Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հարգելի այցելու,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թ. հունվարի 8-ը:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Ամփոփելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի 2019 թ. գործունեությունը



27.12.2019

1. Գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

- Տպագրվել են ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի 2018 թ. երկու և 2019 թ. հերթական համարները։ Թարմացվել են ամսագրերի խմբագրական կազմերը: Հանդեսի հոդվածները հավուր պատշաճի գրախոսվել են, պահպանվել են հրատարակման և հղումների պահանջվող միջազգային նորմերը,
- Անգլալեզու հանդեսը՝ “International Journal of Armenian Genocide Studies” վերսկսել է իր համարների թողարկումը երկամյա ընդմիջումից հետո,
- Աշխատակիցների կողմից տպագրվել է 33 գիտական հոդված, որից 8-ը միջազգային հանդեսներում,
- Աշխատակիցները մասնակցել են 20 միջազգային և 4 հանրապետական գիտաժողովների,

2019 թ. Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելած պաշտոնական պատվիրակությունները



24.12.2019

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր դառնում է ավանդույթ, իսկ արդեն 2002 թ. մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին օրենքով սահմանվել է այդ այցելությունների կարգը: Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը դառնում է պետական արարողակարգի անբաժան մաս՝ կողմերի փոխհամաձայնությամբ:
ՀՀ պետական արարողակարգի համաձայն՝ պաշտոնական այցով Երևան ժամանած պատվիրակությունների համար նախատեսվում է հետևյալ օրակարգը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը՝ ծաղիկներ կամ ծաղկեպսակ են դնելով հուշահամալիրում, շրջայցը թանգարանում, պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում կատարելը և Հիշողության պուրակում եղևնի տնկելը:
2019 թ. Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելած պաշտոնական պատվիրակությունների ցուցակը

Էջեր Թումանյանի որբախնամ գործունեությունից. դասախոսություն ՀՑԹԻ-ում



20.12.2019

Դեկտեմբերի 18-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, Հովհաննես Թումանյանի մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ տիկին Սուսաննա Հովհաննիսյանը:

Սուսաննա Հովհաննիսյանը հանդես եկավ «Էջեր Թումանյանի որբախնամ գործունեությունից» դասախոսությամբ:

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը



12.12.2019

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։ Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ բանաձեւն ընդգրկվի Սենատի օրակարգում:

Դեկտեմբերի 12-ի հստակ դիրքորոշմամբ ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը։


Քույրը երեք տարի անց գտնում է եղբորը Դեր Զորում



12.12.2019

Լուսանկարում ներկայացված է Հայոց ցեղասպանության տարիներին հայ ընտանիքներին բաժին հասած անմարդկային փորձությունների մի տեսարան: Որբացած, անօգնական ու անպաշտպան մնացած հայ ընտանիքները դատապարտվեցին մահաբեր բռնագաղթի: Դեպի սիրիական անապատներ ձգվող բռնագաղթի ճանապարհին շատերը մեռնում էին, կորցնում իրենց հարազատներին:

Այս լուսանկարում քույր ու եղբայր են, ովքեր գաղթի ճանապարհին կորցրել էին իրար և միայն երեք տարի անց գտնում են միմյանց Դեր Զորի անապատում:

Հայոց ցեղասպանության տարիներին կործանվեցին տասնյակհազարավոր հայ ընտանիքներ: Ամբողջական ընտանիքներ ու գերդաստաններ դաժանաբար բնաջնջվեցին:



ՀՑԹԻ փոխտնօրենը մասնակցեց Վարշավայում կայացած միջազգային գիտաժողովի



11.12.2019

Սույն թվականի դեկտեմբերի 3-5-ը ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը Վարշավայում (Լեհաստան) մասնակցեց Պիլեցկի ինստիտուտի կողմից կազմակերպված«The New Dawn of Europe after the Great War: the Theory of the State and Genocide in the 20th Century» խորագրով միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցում էին շուրջ 26 հետազոտողներ Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից:

Հալեպի հայկական որբանոցը 1915-1924 թթ․
Իր գործունեության ընթացքում որբանոցն ընդունել է շուրջ 8.000 որբի



10.12.2019

Հայոց ցեղասպանության և դրան հաջորդող տարիներին գործող որբանոցների մեջ առանձնանում էր Հալեպի հայկական որբանոցը: Վերջինս հիմնվել էր հայկական կողմի նախաձեռնությամբ, ցեղասպանության բուն ընթացքի ժամանակ, և որն անընդմեջ գործել է մինչև 1924 թ.: Այն իր գործունեությունը սկսել է 1915 թ. հուլիս 31-ին Վերապատվելի Ահարոն Շիրաճյանի ղեկավարությամբ: Որբանոցի հիմնադրման գործում մեծ էր բժշկապետ Ասատուր Ալթունյանի և նրա դստեր՝ Նորա Ալթունյանի դերը, ովքեր իրենց անձնական կապերն օգտագործելով՝ փորձել են որբերի կեցության և առողջության հարցերը լուծել:

Հալեպի քաղաքային իշխանությունները կարգադրել էին որոշ աշխատակիցների աղբատար կառքերով շրջել քաղաքի փողոցներով և հավաքել նորածնից մինչև 8-10 տարեկան կիսամեռ երեխաների` այս կերպ փորձելով վերահսկել քաղաքի մաքրությունը:

Երկրի առաջին դեմքերը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
Հարգանքի տուրք Ցեղասպանության հանցագործության կանխարգելման, զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա շրջանակներում



09.12.2019

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարար Միրզոյանը և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման, զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա շրջանակներում այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Սուրբ նահատակների հիշատակին։

Բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։

Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ին հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։

ՀՑԹԻ հիմնադրամը մեկնարկում է 2020 թ. Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակը



09.12.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2020 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը նպատակ ունի ընդլայնել Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները, խթանել թեմայի բազմակողմանի հետազոտությունը և ներգրավվել երիտասարդ գիտնականների:

Ծրագիրը հնարավորություն կտա մինչև 40 տարեկան օտարերկրյա մեկ ասպիրանտի կամ երիտասարդ գիտնականի, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում և աշխատում են դոկտորական թեզի վրա, մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, ինչպես նաև ՀՀ այլ գիտական հաստատություններում և գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության, կացարանի և օրապահիկի ծախսերը:

Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020 թ. փետրվարի 15-ն է:

Աբգարեան-Մուշեղեան Վարժարան
Ադանայի հայոց կրթական խոշորագույն հաստատություններից մեկի պատմությունից



07.12.2019

Դպրոցն ու կրթությունը մշտապես գտնվել են հայերի ուշադրության կենտրոնում, ուստի ամենափոքր հնարավորության դեպքում բոլոր ջանքերն ուղղվել են կրթական հաստատություններ հիմնադրելու գործին: 19-րդ դարում հայ մտավորականների նոր սերնդի նախաձեռնությամբ կազմավորվեցին տարբեր միություններ և ընկերություններ, որոնց նպատակն էր Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում ու Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերում ստեղծել կրթական հաստատություններ:
1870-ականներին Ադանայում հիմնադրվում է «Ատանայի Աբգարեան ընկերութիւնը», որի հիմնական նպատակներից էր իր հովանավորության ներքո ազգային վարաժարանի բացումը:
«Աբգարեան ընկերութիւնը», Ազգային իշխանությունների հետ համաձայնեցնելով, Կիլիկիո կաթողիկոսոարանին պատկանող և Ս. Աստվածածին եկեղեցուն կից «Ախըրլըգին տեղը» (Խան ախոռատան հողի վրա), երկու սենյակ վերանորոգելով, հաստատում է դպրոց, որը ժողովրդի կողմից կոչվում է «Քիւչիւք Աբգարեան» («Փոքր Աբգարեան»):

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



06.12.2019

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունն ու նշանակությունը: Կոնգրեսականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Միս Էկնէս Սէմընտ
Մարաշի որբերի պահապանի հիշատակին



04.12.2019

Մարաշն Օսմանյան կայսրության հայաշատ կենտրոններից, ինչպես նաև Կիլիկիայի կարևորագույն ու հարուստ քաղաքներից մեկն էր, որը հանդիսանում էր Հալեպի նահանգի Մարաշ գավառակի կենտրոնը:

Կիլիկիայի հայոց թագավորության տարիներին (1198-1515 թթ.) Մարաշի գավառը հայկական պետության կազմում է եղել, իսկ Օսմանյան կայսրության շրջանում՝ Ադանայի նահանգի, 1866 թվականին՝ Հալեպի նահանգի, իսկ 1911 թվականին դարձել է առաձին գավառ:

Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում



02.12.2019

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունն ու նշանակությունը պատմեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։


ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը մասնակցեց Սեուլի 2019 թ. ժողովրդավարության ֆորումին



28.11.2019

2019 թ. նոյեմբերի 18-22-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը մասնակցեց Կորեայի ժողովրդավարական հիմնադրամի (Korea Democracy Foundation) կազմակերպած «Սեուլի 2019 թ. ժողովրդավարության ֆորումին» (2019 Seoul Democracy Forum), ուր հանդես եկավ «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը որպես քաղաքացիական կրթության գործիք» զեկուցմամբ։

Կորեայի ժողովրդավարական հիմնադրամը ձևավորվել է նպաստելու համար ժողովրդավարությանը՝ կյանքի կոչելով զանազան ծրագրեր, ուղղված ժողովրդավարական շարժման հիշողության պահպանմանը, այդ թվում հուշային կառույցների միջոցով։ Հիմնադրամի առաջնահերթ խնդիրներից է Ժողովրդավարության և մարդու իրավունքների հուշասրահի հիմնադրումն ու գործունեության ծավալումը։ Հիմնադրամը նաև հավաքում, թվանշայնացնում, հետազոտում է ժողովրդավարական շարժման պատմությանն առնչվող նյութերը, իրերը, կազմակերպում է հրատարակություններ։

Լեհաստանի ռազմական ոստիկանության գնդապետն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան



26.11.2019

Լեհաստանի ռազմական ոստիկանության պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչները՝ գնդապետ Թոմաս Կայզերի գլխավորությամբ և ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողներ փոխգնդապետ Ա. Բաբլումյանի և լեյտենանտ Մուրադ Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեցին Սուրբ նահատակների հիշատակին:

Լեհական ռազմական ոստիկանության ներկայացուցիչներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը, մանրամասներ հաղորդեց Հայոց ցեղասպանության պատմությունից:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը հարգանքի տուրք մատուցեց



26.11.2019

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա նաև՝ թանգարան:

Պատվիրակությանն ընդունեց ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հուշապատի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Ալեքսանդրապոլի որբերը «Կազաչի պոստ» որբանոցում



23.11.2019

Ալեքսանդրապոլում գտնվող Որբաքաղաքի հազարավոր որբեր հավաքվել են «Կազաչի պոստ» որբանոցի հրապարակում՝ տողանի համար:
Լուսանկարն արվել է զորամասի տարածքում գտնվող ուղղափառ եկեղեցու զանգակատնից:
Ալեքսանդրապոլ, 29.10.1926 թ.

