օսմանյան կայսրության որբանոցներից տարհանվեց շուրջ 30 000 քրիտոնյան երեխա, որից 8 000 հայ որբ՝ շվեյցարացի միսիոներ, Հայոց ցեղասպանության ականատես Յակոբ Քյոնցլեռի կողմից Թուրքիայի հարավային և արևելյան շրջաներից տեղափոխվեց Սիրիա և Լիբանան:

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր հայ երեխաներ որբացան և կրոնափոխ եղան: Նրանց մեծ մասը հարազատների կորստից հետո հայտնվեց անմարդկային պայմաններում՝ զրկվելով կենցաղային ամենատարրական պայմաններից: Որբերից շատերը մահացան սովի և այդ տարիներին մոլեգնող տարբեր համաճարակներրի հետևանքով:

Ցեղասպանության ժխտումը` որպես ռասիզմի դրսևորում. մոտեցումները միջազգային իրավունքում


14.01.2015

Ցեղասպանությունը մեկանգամյա գործողություն չէ, այլ շարունակական գործընթաց՝ բաղկացած 8 փուլից: Ժխտումը ցեղասպանության 8-րդ փուլն է, որը «մշտապես հաջորդում է յուրաքանչյուր ցեղասպանության»: Գիտնականների մի ստվար զանգված կարծում է, որ հայտնի ցեղասպանությունների ծրագրված ժխտումը վտանգավոր գործողություն է և պետք է հավասարեցվի իրական ցեղասպանության անմիջական կամ ոչ անմիջական աջակցության հետ:

Ազգային և միջազգային դատարանների որոշումները ևս հստակորեն մատնանշում են, որ ցեղասպանության ժխտումը կամ ցեղասպանության որևէ իրողության մինիմալացումը կամ աղավաղումը ռասայական խտրականության ձևեր են և պետք է պատժվեն օրենքով: Միջազգային իրավունքի մի շարք գործիքներ ևս ակնհայտորեն կամ ոչ ակնհայտորեն պատժելի են համարում ցեղասպանության ժխտումը:

Հայոց ցեղասպանության ժխտումը` որպես հայերի դեմ ռասայական խտրականության ձև, ևս պատժելի է միջազգային իրավունքում:

«Պետք է ձերբազատվել այդ բարդույթից, Ցեղասպանության 100-ամյակը վերջը չէ»,- Հայկ Դեմոյան


09.01.2015

-Պարո՛ն Դեմոյան, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մեծածավալ շարք է նախապատրաստվում, շատերի մոտ հարց է առաջնում. ի՞նչ կլինի ապրիլի 24-ից հետո, ո՞րն է լինելու այս աշխատանքների արդյունքը։

