Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Կարեն Եփփե 140


27.12.2016

Կարեն Եփփեն ծնվել է 1876 թվականին Դանիայի Գիլինգ քաղաքում:

Ինչպես իր ժամանակակիցները, այնպես էլ Եփփեն Օսմանյան կայսրությունում 1894-1896 թվականների հայերի կոտորածների մասին տեղեկանում է եվրոպական մամուլից: Սակայն նրա կյանքում շրջադարձային է դառնում 1902 թվականը. դանիացի գիտնական, մարդասեր Օգե Մեյեր Բենեդիքսենի դասախոսությունը լսելուց հետո Կարեն Եփփեն դառնում է նրա «Հայերի դանիացի բարեկամները» կազմակերպության անդամ և ներկայանում Գերմանիայի արևելյան առաքելության հիմնադիր-նախագահ Յոհաննես Լեփսիուսին՝ նրանց հետ աշխատելու ցանկությամբ:

Եփփեն միսիոներ չէր: Նա և Բենեդիքսենը խորապես համոզված էին, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերին օգնելու ու նրանց զարգացումը խթանելու համար պետք է հարգել հայ ժողովրդի կրոնն ու մշակույթը:

Եփփեն և «Հայերի դանիացի բարեկամներ»կագմակերպության ղեկավարությունը հասկանամ էր նաև, որ գերմանական ու ամերիկյան միսիոներական կազմակերպությունների, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ աշխատելու համար անհրաժեշտ է Օսմանյան կայսրությունում հենարան ունենալ:

1903 թվականին, ժամանելով Օսմանյան կայսրության հարավում գտնվող Որֆա քաղաք, 27-ամյա Կարեն Եփփեն դառնում է «Հայերի դանիացի բարեկամներ» կազմակերպության միակ դաշտային աշխատողը: Նա անմիջապես ստանձնում է ավելի քան 300 հայ որբերի համար պատասխանատվությունը Որֆայի գերմանական գաղթակայանում: 1915-ին՝ Հայոց ցեղասպանության օրերին, Եփփեն ջանք չէր խնայում հայերին օգնելու ու իր սեփական տանն ապաստան տալու համար: Օսմանյան ժանդարմները բազմիցս խուզարկեցին նրա տունը, սակայն չգտան ներքնահարկում ու ծաղկանոցում թաքնված հայերին: Հիվանդությունները, սիրված մարդկանց մահվան տեսարաններից ապրած սթրեսը և մշտական վտանգի զգացումը նրան գրեթե հյուծեցին:

ՌԴ Պետական դումայի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշամալիր


23.12.2016

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ու կոմիտեի անդամները, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Լեոնիդ Կալաշնիկովն ու երևանյան չորրորդ համատեղ նիստի մասնակիցները ՌԴ Պետական դումայի անունից ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնի պատմական դրվագներին, փաստերին և իրողություններին:

Վրաստանի ՆԳ նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


16.12.2016

Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայ գործընկերոջ՝ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Վրաստանի ՆԳ նախարարը ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Վրաստանից ժանանած հյուրերին ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը: Պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Մեծ Եղեռնի պատմական դրվագներին, փաստերին և իրողություններին:


Եթովպիայի՝ հայ որբերից կազմված արքունական նվագախումբը


16.12.2016

Եթովպիայի կայսեր նվագախումբը՝ կազմված Մեծ եղեռնը վերապրած հայ որբ պատանիներից:

Լուսանկարն արվել է Ադիս Աբեբայում 1925 թվականին:

Դեպի Եթովպիա հայերի մեծ հոսքն սկսվեց 1915 թվականի ահավոր կոտորածից հետո: Բազմաթիվ հայեր Եթովպիա գաղթեցին իրենց բարեկամների աջակցությամբ: Նրանց թիվը հասավ հազար հինգ հարյուրի: Ավելի ուշ` 1924 թվականին, Եթովպիայի գահաժառանգ իշխան Րաս Թաֆարի Մաքոննենը (հետագայում՝ կայսր Թեֆերի Հայլե Սելասիե Առաջին) մեկնում էր Շվեցարիա՝ Ազգերի լիգայում Եթովպիան ներկայացնելու համար: Այդ ճանապարհին Երուսաղեմի հայոց պատրիարքի աջակցությամբ այցելում է Երուսաղեմ: Այստեղ տեղեկանում է կոտորածից փրկված 40 հայ որբերի մասին, ովքեր փողային նվագախումբ էին ստեղծել: Կայսրը, ոգևորված նրանց գործունեությամբ, որդեգրում է բոլոր 40 որբերին և նվագախմբի ղեկավար Գևորգ Նալբանդյանին, հրավիրում նրանց Եթովպիա և տեղ տալիս իր պալատում: Արդյունքում նրանք ձևավորում են Եթովպիայի առաջին կայսերական նվագախումբը, որն անվանվում է «Աբպա լիճոճե» («Քառասուն մանկունք»):

Մուստաֆա Քեմալի 1927 թ. ճառը՝ որպես թուրքական պատմագրության կառուցման հիմնաքար


14.12.2016

Պատմությունը և պատմական հիշողությունը կարևոր են ազգաստեղծման նախագծերի համար: Անցյալի հիշողությամբ է հավաքականությունը ձեռք բերում ինքնություն: Թուրքիայի Հանրապետության դեպքում այդ ինքնության կառուցումը արհեստական էր: Այս քաղաքականության արդյունքում զարգացավ արհեստական թուրքական պատմագրությունը, որի հիմնաքարը դարձավ Մուստաֆա Քեմալի (հետագայում` Աթաթուրք) Ճառը: Դրույթները, որոնք հիմնավորվեցին Ճառում, ինչպես օրինակ Արևմտյան Հայաստանում թուրքերի տեղաբնիկության, հայկական նահանագների թուրքական լինելու, հայերի և կայսրության բոլոր փոքրամասնությունների դավաճանության, Արևմուտքի հետ վերջիններիս համագործակցության, Հայոց ցեղասպանության մեջ թուրքերի անմեղության վարկածները, միավորվելով ստեղծեցին «թուրք ժողովրդի դեմ համաշխարհային դավադրության» տեսությունը, որը նրանց ստիպեց ընդունել իրենց թուրք ինքնությունը, միավորվել արտաքին վտանգի դեմ նոր Թուրքիայի Հանրապետության մեջ, ժխտել ամենայն հայկականը և հայերին:

Պատմությունը և դրա մասին հիշողությունը վճռորոշ են ազգաստեղծման նախագծերի համար: Անցյալի հիշողության միջոցով է հավաքականությունը ձեռք բերում ինքնություն : Թուրքիայի Հանրապետության պարագայում նման գործընթացը տեղի ունեցավ ինքնության արհեստական ձևավորման միջոցով, և այս ամենի մեջ մեծ էր Օսմանյան կայսրության` բռնության դրվագներով լի պատմությունը, որի մեջ ուրույն տեղ ուներ հայերի ցեղասպանության պատմության ձևախեղումը: Թուրքական ազգային պետություն կառուցելիս հանրապետական առաջնորդները որոշում կայացրին կենտրոնանալ ազգի ապագայի վրա: Օսմանյան անցյալը գիտակցաբար խեղաթյուրվում էր : Այս նպատակաուղղված քաղաքականության ընթացքում զարգացավ առասպելականացված թուրքական պատմագրությունը, որը հերոսացնում էր թուրքական նվաճումները, սպիտակեցնում հանցագործությունները , պարտությունների մեջ մեղադրում հատկապես քրիստոնյա փոքրամասնություններին, որոնք դաշնակցում էին Արևմուտքի հետ :

Վիկտոր Փիչման 135


09.12.2016

Ավստրիացի կենսաբան Վիկտոր Փիչմանը ծնվել է 1881 թվականին Վիեննայում՝ Կառլ և Իդա Փիչմանների ընտանիքում:

Գերմանական կառավարության հանձնարարականով նա 1914 թվականից սկսած մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը Էրզրումում կազմակերպում է թուրքական լեռնահրաձգային զորամասեր, միաժամանակ գերմանական Գլխավոր շտաբի համար զբաղվում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունների քարտեզագրմամբ: Ճամփորդելով և հավաքչական աշխատանքներ կատարելով Արևմտյան Հայաստանի տարածքում՝ նրան հաջողվում է լուսանկարել հայերի բռնագաղթի տեսարանները:

Փիչմանի կողմից արված լուսանկարներում պատկերված են Էրզրումի հայերի բռնագաղթի տեսարաններ, որոնք Հայոց ցեղասպանության թեմային առնչվող լուսանկարների շարքում մեծ արժեք են ներկայացնում:

Ուշագրավ է, որ Վ. Փիչմանի լուսանկարներում բռնագաղթյալների շարքերում տղամարդիկ չեն երևում. միայն կանայք են երեխաների հետ: Հայ տղամարդկանց մեծ մասն այդ ընթացքում արդեն սպանվել էր: Փիչմանն ականատես է դառնում բազմաթիվ բռնությունների, որոնք իրագործվում էին տարագրյալների նկատմամբ: Իր հուշերում Փիչմանը նկատում է, որ տեղահանվածների առաջին ալիքում հայ հասարակության վերնախավն էր:

Եփրատի ափին տեսնում էի մարդկանց խմբեր, որոնք հոգնած և ուժասպառ գալիս էին մեր կողմերը
Բաշիր Էլ Սաադիի վկայությունը
1901 թ., Ռաքքա


01.12.2016

Բաշիր Էլ Սաադին Սիրիայի արաբ բեդուին անապատականներից է: Նա պատմում է, որ 1915-ին 14 տարեկան էր, Եփրատի ափին Ռաքքայում հովիվ էր` իրենց պատկանող անասուններն էր արածացնում: Այդ ժամանակ տեսնում էր մարդկանց խմբեր, որոնք հոգնած և ուժասպառ, ցնցոտիներով ու կիսամերկ գալիս էին իրենց կողմերը: Հետո է իմացել, որ թուրքական կառավարությունը նրանց տեղահանել է իրենց հայրենիքից և քշել դեպի սիրիական անապատները:

«.....Այդ հայ տարագիրները թուրք ժանդարմների հսկողության տակ քայլել են երկար ժամանակ առանց իմանալու, թե ու՞ր են գնում: Այդ հայերը ճամփին էին թողել իրենց հարազատներին, որոնք չէին կարողացել քայլել, շատերին էլ թուրքերը սպանել էին:

Ես իմ հորեղբոր զավակների հետ մեր ուղտերով գնում էինք անապատ և, տեսնելով նրանց խղճալի վիճակը, ոմանց օգնում էինք. մեր ուղտերը կթելով` այդ սոված ու ծարավ հայերին կաթ էինք խմեցնում ջրի փոխարեն: Նրանք այնքան հյուծված և ուժասպառ էին, որ կանգնած վիճակում գետին էին փռվում և ոչխարների պես մեռնում էին:»

Լիտվայի քննչական ծառայության տնօրենն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան


30.11.2016

Այսօր Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսը հայ գործընկերների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ նահատակների հիշատակին:

ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Լիտվայից ժամանած հյուրերին ներկայացրեց հուշահամալիր կառուցման պատմությունը:

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնի վավերագրերին, փաստաթղթերին:

Ֆրիտյոֆ Նանսեն 155


30.11.2016

Նորվեգացի բևեռախույզ, քաղաքական գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և հայասեր Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է 1861թ. հոկտեմբերի 10-ին:

Հայերի խնդիրներով նա սկսեց հետաքրքրվել 1896 թ. սեպտեմբերից, երբ, վերադառնալով Հյուսիսային բևեռ կատարած ճանապարհորդությունից, տեղեկացավ 1894-1896 թթ. համիդյան կոտորածների մասին: Առաջին աշխարհամարտի նախօրյակին Ֆ. Նանսենը «Փոքր ազգերի իրավունքների մասին» թեմայով զեկուցում կարդաց Քրիստիանիայի (ներկայումս` Օսլո) համալսարանում, որտեղ անդրադարձավ նաև հայության խնդիրներին:

Հայերի հարցերով Նանսենն անմիջականորեն սկսեց զբաղվել Առաջին աշխարհամարտից հետո:

1920 թվականից Նանսենն ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի աշխատանքներին: 1920-22թթ. նա հանդիսացել է ռազմագերիների հայրենադարձման գործերով Ազգերի լիգայի Գերագույն հանձնակատար, իսկ 1921թ. նշանակվել է փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար` կազմակերպելով ռազմագերիների փոխանակումը և փախստականների վերադարձը:

ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը մասնակցել է Գալավեժի փառատոնին


29.11.2016

Իրաքի Քուրդիստանի մշակութային մայրաքաղաք Սուլեյմանիեում նոյեմբերի 20-ից 23-ը տեղի ունեցավ Գալավեժի ամենամյա 20-րդ փառատոնը:

«Լուսավորյալ սերնդի ազատ միտքը» խորագիրը կրող փառատոնն այս տարի նվիրված էր հայ-քրդական առնչություններին:

Փառատոնին մասնակցող հայկական պատվիրակության կազմում էր ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Ծրագրի մեկ օրը նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային:

«Կապույտ գիրք». անհերքելի փաստերի ժողովածու
Գրքի հրատարակման 100-րդ ամյակի առիթով


25.11.2016

Հայոց ցեղասպանության պատմական իրողության մասին է փաստում կոթողային արժեք ներկայացնող «Հայերի դրությունը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թվականներին» փաստաթղթերի ժողովածուն կամ «Կապույտ գիրքը» (անունը ստացել է իր կազմի գույնից)։ Աշխատությունը հրատարակվել է Մեծ Բրիտանիայի պետական գործիչ, իրավաբան, պատմաբան Ջեյմս Բրայսի և հայտնի անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի կողմից 100 տարի առաջ` 1916 թվականին` ներկայացվելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանին:

Ժողովածուն բաղկացած է հայերի տեղահանության և կոտորածների մասին շուրջ 158 փաստաթղթերից (Օսմանյան կայսրության տարածքում աշխատող օտարերկրացիների տեղեկագրեր ու զեկուցագրեր, ականատեսների հուշագրություններ, դիմումներ և այլն): Փաստաթղթերը դասավորված են ըստ Արևմտյան Հայաստանի և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքների նահանգների ու բնակավայրերի։

Դիվանագետներ, մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներ, միսիոներներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից իրենց տեղեկագրերում, նամակներում արձանագրել են այն, ինչի ականատեսն են դարձել 1915-1916թթ. Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում: Մեծ քանակությամբ նյութեր կան, որոնք մատնանշում են նաև Գերմանիայի դերը Հայոց ցեղասպանության իրականացման գործում:

Արեվմտյան Հայաստանում մարդասիրական օգնության կազմակերպման հարցի շուրջ (xix դարի վերջ և xx դարի սկիզբ)


25.11.2016

Հոդվածում անդրադարձ է կատարվում 1894-1896 թթ. արևմտահայերի կոտորածների և դրան հաջորդած մի քանի տարիների ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում օտարերկրյա միսիոներների գործունեությանն ու դրա արդյունքներին: Քննության է առնվում ինչպես ամերիկյան (Օտարերկրյա լիազորների ամերիկյան խորհուրդ, Ամերիկյան կարմիր խաչ), այնպես էլ եվրոպական կազմակերպությունների (‹‹Գերմանական առաքելություն արևելքում››, ‹‹Կանանց առաքելության աշխատողներ››) նպաստամատույց գործունեությունը: Ներկայացվում և վերլուծվում է այն վիթխարի և անձնվեր աշխատանքը, որն ուղղված էր հազարավոր որբերի և այրիների խնամքին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի քայքայված տնտեսությունը վերականգնելուն:

XIX դարի 90-ական թթ. Օսմանյան կայսրությունում կառավարող վարչակարգի որդեգրած քաղաքականությունն աղետալի հետևանքներ ունեցավ պետության հայ հպատակների համար: Աբդուլ Համիդ II սուլթանի հակահայկական քաղաքականությունը ծանր հարված էր Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության այլ շրջանների հայ բնակչության ստեղծարար կյանքին: Հարյուր հազարավոր հայեր կոտորվեցին, բռնի կրոնափոխվեցին կամ տարագրվեցին: Ավերվեցին հայկական բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր և այլ շինություններ:

ՌԴ նախարար Դենիս Մանտուրովը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան


22.11.2016

Նոյեմբերի 22-ին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

Նախարարները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրության հետ:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի Հուշամատյանում:

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


21.11.2016

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին:

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը և նրան ուղեկցող պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Մեծ եղեռնի վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարեց հուշամատյանում։

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի այցը Ծիծեռնակաբերդ


19.11.2016

Նոյեմբերի 19-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:

Կոնստանտին Կոսաչովը ծաղկեպսակ է տեղադրել հուշակոթողի մոտ, պատվիրակության մյուս անդամների հետ ծաղիկներ է խոնարհել հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Ինչպես մեկ տուփ խտացրած կաթն ու Ջեկի Կուգանը փրկեցին հայ հազարավոր մանուկներին


18.11.2016

Ամերիկացի հայտնի դերասան Չարլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմը` «Փոքրիկը» ֆիլմը, որում հանդես է գալիս 5 տարեկան Ջեկի Կուգանը, ընդգրկվել է համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Սակայն քչերը գիտեն, թե փոքրիկն ինչ դեր է ունեցել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ երեխաների փրկության գործում։

Չարլի Չապլինի «Փոքրիկը» կինոժապավենն իր տեղը գրավեց համաշխարհային կինոյում, իսկ ֆիլմի գլխավոր հերոս Ջեկի Կուգանն էլ իր դերն ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայ մանուկների փրկության գործում։

«Չարլի Չապլինը փոքրիկ Ջեկիին առաջին անգամ տեսել է թատրոնի բեմում։ Տղայի խաղն այնքան է հիացրել նրան, որ որոշել է նկարահանել իր «Փոքրիկը» ֆիլմում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից Աստղիկ Եդիգարյանը։

Ողջ մնացած հայ կանայք ստիպված ամուսնանում էին արաբ անապատականների հետ
Բաթրայի վկայությունը
1906 թ., Դեյր Էլ Զոր


17.11.2016

Սիրիայի արաբ բեդուին-անապատական Բաթրան նշում է, որ 1915-ին ինը տարեկան էր և լավ է հիշում` ինչպես էին հայ աքսորականների քարավաններն իրար հետևից ուժասպառ հասնում Դեր Զոր: Նա պատմում է, թե ինչպես էին թուրք ժանդարմներն ու չեչենները նրանցից շատերին սպանում, իսկ ողջ մնացած կանայք ստիպված ամուսնանում էին արաբ անապատական շեյխերի և գյուղապետերի հետ:

«Ես 93 տարեկան արաբ անապատական կին մըն եմ:
1915 թ. ինը տարեկան էի և լավ կհիշեմ, թե ինչպես հայ աքսորականների կարավաններն իրար ետևից ուժասպառ հասնում էին Դեր Զոր: Նրանք տանջված էին, սոված, ծարավ, ցնցոտիների մեջ ու ոտաբոբիկ: Նրանք եկան և հավաքվեցին Դեր Զորի կամուրջի մոտ: Մենք տեսնում էինք, թե ինչպես թուրք ժանդարմներն ու չեչենները նրանցից շատերին սպանում էին:»

Կլարա Բարտոն 195


16.11.2016

ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր և նախագահ Կլարա Բարտոնը 120 տարի առաջ` փետրվարին, ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-96 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսետս նահանգի Օքսֆորդ քաղաքում: 1852 թ. Բորդենթաունում հիմնադրում է Նյու Ջերսի նահանգում անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը: 1854 թ. տեղափոխվում է Վաշինգտոն և աշխատում Միացյալ Նահանգների ապրանքանիշերի արտոնագրային գերատեսչությունում: Սա առաջին դեպքն էր, որ դաշնային կառավարությունում կին էր նշանակվում գրասենյակային ծառայողի կարևոր պաշտոնում: Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865) Կլարան ամբողջությամբ նվիրվում է վիրավոր զինվորներին օգնություն և խնամք ցուցաբերելու գործին: Իր անխոնջ աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ:

Բարտոնը անձնվիրաբար պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար:

Նյու Յորքում հիմնադրված Հայ ազգային օգնության կոմիտեն 1895 թ. վերջին և Միսիոներների խորհուրդը տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով դիմում են Ամերիկյան Կարմիր խաչին և Կ. Բարտոնին:

Կլարա Բարտոնի առաքելությունը Արևմտյան Հայաստանում


16.11.2016

Ամերիկյան «Կարմիր խաչի» ներկայացուցիչները 1896 թվականին Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում ճախարակներ են բաժանում հայ կանանց:

Լուսանկարն արվել է 1896 թ. համիդյան կոտորածներից տուժած հայերին օգնություն ցուցաբերելու նպատակով Օսմանյան կայսրություն ժամանած ամերիկյան «Կարմիր խաչի» արշավախմբի անդամ Էռնեստ Մեյսոնի կողմից: Այն առաջին անգամ տպագրվել է 1896 թ. վերջին Վաշինգգտոնում լույս տեսած՝ Կլարա Բարտոնի հեղինակած «Ամերիկյան «Կարմիր խաչի» նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիա» զեկուցման մեջ:

1896 թ. փետրվարին ամերիկյան «Կարմիր խաչի» հիմնադիր և նախագահ 74-ամյա Կլարա Բարտոնը ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ կազմակերպելու և ղեկավարելու 1894-1896 թթ. համիդյան կոտորածներից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու աշխատանքները: Չունենալով ափ դուրս •ալու թույլտվություն` տեղ հասնելուն պես Կլարա Բարտոնը կարողացավ համոզել օսմանյան պաշտոնյաներին, որպեսզի թույլատրեն ամերիկյան «Կարմիր խաչի» մարդասիրական առաքելության իրականացումը:

Հայոց ցեղասպանությունը կրոնագիտության և աստվածաբանության համատեքստում


11.11.2016

Հոդվածի մեջ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության աստվածաբանական և կրոնագիտական ուսումնասիրություններին: Առանձնացված են երկու գլխավոր թեմաներ՝ պատմակրոնագիտական և աստվածաբանական՝ իրենց ենթակետերով ու դրանց համապատասխան համառոտ նկարագրությամբ: Պատմակրոնագիտական ուսումնասիրությունների նյութ են Քանանի ազգերի կոտորածը (որի մասին խոսվում է Հին Կտակարանում), ցեղասպանությունների ընթացքում կրոնների բախումը. կա՞ր արդյոք կրոնների քաղաքակրթական բախում, որի հետևանքով տեղի ունեցավ ցեղասպանությունը (իսլամի և քրիստոնեության օրինակով):

Երկրորդ խումբը վերաբերում է աստվածաբանական ուսումնասիրություններին՝ ներառելով զոհաբերության և զոհի աստվածաբանության որոշ հարցեր, չարի հիմնախնդրի և թեոդիցեայի աստվածաբանական վերլուծություն ցեղասպանության թեմայի շուրջ, ցեղասպանության զոհերի սրբադասման հարցերը և ցեղասպանությունից հետո ազգային ինքնությանն առնչվող որոշ թեմաներ