Լուսանկարը ներկայացնում է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործունեությունն Ալեքսանդրապոլում:
1919 թ. Ալեքսանդրապոլի քաղաքագլխի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցն ստանձնեց քաղաքի հայ որբերի խնամքը: Ցարական բանակի լքված զորանոցներն ու պահեստները ապաստարան դարձան շուրջ 20.000 անտուն որբերի համար:

Եվգենի Պետրոսյան. «Անսահման սգում եմ»



20.11.2019

Հայտնի երգիծաբան, գրող, հաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը նոյեմբերի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Հայազգի սիրված արտիստը ՀՑԹԻ էքսկուրսավար Լուսինե Թունյանի ուղեկցությամբ մանրամասն ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին:

Այցի ավարտին Եվգենի Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում.



Միջազգային գիտաժողովի հրավեր
Պայքար հայկական Կիլիկիայի համար.
Կիլիկիան և կիլիկիահայությունը Առաջին աշխարհամարտի ավարտից հետո (1918-1921 թթ.)



19.11.2019

Գիտաժողովը նվիրվում է Հայոց ցեղասպանության տարիներին Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

Գիտաժողովի օրերը՝ ապրիլի 16-17, 2020 թ.
Գիտաժողովի վայրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, Հայաստան

Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափերին գտնվող Կիլիկիան հայկական պատմության և մշակույթի կարևոր կենտրոններից է, որտեղ 1080-1375 թթ. իշխել է Կիլիկյան Հայաստանը: Պետականության կորստից և 16-րդ դարում երկրամասը՝ թուրքերի կողմից զավթվելուց հետո էլ հայերը շարունակել են նշանակալի ներկայություն պահպանել այդ երկրամասում:


Կայացավ երկօրյա միջազգային գիտաժողովը
Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.



15.11.2019

2019 թ. նոյեմբերի 8-9-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը կազմակերպեց միջազգային երկօրյա գիտաժողով` «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով: Նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի ունեցավ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը. «Այս գիտաժողովն անցկացնելու գաղափարը ծնվել է թանգարան-ինստիտուտի և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ երկկողմ համագործակցության շնորհիվ, իսկ նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանված հայության «բեկորների» ճակատագրերը, լուսաբանել հայկական և միջազգային այն կազմակերպությունների, անհատների գործունեությունը, որոնք զբաղվել են հայ գաղթականների, մասնավորապես, երեխաների ու կանանց փրկության հարցերով:


Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ
Ժամանակավոր ցուցադրության բացում



13.11.2019

Նոյեմբերի 8-ին ՀՑԹԻ կազմակերպած «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ՀՑԹԻ գիտքարտուղար, գիտաժողովի և ցուցադրության համադրող Նարինե Մարգարյանը:


Սեմինար ՀՑԹԻ-ում
Հայոց ցեղասպանության դասավանդման հարցեր. հայացք՝ Պոտսդամից



13.11.2019

Նոյեմբերի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ կազմակերպած «Հայոց ցեղասպանության դասավանդման հարցեր» թեմայով սեմինարը: Սեմինարը վարեց Լեփսիուսի տուն-արխիվ ի գիտաշխատող, Պոտսդամի համալսարանի ռազմական պատմության ամբիոնի դասախոս, պատմության դոկտոր Ռոյ Կնոքեն:

Սեմինարին մասնակցեցին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ, Երևանի և մարզերի դպրոցների պատմության ուսուցիչներ։


ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



11.11.2019

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ ՌԴ ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ:

Պատվիրակության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:


Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի այցը



09.11.2019

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի և ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Փոլ Ռիչարդ Գալլագերը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ:


Միջազգային գիտաժողով ու ժամանակավոր ցուցադրության բացում
Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.



07.11.2019

2019 թ. նոյեմբերի 8-9-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը կազմակերպում է միջազգային երկօրյա գիտաժողով`«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով: Նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի կունենա ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանված հայության բեկորների ճակատագրերը, լուսաբանել հայկական և միջազգային այն կազմակերպությունների, անհատների գործունեությունը, որոնք զբաղվել են հայ գաղթականների, մասնավորապես, երեխաների ու կանանց փրկության հարցերով:

Հունաստանի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան



05.11.2019

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հունաստանի նախագահին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան։

Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը:

ֆիլմի դիտում ու հանրային դասախոսություն
Տեղի ունեցավ «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը



31.10.2019

Հոկտեմբերի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ գիտական հարցերով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, նա հույս հայտնեց, որ համագործակցությունն ավստրիացի հայագետի, ցուցադրության հեղինակ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետ կլինի շարունակական:

Ամե՛րիկա, շնորհակալ ենք...



30.10.2019

Ալեքսանդրապոլում Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի «Սևերսկի» նախկին զորանոցի տարածքում գտնվող որբանոցի շուրջ 2000 հայ սանուհիները կանգնած են այնպիսի դասավորությամբ, որ կարելի է կարդալ «Ամե՛րիկա, շնորհակալ ենք» բառերը՝ ի նշան երախտագիտության ամերիկացի ժողովրդի և ԱՄՆ կառավարության: Գրության հետևում երևում է Նպաստամատույցի որբանոցի շենքերից մեկը` «Near East Relief» գրությամբ:

Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի նախաձեռնությամբ այս և համանման այլ լուսանկարներով թողարկվեցին նաև փոստային բացիկներ:


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև



30.10.2019

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Ավելի վաղ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովն հաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:


Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգում



29.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:

2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296): «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» (Affirming the United States record on the Armenian Genocide) վերնագիրը կրող փաստաթղթում ասված է.


Ռումինիայի արքայազնը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



29.10.2019

Հոկտեմբերի 29-ին Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում Ռումինիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կորնել Իոնեսկուի ու Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:


Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



28.10.2019

Հոկտեմբերի 28-ին Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:


ՀՑԹԻ-ը պատիվ ունեցավ հյուրընկալելու Դորա Սաքայանին



24.10.2019

Հոկտեմբերի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ջերմ հանդիպում կանադահայ, հայտնի հայագետ ու գերմանագետ Դորա Սաքայանի հետ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը պրոֆեսոր Դորա Սաքայանին Հայոց ցեղասպանության թեմայի իրազեկման ու ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրեց ՀՑԹԻ կողմից թողարկվող «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով:


Ռիչարդ Հովհաննիսյանին՝ «Հենրի Մորգենթաու» հուշամեդալ



23.10.2019

Հոկտեմբերի 20-23 տեղի ունեցան հանդիպումներ ամերիկաբնակ հայ պատմաբան, միջազգային հեղինակություն վայելող գիտնական, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի հետ:

Հոկտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել էր «Կրթություն բոլորի համար» (Teach for All) միջազգային ցանցի ամենամյա համաժողովի ծրագրի մասնակիցներին, միջոցառման բանախոսն էր պարոն Հովհաննիսյանը: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ողջունեց ներկաներին և Հայոց ցեղասպանության ուսումնասիրման և ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանին պարգևատրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից թողարկվող «Հենրի Մորգենթաու» հուշամեդալով:

Ամերիկահայ պատմաբան, խմբագիր Արամ Արքունը դասախոսեց ՀՑԹԻ-ում



22.10.2019

Հոկտեմբերի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց ամերիկահայ պատմաբան, հայագետ, խմբագիր-թարգմանիչ, Կանադայի և ԱՄՆ Թեքեյան մշակութային միության գործադիր տնօրեն, «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը:


Տպավորիչ ու ազդեցիկ այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի ղեկավարությամբ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



22.10.2019

Հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ պարոն Լորան Վոքիենի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պարոն Վոքիենին ուղեկցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և այլ գերատեսչությունների, Ֆրանսիայում հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Պատվիրակությանն ընդունեց ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։ Ֆրանսիական պատվիրակությունը երկու ծաղկեպսակ տեղադրեց՝ մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մյուսը՝ Բաքվի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Ավրորա Մարդիգանյանի հիշատակին նվիրված ծառուղի Ծիծեռնակաբերդում



20.10.2019

Հոկտեմբերի 20-ին «Ավրորա» ֆորումի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

Հյուրերին ողջունեց ու դեպի Հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:



Նոր ու ժամանակակից գրապահարաններ ՀՑԹԻ-ին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը
ամփոփող գրականությունը գտնվում է առավել ապահով պայմաններում



18.10.2019

Ռուսաստանաբնակ հայ հասարակական գործիչ, բարերար, շինարար-կառուցապատող Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխվեցին թանկարժեք, հարմարավետ ու արդիական մետաղյա, շարժական գրապահոցներ:
Հատուկ ռելսերի վրա հավաքված մետաղյա դարակ-պահոցներն այսօր արդեն իրականություն են: Մի քանի օր շարունակ ՌԴ-ից ժամանած տեխնոլոգները հավաքում էին մետաղյա «հսկային», այնուհետև ՀՑԹԻ արխիվի աշխատակիցները խնամքով վերադասավորեցին ֆոնդային միավորները:

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



16.10.2019

Հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:

Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։


ՀՑԹԻ տնօրենը մասնակցել է Լեհաստանում Հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի բացման արարողությանը



15.10.2019

Սեպտեմբերի 21-ին Լեհաստանի Կրակով քաղաքի հնագույն Յագելոնյան համալսարանի (Jagiellonian University) «Collegium Maius» թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ Հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան –ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, որ հանդես եկավ «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հետհարյուրամյակային ժամանակաշրջանում» (The Armenian Genocide Memorial and Museum in Post-centenary Period) անգլերեն զեկույցով:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն իր խոսքում նախ շնորհավորեց կենտրոնի հիմնադիրներին ու ներկաներին կարևոր նախաձեռնության համար, ապա կարևորեց նաև հայ-լեհական միջմշակութային ու կրթական կապերի զարգացման անհրաժեշտությունը:

Արամյան վարժարան. գործունեությունը և առաքելությունը



15.10.2019

Արևմտահայ իրականության մեջ առանձնակի ուշադրություն է դարձվել կրթության զարգացմանը և կրթամշակութային հաստատությունների ստեղծմանը:

Մինչև XIX դ. առաջին քառորդը Սեբաստիայի հայաբնակ վայրերում դպրոցներ չկային: Դպրոցների փոխարեն եկեղեցիներին կից գործում էին դպրատներ, որտեղ դասավանդում էին տիրացուներ և սովորեցնում գրել-կարդալ՝ նպատակ ունենալով աշակերտներին պատրաստել քահաններ:


Ալան Ուայթհորնը հանդես եկավ երկու դասախոսությամբ



12.10.2019

Հոկտեմբերի 12-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց Կանադայի արքայական ռազմական քոլեջի պատվավոր պրոֆեսոր, ցեղասպանագետ Ալան Ուայթհորնը:

Ալան Ուայթհորնը հանդես եկավ երկու դասախոսությամբ՝ «Ցեղասպանության ու մարդու իրավունքների ընդհանուր պատմության համառոտ ակնարկ» և «Արվեստներ և ցեղասպանություն. Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության համեմատություն» թեմաներով:

Պատմելով Հայոց ցեղասպանության մասին՝ հայատառ թուրքերենով



09.10.2019

Տոնելյան գերդաստանի սերունդների շարունակության մասին ոչ մի տեղ ոչինչ չի գրվել: ՀՑԹԻ գիտական ֆոնդերում պահվում է նրանց գերդաստանի մասին հայատառ թուրքերենով ձեռագիր անտիպ հուշագրությունը:

Վահան Տոնելյանը Տոնելյան գերդաստանի ներկայացուցիչներից էր՝ Գևորգ և Մաքրուհի Տոնելյանների որդին: Նա ծնվել է 1896թ. Աֆիոն-Քարահիսար քաղաքում: Ութ տարեկան հասակից գնացել է սովորելու տեղի ծխական դպրոցում, ապա 11 տարեկանից՝ երեք տարի տևողությամբ ուսումը շարունակել տեղի ազգային վարժարանում՝ սովորելով Ավետիս Կոստանյան ուսուցչի մոտ: Չէր հասցրել ավարտել, երբ 1914 թ. սկսում է Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ 1915 թ. նրանց քաղաքից հայերին տեղահանում են:


Քարդաշյան քույրերն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան



08.10.2019

Հանրաճանաչ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորեց հյուրերին և ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:

Քարդաշյան քույրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Այնուհետև նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասները:


Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան



04.10.2019

Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսը ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ՀՑԹԻ տնօրենը բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: Լիտվայի Սեյմասի խոսնակը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Սինգապուրի վարչապետը Հայոց ցեղասպանության թանգարանում



29.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետԼի Սյեն Լունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, որ ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:

Սինգապուրի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Ծիծեռնակաբերդի զբոսայգի.
ՀՑԹԻ բանվորական կազմն աշխատում է առավելագույն արդյունավետությամբ



28.09.2019

2019 թ. ամռանը ՝ գլխավորապես օգոստոս ամսին, Հայաստանում հրդեհաշատ իրավիճակ էր, որից անմասն չի մնացել Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքը: Պետք է նշել, որ տարածքը լիարաժեք չի ջրվում, ինչի պատճառը 1970-ական թվականների հնամաշ ոռոգման համակարգն է, իսկ շուրջ 100 հա տարածքը սպասարկում են բանվորական աշխատակազմի խիստ փոքրաթիվ ուժեր:
Այս տարվա հրդեհավտանգ ամիսներին մարդածին ու բնական ճանապարհով առաջացած հրդեհները կանխարգելելու ու օպերատիվ մարման աշխատանքներ իրականացնելու համար ՀՑԹԻ-ն համագործակցել է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերի հետ, որի շնորհիվ հնարավոր դարձավ մեղմել տարածքին՝ մասնավորապես կանաչ գոտուն, հասցված վնասները: Թանգարան-ինստիտուտի կոլեկտիվը իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում նշված կառույցների աշխատակիցներին, որոնք մի քանի շաբաթ շարունակ շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում հուշահամալիրի տարածքում։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվ. կնքվեց համագործակցության հնգամյա պայմանագիր



26.09.2019

Սեպտեմբերի 26-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի (Լեփսիուսհաուզ - Lepsiushaus Potsdam) միջև գործող համագործակցության պայմանագրի վերակնքման արարողություն:

Պայմանագիրը ստորագրեցին Լեփսիուսի տուն-արխիվի գիտական տնօրեն դր. Ռոլֆ Հոսֆելդը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դր. Հարություն Մարությանը:


Աննա Օհանջանյան. «Կրոնափոխության մեխանիզմներն Օսմանյան կայսրությունում XVII-XVIII դարերում»



24.09.2019

Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց աստվածաբան, պատմական գիտությունների թեկնածու Աննա Օհանջանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Օսմանյան կայսրության պատմության մեջ սակավ ուսումնասիրված մի ժամանակահատվածի և թեմայի՝ «ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ XVII-XVIII ԴԱՐԵՐՈՒՄ» խորագրով:


Ավստրալիայից ժամանած պատգամավորների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.09.2019

Սեպտեմբերի 22-ին Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Քսան հոգանոց պատվիրակության կազմում էին նաև Ավստրալիայի խորհրդարանի անդամներ Թրենդ Զիմերմանը, Թիմ Ուիլսոնը, Ջոն Ալեքսանդրը, ինչպես նաև երկրի ամենամեծ նահանգ՝ Նյու Սաութ Ուելզի խորհրդարանի անդամ՝ Հյու Մակդերմոտը:
Պատվիրակությանն ընդունեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



24.09.2019

Սեպտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

Բելառուսի գլխավոր շտաբի պետին ու նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:


Հարգելի այցելու,

Ս.թ. սեպտեմբերի 21-ին թանգարանը փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



«Ամեն մեկ անհետացող հայու փոխարեն իմ ալ հոգիես մաս մըն է որ կը պակսի». Երվանդ Օտյան
Այսօր լրանում է արևմտահայ գրող, մեծանուն երգիծաբան, լրագրող, հրապակագիր, Հայոց ցեղասպանության ականատես և վերապրած Երվանդ Օտյանի 150-ամյակը



19.09.2019

Երվանդ Օտյանը ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 19-ին Կոստանդնուպոլսում մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Խաչիկ Պողոսի Օտյանը, պետական պաշտոնյա էր, ով զբաղվում էր նաև գրականությամբ ու թարգմանությամբ։ Երվանդ Օտյանի մայրը՝ Մաքրուհին ևս գործում էր գրականության ոլորտում. գլխավորապես աշխարհահռչակ հեղինակների ստեղծագործություններն էր թարգմանում, ինչպես, օրինակ՝ Վ. Հյուգոյի: Յոթ տարեկանից Օտյանի խնամքով և կրթությամբ զբաղվում է նրա հորեղբայրը՝ գրական, պետական և ազգային գործիչ Գրիգոր Օտյանը, ում տունն այդ ժամանակաշրջանում գրասերների հավաքատեղի էր: Սկզբնական շրջանում աշակերտելով հորաքրոջը՝ անվանի մանկավարժ և թարգմանիչ Եվփիմե Օտյանին՝ Երվանդ Օտյանը այնուհետ շուրջ երկու տարի սովորել է Պերպերյան նշանավոր վարժարանում, ապա նորից ուսումը շարունակել ընտանիքում։ Նրա աշխարհայացքի զարգացման վրա զգալի ազդեցություն են ունեցել նրա մյուս հորաքրոջ՝ Իսկուհի 0տյան-Երկանյանի փոխանցած ժողովրդական հեքիաթներն ու զրույցները։ Պատանի տարիքում նրան բախտ է վիճակվել շրջագայելու Փարիզ, Վիշի, Հռոմ, Նեապոլ, Անտիոք, Ռումինիա և այլուր, այցելելու թանգարաններ, պատկերասրահներ, պատմական հուշարձաններ։ 0տյանների ընտանեկան մթնոլորտը, ըստ ժամանակակիցների, շնչում էր գրականությամբ։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր



17.09.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկը կնոջ հետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր: Գերմանիայի նախկին նախագահին ուղեկցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը (Michael Banzhaf), Մայր Աթոռի ներկայացուցիչներ:

ՀՑԹԻ գերմաներենի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող թանգարանը, ծանոթացրեց վավերագրերին, ցուցանմուշներին:

Նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում
«Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում»



31.08.2019

Օգոստոսի 31-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» եռալեզու (հայերեն, անգլերեն, գերմաներեն) ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ցուցադրության հեղինակ, ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, Ավստրիայի դեսպանության ներկայացուցիչ Ալֆրեդ Բրատրանեկը (նստավայրը՝ Վիեննա):

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.08.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի և Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին և նրա ուղեկիցներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:


ՀՑԹԻ գիտաշխատողը մասնակցել է միջազգային ամառային դպրոցի



27.08.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը 2019 թ․ օգոստոսի 20-25-ը մասնակցեց «Մշակութային տրավմա․ Հոլոքոստը և ցեղասպանություններն Արևելքում» ամառային դպրոցին։ Այն իրականացրեց Էգեյանի համալսարանի Սոցիոլոգիայի բաժինը՝ պրոֆեսոր Մանուսոս Մարանգուդակիսի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։ Դասընթացը տեղի ունեցավ Սկալա Կալոնիում (Լեսբոս): Դասախոսեցին ոլորտի արհեստավարժ մասնագետներ ամերիկացի հայտնի սոցիոլոգ-տեսաբան, Եյլի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Ալեքսանդրը, Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանի պրոֆեսորներ Մարիա Կավալան, Թեոդոսիոս Կիրիակիդիսը, Թեոդորոս Չաջիպադելիսը, Սալոնիկի պոնտական համայնքի ներկայացուցիչ Անանիաս Ցիրամբիդեսը, Սալոնիկի հրեական համայնքի անդամ և Հոլոքոստի հիշատակի միջազգային միության հունական պատվիրակության անդամ Փոլ Իսահակ Հագուելը։

Մարի և Վիլհելմ Շպիքերներ. Հայոց ցեղասպանության ականատես գերմանացի հումանիստ ամուսինները