- Իհարկե, այդպիսի տրամադրություններ կան, բայց բազմիցս նշել ենք, որ 2015թ-ին չպետք է տրամադրվել, որ սահմանագիծ եղավ ու վերջացավ։ Ես հանգիստ կարող եմ արդեն խոսել 2016թ-ի մեր միջոցառումների մասին, բայց, իհարկե, կա տիրապետող այդպիսի տրամադրություն, թե՛ սփյուռքում, թե՛ այստեղ, որ լավ՝ եկավ, գնաց, իսկ հետո՞։ Իրականում թուրքերն էլ դրան են սպասում և չեն էլ թաքցնում։ Այ տեսե՛ք Էթիեն Մահչուփյանի (Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական -Tert.am) վերջին հայտարարությունը, ասում է, երբ 2015-ից հետո կհանդարտվի, նոր այդ ժամանակ կխոսենք սահմանի բացման ու մնացած այլ հարցերի մասին։ Այսինքն՝ նրանք սպասում են ալիքը կգա, կանցնի, կթուլանա, որից հետո իրենք ինչ-որ քայլերի կդիմեն։ Պետք է ձերբազատվել այդ բարդույթից, դրանք բարդույթ են, որ 2015-ին կգա ինչ-որ բան ու կվերջանա, պետք է տրամադրվել, որ 100-ամյակը վերջը չէ, որ ինչ-որ բան լինի կամ չլինի։ Բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր կա. Ցեղասպանության թեմայով խոսում են համարյա թե բոլորը, որից գուցե ինչ-որ տրամաբանական բան դուրս կգա, բայց խոսելուց հետո պետք է գործի անցնել, այդ գործի անցնելը չպետք է լինի միայն անընդհատ թմբկահարելը, լուրջ աշխատանք պետք է իրականացվի և ժամանակի ընթացքում այդ աշխատանքը ինչ-որ արդյունքներ պետք է տա։ Բայց, ցավոք սրտի, հիմա մեկ թանգարանով 100-ամյակ ենք դիմավորում, հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում, այնինչ պետք է ունենայինք գոնե 5-6 թանգարան աշխարհի խոշոր կենտրոններում, որոնք կարողանային գործիք դառնալ։ Նման թանգարանները հո՞ մշակութային օջախ չեն, դրանք գործիք են, որպեսզի կարողանանք կրթադաստիարակչական գործում տեղեկություն տալ հենց տեղերում, մինչդեռ մենք խոսում ենք մեկօրյա քայլաշրավից, ցույցերից և այլն։ Օրինակ՝ ինչքանով ես տեղյակ եմ Նյու Յորքում անցկացվելիք քայլարշավ ցույցի համար, ժողովի կամ չգիտեմ ինչպես ասեմ՝ դասախոսության համար շուրջ մեկ մլն դոլար է անհրաժեշտ, իսկ դա բավական մեծ գումար է, տեսնո՞ւմ եք ինչ համակցություններ կան։ Սա պետք է ճշտել, ինչի՞ համար ենք աշխատանք իրականացնում, որտե՞ղ ենք միջոցներն ուղղում, որտեղի՞ց են այդ ռեսուսրներն արդյունք տալիս։

ՀՑԹԻ-ն հրատարակել է Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրության ռուսերեն թարգմանությունը


27.12.2014

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է օսմանյան բանակի հայազգի սպա Սարգիս Թորոսյանի բացառիկ նշանակության հուշագրության ռուսերեն թարգմանությունը:

Հուշագրությունը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած օսմանյան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դեպքերի ու դեմքերի անսպասելի անցումները, ցեղասպանության պատմությունը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսյանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ հուշագրություն, որի ընթերցումն անջնջելի տպավորություններ է թողնում։

Սարգիս Թորոսյանի հուշագրությունը պարզապես հուշեր չեն, այլ եզակի գրավոր հուշարձան և Հայոց ցեղասպանության կենդանի վկայություն: Սարգիս Թորոսյանը, որպես պատերազմի ամենաարյունալի մարտերից մեկի՝ հայտնի Դարդանելի ճակատամարտի մասնակից, պարգևատրվել է օսմանյան կառավարության կողմից: Սակայն, այդ նույն կառավարության կողմից նրա մտերիմներն ու հարազատները աքսորվել են և վայրենաբար սպանվել:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկնարկում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աստղը» նախագիծը


26.12.2014

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) մեկնարկում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աստղը» նախագիծը: Այն նվիրվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացված աշխարհի խոշորագույն նպաստամատույց առաքելությանն ու ժառանգությանը, որը, ցավոք, մեր օրերում մոռացվում ու անտեսվում է ամերիկյան հիշողության և ներկա քաղաքականության մեջ: Ուշագրավ է, որ Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ժառանգությունը որպես օրինակ ծառայեց հետագայում նպաստամատույց գործունեության իրականացման համար ողջ աշխարհում:

Այս առիթով ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասում է. «Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն ներառում է հարյուրավոր բացառիկ բնօրինակ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշանմուշներ և այլ իրեր, որոնք կապված են Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույցի պատմության հետ:

Մամուլի ասուլիս և գրքի շնորհանդես ՀՑԹԻ-ում


25.12.2014

Այսօր ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրենության հաշվետու մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը անդրադարձավ թանգարանի ընթացիկ և նոր ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև 2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից իրականացվելիք միջոցառումներին:

Ասուլիսից հետո տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության շնորհանդեսը:





Կայքի նորություններ

12.01.2015Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am