Ցեղասպանությունն աղետ է, որը ժամանակակից մարդկության ամենաքննարկվող ֆենոմենների շարքում է դասվում: Բացի պատմագիտական ուսումնասիրություններից, Հայոց ցեղասպանությանն անդրադարձ է կատարվում հոգեբանական գիտության կողմից, դիտարկվում է հայոց պատմության փիլիսոփայության համա- տեքստում, գրականագիտությունն ուսումնասիրում է Մեծ եղեռնի գրական արտացոլումը հայ և արտասահմանյան գրողների երկերում: Նշված տեսանկյուններից կատարված ուսումնասիրությունները շատ կարևոր են ու անհրաժեշտ: Սակայն այդ կարգի հետազոտությունների կողքին նաև հատուկ ուշադրություն պետք է դարձնել Մեծ եղեռնի աստվածաբանական ուսումնասիրության հարցին, որի կարիքն զգացվում է շատ վաղուց: Եղեռնը կատարվել է քրիստոնեություն դավանող ժողովրդի հետ ու պահանջում է թե՛ աստվածաբանական, թե՛ կրոնագիտական քննարկում:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԵՂԱՆ «ԱՂԵՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ


10.11.2016

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում եղան «Աղետ» խորագրով հերթական համերգի կապակցությամբ Հայաստանում գտնվող արտասահմանցի երաժիշտները:

Երաժիշտները շրջեցին թանգարանի սրահներում, մանրամասն ծանոթացան Մեծ Եղեռնի ողբերգական դեպքերի և իրողությունների պատմությանը:

Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` լայն արձագանք գտած «Աղետ» խորագրով համերգը` Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:

ԱՅՍՕՐ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԱՅՑԵԼԵՑ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ


10.11.2016

Նոյեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը:

Պարոն Ռիժկովը և իր ուղեկիցները ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին:

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը բազմիցս եղել է Հայոց ցեղասպանության թանգարանում:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԱՅՑԵԼԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՓՈԽՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՕԼԳԱ ԿԱԶԱՆՍԿԱՅԱՆ


10.11.2016

Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ:

Տիկին փոխնահանգապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության հուշարձանին, այնուհետև իր ուղեկիցների հետ ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:

Աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից՝ Լուի Պուզենը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


09.11.2016

Ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն, 2016 թվականի ՀՀ Նախագահի մրցանակակիր Լուի Պուզենը, նրա կինը՝ Շանթալ Լեբրյումանին, Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն այցլելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը: Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Պարոն Պուզենը և կինը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ցեղասպանության պատմության մանրամասներին: Ֆրանսիացի գիտնականը գրառում կատարեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում:

«ՀԻՇԵԼՈՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ. 25 ՏԱՐԻ ԱՆՑ»

ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԻՏՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՍԵՄԻՆԱՐԻՆ


08.11.2016

ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նոյեմբերի 3-6-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մասնակցել է «Հիշելով խորհրդային բռնաճնշումները. 25 տարի անց» խորագրով սեմինարին:

Սուրեն Մանուկյանը հանդես է եկել «Ստալինյան բռնաճնշումներ. հիշողությունը և հիշատակումը Հայաստանում» խորագրով զեկուցումը, որի ընթացքում նկարագրել է Հայաստանում և մասնավորապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում թեմայի ներկայացման իրավիճակը:

Իտալիայի արտգործնախարարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


08.11.2016

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին նոյեմբերի 8-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պարոն Պաոլո Ջենտիլոնին ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ, իտալական պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության իրականացման գործընթացում իսլամի գործոնի հարցի շուրջ


04.11.2016

Հոդվածում ներկայացված է Հայոց ցեղասպանության իրականացման գործընթացում երիտթուրքերի՝ իսլամը որպես գործիք օգտագործելու քաղաքականությունը: Թուրք քաղաքական գործիչները կրոնական մոլեռանդության սերմանմամբ փորձում էին ուժեղացնել իրենց հակահայկական հռետորաբանությունը: Հայերը ներկայացվում էին որպես իսլամի թշնամիներ, և դրանով փորձ էր կատարվում ամրապնդել հայ ազգի ոչնչացման հիմնավորումները: Ջիհադի գաղափարը ևս շահարկվում էր հակահայկական զգացումների ուժեղացման նպատակով:

Միևնույն ժամանակ արաբ առաջնորդները, այդ թվում՝ շերիֆ Հուսեյնը, ուժգնորեն հակադրվում էին այս մոտեցմանը՝ կասկածի տակ դնելով երիտթուրքերի գաղափարները: Նրանք կոչ էին անում երիտթուրքերին չօգտագործել իսլամը քաղաքական նպատակներին հասնելու համար և հայտարարում էին, որ իսլամի հիմնական սկզբունքներն ուղղակի հակադրվում էին Օսմանյան կայսրության իշխանությունների՝ հայերի դեմ ուղղված ցեղասպանական քաղաքականությանը:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն և նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


03.11.2016

Նոյեմբերի 3-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ պարոն Դանկոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, այնուհետև նա և պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին:

Հայ կինը հինգ երեխաների դիակների մոտ


02.11.2016

Լուսանկարում իր ընտանիքի բոլոր անդամներին կորցրած վանեցի հայ կին է` Մայր Աթոռի մերձակա անտառում: Զոհերի մարմինները սպիտակ սավաններով փաթաթվում էին՝ տիֆի համաճարակի հետագա տարածումը կանխելու համար:

Լուսանկարը վերնագրվել է «Despair», այսինքն՝ «Հուսահատություն». մայրը շրջապատված է իր 5 զավակների՝ սավանով փաթաթված դիակներով: Սա Հայոց ցեղասպանությանը շատ բնորոշ տեսարաններից է: Արտասահմանյան առաքելությունների, որբախնամ և հիվանդախնամ կազմակերպությունների ներկայացուցիչների օրագրություններն ու փաստաթղթային նյութերը նույնպես այդ մասին են վկայում:

1915 թվականին Վանի և նրա հարակից հայկական գյուղերի տասնյակհազարավոր հայ բնակիչներ, որ հրաշքով փրկվել էին արյունալի կոտորածներից, ռուսական նահանջող զորքի հետ շարժվեցին դեպի Արևելյան Հայաստան:

Բելգիայի սենատի նախագահ Քրիստին Դըֆրենը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին


01.11.2016

Նոյեմբերի 1-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Բելգիայի սենատի նախագահ Քրիստին Դըֆրենի գլխավորած պատվիրակությունը:

Տիկին Դըֆրենը ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Բելգիական սենատի պատվիրակները այնուհետև եղան Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Մեծ եղեռնի պատմական իրողություններին:


Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան


01.11.2016

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան այցելեցին Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակները:

Գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին և Գերմանիայի Օստալբ շրջանի պատվիրակությանը դիմավորեց և ողջունեց ՀՑԹԻ տնօրենը: Հայկ Դեմոյանը հյուրերին պատմեց թանգարանի կառուցման էտապների և Հայոց ցեղասպանության պատմական դրվագների մասին:

ԳԿԽ ԲՎ ԵԿ ներկայացուցիչները ծանոթացան Մեծ Եղեռնի թանգարանային ցուցադրությանը, շրջեցին թանգարանի սրահներում:


Արմին Վեգներ - 130
Ցեղասպանության լուսանկարիչը


28.10.2016

Օսմանյան Թուրքիայի դաշնակից և Հայոց ցեղասպանության ոճրագործությանը մեղսակից Գերմանիայի որոշ գործիչներ, ականատես լինելով հայերի բնաջնջման զարհուրելի տեսարաններին, ջանքեր գործադրեցին դրանք կասեցնելու համար: Այդ գործիչներից էր Արմին Վեգները (1886-1978), ով Առաջին աշխարհամարտի տարիներին որպես գերմանական սանիտարական ծառայության սպա ծառայում էր Միջագետքում:

Իր ծառայության ընթացքում, անտեսելով թուրքական իշխանությունների հարուցած արգելքները, Վեգները բազմաթիվ լուսանկարներ արեց՝ հայերի կոտորածների, գաղթականների և համակենտրոնացման ճամբարների տեսարաններով: Նպատակ ունենալով հրավիրել Գերմանիայի հանրության ուշադրությունը տեղի ունեցող ողբերգության վրա՝ Վեգներն այս լուսանկարների մի մասն ուղարկեց գերմանական մամուլին և հանրային գործիչներին, սակայն գերմանական կառավարությունը խոչընդոտեց դրանց հրատարակությանը:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ թանգարանային կրթությանը վերաբերող դասընթաց


28.10.2016

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հոկտեմբերի 26-28-ը ընթացող Թանգարանային կրթության կենտրոնի «Թանգարան, կրթություն և ներգրավվում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանքի հերթական հանդիպումը:

Դասընթացի մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Ելույթներից, փորձի փոխանակումից և քննարկումներից հետո մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին, ապա եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ինչպես թանգարանային ցուցադրությանը, այնպես էլ թանգարանային ցուցադրության կազմակերպման աշխատանքներին և մոտեցումներին:


Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


24.10.2016

Պետական այցով Հայաստանի Հանրապետությունժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Մալթայի Արքայազնը ծաղկեպսակ դրեցՀայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Մալթայի պատվիրակության անդամները մասնակցեցին նաև ծառատունկի արարողությանը: Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը Հիշողության պուրակում իր անունով արծաթափայլ եղևնի տնկեց:


«Էկիր իմ, որ հա՜յ մեռնիմ»
Գրիգոր Ամալյանի վկայությունը
1945 թ., Երեվան, Նոր Արաբկիր


22.10.2016

Գևորգ Ամալյանը Մեծ եղեռնի ժամանակ յոթ-ութ տարեկան է եղել: Նա պատմել է, թե ինչպես են թուրքերը տարել իր հորը, քարավանից քաշքշելով փախցրել քրոջը: Հիշում է շատ վայրագություններ, ալան, թալան, լաց ու կոծ, ճանապարհների եզրին հայ անարյուն դիակներ, որոնք գիշատիչ թռչունների կեր էին դարձել: Նա պատմում է, թե ինչպես է տարիներ անց վերադարձել հայրենի Արաբկիր ու հանդիպել արդեն պառաված քրոջը:


"Կասկադից մինչև պարող շատրվաններ, Նորավանքից մինչև Տաթև և ավելին. ես իմ հիշողություններում տանում եմ Հայաստանի մի մասնիկը: ":
Հարցազրույց Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի 2016թվականի շրջանավարտ Նիկկի Մարչակի հետ


18.10.2016

Նիկկի Մարչակն ավստրալիացի ցեղասպանագետ է, Ավստրալիայի Հոլոքոստի և Ցեղասպանագիտության ինստիտուտի անկախ հետազոտող և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ: Նիկկին Ավտրալիայի Մելբուռն քաղաքում մասնակցել է հայ համայնքի կազմակերպած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառմանը՝ հանդես գալով որպես գլխավոր զեկուցող: Նա մագիստրոսական աստիճան ունի Հոլոքոստի և ցեղասպանագիտության ոլորտում, երկար տարիներ զբաղվել է այդ ոլորտում հետազոտության և քաղաքականության մշակման հարցերով:

Այժմ Նիկկին աշխատում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի քանի հոդվածների վրա, այդ թվում նաև համեմատական վերլուծություն է իրականացնում Ցեղասպանության տարիներին հայ կանանց և ժամանակակից Իրաքի եզդի կանանց ողբերգական փորձությունների միջև:



ՀՑԹԻ մեկնարկում է 2017թ. Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակը


12.10.2016

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2017թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:


Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին


08.10.2016

Հոկտեմբերի 8-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն: Տիկին քաղաքապետը ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ, հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:

Այցի ժամանակ տիկին Անն Հիդալգոյին ուղեկցում էին Երևանի փոխքաղաքապետերը, ֆրանսիական պատվիրակները, որոնք Ֆրանսիայում տարբեր կուսակցությունների և ֆրակցիաների անդամներն են, Փարիզի թաղամասերի պրեֆեկտները: Ֆրանսիայի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ մասնակցելու քաղաքի տոնին նվիրված հանդիսություններին:


«Ամենադժվար բանը արեցինք, 4-5 ընտանիք ներկայացրեց շուրջ հիսուն հազար հոգի»
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆ ՎԱՐԴԳԵՍ ԵՂԻԱՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ


04.10.2016

Այսօր Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ամերիկահայ հայտնի իրավաբան Վարդգես Եղիայանը խոսեց Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդների իրավունքների վերականգնման շուրջ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Միջազգային իրավունքի մասնագետ, «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դեմ ցեղասպանության զոհերի ժառանգների անունից դատ բացած և շահած փաստաբան, «Վարդգես Եղիայան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-ղեկավար Վարդգես Եղիայանը պատմեց դատական առաջին գործընթացների նախապատրաստական աշխատանքների մասին:


ՀՑԹԻ աշխատակիցը մասնակցել է «Մեդիան և թանգարանները» դասընթացին


29.09.2016

Սեպտեմբերի 26-28-ը ՀՑԹԻ մամուլի բաժնի պատասխանատու Հերմինե Հակոբյանը մասնակցել է Թանգարանային կրթության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնների կազմակերպած «Մեդիան և թանգարանները» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանքին:

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնըլի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կայացող «Մեդիան և թանգարանները» եռօրյա դասընթացը նախատեսված է Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։


Թուրք զաբիթները մացառներ, ծառի ճյուղեր բերին, լցրեցին, կրակի տվին 40 հազար մարդու

Մարտիրոս Աշըկյանի վկայությունը
1927 թ., Հալեպ


24.09.2016

Մարտիրոս Աշըկյանը ծնվել է Հայոց ցեղասպանությունից տարիներ անց` 1927-ին, Հալեպում: Նա պատմում է, թե ինչպես է աշխատանքի բերումով մի օր հանդիպել մի արաբ բեդուինի, որն էլ նրան ուղեկցել է դեպի Հայոց Քարայրը: Բեդուինը պատմել է, թե ինչպես են թուրքերը Դեր Զորն անցնելուց հետո ողջ մնացած 40.000 հայի հավաքել այդ քարայրում ու այրել:


«ԵՂԵՌՆԻՑ ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ»

Բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը


20.09.2016

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրեց «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրության մեջ ներառված են հազվագյուտ պատմական դրոշներ և զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները:

Ցուցանմուշների մեծ մասը, որոնք ներկայացնում են հայաստանյան ու սփյուռքյան մի շարք թանգարանների հավաքածուները, ցուցադրվում են առաջին անգամ:


ՀՑԹԻ փոխտնօրենը մասնակցել է Ուտրեխտի համալսարանում կայացած գիտաժողովին


08.09.2016

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը մասնակցել է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի համալսարանում կայացած «Զանգվածային բռնության ոճրագործներին պատկերելիս» (Representing Perpetrators of Mass Violence) թեմայով գիտաժողովին:
Սուրեն Մանուկյանի զեկուցումը կրում էր «Կարմիր սուլթանը՝ Աբդուլ Համիդ Բ-ի կերպարը համաշխարհային մամուլում» խորագիրը:


ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ ՏԵՂԱԴՐԵՑ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ


05.09.2016

Սեպտեմբեր-ի 5-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Վրաստանի կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշարձանին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:


ՀՑԹԻ աշխատակիցները Տորոնտոյում մասնակցել են Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագրին


24.08.2016

ՀՑԹԻ գիտաշխատողներ Գոհար Խանումյանը և Ռեգինա Գալուստյանը օգոստոսին Կանադայում մասնակցել են Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագրին:
Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվել են մարդու իրավունքներին և դրանց կոպիտ խախտումներին վերաբերող ունիվերսալ հարցեր: Ինչու և ինչ պատճառներով են տեղի ունենում ցեղասպանությունները, ինչպես է առաջանում ժխտողականությունը, ինչ հետևանքներ են թողնում ցեղասպանությունները կանանց և երեխաների վրա, ինչ դեր ունեն միջազգային իրավունքն ու միջազգային կազմակերպությունները, ինչպիսի սոցիալական, տնտեսական և հոգեբանական ներազդեցություն կա ոճրագործների, վերապրածների և նրանց ժառանգների վրա, ինչպես կարելի է կանխել ցեղասպանությունները` այս հարցերի քննարկմանը մասնակցել են փորձառու գիտնականններ և սկսնակ հետազոտողներ:


Բեյսբոլի լեգենդը աջակցում է հայ որբերին


11.08.2016

1920թ.-ին Նյու Յորքի պոլոյի խաղադաշտում բեյսբոլի լեգենդար մարզիկ Բեյբ Ռութը նվիրեց իր 50-րդ հաղթանակած մականը Նվարդ Ձերոն Կոշկարյանին: Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ներկայացուցիչ Նվարդը ստացավ մականը, որը աճուրդի էր հանվել 1915թ.ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբերին աջակցելու համար:


«Թուրքերը կացիններով կտրել են հայերի գլուխներն ու նետել Եփրատ գետը»

Հակոբ Հովհաննեսի Մութաֆյանի վկայությունը
1980 թ., Դեյր Էլ Զոր


09.08.2016

Հակոբ Մութաֆյանը պատմում է իր պապի` Հակոբի պատմությունը, որն Ուրֆայի Կամուրջ գյուղից է եղել: Պատմում է, որ Հայոց ցեղասպանության օրերին նա ծնողների հետ տեղահանվել է և քաղցած, ծարավ, արևահար և ուժասպառ ոտքով հասել մինչև Դեր Զոր, որտեղ թուրքերը սկսել են կացիններով կտրել հայերի գլուխներն ու նետել Եփրատ գետը:


Հայ նահատակների աճյունները Դեր Զորում

«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծ


06.08.2016

Լուսանկարում ներկայացված է Հայոց ցեղասպանության նահատակների մասունքների դուրսբերումը Դեր Զորի անապատում գտնվող հայերի հավաքական գերեզմանոցից: Փոսում կանգնած է Հարություն Հովակիմյանը, կողքին (ձախից)` պանդոկապետ Մուրադ Գլճյանը:
Հետին պլանում Դեր Զորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ժամկոչն է և անհայտ մի բանվոր:

Լուսանկարն արվել է 1938 թվականին լուսանկարիչ Օնիկի (ազգանունն անհայտ է) կողմից:

ԿՈՆԳՐԵՍՄԵՆ ՋԻՄ ԿՈՍՏԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ


20.07.2016

Հուլիսի 20-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան: Նրան ուղեկցում էին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ուրիշներ:

Կոնգրեսմենը ծաղիկներ է խոնարհել հավերժական կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության անմեղ նահատակների հիշատակին: Այնուհետև կոնգրեսմեն Կոստան շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներից մեկում, դիտել Մեծ Եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված ցուցադրությունը:

«Մուսա լեռան կռվի ամենավերջին պաշտպանը ես եմ»

Մովսես Փանոսյանի վկայությունը
1885 թ., Մուսա լեռ


14.07.2016

Մովսես Փանոսյանը ծնվել է 1885-ին, մուսալեռցի է: Պատմում է, որ 1915-ի հուլիսի 13-ին թուրքական կառավարությունը հրաման է արձակել, որի համաձայն հայերը պետք է գաղթեն, սակայն 7 գյուղի մեծերը ժողով են արել ու որոշել` այստեղ ենք ծնվել, այստեղ էլ կմեռնենք, բայց գաղթական չենք դառնա: Ականատեսը պատմում է Մուսա լեռան պաշտպանության օրերի, ինչպես նաև իրենց ազատած ֆրանսիական նավերի մասին:

«Մուսա Լեռան կռվի ամենեն վերջի պաշտպանը ես եմ մնացած` ահա ողջ…»

«Հայաստան. ստեղծենք միասին»
Առաջին երիտասարդական հավաքի նստաշրջանը ՀՑԹԻ-ում


12.07.2016

Հուլիսի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի նստաշրջանը:

Նիստին մասնակցեց երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խումբը: Թեման էր՝ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց»:

Նստաշրջանը բացվեց ՀՑԹԻ տնօրենի ելույթով:

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Ավստրիայի Ամշթետեն քաղաքում


09.07.2016



Հուլիսի 4-6-ը Ստորին Ավստրիայի կառավարության հովանու ներքո Ամշթետեն քաղաքում անցկացվեց «Անորոշ ուղիներ. փախուստ, վտարում և ցեղասպանություն Առաջին աշխարհամարտի օրերին» խորագրով գիտաժողով: Այն համատեղ կազմակերպել էին ավստրիական Գրաց քաղաքի Պատերազմների հետևանքների վերացման Բոլցմանի ինստիտուտը և ավստրիական Սենթ-Փոլթեն քաղաքի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնը:

Միջոցառմանը մասնակցում էին Ստորին Ավստրիայի կառավարության ներկայացուցիչներ, դաշնային ու տեղական խորհրդարանների անդամներ, Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, ավստրիական քաղաքական, գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ։

ՀՑԹԻ աշխատակիցները մասնակցել են Ցեղասպանագետների միջազգային ցանցի 5-րդ համաշխարհային խորհրդաժողովին


07.07.2016

ՀՑԹԻ գիտաշխատողներ Էդիտա Գզոյանը և Շուշան Խաչատրյանը մասնակցել են Երուսաղեմում հունիսի 26-29-ը անցկացվող Ցեղասպանագետների միջազգային ցանցի 5-րդ համաշխարհային խորհրդաժողովին:

«Հատման կետեր՝ Հոլոքոսթի հետազոտություն, ցեղասպանության ուսումնասիրություն և զանգվածային բռնության պատմությունները» խորագիրը կրող գիտաժողովի անցկացմանը աջակցել էին Երուսաղեմի հրեական համալսարանը և Վան Լիր ինստիտուտը, «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամի իսրայելյան գրասենյակը, Իսրայելի Բաց համալսարանը, գիտական այլ կառույցներ, նաև՝ Երուսաղեմի հայ համայնքը:

Նոր հրատարակությունների շնորհանդես ՀՑԹԻ-ում


01.07.2016

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Վիտալի Յանկոյի՝ Մեծ եղեռնը վերապրածների պատմությունների հիման վրա կազմված «Խոստացիր ինձ, ծովը վկա» հուշագրության հայերեն և ռուսերեն հրատարակությունների, ինչպես նաև Ռուբինա Փիրումյանի՝ «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» մենագրության շնորհանդեսը:

Գրքերը հրատարակել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Շնորհանդեսին ներկա էին նաև հեղինակները:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ


30.06.2016

Հունիսի 30-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը: Պարոն Շթայնմայերը ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Այնուհետև, պատվավոր հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Գերմանիայի ԱԳՆ նախարարին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, հայ և գերմանացի դիվանագետներ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Ծիծեռնակաբերդ


25.06.2016

Հունիսի 25-ի վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Կաթոլիկ քահանայապետը ՀՀ նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ եղավ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, որտեղ ծաղկեպսակ տեղադրեց:
Հավերժական կրակի մոտ Հռոմի պապը բարձրաստիճան մյուս հյուրերի հետ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև, կատարվեց էկումենիկ արարողություն և Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ:

Վատիկանը և Հայոց ցեղասպանությունը
Միխեել Հեզեմանի դասախոսությունը ՀՑԹԻ-ում


23.06.2016

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ գերմանացի պատմաբան Միխեել Հեզեմանի՝ «Վատիկանը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով դասախոսությունը: Պարոն Հեզեմանը երկար տարիներ ուսումնասիրել է Վատիկանի գաղտնի արխիվները: 2014թվականին Միխեել Հեզեմանը հայտարարել է, որ Վատիկանի արխիվներում են պահվում Հայոց ցեղասպանությանը վերաբերող շուրջ 2000 էջ անտիպ, մինչ այժմ չհրատարակված փաստաթղթեր:

2015-ին գերմաներեն լեզվով լույս տեսած «Հայոց ցեղասպանությունը» գրքում նա բացահայտել է 1915-16թվականներին վերաբերող, երբեք չհրատարակված բազմաթիվ փաստաթղթերի բովանդակությունը: Միխեել Հեզեմանը նկարագրում է Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապի դիվանագիտական ջանքերը, որը այդ կերպ փորձում էր կանգնեցնել հայերի տեղահանությունները և կոտորածները:

Իտալացի հոգևորականի սխրանքը Հայոց ցեղասպանության տարիներին
Պոլիկարպո Սկալիարինի
1887-1955թթ.