23.08.2019

Մարի և Վիլհելմ Շպիքերները Հայոց ցեղասպանության գերմանացի հումանիստ ականատեսներից են, ովքեր ձեռնամուխ են լինում մարդասիրական աշխատանքների՝ փորձելով օգնել հայ աքսորյալներին, որոշ դեպքերում՝ նաև փրկել նրանց։ Շպիքեր ամուսիններն Օսմանյան կայսրության հայերի շրջանում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 19-րդ դարի վերջից, նախ՝ Կ.Պոլսում, ապա՝ Մարաշում։ Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության տարիներին ամուսինները Հալեպում էին։

Հոդվածի նպատակն է ներկայացնել գերմանացի Շպիքեր ամուսիններին որպես Հայոց ցեղասպանության ականատեսներ, նրանց մարդասիրական գործունեությունը, վերհանել և ակտիվ գիտական շրջանառության մեջ դնել նրանց վկայությունները ներառող սկզբնաղբյուրները։ Ներկայացվում է, թե ինչ հանգամանքներում նրանք կարողացան մնալ հումանիստական դիրքերում, անգամ կյանքեր փրկել (թեկուզ և ժամանակավոր) ինչպես Հայոց ցեղասպանության տարիներին, այնպես էլ հետագայում։


Փաստ, խոսք ու շեշտ
Հարցազրույց ՀՑԹԻ «հնաբնակ» էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանի հետ



22.08.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ռուսերեն լեզվի ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը սկսել է աշխատել Հայոց ցեղասպանության թանգարանում 1996 թվականից: ՀՑԹԻ առաջին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի կողմից ստորագրված հրամանագրում գրված է. «Աստղիկ Փառնակի Եդիգարյանին ս.թ. օգոստոսի 27-ից ընդունել աշխատանքի Հայոց ցեղասպանության թանգարանի գիտացուցադրական բաժնում որպես էքսկուրսավար՝ աշխատավարձը 5400 դրամ»:

Այդ օրվանից սկսած, ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի երբեմնի շրջանավարտն ավելի քան 20 տարի, նվիրվում է իր աշխատանքին. «Սա պարզապես աշխատանք չէ, սա առաքելություն է»,- նշում է տիկին Աստղիկը:


Ուրուգվայի ԱԳ նախարարի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան



15.08.2019

Օգոստոսի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:

Նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:


Վահագն Դադրյան (1926-2019). մաթեմատիկոսը, սոցիոլոգիայի դոկտորն ու ցեղասպանագետը



04.08.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի անձնակազմը մեծ ցավով ու ափսոսանքով ընդունեց Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում միջազգային հեղինակություն վայելող, պրոֆեսոր Վահագն Դարդյանի (Տատրեան) մահվան լուրը:

Անվանի պրոֆեսորը երկար տարիների իր նվիրված գիտական գործունեությամբ ու վաստակով գիտնականների մի քանի սերունդների համար դարձել էր կենդանի լեգենդ: Վահագն Դադրյանն իր կատարած գիտահետազոտական ուսումնասիրությունների շնորհիվ նոր հուն բացեց Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար, մեծապես նպաստեց ցեղասպանության պատմական իրողության գիտական համապարփակ ներկայացմանը, ինչն իր անգնահատելի ու կարևոր նշանակությունն է ունեցել այդ փաստի միջազգային ճանաչման և դատապարտման գործում:

Երկար տարիներ բազմակողմանի ուսումնասիրելով Հայոց ցեղասպանության պատմությունը՝ Վահագն Դադրյանը համոզված էր. «Ցեղասպանությունը միանգամից չի իրագործվում, այն երկարատև նախապատրաստություն է ունենում, և դահիճը սպասում է հարմար պահի»:

Հայրենիքից հեռու, հայրենիքում.
հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում



31.07.2019

Օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը ներկայացնում է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետազոտական նախագիծը՝ ժամանակավոր ցուցադրություն ու պատկերագիրք՝ նվիրված Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ռազմիկների կյանքին ու ճակատագրին։ Ներկայացվելու է ռուսական բանակի կազմում կռվող արևելահայ զինվորների փորձառությունը հայրենիքից հեռու՝ ռազմաճակատում, ավստրոհունգարական գերության մեջ նրանց առօրյա կյանքը, փախուստը կամ ազատությունը, վերադարձը հայրենիք և հետագա կյանքը։

Կալիֆորնիայի փոխնահանգապետի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.07.2019

Հուլիսի 30-ին Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տիկին Կունալակիսը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Կալիֆորնիայից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասների հետ: Շրջայցից հետո տիկին Կունալակիսը և խմբի մյուս անդամները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


ՀՑԹԻ բաժնի վարիչը վերընտրվել է ՑՄԸ խորհրդի անդամ և մասնակցել Կամբոջայում կայացած ցեղասպանագետների համաժողովին



30.07.2019

Հուլիսի 14-17-ը Կամբոջայի մայրաքաղաքում, Պնոմպենի Ամերիկյան համալսարանում կայացած «Անհետացող պատկեր. վերաիմաստավորելով ցեղասպանությունների ուսումնասիրությունը և կանխարգելումը» խորագիրը կրող համաժողովին ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության պատմությունը և ժամանակակից միտումները» զեկույցը:

Համաժողովը կազմակերպվել էր նույն համալսարանի Հարավարևելյան Ասիայի ուսումնասիրության կենտրոնի և ԱՄՆ Ռաթգերսի համալսարանի Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների կենտրոնի կողմից:


Անդալուսիայի խորհրդարանի փոխխոսնակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.07.2019

Իսպանիայի Անդալուսիա երկրամասի խորհրդարանի փոխխոսնակ Մարիա Էսպերանսա Օնյա Սեվիլյան Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

Անդալուսիայի խորհրդարանի փոխխոսնակը շրջայց կատարեց նախ թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին, գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: ՀՑԹԻ տնօրենը Անդալուսիա երկրամասի խորհրդարանի փոխխոսնակին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ, ապա վերջինիս ուղեկցությամբ տիկին փոխխոսնակն այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:


ՀՑԹԻ տնօրենն ընդունեց ու դասախոսություն կարդաց Սփյուռքի հայ երիտասարդների համար



26.07.2019

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դասընթացի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր:
Նրանք հանդիպում ունեցան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի» տնօրեն Հարություն Մարությանի հետ: Տնօրենը նախ ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց այցի և հետաքրքրության համար, ապա Սփյուռքի հայ երիտասարդների համար կարդաց «Ինչպե՞ս հիշել ցեղասպանությունը» թեմայով դասախոսություն:
«Քանի որ թեման շատ ընդարձակ է, բազմաթիվ տեսանկյուններ ունի, չունի ամեն ինչ բուժող դեղատոմսեր, ուստի ես կփորձեմ ընդամենը որոշ շեշտադրումներ առաջարկել»,- նշեց պարոն Մարությանը:


ՀՑԹԻ բաժնի վարիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին



24.07.2019

Հուլիսի 10-11-ը Փարիզում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնած «Դիտարկելով հակասեմականությունը կրթության մեջ և միջոցով» (Addressing antisemitism in and through education) համաժողովը:

Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ աշխարհի 27 երկրներից: Հայաստանի ներկայացուցիչներից էր նաև «Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը:


Սանասարյան վարժարանը Կարինի կրթական կյանքի կենտրոն



23.07.2019

Արևմտահայության կրթության զարգացման և կազմակերպման գործում մեծ ավանդ է ունեցել Կարինի (Էրզրում) Սանասարյան վարժարանը:

Մինչև XIX դարի սկիզբը Կարինում ազգային ուսումն ու կրթական կյանքը բացակայում էին. կրթությունը սահմանափակվում էր միայն վանքերում երեխաներին տրվող դասերով, սակայն 1850-ական թվականներին աստիճանաբար իրավիճակը փոխվեց, որը պայմանավորված էր Oսմանյան կայսրությունում տեղի ունեցող փոփոխություններով: 1876 թ. օսմանյան սահմանադրության ընդունումից հետո, դպրոցների ղեկավարությունն անցավ թաղային խորհուրդների և նրանց կողմից նշանակված հոգաբարձուների ձեռքը: 1878 թ. սկսած՝ դպրոցներն աշակերտներին տալիս էին ոչ միայն կրոնական, այլև աշխարհիկ գիտելիքներ: Միայն Կարինում գործում էր 10 վարժարան, որից 7-ը՝ խառը, 2-ը` արական, մեկը` իգական:

Կարեն Մարիա Պետերսեն` «Էմաուս» որբանոցի պահապանը



19.07.2019

Հայոց ցեղասպանությանն ականատես եղան մեծ թվով միսիոներներ, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայ կանանց և երեխաների փրկության գործին: Նրանց թվում էին նաև սկանդինավյան միսիոներական առաքելության մի շարք նվիրյալներ: Խոսքը մասնավորապես դանիական ավետարանական կազմակերպության` «Կանանց առաքելության աշխատողներ»-ի` ԿԱԱ-ի (Kvindelige Missions Arbejdere, KMA) մասին է, որը հիմնադրվել էր 1900 թ. Կոպենհագենում: Կազմակերպության կարգախոսն ամբողջապես բնութագրում է նրա գործունեության նպատակը` «Կանանց համար աշխատող կանայք»: «Կանանց առաքելության աշխատողներ»-ի ստեղծման ոգեշնչման հիմնական աղբյուրը 1894 թ. հիմնադրված շվեդական ԿԱԱ-ն էր, ինչպես նաև դանիական վերածննդի ժամանակակից շարժումները` Ներքին առաքելությունը և այսպես կոչված Միջազգային բողոքականը, որի նպատակն էր աշխարհ բերել Ավետարանը և լուսավորությունը: Կազմակերպության ձևավորման համար կարևոր ազդակ հանդիսացավ նաև 1890-ականների առաջին կեսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Աբդուլհամիդյան կոտորածները:

Սկզբնական շրջանում դանիական առաքելությունը կենտրոնացած էր կոտորածներից տուժած հայության օրհասական վիճակի մասին տեղեկատվության տարածմամբ, ինչպես նաև Բիթլիսում, Վանում, Մուշում, Խարբերդում, Կոստանդնուպոլսում` ամերիկյան և գերմանական հոգածության ներքո գտնվող հայ որբերի խնամքով: Սակայն, շուտով նրանք հասկացան, որ կարիք ունեն սեփական որբանոցի և տեղում գործող միսիոներների: Այսպիսով, 1902-1903 թթ. Խարբերդի նահանգի Մեզրե գյուղում հիմնվեց «Էմաուս» դանիական որբանոցը:

Կարեն Եփփեն Եփրատի վրայով գետանցի ժամանակ



17.07.2019

Այս լուսանկարում Ազգերի լիգայի կողմից որպես հանձնակատար նշանակված դանիուհի հայասեր Կարեն Եփփեն է Եփրատի վրայով լաստանավով գետանցում կատարելիս: Կարեն Եփփեն հազարավոր կիլոմետրեր անցավ միջագետքյան անապատներով՝ գերության մեջ պահվող հայ կանանց ու երեխաներին ազատագրելու համար: Այս գործում անփոխարինելի դեր կատարեց «Աննան»՝ Եփփեի Ֆորդ մակնիշի մեքենան, որը բազմիցս վթարի ենթարկվեց և վնասվեց այս առաքելության ընթացքում: Հետագայում Կարեն Եփփեն իր առաքելության ընթացքում օգտագործեց մեկ այլ մեքենա, որը ներկայացված է լուսանկարում:

1921 թվականին Կարեն Եփփեն դառնում է առևանգված հայ կանանց ու որբերին ազատելու նպատակով ստեղծված Ազգերի լիգայի հանձնախմբի լիազոր կոմիսար:

Հարգելի քաղաքացիներ և զբոսաշրջիկներ,

Ս.թ. հուլիսի 15-ին (երկուշաբթի), ժամը 18:00-20:00 պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով երկու ժամով անջատվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը:

Հուշահամալիրի շրջակա տարածք մարդկանց մուտքն արգելվելու է: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինություն



Կայացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր ուսուցիչների համար ամառային դպրոցը



13.07.2019

Հուլիսի 9-ից 10-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» թեմայով երկօրյա ամառային դպրոց հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:

Ամառային դպրոցին մասնակցում էին հանրակրթական և ավագ դպրոցի պատմության երեսուն ուսուցիչներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:

«Կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության ոլորտում՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները»,- նշում է ծրագրի համակարգող, ՀՑԹԻ կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհրդաբանությունը



12.07.2019

Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց ճարտարապետ, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ճարտարապետության, հեղինակ Սաշուր Քալաշյանը «Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհրդաբանությունը» թեմայով:


Հայտարարություն
Բացատրությամբ շրջայցերը թանգարանում դառնում են վճարովի



11.07.2019

Հիմք ընդունելով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019 թվականի մայիսի 18-ի N 3 Հայոց ցեղասպանության թանգարանում բացատրությամբ շրջայցերը վճարովի դարձնելու (բացառությամբ դպրոցահասակ երեխաների) մասին որոշումը, ս.թ. օգոստոսի 1-ից Հայոց ցեղասպանության թանգարանում կգործի հայերեն և օտար լեզուներով բացատրությամբ շրջայցերն ամրագրելու և վճարովի դարձնելու կարգ:

Սահմանվել է բացատրությամբ շրջայցի տոմսերի հետևյալ գնացուցակը.

Հայերենով՝ 2500 դրամ
Օտար լեզվով` 5000 դրամ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)

Իսրայելի դեսպանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



09.07.2019

Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, վերջինս հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունն ու այլ մանրամասներ հաղորդեց:

Իսրայելից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Տնօրեն Մարությանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ:

Արման Կիրակոսյան. դիվանագետն ու պատմաբանը



09.07.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ողջ անձնակազմը խորը ցավով տեղեկացավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի (Arman Kirakossian) անժամանակ մահվան մասին: Այսօր՝ հուլիսի 9-ին մեկնարկած «Ամառային դպրոց ուսուցիչների համար» միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արման Կիրակոսյանի:

Հայոց նորագույն ժամանակաշրջանի լավագույն դիվանագետներից պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը նաև եզակի պատմաբան, ցեղասպանագետ էր, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ 1992 թ. սկսած Հայաստանի նորանկախ հանրապետության դիվանագիտական դպրոցի կայացմանը ծառայելուն զուգընթաց նա մեծ ներդրում է ունեցել նաև Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման, հանրայնացման, նրա միջազգային ճանաչման գործում:

Պարոն Կիրակոսյանը երկար տարիներ եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, մշտապես աջակցել է ինչպես ՀՑԹԻ երիտասարդ գիտաշխատողներին, այնպես էլ նպաստել է ՀՑԹԻ գործունեությանը՝ արտերկրում ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպում, հանդիպում-քննարկումներ տարբեր երկրների լսարանների հետ և այլն:

Մի նկար, մի ճակատագիր. հուշ-ցերեկույթ ՀՑԹԻ-ում



03.07.2019

Ս.թ. մայիսի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ. հանդիպեցին ցեղասպանության որբերի ժառանգները, որոնց միավորում էր մի լուսանկարի պատմություն:

Հայոց ցեղասպանության ծանրագույն հետևանքներից էին հազարավոր որբացած հայ երեխաները: Նրանց ճակատագիրը կապված է մեկ կարմիր թելով՝ երջանիկ մանկություն, բռնագաղթ, զրկանքներ, տարագրություն, որբանոց …

Բայց նրանք ուժեղ էին, նրանք ապրեցին, նրանք հաղթեցին:

Մուշի գյուղերից մեկում ողջակիզված հայերի աճյունները



28.06.2019

Լուսանկարում թուրք զինվորների կողմից սպանված հայերի գանգերն ու ոսկորներն են: Լուսանկարն արվել է Մուշի շրջանի Ախջան գյուղի տներից մեկի ավերակներում, որտեղ հավաքել ու ողջակիզել են գյուղի հարյուրավոր տղամարդկանց, կանանց և երեխաների:

Հայոց ցեղասպանության տարիներին թուրք ջարդարարները դիմում էին տարբեր միջոցների՝ հայերի զանգվածային կոտորածներն առավել արագ ու արդյունավետ իրականացնելու համար: Հաճախ թուրքերը փակում էին տան բոլոր դռներն ու պատուհանները և երդիկից իրենց զոհերին գցում էին ներքև, մինչև տունն ամբողջությամբ կլցվեր, այնուհետև նրանց վրա նավթ էին լցնում ու վառում: Հազարավոր մարդիկ այսպես նահատակվեցին:

Այս լուսանկարն արվել է Ֆրենկ Դանիելյանի կողմից. նա 1915-1917 թվականներին Կովկասում ծառայել է ամերիկահայ կամավորների 4-րդ հայկական գնդում և հնարավորություն է ունեցել Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում լուսանկարներ անելու:


Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարարի այցը Հայոց ցեղասպանության թանգարան



28.06.2019

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան և նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին ուղեկցեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Նախարար Աբելան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Գիտելիք և ճանաչում. Հայոց ցեղասպանության հիշողության քաղաքականությունը



23.06.2019

Հունիսի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց Շվեդահայ պատմաբան, ցեղասպանագետ, «Գիտելիք և ճանաչում. Հայոց ցեղասպանության հիշողության քաղաքականությունը» (Knowledge and Acknowledgement in the Politics of Memory of the Armenian Genocide) անգլերեն լեզվով 2018 թ. հրատարակված գրքի հեղինակ դոկտոր Վահագն Ավետյանը:


Հայկական մշակութային արժեքների յուրացման և
ոչնչացման երիտթուրքական քաղաքականությունը
(1915-1918 թթ.)



22.06.2019

Հոդվածում ներկայացվում է 1915-1918 թվականներին հայկական մշակութային արժեքների յուրացման և ոչնչացման երիտթուրքական քաղաքականությունը՝ որպես ցեղասպանական ծրագրի բաղկացուցիչ մաս՝ հետևյալ դիտարկումներով.

ա) Ցույց է տրվում մինչև ցեղասպանությունը հայկական ազգապատկան կալվածքների հետագա յուրացմանն ուղղված մեխանիզմների մշակումը կառավարության կողմից: Նման կանխամտածված քայլ ենք դիտարկել օրինակ հայկական եկեղեցական կալվածքներն անժառանգ ճանաչելուն ուղղված երիտթուրքական հետևողական քաղաքականությունը:

բ) Ներկայացված են ցեղասպանության ընթացքում հայերի մասնավոր և ազգային ունեցվածքի յուրացմանը միտված կառավարության որոշումները, ապա և դրանց հետևողական գործադրումը:

գ) Ուսումնասիրված է հայկական մշակութային արժեքների յուրացման և ոչնչացման գործում հասարակության լայն զանգվածների ներգրավվածության ու գործառույթների հարցը:

Հարեմում գերության մեջ հայտնված դաջվածքով հայ կին



21.06.2019

Լուսանկարում Այնթապի բնակչուհի Լյութֆիե Բիլեմջյանն է՝ 17 տարեկան: Նա իր ծնողների և երկու եղբայրների հետ բռնագաղթել էր Դեր Զոր: Լյութֆիեի մայրը զոհվում է երեխաներին պաշտպանելիս: Նրա հայրը և կրտսեր եղբայրը նույնպես սպանվում են, իսկ ավագ եղբայրն անհետանում է: Լյութֆիեն դառնում է չեչենի սեփականություն: Վերջինս էլ նրան վաճառում է մի քրդի, սա էլ աղջկան հանձնում է Մահմուդ փաշային՝ մի մեծահարուստ թուրքի, որի տանը Լյութֆիեն մնում է 11 տարի:

Հայոց ցեղասպանության ընթացքում բազմաթիվ հայ կանայք ենթարկվեցին անմարդկային սեռական բռնությունների, վաճառվեցին ստրկության: Թուրքերը, քրդերն ու արաբները բռնագաղթի ճանապարհին հայ գաղթականների գիշերակացի ժամանակ հաճախ առևանգում էին գեղեցիկ կանանց ու աղջիկներին:



Պատկերասրահի ու ցուցադրության բացում Հայոց ցեղասպանության թանգարանում
Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը



18.06.2019

Հունիսի 18-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում (վարչական մաս, գիտաժողովների սրահի հարևանությամբ) տեղի ունեցավ թանգարանի պատկերասրահի և մշտական ցուցադրության մաս կազմող «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրության բացումը։

Ողջույնի ու բացման խոսք ասեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը. «Թանգարան-ինստիտուտի համար Ժանսեմի կտավների ցուցադրության կազմակերպումը սկզբունքային հարց էր: Ուրախ ենք, որ, ի դեմս ԱՐԱՐԱՏ թանգարանի, գտնվեց գործընկեր-աջակից։ Վերջիններիս հետ՝ միջթանգարանային համագործակցության շրջանակներում, այսօր հնարավորություն ունենք հանրության առջև բացել և՛ պատկերասրահը, և՛ Ժանսեմի կտավների մշտական ցուցադրությունը»:

Զավեն Խանջյան. անցյալի ու ապագայի քառուղիներում



12.06.2019

Հայ ընթերցողներից շատերն են ծանոթ Զավեն Խանջյանի գրական աշխատանքներին: Նրանք շարունակում են մնալ արդիական՝ պահպանելով ժամանակի հրամայականը: Հեղինակը հուշերի միջոցով մեզ է փոխանցում իր ապրումներն ու մտորումները, ինչպես նաև պատմական դեպքերի որոշ հետաքրքիր դրվագներ:

Հունիսի 12-ին Հայ Ավետարանչական կենտրոնի սրահում տեղի ունեցավ Զավեն Խանջյանի երկու գրքերի շնորհանդեսը, որտեղ ելույթ ունեցավ նաև ՀՑԹԻ հիմնադրամի գիտական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանը.