21.06.2016

1955թ. իտալական Չիետե պրովինցիայում մահացավ դոն Պոլիկարպո Սկալիարինին՝ ծնունդով զմյուռնիացի կաթոլիկ հոգևորականը:

1922 թ. սեպտեմբերին, երբ Զմյուռնիա կամ, ինչպես թուրքերն են ասում, «գյավուր Իզմիր» ներխուժեցին քեմալական զորքերը, դոն Սկալիարինին թուրքական կոտորածներից փրկեց շուրջ 4000 հայ և հույն: Պոլիկարպո Սկալիարինին, Զմյուռնիայի թուրք զիվորականներից մեկին կարողանում է համոզել, որ Սանտա Մարիա եկեղեցում ապաստանած մարդիկ կաթոլիկներ են և պատկանում են իր թեմին:

Գերեզմանափորների խմբանկարը

«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից


14.06.2016

Այս լուսանկարում պատկերված է սանիտարական գերեզմանափորների մի ջոկատ:

1915 թ. ամռանը Էջմիածնում հակասանիտարական պայմանների պատճառով սկսվում է տիֆի համաճարակ: Սնունդի և ջրի պակասը, կիզիչ արևը և բժշկական օգնության բացակայությունը նպաստում են համաճարակի արագ տարածմանը: Քաղաքում կարանտին է հայտարարվում: Իշխանությունների հրամանով ստեղծվում են մի քանի զինված ջոկատներ, որոնց նպատակը դիակները հավաքելն ու թաղելն էր:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի այցը ՀՑԹԻ


08.06.2016

Հունիս 8-ի առավոտյան Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահը:
Պարոն Միլոշ Զեմանը, հայ և չեխ դիվանագետների ուղեկցությամբ, նախ ծաղկեպսակ տեղադրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ, այնուհետև՝ հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ


02.06.2016

Այսօր Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել ցեղասպանություն: Բանաձևն ընդունվել է խոհրդարանականների քվեների բացարձակ մեծամասնությամբ՝ մեկ դեմով և մեկ ձեռնպահով:
Բանաձևը կրում է «Ի հիշատակ 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայոց և այլ քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ իրագործված ցեղասպանության» խորագիրը:

Մեկ բնակավայրի եղեռնը. Ռումտիկին


02.06.2016

Ռումտիկին (Րումտիկին) հայաբնակ գյուղը գտնվում էր պատմական Փոքր Հայքի տարածքում, Անգորայի նահանգի Յոզղաթի գավառի Պողազլյան գավառակում, Կեսարիա քաղաքից մոտ 43 կիլոմետր հյուսիս` Հալիս գետի ափին։ Արևելյան Ռումտիկինը զուտ թուրքաբնակ էր (200–300 տուն). հայերն ապրում էին արևմտյան մասում։ Մեծ եղեռնի նախօրյակին Արևմտյան Ռումտիկինն ուներ մոտ 750 տուն (3,000 շունչ) հայ։ Հայերի գլխավոր զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Բարեկեցիկ և ունևոր բնակիչներն ունեին արտեր, այգիներ, ջրաղացներ, ագարակներ և ոչխարի հոտեր։ Ժողովուրդը տարվա երեք եղանակներին դաշտային գործերով էր զբաղվում, իսկ ձմռանը՝ տարբեր արհեստներով։ Ռումտիկինի հայ արհեստավորները բավարարում էին ոչ միայն սեփական բնակավայրի, այլև` շրջակա թուրքաբնակ գյուղերի կարիքները։

Ռումտիկինցիների խաղաղ կյանքն ընդհատում է Առաջին աշխարհամարտը։

Ցուցադրություն, գրքի շնորհանդես եվ դասախոսություն Ֆրանսիայում


31.05.2016

Անցյալ շաբաթ Փարիզի «Ֆրեդերիկ Մուազան» սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Նույն օրը կայացավ համանուն գրքի ֆրանսերեն հրատարակության շնորհանդեսը:
«Ֆրեդերիկ Մուազան» սրահում ցուցադրությունը բաց կլինի մինչև հունիսի 12-ը:
Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, Մարսել քաղաքի «Սահակ-Մեսրոպ» հայկական մշակութային կենտրոնում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերում» ցուցադրությունը:

«Ջարդից հրաշքով ենք փրկվել. թուրքերը հարվածում էին գավազանով, մտրակով և սուրերով»

Մկրտիչ Կարապետյանի վկայությունը
1910 թ., Տիգրանակերտ


24.05.2016

Մկրտիչ Կարապետյանը ծնվել է 1910-ին, բնիկ տիգրանակերտցի է: Նա նշում է, որ թեև 1915-ին փոքր է եղել, բայց լավ է հիշում, որ քաղաքի ամբողջ բնակչությունն աքսորել են: Քայլելու ժամանակ նրանց հարվածել են գավազանով, մտրակով և սրերով: Մկրտիչը պատմում է, թե ինչպես են հրաշքով փրկվել, երբ պարսիկ զինվորակաները եկել են նրանց ազատելու:

ԳՀ Բունդեսթագի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան


24.05.2016

Մայիսի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան է այցելել Գերմանիայի Հանրապետության բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ տիկին Բուլմանը ծաղկեպսակ է տեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Հավերժական կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Հայոց ցեղասպանության թանգարանը միացել է Թանգարանային գիշեր-2016-ին


21.05.2016

Հայոց ցեղասպանության թանգարանը «Թանգարանների գիշեր» միջոցառմանը մասնակցում է նորացված մշտական և «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» ժամանակավոր ցուցադրություններով:

Այսօր այցելուների մեծ հոսք կա: Հայոց ցեղասպանության թանգարան են այցելում զբոսաշրջիկներ, ՀՀ քաղաքացիներ, մեծ թվով դպրոցականներ:

2016 թվականին «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո:

ՌԻԳԱՅԻ ԳԵՏՏՈՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ


19.05.2016

Մայիսի 18-ին Ռիգայի գետտոյի և Հոլոքոստի թանգարանի տարածքում բացվել է մշտական հիմունքներով գործող թանգարանային ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Այս ցուցադրությունն իրականացվել է Ռիգայի գետտոյի, Հանդուրժողականության բալթյան միջազգային կենտրոնի, Լատվիայի հայկական համայնքի և Հայոց ցեղասպանութան թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով:

Ցուցադրության դիզայներական նախագիծն իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դիզայներական խմբի կողմից: Այս աշխատանքների իրագործմանն աջակցել է Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչ, գործարար Մխիթար Մխիթարյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ցուցադրության կազմակերպման համար նվիրատվության կարգով տրամադրել է բնօրինակ ցուցանմուշներ:

Հայաստանի հույներն այցելել են Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակը


19.05.2016

Մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդ այցելեցին Հայաստանում հույն համայնքի անդամները: Նրանց ուղեկցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանում Հունաստանի դեսպանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ուսանողներ և դպրոցականներ:

Հույն համայնքի նախագահն ու անդամները ծաղկեպսակ տեղադրեցին Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, այնուհետև անմար կրակի մոտ միասին հարգեցին Օսմանյան կայսրությունում զոհված մոտ կես միլիոն հույների և մեկուկես միլիոն հայերի հիշատակը:

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է


19.05.2016

Մայիսի 19-ին ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի պոնտոսցի հույները ոգեկոչում են իրենց ցեղասպանության զոհերին հիշատակը: Այս օրը նրանց համար ունի մոտավորապես նույն նշանակությունը, ինչ որ հայերի համար` Ապրիլի 24-ը: Մայիսի 19-ը «Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր» է սահմանվել Հունաստանի խորհրդարանի` 1994 թ. փետրվարի 24-ի որոշմամբ և պայմանավորված էր այն հանգամանքով, որ 1919 թվականի հենց այդ օրը` մայիսի 19-ին գեներալ Մուստաֆա Քեմալն ուղարկվեց Պոնտոս, որից հետո այնտեղ ակտիվացավ հակահունական արշավը, և պոնտոսցիների համար իսկական աղետ սկսվեց:

ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ ՌԻԳԱՅՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՈԼՈՔՈՍՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ


17.05.2016

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն իր մասնակցությունն է բերել Ռիգայում կայացած «Հետխորհրդային երկրներում գործող Հոլոքոստի թանգարաններն ու հիշողության վայրերը. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով չորրորդ միջազգային գիտաժողովին: Հ. Դեմոյանը հանդես է եկել «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական պատմությունն ու հիշողությունը» վերնագրով զեկույցով:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈԻՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ


14.05.2016

ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈԻՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ

« Վերջին բանը, որ տեսա, դա հայ որբերի համար նախատեսված հատուկ գնացքն էր կայարանում: Այնուհետև խավարի վարագույրն իջավ երեխաների ու իմ վրա նույնպես»:
Բեաթրիս Ռոհներ` միսիոներուհին Շվեյցարիայից


12.05.2016

Իր հայանպաստ գործունեության ժամանակ Ռոհները միշտ վտանգ է զգացել, որ թուրքական կառավարությունն իրեն կարգելի օգնություն ցուցաբերել: Նա միշտ նախընտրել է գործել որպես գերմանական կազմակերպության կողմից այդտեղ ուղարկված միսիոներ. հանուն հայ երեխաների ու իր նախաձեռնած գործի «համագործակցել է կառավարության» հետ: Բեաթրիս Ռոհների հաշվետվությունները, նամակները, որոնք նա պարբերաբար ներկայացրել է իր ղեկավարությանը, այժմ պահվում են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և ամերիկյան կոմիտեի արտաքին առաքելությունների արխիվներում և կարևոր փաստաթուղթ են Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության համար:

"Տեղում տեսա, թե ինչ է նշանակում Հայաստանի հայերի համար անցյալի բեռը"
Հարցազրույց Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի 2015 թվականի շրջանավարտ Լարա Հալաջյանի հետ:


10.05.2016

Լարան ցեղասպանագետ է և մարդու իրավունքների մասնագետ: Նա իրավաբան է, այժմ ցեղասպանագիտական թեմայով իր դոկտորականն է գրում Լոնդոնի համալսարանի խորացված ուսումնասիրությունների դպրոցում:Մասնագիտացել է Լոնդոնի և Էսսեքսի համալսարաններում, Կիպրոսի Լարնաքա քաղաքի Ամերիկյան ակադեմիայում:

ՀՀ Ազգային ժողովը պարգևատրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին


05.05.2016

Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման և Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին: ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով:
Էդուարդ Շարմազանովը պարգևներ է հանձնել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք աշխատակիցների:

Լեսլի Դևիս - 140


03.05.2016

Ամերիկացի դիվանագետ, Հայոց Ցեղասպանության ականատես Լեսլի Դևիսը ծնվել է Նյու Յորքի նահանգի Պորտ Ջեֆերսոնում քաղաքում(ԱՄՆ), 1876 թ. ապրիլի 29-ին: 1898-ին ավարտել է Կոռնուելի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը՝ ստանալով փիլիսոփայության բակալավրի աստիճան: 1904-ին ստացել է իրավաբանության բակալավրի աստիճան Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Ուսմանը զուգընթաց նա աշխատել է որպես լրագրող: Հետագայում լրագորղական փորձը Դևիսը հմտորեն օգտագործել է Օսմանյան կայսրությունից Պետդեպարտամենտին ուղարկած զեկուցագրերում՝ դարձնելով դրանք ավելի ազդեցիկ: Տիրապետել է մի քանի լեզուների՝ անգլերեն Ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և իսպաներեն:

Ինձ ու իմ նման անչափահաս երեխաներին հավաքեցին տարան թուրքական որբանոցը` թուրքացնելու:
Հարություն Ալբոյաջյանի վկայությունը
1904 թ., Ֆընդըջագ


30.04.2016

Հարություն Ալբոյաջյանը պատմում է, թե ինչպես են իրեն ու իր նման անչափահաս երեխաներին հավաքել տարել Ջեմալ փաշայի թուրքական որբանոցը` թուրքացնելու: Այնտեղ նրան նոր ազգանուն են տվել` հինգ հարյուր երեսունհինգ, իսկ անունը Շյուքրի էր: Մեկ այլ հայ ընկերոջ էլ անվանափոխել են Էնվեր: Նա ներկայացնում է իրենց կյանքը որբանոցում` մինչև ազատման օրը:
…Հետո ինձ ու ինձ նման անչափահաս երեխաներին հավաքեցին տարին Ջեմալ փաշայի թուրքական որբանոցը` թուրքացրին: Հինգ հարյուր երեսունհինգ էր ազգանունս, իսկ անունս Շյուքրի էր: Հայ ընկերս ալ Էնվեր դարձավ: Մեզ սյունեթ ըրին: Կային շատեր, որոնք թուրքերեն չէին գիտեր, շաբաթներով չէին խոսեր, որ չիմանան, որ հայ են: Չավուշները եթե իմանային, ֆալախա կքաշեին, քսան-երեսուն-հիսուն գավազան ոտքերուն տակը կզարնեին կամ ժամերով արևին նայել կուտային: Մեզ աղոթել կուտային, երեք անգամ պիտի կրկնեինք` «Փադիշահը չօ՜ք եաշա» (Կեցցե՛ թագավորը – թուրք.): Մեզի կհագցնեին թուրքական հագուստ` սպիտակ անթարի, վրան սև ջյուբբե: Ունեինք մյուդուր, մի քանի խոջախանումներ: Ջեմալ փաշան հրամայած էր մեզի լավ նայել: Քանի որ ան շատ կգնահատեր հայերու խելքը և շնորհքը ու հույս ուներ, որ եթե հաղթեր, հազարներով թուրքացած հայ երեխաները պիտի ապագային ազնվացնեն իր ժողովուրդը, մենք պիտի իր ապագա հենարանը դառնայինք:

Նովոսիբիրսկում բացվել է «Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք» խորագրով ցուցահանդեսը


30.04.2016

Ապրիլի 19-ին Նովոսիբիրսկի քաղաքային միջմշակութային կենտրոնում բացվել է«Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք» խորագրով ցուցահանդեսը, որի նյութերը տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Նոր ցուցադրության հիմնական թեման ռուսական մտավորականության, հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների արձագանքն է 1915թ. նախորդող իրադարձությունների, Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Առաջին անգամ ժամանակավոր ցուցադրության ձևաչափով ներկայացվել են վավերական նյութեր և լուսանկարներ:

ՀՑԹԻ հավաքածուն համալրվել է Վանի հերոսամարտի բացառիկ լուսանկարով


28.04.2016

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է Վանի հերոսամարտի բացառիկ բնօրինակ լուսանկարով: Այն ներկայացնում է 1915 թ. ապրիլյան հերոսամարտի մասնակիցներին: Լուսանկարում երևում են վերջիններիս կողմից թուրքական կանոնավոր բանակից տարի առաջ առգրավված հրանոթները:

Լուսանկարն արվել է 101 տարի առաջ հենց այս օրերին Վանում գտնված ամերիկացի բժիշկ միսիոներների կողմից:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հավաքվեցին խոնարհված ծաղիկները


27.04.2016

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են և հատուկ մշակման ենթարկվում: Ծաղիկների ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ չորացված ծաղկաթերթերն օգտագործվում են վերամշակված ձեռակերտ թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում հողի պարարտացման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:
Հատուկ տեխնոլոգիայով չոր ծաղկաթերթերի ամեն մեկ կիլոգրամից արտադրվում է 40 թերթ թուղթ, որը հենց ծաղկաթուղթ է կոչվում:

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ԱՎՐՈՐԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ»


26.04.2016

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է«Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» աշխատությունը: Պատկերազարդ հատորը նկարագրում է Ավրորա Մարդիգանյան անունով ավելի հայտնի Արշալույս Մարտիկյանի կյանքի պատմությունը:
2011թ. գրքի համահեղինակ Հայկ Դեմոյանը Կալիֆոռնիայում հայտնաբերում է Ավրորայի ֆոտոարխիվը, որտեղ գտնում է նաև Մարտիկյանների միակ պահպանված ընտանեկան լուսանկարը: Ավրորան այդ լուսանկարում չորս տարեկան է: Արխիվում նաև Ավրորայի նամակագրությունն էր: Տևական բանակցություններից հետո Ավրորայի ազգականներն այս արժեքավոր փաստաթղթերը փոխանցում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հետագայում, հավաքածուն համալրվում է Ավրորային պատկանող անձնական իրերով և ամերիկյան թերթերի ընտրանիով: Ժամանակի մամուլի այդ նմուշներում հոդվածներ կան Ավրորայի և նրա «Հոշոտված Հայաստան» գրքի մասին:
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի և Լուսինե Աբրահամյանի համահեղինակությամբ լույս տեսած անգլերեն կատալոգը հարստացված է բազմաթիվ եզակի ու բացառիկ նկարներով:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՀՑԹԻ-ՈՒՄ ԷԻՆ «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ


24.04.2016

Ապրիլի 24-ին առաջինը Հայոց ցեղասպանության թանգարան այցելեցին «ԱՎՐՈՐԱ» մրցանակաբաշխության հիմնադիրները, մասնակիցները, հյուրերն ու ֆինալիստները:
Գրեթե բոլորը առաջին անգամ էին այստեղ: AuroraPrize‬-ի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիին, նախագծի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Վերոնիկա Զոնաբենդին, Մարինա Ալլեսին, «ԱՎՐՈՐԱ» մրցանակաբաշխության չորս ֆինալիստներին և նրանց մի քանի տասնյակ հյուրերին աշխարհի բազմաթիվ երկրներից Հայոց ցեղասպանության թանգարանում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա առաջին հերթին ներկայացրեց թանգարանի հիմնական ցուցադրությունը, անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմական դրվագներին, մանրամասներին, մարդկանց և իրադարձություններին:
Այնուհետև, Հայկ Դեմոյանը մարդասիրական ոլորտի առաջատարներին ներկայացրեց ՀՑԹԻ նոր ցուցադրությունը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


24.04.2016

Ապրիլի 24-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ: Նախագահը ծաղկեպսակ տեղադրեց հուշակոթողի և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ:

Պետության ղեկավարին ուղեկցում էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը, բարձրաստիճան պաշտոնյաներ և հոգևորականներ: Նախագահի հետ միասին հավերժական կրակի մոտ էին Շառլ Ազնավուրը, հանրահայտ դերասան Ջորջ Քլունին, ՛՛Ավրորա՛՛ մրցանակաբաշխության մասնակիցները և հիմնադիրները:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին ելույթ է ունեցել ՀՑԹԻ տնօրենը


23.04.2016

Ապրիլի 23-ին Երևանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որն անցկացվում է «Ցեղասպանության վերապրած վկաները» խորագրի ներքո:
ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ելույթ ունեցավ Գլոբալ ֆորումի «Ցեղասպանությունների կանխումը և փախստականների պաշտպանությունը. ժամանակակից մարտահրավերներ» նստաշրջանի ընթացքում: Պարոն Դեմոյանը հիշեցրեց՝ այս ապրիլին «Կոլցո» գործողության 25-րդ տարելիցն է: 25 տարի առաջ այս օրերին Արցախում հայաթափվեցին ու դատարկվեցին տասնյակ գյուղեր, զոհվեց մի քանի հարյուր մարդ, մոտ 20 հազարը փախստական դարձավ: Այս տարիների ընթացքում Ադրբեջանում ընդհանուր ցեղասպանագիտական գործողություններ իրականացնելու ներուժ է կուտակվել, որը մեծ վտանգ է ներկայացնում:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պատրաստված հայեցակարգային փաստաթուղթ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները կանխարգելելու հրատապության շուրջ


22.04.2016

Այսօր՝ ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՑԹԻ տնօրինության մամուլի ասուլիսը: Ամփոփվեց թանգարանի անցած մեկ տարվա գործունեությունը, ներկայացվեցին ՀՑԹԻ գրանորությունները: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց արդեն իրագործված և ընթացիկ ծրագրերը: Այս տարի Ռիգայում և Փարիզում բացվելու են Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ: Ռիգայում կլինի մշտական ցուցադրություն՝ արդեն երրորդը Հայոց ցեղասպանության թանգարանից և Բեյրութի ցուցադրությունից հետո:

ՀՑԹԻ տնօրեն անդրադարձավ գիտահրատարակչական նախագծերին: Մասնավորապես, ՀՑԹԻ տնօրենը կարևորեց նախապատրաստական փուլում գտնվող Հայոց ցեղասպանության հանրագիտարան պատրաստելու նախագծին, որի հրատարակումը սպասվում է այս տարի:

ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ


22.04.2016

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ռուսական պատվիրակության, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Վոլինկինի հետ Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ տեղադրեց Հուշահամալիրի մոտ, անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ պարոն Լավրովը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում: ՀՑԹԻ տնօրենը համառոտ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմության հիմնական փուլերը, կարևոր դրվագները, նկարագրեց նախապատմությունն ու հետագա ընթացքը:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴՈԿ. ՔՐԻՍՏՈՖ ԲԵՐԳՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ


22.04.2016

Ապրիլի 22-ին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, իշխող կոալիցիայի մաս կազմող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ դոկտ Քրիստոֆ Բերգներն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Դոկտոր Բերգները ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ ծաղկեպսակ զետեղեցին հուշահամալիրի մոտ, հավերժական կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը գերմանացի հյուրերին համառոտ պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, ներկայացրեց կառույցի խորհրդանշական բացատրությունը: Այնուհետև, դոկտոր Բերգերն ու դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շրջեցին թանգարանի սրահներում, ծանոթացան Հայոց ցեղասպանության փաստերին ու դրվագներին:

«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925թթ.» ցուցահանդեսը ֆրանսիական Բուղ-լե-Վալանսում


19.04.2016

Ապրիլի 15-ին Ֆրանսիայի Բուղ-լե-Վալանս քաղաքի Լա Պասերել գրադարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925թթ.» ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Վալանս-Ռոման Սյուդ Ռոն-Ալպ քաղաքային համայնքի, Լա Պասերել գրադարանի և Վալենսի Հայ մշակույթի տան կողմից:
Բացմանը ներկա էին Վալանսի քաղաքապետ և Վալանս-Ռոման Սյուդ Ռոն-Ալպ քաղաքային համայնքի նախագահ Նիկոլա Դաղագոնը, Բուղ-լե-Վալանսի քաղաքապետ Մաղլեն Մուղիեն, Լիոնում Հայաստանի փոխհյուպատոս Լուսինե Մովսիսյանը, ինչպես նաև շրջանի մի շարք ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 30-ը:

Նոբելյան մրցանակակիրներն այցելել են հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


16.04.2016

Ապրիլի 15—ին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակում Հայաստանում գտնվող նոբելյան մրցանակակիր գիտնականներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Հյուրերը եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այնուհետև շրջել թանգարանի սրահներում, մանրամասն ծանոթացել Հայոց ցեղասպանության վավերական պատմությանը:

Գիտնականները գրառումներ են թողել ՀՑԹԻ պատվավոր հյուրերի Հուշամատյանում:
«Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանակալի գիտական իրադարձություններից է, նպատակ ունի ներկայացնելու փաստեր այնպիսի գիտական նվաճումների մասին, որոնք դարձել են նոբելյան ժառանգություն:

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ


16.04.2016

«Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ցուցադրությունն ապրիլի 13-ին փոխանցվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին։
Ինքնապաշտպանական հերոսական դրվագները 2015թ. դեկտեմբերից ներկայացված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Այժմ նպատակահարմար է համարվել այդ նյութերը մշտական ցուցադրության դնել ռազմական ինստիտուտում, որպեսզի կուրսանտները, ապագա զինվորականները նույնպես առնչվեն թեմայի հետ և հասկանան, որ Ցեղասպանությունը միայն կոտորած չէ, դա նաև ինքնապաշտպանություն և հերոսամարտ է։
Տասնվեց խորագրերից բաղկացած երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրությունը և համանուն կատալոգը կոչված են ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները։

«ՄԵԶ ՄՈՏ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ՀԱՅԵՐ ԱՐԴԵՆ ՉԵՆ ԼԻՆԻ»
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության դաշնակիցների վավերագրերում


14.04.2016

Հայոց ցեղասպանությունը թուրքական հակահայ պետական քաղաքականության կիզակետն էր, երբ նախօրոք կազմված ծրագրի իրագործումը սկսվեց Առաջին աշխարհամարտի քողի տակ: Այսօր թուրքական պետական և պատմագիտական դիրքորոշման հիմքում ընկած ժխտողականության սկզբունքը նպատակ ունի Մեծ Եղեռնը ներկայացնել որպես պատերազմական իրավիճակ, և ոչ թե՝ մանրակրկիտ մշակված ծրագրի արդյունք:

Սակայն բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ տարբեր պետությունների դիվանագիտական արխիվներում պահվող վավերագրեր, աներկբայորեն փաստում են հայ ժողովրդի ծրագրված ու հետևողական ոչնչացման նպատակի առկայությունը:

ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ


07.04.2016

Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
Մեծ Եղեռնի հուշահամալիրի անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո, Դմիտրի Մեդվեդևը ջրեց դեռևս 2008 թ. Հիշողության պուրակում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տնկված եղևնին:

ԿԻՊՐՈՍՈՒՄ ՔՐԵԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ


02.04.2016

Ապրիլի 2-ին Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին։

Կիպրոսը դարձավ եվրոպական չորրորդ երկիրը՝ Սլովակիայից, Շվեյցարիայից և Հունաստանից հետո, որտեղ Հայոց ցեղասպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների ժխտումը քրեորեն պատժելի է։ Կիպրական այս օրենքը պատիժ է սահմանում 5 տարվա ազատազրկում և/կամ 10 հազար եվրո տուգանքի տեսքով:

Սողոմոն Թեհլիրյան-120
Ապրիլի 2-ը Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է


02.04.2016

«Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը, միայն խորհրդանիշ է, հյուլե, ում մեջ կենտրոնացված է քամահրված ռասսայի ցավը, և ով հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է լուծում»:
Արմին Թեոֆիլ Վեգներ

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896 թ. ապրիլի 2- ին Երզնկա գավառի Ներքին Բագառիճ գյուղում: Խաչատուր և Հնազանդ Թեհլիրյանների ընտանիքում նա չորս եղբայրներից ամենակրտսերն էր: 1898-99 թթ. Թեհլիրյանների բարեկեցիկ ընտանիքը Բագառիճից տեղափոխվում է Երզնկա հայաշատ քաղաքը: Սողոմոնն ուսանում է տեղի բողոքական (1905-06), ապա` Կեդրոնական վարժարանում (1907-1911): 18-ամյա Սողոմոնը 1914 թվականին տեղափոխվում է Սերբիա, որտեղ աշխատում էին հայրն ու հորեղբայրը: Թեհլիրյանի նպատակը Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալն էր: Նա սերբական Վալևո քաղաք է հասնում այն օրը, երբ Սարաևոյում ուսանող Գաբրիել Պրինցիպը սպանել էր Ավստո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը Առաջին Աշխարհամարտը սկսելու առիթը դարձավ:

Աղավնի Մկրտիչի Մկրտչյանի վկայությունը
1909 թ., Բիթլիս


29.03.2016

Աղավնի Մկրտչյանը բնիկ բիթլիսցի էր: Նրանց ընտանիքում մինչև ջարդերը յոթը տղա կար, հինգ աղջիկ: Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են: Թուրքերը սպանել են նաև Աղավնիի Հորը, իսկ մայրը մահացել է Էջմիածնում` խոլերայից: Ականատեսը ներկայացնում է իրենց անցած գաղթի ճանապարհը` պատմելով արյունոտված Եփրատի ու Հովհաննես Թումանյանի հետ ճակատագրական հանդիպման մասին:
Մենք բնիկ բիթլիսցիներ ենք: Ես Մուխսի Վարդանի թոռն եմ: Մեր տունը թուրքերը քանդեցին: Մեր տանը յոթանասուն հոգի էինք: Մեր ընտանիքում յոթը տղա կար, հինգ աղջիկ: Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են: Հիմա մեր մեծ գերդաստանից միայն ես եմ մնացել, մեկ էլ Միսաքը, որ Մոսկվայում գեներալ է:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ


25.03.2016

Կից ներկայացվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հաշվետվությունը հիմնադրամի 2015թ. գործունեության մասին:

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՄԻԽԱՅԻԼ ՋԱՆԵԼԻՁԵՆ ԱՅՑԵԼԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ


25.03.2016

Մարտի 25-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն: Նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, վրացական պատվիրակության անդամների և Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հետ հավերժական կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց անմեղ նահատակների հիշատակին:

ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը պարոն Միխայիլ Ջանելիձեին համառոտ պատմեց Հայոց ցեղասպանության ողբերգական դրվագների, Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցման և խորհրդանշական ճարտարապետության մասին: ՀՑԹԻ փոխտնօրենը նախարար Ջանելիձեին ուղեկցեց Հիշողության պատի մոտ՝ նրա ուշադրությունը հրավիրելով Հայոց ցեղասպանության պատմության ոչ միայն ողբերգական, այլև մարդասիրական էջերին ու դրվագներին:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԻԼԻՊ-ի գործողությունները ՛՛ցեղասպանություն՛՛ է որակել


22.03.2016

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բանաձև է ընդունել, որի համաձայն ԻԼԻՊ-ի գործողությունները ցեղասպանություն են համարվում:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում: 1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անցյալ տարի ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ընտրվել է ընկերակցության բանաձևերի հանձնաժողովի անդամ: ՀՑԹԻ-ն 2015 թ. հյուրընկալեց կազմակերպության՝ երկու տարին մեկ գումարվող ընդհանուր գիտաժողովը։
Կից ներկայացվում է ընկերակցության հայտարարությունն ու բանաձևի անգլերեն բնօրինակ տեքստը :

ՄԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵՂԵՌՆԸ
Էրզրումի նահանգի Խոտորջուր և շրջակա գյուղեր


19.03.2016

Խոտորջուր հայաբնակ գյուղաքաղաքը Էրզրումի նահանգի համանուն գավառի Կիսկիմի գավառակի հայաշատ կենտրոններից էր: Հայերը կաթոլիկադավան էին (շուրջ 7,000), ինչի շնորհիվ բնակավայրը ստացել էր «պզտիկ Հռոմ» անվանումը:
Թուրքական իշխանությունների հրամանով Խոտորջուրի և շրջակա գյուղերի դեպի Միջագետք տեղահանությունը տեղի ունեցավ 1915-ի մայիս-հունիս ամիսներին: Հինգ խմբերի բաժանված՝ բնակչությունը տեղահանվում էր մաս-մաս: Խոտորջուրցի գաղթականների բոլոր խմբերը գաղթի ողջ ճանապարհին ենթարկվում են ջարդերի: Առաջին խումբը գրեթե ամբողջությամբ նահատակվում է ճանապարհի հենց սկզբին՝ Գասապայի և Բաբերդի մոտ: Թուրք և քուրդ ջարդարարները դիակները լցնում են Ճորոխ գետը:
Երկրորդ խումբը ջարդվում և ձորերի մեջ է թափվում Գասապայի և Երզնկայի միջև ընկած ճանապարհի վրա:

"ԵՍ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՍԿԱՆԱԼ ՇԱՏ ԲԱՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԷԻՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ: "
Հարցազրույց Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի 2015 թվականի շրջանավարտ Թիմոթի Ուիլյամսի հետ:


15.03.2016

Թիմը քաղաքական գիտություններ է ուսումնասիրել Մաննհայմի համալսարանում (Գերմանիա), համեմատական քաղաքագիտություն՝ Լոնդոնի քաղաքագիտության և տնտեսագիտության դպրոցում (Մեծ Բրիտանիա): Ներկայումս Գերմանիայի Մարբուրգի համալսարանի Հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող է և գրում է իր դոկտորական ատենախոսությունը ցեղասպանության մասնակցության միկրոդինամիկայի մասին Բեռլինի Բաց համալսարանում (Գերմանիա): Իր հետազոտությունների համար դոկտորական կրթաթոշակ է ստանում Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամից:
Թիմըթի Ուիլյամսը բրիտանացի գիտնական է, քաղաքագետ: Նրա աշխատանքներում շոշափվում են սոցիոլոգիայի, սոցիալական հոգեբանության, պատմության և նույնիսկ մարդաբանության ու քրեագիտության ոլորտները: Թիմըթի Ուիլյամսի հետազոտությունների կենտրոնում կոնֆլիկտային դինամիկայի և կոնֆլիկտների քաղաքական սոցիոլոգիայի թեմաներն են: Հիմնականում զբաղվել է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ մակրո և միկրո մակարդակներում: Նաև աշխատում է սոցիալական երևույթների ուսումնասիրության նորարարական մեթոդաբանական մոտեցումների ուղղությամբ: Ուսումնասիրություններ է կատարել Կամբոջայում, Հայաստանում և Թայլանդում: Ներգրավված է մի շարք միջազգային նախագծերում:

ՀՀ ԳԱԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ IV (1) ՀԱՏՈՐԸ:


12.03.2016

Հանդեսը թեմատիկ առումով անդրադառնում է բացառապես ցեղասպանագիտությանը՝ ներառելով ցեղասպանության աղբյուրագիտություն, պատմություն, պատմագրություն, համեմատական ցեղասպանագիտություն և թեմային առնչվող մյուս ասպեկտների ուսումնասիրություններ: Հանդեսը լույս է տեսնում տարին երկու անգամ 2013 թվականից:
Հոդվածները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 1-ը:

Հոդվածները պետք է ուղարկել handes@genocide-museum.am էլ. հասցեով:

ՌԴ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԳԵՅ ՆԱՐԻՇԿԻՆԸ ԵՎ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ


11.03.2016

Մարտի 11-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Նրան ուղեկցում էին ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, բարձրաստիճան հյուրի այցը լուսաբանող մոտ շուրջ մեկ տասնյակ լրագրողներ արտերկրից և Հայաստանից:

Պարոն Նարիշկինը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև ԱՊՀ երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:

Ռեհան Մանուկի Մանուկյանի վկայությունը
1910 թ., Տարոն, Ուրացն գյուղ


05.03.2016

Ռեհան Մանուկյանը ծնվել է Տարոնում 1910 թվականին: Նա պատմում է, որ իրենց տներից վտարել են հենց 1915-ի ապրիլի 24-ին, երկար ժամանակ քշել են, մինչև հասել են Վան, որտեղ մահացել են նրա տատն ու փոքր եղբայրը: Թուրքերը սպանել են նաև հորն ու մորը: Նա հրաշքով է փրկվել, և ի վերջո հայտնվել Թբիլիսիի մանկատանը:
Ես ծնվել եմ Տարոնում: Մեսրոպ Մաշտոցն էլ Տարոնից էր: Մեր գյուղում եկեղեցի կար և վանք կար` Ս. Աստվածածին անունով: Շատերը ուխտի էին գալիս Տարոն: Խութը մեր Տարոնին շատ մոտ էր: Հորս մերը խութեցի էր:

1915 թ. ապրիլի 24-ին դեռ արևը չծագած վեր էինք կացել, հայրս հանդ պիտի գնար, մայրս էլ հաց պիտի թխեր: Ես ունեի մի փոքր եղբայր: Մեկ էլ տեսանք, որ թուրք ասկյարները եկան` հրացանները ուսներին գցած, եկան, խուժեցին մեր տունը, ասացին. «Արդեն կռիվ է, մեր սուլթանը հրամայել է, որ հայերին պիտի քշենք»:

Այսօր լրանում է ֆրանսիացի ծովակալ, մեծ մարդասեր Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի ծննդյան 160-ամյակը


02.03.2016

Դարթիժ դյու Ֆուռնեն իր կենդանության օրոք հրատարակել է մի քանի հուշագրություններ, որոնցից մեզ համար առավել արժեքավոր է «Մի ծովակալի պատերազմական հուշերը (1914-1916)» (Փարիզ, 1920) խորագրով հուշագրությունը: Իր հուշերում ծովակալ դյու Ֆուռնեն առանձին գլուխ է նվիրել Մուսա լեռան ինքնապաշտպանության հերոսական դրվագին և մանրամասներ հայտնել իր օգնությամբ թվով 4080 հայերին կոտորվելու վտանգից ազատելու և Պորտ Սաիդ տեղափոխելու մասին:

Հատված Դարթիժ դյու Ֆուռնեի հուշերից. «Սեպտեմբերի առաջին օրերին «Գիշեն» հածանավը կապիտան դե Ֆրեգաթ Բրիսոնի հրամանատարությամբ շրջում էր Անտիոքի հյուսիսում՝ ծովեզրյա երկայնքով, երբ ցամաքում ազդանշաններ նկատեց: Մի նավակ ուղարկվեց ծովեզերք և պարզվեց, որ Մովսեսի լեռան [Մուսա լեռան] բարձունքներում հաստատված հայերը թուրքերի կողմից կոտորվելու սպառնալիքի տակ են: Սեպտեմբերի 6-ին այս մասին ինձ հեռագրեցին, և «Ժաննա դ’Արկ»-ով իսկույն այնտեղ գնացի: Հայ ղեկավարներից Պիեռ [Պետրոս] Տմլաքյան անունով մեկը եկավ նավ՝ խնդրելով խաղաղ բնակչությանը [կանայք, ծերեր, երեխաներ] այլ վայր տեղափոխել… հասկացա, որ պետք է օգնել այդ դժբախտներին: Ժամանակը սուղ է և ինչ էլ, որ իրենք ասեին, հարկավոր էր բոլորին փոխադրել… Խնդրի մասին հեռագրեցի ծովային նախարարությանը … Մեր տրամադրության տակ եղած բոլոր նավերն ուղարկվեցին այնտեղ, և [սեպտեմբերի] 13-ին հայերը նավի մեջ էին: Տեղափոխումն իրականացվեց առանց միջադեպի… Նրանց մեջ կային խեղճ նորածիններ՝ փաթաթված սրբիչների մեջ: Փոքրիկ մուսալեռցիներին ձեռքից ձեռք էին փոխանցում փրփրաբաշ ալիքների վրայով, ովքեր իսկապես փրկվեցին ջրերից և ովքեր երբեք չեն իմանա, թե իրականում ինչ վտանգից են փրկվել»:

ՄԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵՂԵՌՆԸ. Խարբերդի գավառի Բազմաշեն գյուղը


27.02.2016

Բազմաշեն գյուղը գտնվում էր Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Խարբերդի գավառում, Խարբերդ քաղաքից 8 կմ դեպի արևմուտք։
Գյուղը հնում կոչվել է Բազման։ Ըստ ավանդության, հիմնադրվել է 1165 թ․ յոթը հայ բազմանդամ ընտանիքների կողմից: Դարերի ընթացքում գյուղն ավելի բազմամարդ էր դարձել: Ցեղասպանության նախօրյակին Բազմաշենը շուրջ 6,000 հայ բնակչություն ուներ: Բազմաշենի կոշկակարների, ատաղձագործների, շաքարագործների, կտավագործների արտադրանքը վաճառվում էր Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում։ Կար ձիթհանք, ծխախոտի գլանակի թղթեր կտրող և փաթաթող արհեստանոց։
1887 թ.-ից մեծ թափ է ստանում Բազմաշենի հայերի գաղթը դեպի ԱՄՆ։ 1892 թ. ամերիկաբնակ բազմաշենցիները հիմնում են Բազմաշենի լուսավորչական ուսումնասիրաց ընկերությունը, որը զբաղվել է հայրենի գյուղի երիտասարդների ուսման հարցերով։ Ընկերությունը մեծ օգնություն է ցույց տալիս 1895 թ. համիդյան կոտորածներից տուժած հայրենակիցներին, կառուցում է դպրոցի նոր շենք 300 աշակերտի համար։
Թուրքական իշխանությունները Բազմաշենի բնակչությանը դեպի Սիրիայի անապատներ մեկնելու հրամանը տալիս են 1915 թ․ հունիսի 28-ին:

«Մաուգլի» դարձած հայ մանուկը


16.02.2016

Լուսանկարում անապատից գտված փոքրիկ հայ տղա է: Նա, զրկված լինելով խնամքից և տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու՝ սնվելով միայն արմտիքով, խոտով և զանազան բույսերով: Նրան գտնելու պահին երեխան լիովին վայրենացած է եղել, ինչն ակնհայտ է նրա հայացքից և կեցվածքից: Լուսանկարներն արվել են Հալեպում 1920-21 թթ. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակցուհի Հելեն Մարի Ջերարդի կողմից, ով հետագայում խնամել է այդ մանուկին:

Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ երեխաներ որբացան՝ գաղթի ժամանակ կորցնելով ծնողներին և հարազատներին: Նրանցից ոմանք, թուրքական կոտորածներից մազապուրծ, ապաստան գտան լքված անմարդաբնակ բնակավայրերում, անտառներում, քարայրներում՝ մարդկանցից ու քաղաքակրթությունից հեռու: Անպաշտպան ու խնամազուրկ այս երեխաները, որոնց աչքի առաջ դաժանորեն սպանվել էին նրանց ծնողները, ապրելով կենդանիների հետ՝ ընդօրինակել էին նրանց վարքը. նրանք խոսւափում էին մարդկանց հետ շփվելուց: այս երեխաներից ոմանք կորցրել էին խոսելու, մարդկային կեցվածքով քայլելու ունակությունը՝ ձեռք բերելով վայրի կենդանիներին բնորոշ հատկանիշներ:

ՇՎԵԴԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՄԱՐԳՈՏ ՎԱԼՍՏՐՅՈՄՆ ԱՅՑԵԼԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ


09.02.2016

Փետրվարի 9-ին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տիկին նախարարը շվեդական պատվիրակության հետ եղավ հավերժական կրակի մոտ: Հյուրերը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նախարար Վալստրյոմին ուղեկցեց բազալտե սրբատաշ քարերով շարված Հուշապատի մոտ: Պատի մի կողմում ամփոփվել են օտարազգի այն անհատների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության: Այդ նվիրյալներն են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆայեզ էլ Ղուսեյնը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս 15-րդը, Քարեն Եփփեն, Յակոբ Կյունցլերը, Ալմա Յոհանսոնը, Մարիա Յակոբսենը, Կլարա Բարտոնը, Բոդիլ Բյորնը:

Փոքրիկ Մուշեղի սպիացած վերքերը
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից


04.02.2016

Լուսանկարում յոթամյա Մուշեղիկն է: Նա ցույց է տալիս փայտին գամելուց հետո ձեռքերին մնացած սպիները:

Մուշեղիկի կրած անմարդկային «պատժի» հետքերը երևում են անգամ դեպքից մեկ տարի անց արված լուսանկարում:


Մուշեղիկը ծնվել է Վանի նահանգի, Վանի գավառի Դիզա գյուղում 1907 կամ 1908 թվականին: 14 հոգանոց բազմանդամ ընտանիքից փրկվել են միայն ինքը և մայրը՝ Բեյազ Բադալյանը: Մուշեղի հայրը և նրա երեք հորեղբայրները 1914 թ. զորահավաքից հետո իբրև ամելե-թապուրիեներ սպանվել են Բաշկալեի ճանապարհին:

1915 թ. գարնանը Խալիլ բեյի հրամանով Դիզա գյուղից թուրք զինվորականները հավաքում են 5-10 տարեկան արական սեռի երեխաներին և դաժանաբար սպանում գյուղի հարևանությամբ գտնվող աղբանոցում: Մուշեղիկի մայրը երկու որդիներին մահից փրկելու խնդրանքով դիմում է իրենց ընտանիքի վաղեմի ծանոթ թուրք պաշտոնյային: Թուրք յուզբաշին համաձայնում է միջնորդել Խալիլ բեյին երեխաների ազատության համար՝ կրոնափոխության առաջարկն ընդունելու դիմաց: Այդ նույն ժամանակ մի քուրդ, լսելով երեխայի հայկական անունը, Մուշեղիկի ձեռքերը դաժանաբար գամում է փայտին:

Նոյեմզար Մուրադյանի վկայությունը
Մի վերապրողի պատմություն


23.01.2016

Նոյեմզար Մուրադյանն իր հուշերում պատմում է, որ 1915-ի Վարդավառի տոնի օրը վաղ առավոտյան քրդերը սկսել են վառել Մշո դաշտը: Նա նշում է, որ քրդերը տղամարդկանց հավաքում տանում էին, իսկ կանանց ու երեխաներին քշում մարագներն ու վառում: Ականատեսի 5 երեխայից ողջ են մնացել 3 տղան: Մեծ աղջիկն անհետ կորել է, իսկ փոքրը՝ մահացել գաղթի ճանապարհին:

«Ամուսնուս` Դանիելին, քրդերը սպանեցին 1915 թ. Վարդավառի տոնի օրը: Մշո դաշտում կոտորումը սկսվեց հենց այդ օրը»:

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
«Տարեվերջին պարզվեց՝ դեռ տարեսկզբին մեր առջև դրված խնդիրները եռակի, քառակի ավելին էին: Պետք է ասել, որ պատվով դուրս եկանք այդ ամենից». Հայկ Դեմոյան


25.12.2015

Այսօր տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարության հաշվետու մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը անդրադարձավ թանգարանի կարևոր ձեռքբերումներին, տարեսկզբին դրված խնդիրներին, թանգարան-ինստիտուտի վերցրած պարտավորություններին ու մարտահրավերներին:

2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում ՀՑԹԻ կողմից կազմակերպվել են մի քանի տասնյակ ժամանակավոր ցուցադրություններ աշխարհի շուրջ 60 քաղաքներում: Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է մոտ յոթանասուն միավոր գրականություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն ժողովածուներ, մենագրություններ, գրքեր, կատալոգներ: Հայոց ցեղասպանության թեմաներին անդրադարձել են մոտ 60 միջազգային գիտաժողովներում: Այս տարվա ապրիլին բացվել է թանգարանի նոր հիմնական ցուցադրությունը, ինչը, թերևս, կարևորագույն ձեռքբերումն էր տարվա ընթացքում:ՀՑԹԻ տնօրենը նշեց՝ նոր մշտական ցուցադրությունը ստեղծվել է թանգարանի կողմից բոլորովին անվճար: Թանգարանի աշխատակիցները հրաժարվել են լրացուցիչ վարձատրությունից՝ համարելով, որ մեծ պատիվ է այդ կերպ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:





Կայքի նորություններ

12.01.2015Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am