Լիբանանցի հայտնի հրատարակիչ Նաճի Նաամանը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



08.06.2019

Հունիսի 8-ին ՀՑԹԻ հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հայտնի լիբանանցի հրատարակիչ, մշակութային գործիչ Նաճի Նաամանի հետ հանդիպում-քննարկում:

Նաճի Նաամանն արաբական մշակույթը քարոզող իր բազմաթիվ հրատարակությունների կողքին ներկայացրել է նաև հայկական մշակույթին ու պատմությանն առնչվող մոտ քսան գիրք՝ արաբերեն, ֆրանսերեն, հայերեն լեզուներով:

Այդ շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանությանը՝ մասնավորապես Մարդինի հայության կոտորածին և նրա հոգևոր առաջնորդ, հայ կաթոլիկ հոգևորական Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին (1869-1915 թթ.) նվիրված երկու գրքերի հրատարակությունը՝ «Մարտին. հերոս քաղաք», «Իգնատիոս Մալոյեան: Մարդը եւ նահատակը»:


ՀՑԹԻ աշխատակիցները զեկույցներ կարդացին Բեյրութում տեղի ունեցած միջազգային գիտաժողովին



04.06.2019

Ս.թ. մայիսի 30-31-ը Բեյրութի Հայկազեան համալսարանում (Haigazian University) տեղի ունեցավ «Հունաստանի և Կիպրոսի հայերը» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում էին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը և Կրթական ծրագրերի բաժնի վարիչ, կրտսեր գիտական աշխատող Քրիստինե Նաջարյանը: Ծրագրում ներկայացված էր նաև ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի «Մերձավոր Արևելքի որբերը Հունաստանում. լուսանկարներ, փաստաթղթեր, վկայություններ» զեկույցը, որը, սակայն, բանախոսն անձամբ հնարավորություն չունեցավ ներկայացնել Բեյրութ մեկնել չկարողանալու պատճառով:


Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ
Ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում



04.06.2019

Հունիսի 1-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների նախասրահում բացվեց «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» խորագրով ցուցադրություն։

«Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են Ազգերի լիգայի արխիվում պահվող հայ երեխաների որոշ հարցազրույցներ, ինչպես նաև՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի արխիվի ու թանգարանային ֆոնդերի բնօրինակ նյութեր, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ և այլն:

Ողջույնի խոսք ասեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման բաժնի աշխատակից, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը ներկայացրեց ժամանակավոր ցուցադրությունը:


Հայտարարություն
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր
«Ամառային դպրոց» ուսուցիչների համար



30.05.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. հունիսի 27-28-ը կազմակերպում է երկօրյա ամառային դպրոց հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:
Ամառային դպրոցին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական և ավագ դպրոցի պատմության ուսուցիչները:
Կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության ոլորտում՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները:

Եռակողմ համագործակցության պայմանագրի ստորագրում. Հայոց ցեղասպանության թեմայի ընդլայնված «արտահանում» ֆրանսիական թանգարանային միջավայր



29.05.2019

Այսօր՝ մայիսի 29-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա՝ ի դեմս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Camp des Milles հիմնադրամի (La Fondation du Camp des Milles – Mémoire et Éducation) և Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի (Le Conseil Départemental des Bouches-du-Rhône) , եռակողմ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողությունը:

Ֆրանսիական պատվիրակությունը Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ԷքսՄարսել մետրոպոլի նախագահ տիկին Մարտին Վասսալի գլխավորությամբ վաղ առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցումը



25.05.2019

Ս.թ. մայիսի 25-ին, ժամը 14:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․ գ․ թ․, դոցենտ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Դասախոսության ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, մտքերի փոխանակում բանախոսի և ներկաների միջև: Խաչատուր Գասպարյանն ամբիոնի թիմի հետ համատեղ ղեկավարել է նույն թեմայով գիտական հետազոտություն 1172 տարբեր տարիքի անձանց հետ։ Արդյունքների մասին զեկուցել տարբեր երկրներում, տպագրել հոդվածներ։

«Միլիոնէն մէկը». Ցեղասպանությունից փրկված պատանու հուշագրության շնորհանդես Հայոց ցեղասպանության թանգարանում



23.05.2019

Ս.թ. մայիսի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մըյուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Զարթոնք» օրաթերթի կողմից, դկտ. Անդրանիկ Դագեսյանի խմբագրությամբ: Այն «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքն է:

Միջոցառմանը ողջույնի խոսք ասեց ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանը, ով իր խոսքում կարևորեց նման հուշագրերի հրատարակումը, ներկայացրեց գրքի հրատարակման պատմությունը և հույս հայտնեց, որ լիբանանյան գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի տպագրել պատմագիտական մեծ արժեք ներկայացնող մի շարք անտիպ հուշագրություններ, որոնք պահվում են ՀՑԹԻ արխիվային հավաքածուում:

«Մենք երբեք չենք հրաժարվի ճշմարտության համար պայքարից». ՀՑԹԻ տնօրենի հարցազրույցը հանրաճանաչ Weekblad 't Pallieterke-ին



21.05.2019

Այս տարվա մայիսին «Weekblad 't Pallieterke» բելգիական մամուլում, այս անգամ հոլանդերենով, լույս տեսավ ևս մեկ հոդված՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշողությանը: Հոդվածագիրը՝ Յենս դը Ռիկեն, (Jens de Rycke) զրուցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի հետ, ով մասնագիտացած է նաև ցեղասպանության հիշողություն և ազգային ինքնության, կոլեկտիվ և պատմական հիշողություն հիմնահարցերում:

Հոդվածագիրը նկատում է. «Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանն անմիջապես մատնանշում է մեզ հուշարձանի խորհրդանիշը»:

«Հուշարձանի մեջ ես տեսնում եմ հայերի բաց վերքը, քանի որ Ցեղասպանության դաժանությունը և թուրքական ժխտողականությունը նպաստում են նրան, որ այս վերքը հայ հոգու մեջ չբուժվի»,- նշում է ՀՑԹԻ տնօրենը. «Յուրաքանչյուր ազգ ունի հիշողություն, որը միավորում է իր բնակչությանը: Հայերի համար անցյալ դարից սկսած դա դարձել է 1915 թ. Ցեղասպանության հիշողությունը: Զոհերը և կորուսյալ հայրենիքը (Արևմտյան Հայաստան) սնում են այն արդարության կոչը, որը ապրում է բոլոր հայերի մեջ: Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու՞. մինչև այսօր, Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը:

Մայիսի 19. Հայաստանում հունական համայնքը հիշատակում է Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցը



19.05.2019

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է։ Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանությանը զոհ դարձած հազարավոր անմեղ զոհերի հիշատակին։

Հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցողների կողմից հնչեց աղոթք, որից հետո Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը հոգեհանգստի կարգ իրականացրեց անմեղ զոհերի հիշատակին:


Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.05.2019

Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Բելառուսից ժանանած հյուրերը այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին:

Պատմական Հայաստանի բնակչության գենետիկական պատկերը



17.05.2019

Ս.թ. մայիսի 17-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը՝ «Պատմական Հայաստանի բնակչության գենետիկական պատկերը» թեմայով:


Հայտարարություն ասպիրանտուրայի ընդունելության համար



14.05.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի «ՀՀ 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» N 460-Ն որոշման:

Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 7-ը ներառյալ:

Համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՑԹԻ հիմնադրամ, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով:

Պահանջվող փաստաթղթերն են`
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

ՀՑԹԻ կրթական բաժնի ղեկավարը մասնակցել է Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովի



14.05.2019

Ս/թ. մայիսի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Գիտաժողովին մասնակցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովին Քրիստինե Նաջարյանը ներկայացել է «Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը ցեղասպանության տարիներին» զեկույցով:

Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



11.05.2019

Հայաստանում գտնվող Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև, ավստրիացի խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Կարևորը արդարությունն է, մենք ուզում ենք արդարություն», - ՀՑԹԻ տնօրենի հարցազրույցը բելգիական La Libre-ին



10.05.2019

Այս տարվա մայիսի սկզբներին «La Libre» բելգիական մամուլում լույս տեսավ Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված հոդված, ուր տեղ են գտել նաև դրվագներ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի հարցազրույցից:

Բելգիացի լրագրող Քրիստոֆ Լամֆալուսին տված հարցազրույցում պարոն Մարությանը նշում է. «Ամեն շաբաթ,մարդիկ մեզ են բերում հուշագրություններ, հիմնականում լուսանկարներ՝ բնօրինակ և ոչ բնօրինակ: Օրինակ, բոլորովին վերջերս ստացել ենք ութսունական թվականներին գրված ցեղասպանությունից փրկվածի հուշերը: Սակայն, պետք է նշեմ, որ [Հայոց ցեղասպանության] պատմագիտական ուսումնասիրությանն նվիրված աշխատանքը ուշացումով է սկսվել, քանի որ Առաջին աշխարհամարտից հետո Հայաստանը վերահսկող Խորհրդային Միությունը սիրաշահում էր մահմեդական աշխարհին, հատկապես Ադրբեջանին, ում տրվեց Նախիջևանը, և համարում էր, որ Ցեղասպանության հետազոտությունը «խրախուսում էր հայ ազգայնականությունը և, հետևաբար, հակակոմունիստական էր»:

Հարգելի այցելու,

Ս.թ. մայիսի իննին թանգարանը փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Յոհաննես Լեփսիուսի անվան պուրակ Երևանում



08.05.2019

Մայիսի 6-ին Երևան քաղաքում՝ Զեյթուն թաղամասում, բացվեց գերմանացի հայասեր Յոհաննես Լեփսիուսի անվան պուրակ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, «Lepsiushaus»-ի՝ Պոտսդամում Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը, Յոհաննես Լեփսիուսի թոռ Մանֆրեդ Աշեկը տիկնոջ հետ, պատմաբան Աշոտ Հայրունին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և այլն:

Պուրակում տեղադրվեց նաև հուշաքար ի հիշատակ մեծ հայասեր ու հումանիստ Յոհաննես Լեփսիուսի. «Նա իր կյանքը նվիրաբերեց հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և հետապնդվող հայերի փրկությանը»,- գրված է հուշաքարին:

Հարություն Կալենց. վերապրելով ցեղասպանությունը



04.05.2019

Հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության անհերքելի հետևանք է: Սփյուռք կոչված «անհասցե», «անհող հայրենիքը» դարձավ աշխարհով մեկ սփռված հայության մեծ տունը, որտեղ հայտնված հայերը կարողացան ստեղծել իրենց «հայկականը»: Օտար երկնքի տակ այդ յուրօրինակ միջավայրում բոլոր հայերին կապողը նույն ճակատագիրն էր` ցեղասպանությունը: Նրանց թվում էին շատ արվեստագետներ, որոնց ստեղծագործություններում այս կամ այն կերպ արտահայտվում էր Հայոց ցեղասպանության թեման: Այդպիսի հայերից էր Հարություն Կալենցը (Հարություն Հարմանդայան):

Կալենցը ծնվել է 1910 թ. Օսմանյան կայսրության Սեբաստիայի նահանգի Կյուրին գյուղաքաղաքում, Տիրատուրի և Ալմաստի ընտանիքում: Եղել է չորս եղբայրներից երրորդը: Հարմանդայան ընտանիքը զբաղվում էր գորգագործությամբ և շալագործությամբ, ուստի բավական բարեկեցիկ կյանք էր վարում: Թվում էր թե երեխաների մանկությունն անհոգ էր, ապագան ապահով: Սակայն Հայոց ցեղասպանությունը խաթարեց Հարությունի ընտանեկան անդորրը:

Ամենամյա ծաղկահավաք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում



27.04.2019

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, տեղի ունեցավ ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը. հավաքվեցին ապրիլի 24-ի ծաղիկները երկրորդ կյանք ստանալու համար:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին դրված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են և հատուկ մշակման ենթարկվում: Ծաղիկների ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Այս տարի ցուցադրվեց նաև ծաղկաթերթիկներից պատրաստված մոմեր:

Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև



27.04.2019

Ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

Բանաձևում նշվում է, որ 1915֊ի ապրիլի 24֊ին երիտթուրքերի կառավարության հրամանով բանտարկվել, ապա սպանվել են շուրջ 250 հայ մտավորականներ և հասարակական առաջնորդներ։ Արձանագրվում է, որ 800 հազարից մինչև 1.5 միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։

«Օսմանյան իշխանության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջումը պատմաբանների միջազգային հանրության կողմից համարվում է 20֊րդ դարի առաջին ցեղասպանությունը»,֊ ասված է տեքստում։

Հայաստանի Հանրապետության ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



24.04.2019

Հայաստանի Հանրապետության ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և կառավարության անդամներ: ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին ուղեկցում էին նրանց կանայք:

Հայոց ցեղասպանություն 104
Աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք Է մատուցում



24.04.2019

Այսօր լրանում է ապրիլի 24-ը` որպես Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր նշելու 104-րդ տարելիցը:
Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր` անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու և Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ և ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

Թուրք հասարակական գործիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.04.2019

Գերմանիայում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության հիմնադիր Ալի Էրթեմն ու կազմակերպության այլ անդամներ ապրիլի 24-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հանդիպում ունեցան տնօրեն Հարություն Մարությանի հետ:

Կազմակերպության անդամներն այցելեցին են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:


Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան
Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն



23.04.2019

Ապրիլի 23-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրության բացում:
Ողջույնի խոսք ասեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, ապա խոսքը փոխանցեց ցուցադրության հեղինակ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանին. «Ցուցադրությունը բացառիկ է և շատ ուսուցողական հայ ժողովրդի երկու հանճարների՝ միմյանց, ապա և Հայոց ցեղասպանության հետ ունեցած առնչությունների բազմակողմանի լուսաբանման առումով»: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց և´ ՀՀ մյուս թանգարաններին ցուցադրությանն անհրաժեշտ ցուցանմուշներ տրամադրելու, և´ Մշակույթի նախարարությանը այդ նյութերի տեղափոխմանն աջակցելու, և´ ՀՑԹԻ տնօրենին ու աշխատակիցներին ցուցադրական աշխատանքների պատրաստմանն աջակցելու, և, իհարկե, ներկաներին՝ մասնակցության համար:

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.04.2019

Ապրիլի 23-ին Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարար Յուրի Ստերկն ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:

Ստերկի հետ հուշահամալիր էր եկել և իր հարգանքի տուրքը մատուցել նաև Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովան: Նրանք նաև շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում։


Ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում
Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան



19.04.2019

2019 թ. ապրիլի 23-ին, ժամը 12:00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրության բացում:

Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականներ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:


Մեթոդաբանական սեմինարներ ՀՑԹԻ-ում. դասախոսում է Սահակյան Լուսինեն



19.04.2019

Ապրիլի 19-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ Սահակյան Լուսինեն՝ «Կոմիտաս Վարդապետը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների՝ մեթոդաբանական սեմինարների շարք:

ՌԴ դեսպանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան



19.04.2019

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպան Կոպիրկինը դեսպանատան իր գործընկերների հետ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:


ԱՄՆ կոնգրեսականներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր



18.04.2019

Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի և Հովհաննես Հովհաննիսյանի, ինչպես նաև ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:


Հարություն Մարության. «ՀՑԹԻ-ն գիտական, կրթական, մշակութային, հիշողության, քարոզչական հաստատություն է, աշխատանքներ պետք է տարվեն բոլոր ուղղություններով»



17.04.2019

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինս ամփոփեց իր պաշտոնավարման ամիսներին ՀՑԹԻ ծավալած գործունեությունը:

Հայոց ցեղասպանության թանգարանը շարունակել է իր հիմնական առաքելությունը, ընդունվել են պատվիրակություններ, թանգարանն ունեցել է շուրջ 100 հազար այցելու, որից 79.235-ը` օտարերկրացիներ, և նրանց թվում՝ 316-ը թուրքեր և Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ:

2018-19թթ. ընթացում շարունակվել է նաև գիտահավաքչական աշխատանքը: ՀՑԹԻ-ը ձեռք է բերել հնատիպ գրքեր և ալբոմներ, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ, ձեռագիր հուշեր, ցեղասպանության վերապրողների վերաբերյալ անձնական փաստաթղթեր և կենսագրական տվյալներ, տեսագրություններ: Ձեռք են բերվել հարյուրավոր գրքեր և ալբոմներ (հնատիպ և նորատիպ), հնատիպ ու նորատիպ պարբերական մամուլ, լուսանկարներ և սևանկարներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանն առնչվող այլ նյութեր:

Մրցույթ-ցուցահանդես ՀՑԹԻ-ում.
Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով



17.04.2019

Ապրիլի 16-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների դահլիճի նախասրահում բացվեց «Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթ, ապա տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Ցուցադրությունը, որի կազմակերպումը հնարավոր է դարձել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանի հետ համագործակցությամբ, կազմակերպել է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը:
Տնօրեն պարոն Մարությանը ողջույնի խոսք ասեց նաև մասնակիցներին, ներկաներին. «Երբ մեզ դիմեցին ցուցահանդեսի կազմակերպման հարցով, միանգամից համաձայնեցինք: Ցեղասպանությունն այնպիսի մեծ ողբերգություն է, որը տարիներ շարունակ հուզում է մարդկանց սրտերն ու հոգիները և ստեղծագործական դրսևորումներ ունենում:

Նոր համակարգիչներ ՀՑԹԻ-ին հայ բարերարից



16.04.2019

Ուրախությամբ ու երախտագիտությամբ հայտնում ենք, որ օրերս «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը որպես նվիրատվություն է ստացել չորս համակարգիչ ամբողջական փաթեթավորմամբ:

«Արևմտահայոց ազգային համագումար» (Congrès National des Arméniens Occidentaux) միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայդարյանի կողմից, իր անձնական միջոցներից արված նվիրատվությունը շատ կարևոր է ՀՑԹԻ գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար:


Մեթոդաբանական սեմինարներ ՀՑԹԻ-ում. դասախոսում է Ուգուր Ումիթ Ունգորը



12.04.2019

Ս.թ. ապրիլի 12-ին, ժամը 14:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց Ամստերդամի Ուտրեխտի համալսարանի պատմության դասախոս և Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի (NIOD) գիտաշխատող դոկտոր Ուգուր Ումիթ Ունգորը (Ugur Ümit Üngör) «Հայոց ցեղասպանություն. օգտակար համեմատություններ, արդյունավետ ուղղություններ» (The Armenian Genocide: Useful Comparisons, Fruitful Directions) թեմայով:



Արխիվային փաստաթղթեր ԱՄՆ Ջորջիա նահանգից



11.04.2019

Այսօր ժամը 16:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունենավ արխիվային փաստաթղթերի հանձնման արարողություն:

Ամերիկաբնակ հայորդի Հարություն Աղա-Սարգսյանը և քույրը՝ Վարդուհին, ՀՑԹԻ ֆոնդերին հանձնեցին ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր:



Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր



11.04.2019

Ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագիր:

Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև մյուս քաղաքները:


ՀՑԹԻ տնօրենը Ստամբուլում մասնակցել է միջազգային գիտաժողովի



11.04.2019

Ս.թ. մարտի 22-23-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը Ստամբուլում մասնակցեց միջազգային գիտաժողովի: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովը կրում էր «Հիշողության վայրեր, հիշողության ուղիներ դեպի այլ ապագա» խորագիրը:

ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանը ելույթ ունեցավ «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հետ-հարյուրամյակային ժամանակաշրջանում» (The Armenian Genocide Memorial and Museum in Post-centenary Period) զեկույցով։

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել



10.04.2019

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը ապրիլի 10-ին բանաձև է ընդունել, որը կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային մակարդակում բարձրացնել այդ հարցը:

Բանաձևի օգտին քվեարկել է 382 պատգամավոր, դեմ չի եղել, 43 պատգամավորները ձեռնպահ են քվեարկել:

Ընդունված փաստաթղթում ասվում է. «20-րդ դարում տեղի ունեցած դաժանություններն ու վայրագությունները ճանաչելն ու հիշատակելը պետք է մշտական զգուշացում լինեն»:

Չեխիայի պաշտպանության նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



10.04.2019

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 10-ին Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Չեխիայի պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Փոխանցի´ր հիշողությունդ



09.04.2019

Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին տրամադրվում է հարթակ՝ կիսվելու սեփական ընտանիքի՝ ցեղասպանությանը վերաբերող պատմություններով: Կարող եք կիսվել թե՛ բանավոր, թե՛ գրավոր փոխանցված պատմություններով, Եղեռնը վերապրած նախնիների լուսանկարներով ու այդ օրերից մնացած մասունք-պատառիկներով:



Ռուանդայի ցեղասպանությունից անցել է 25 տարի
Հարցազրույց պ․գ․թ․ Սուրեն Մանուկյանի հետ



06.04.2019

Ռուանդայում թութսիների դեմ իրականացված ցեղասպանությունից անցել է արդեն 25 տարի: ՀՑԹԻ գործընկեր «Արմենպրես»-ի հարցազրույցը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ․գ․թ․ Սուրեն Մանուկյանի հետ:

Այսօր, ապրիլի 6-ին նշվում է Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակը: Հայաստանում այդքան էլ ծանոթ չեմ այդ ողբերգության հետ: Ի՞նչ էր այն:
Այո, ցավոք, մեր հանրության մոտ գիտելիքներն այլ ցեղասպանությունների մասին, եւ մասնավորապես Ռուանդայի ցեղասպանության մասին սահմանափակ են:

Պատմաբան Արսեն Ավագյանը դասախոսեց ՀՑԹԻ-ում



05.04.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների շարք: Հերթական դասախոսությունը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 5-ին:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ պ.գ.դ., ԵՊՀ պրոֆեսոր, ՀՑԹԻ գիտական խորհրդի անդամ, դիվանագետ Արսեն Ավագյանի «Մութեսարիֆ Սալիհ Զեքիի (Հրեշ Զեքի) դերը Հայոց Մեծ Եղեռնի իրականացման և Թուրք կոմունիստական կուսակցության հիմնադրման գործում» թեմայով դասախոսությունը:

Հանդիպմանը հաջորդեց քննարկում, հարց ու պատասխան ներկաների ու բանախոսի միջև:

Բրիտանական բանակի զինվորների կողմից ձերբակալված Իսմայիլ Հաքքի բեյը



04.04.2019

Լուսանկարում օսմանյան բանակի գնդապետ Իսմայիլ Հաքքի բեյն է, ով 1919 թ. մարտի 7-ին ձերբակալվեց բրիտանական բանակի շոտլանդացի զինվորների կողմից:

Լուսանկարն արվել է Աֆիոն-Գարահիսարի երկաթուղային կայարանում՝ այդ նույն օրը քաղաք ժամանած Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործադիր տնօրեն Ջեյմս Բարտոնի պաշտոնական լուսանկարչի կողմից:

Օսմանյան բանակի գնդապետ, Կոստանդնուպոլսի զինվորագրության հանձնաժողովի նախագահ, հայերի կոտորածների անմիջական իրագործողներից մեկի` Իսմայիլ Հաքքի բեյի (1883-1923 թթ.) անվան հետ է կապված շուրջ 40.000 հայի տեղահանությունն ու սպանդը:

ՀՑԹԻ-ում դասախոսություններով հանդես եկան Ստեփան Աստուրյանը և Ռայմոնդ Գևորգյանը



03.04.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների շարք:

Ս.թ. մարտի 29-ին ՀՑԹԻ-ի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի պատմության ֆակուլտետի Հայագիտության ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Ստեփան Աստուրյանի դասախոսությունը՝ «Հայ-թուրքական հարաբերությունների բևեռացման ընթացքը 1850-ական -1915 թթ.» թեմայով: Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, հարց ու պատասխան ներկաների ու բանախոսի միջև:

ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարանում



02.04.2019

ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին օրերս այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

ՀՑԹԻ հիմնադրամի տնօրենի ուղեկցությամբ դեսպանը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱՄՆ դեսպանը շրջել է նաև թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը:

Դեսպան Թրեյսին այցի ավարտին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Նամակ բռնագաղթից.
պատմում են թանգարանի ցուցանմուշները



29.03.2019

2015 թ. ապրիլին, Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրության կազմակերպման աշխատանքների ընթացքում ՀՑԹԻ ստացավ եզակի հուշային մասունք՝ 1915 թ. բռնագաղթի ժամանակ ընտանիքին ուղարկված բնօրինակ նամակ:

Կանադահայ Սոսի Չնկրյանը նամակը գտել էր հորաքրոջ աղջկա՝ Մարի Գավանոսյանի ընտանեկան արխիվում: Նամակի հեղինակը՝ ծնունդով Օրդուից Խաչիկ Գավանոսյանն էր: Նամակն ուղղված էր իր կողակցին, սիրելի կնոջը՝ Օնորի Չնկրյան-Գավանոսյանին (1894 -1951 թթ.):

ԵԽԽՎ նախագահի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան



27.03.2019

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։

Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, հարգեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:

Բանգլադեշի ցեղասպանության մասին



23.03.2019

Մարտի 25-ը Բանգլադեշի ցեղասպանության հիշատակի օրն է, որի ընթացքում Բանգլադեշում ոգեկոչում են 1971 թ. տեղի ունեցած զանգվածային կոտորածների զոհերի հիշատակը: Մարտի 25-ին Արևելյան Պակիստանում (Բանգլադեշում) «Լուսարձակ» անունը ստացած ռազմական գործողություների մեկնարկով Պակիստանը նպատակ էր հետապնդում ճնշել Բանգլադեշի ինքնորոշման իրավունքը:

1971 թ. Պակիստանի կողմից իրագործված Բանգլադեշի ցեղասպանության մասին ներկայումս շատ քիչ է հիշատակվում, սակայն այդ սարսափելի դեպքերի իրագործման ժամանակ այն ամբողջ աշխարհում մեծ ուշադրության արժանացավ:

«Կոմիտաս. վերջին գիշերը»
Հայոց ցեղասպանության թեմատիկան արվեստի գործերում



22.03.2019

Սարգիս Մուրադյանի (1927-2007 թթ.) «Կոմիտաս. վերջին գիշեր» կտավը առաջիններից էր, որ խախտեց Հայոց ցեղասպանության հիշողության երկարատև լռությունը: Ստեղծագործությունը ճակատագրական եղավ թե´ նկարչի հետագա գործունեության և թե´ Հայոց ցեղասպանության թեմայի բարձրաձայնման առումով:

1951 թ. Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի (ներկայիս Գեղարվեստի ակադեմիայի) շրջանավարտ Սարգիս Մուրադյանը որպես դիպլոմային աշխատանք ներկայացնում է «Ավարայրի ճակատամարտը»: Սակայն էսքիզը մերժվում է և փոխարինվում ստալինյան թեմայով (ներկայումս ցուցադրվում է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում):

1890-1922 թթ. ամերիկյան մամուլը Հայոց ցեղասպանության մասին



20.03.2019

Մարտի 20-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հանդիպում 1890-1922 թթ․ամերիկյան մամուլում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից կազմված ժողովածուների հեղինակների՝ Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիբյան հետ:

«The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») հատորների հրատարակումը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, աջակցության շնորհիվ:

Արամ Մանուկյան 140



19.03.2019

Այս տարի լրանում է Արամ Մանուկյանի ծննդյան 140 և մահվան 100 ամյակը: Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կայքում պարբերաբար կտեղադրվեն նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, հրապարակումներ, հոդվածներ:

140 տարի առաջ, 1879 թ. մարտի 19-ին է (Զեյվա, այժմ` գյուղ Դավիթ Բեկ կամ պատմաբան Արմեն Ասրյանի տվյալներով Արցախի Շուշի) ծնվել ազգային ու պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը:

Անգնահատելի է Արամ Մանուկյանի գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին՝ հատկապես Վանի ինքնապաշտպանության կազմակերպման գործում. 1915 թ. գարնանը նրա գլխավորությամբ տեղի հայկական կուսակցությունները, հաշվի առնելով ստեղծված օրհասական իրավիճակը, ժողով գումարեցին ու որոշեցին դիմել ինքնապաշտպանության՝ անխուսափելի բնաջնջումից փրկելով իրենց հայրենակիցներին: Վանի ինքնապաշտպանության մարմնի անդամներն էին Արամ Մանուկյանը, Արմենակ Եկարյանը, Գաբրիել Սեմիրջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը (Կյոզյան), Հրանտ Գալիկյանը, Փանոս Թերլեմեզյանը:

Հարգելի այցելու,

Ս.թ. մարտի 19-ից Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատանքային ժամերն են 10:00-17:00, վերջին մուտք՝ 16.30:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



«Հայրերի մեղքը» գրքի ներկայացում ՀՑԹԻ հիմնադրամում



16.03.2019

Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայրերի մեղքը․ թուրքերի մերժողականությունը և Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակ, Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր, Շվոն Նաշ Մարշալի հետ հանդիպում-քննարկում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև բեստսելեր ճանաչված «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ, Պադովայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանը, ով «Հայրերի մեղքը» գրքի նախաբանի հեղինակն է. «Աշխատության ողջ հյուսվածքում ընթերցողն ականատես է կառուցվող անկասելի այն ծուղակի, որը գլուխ առ գլուխ իրար է կապում այս մահվան ծրագրի մասերը»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



13.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
Վրաստանի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան



09.03.2019

Այսօր Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի այցը Բեռլին



02.03.2019

Փետրվարի 28-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարության-ը հանդիպում ունեցավ @TopographiedesTerrors թանգարանի փոխտնօրեն Քլաուս Հեսսե-ի (Klaus Hesse) հետ:

Հանդիպմանը Քլաուս Հեսսեն ներկայացրեց իրենց թանգարանի գործունեության հիմնական ուղղություններն, առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Կողմերը երկուստեք կարևորեցին հիշողության պահպանման քաղաքականությունը և այդ ոլորտում թանգարանների գործունեությունը:

ՀՑԹԻ-ում մեկնարկվել են կրթական ծրագրերի փորձարարական հանդիպումներ



01.03.2019

Փետրվարի 26-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտ» հիմնադրամում տեղի ունեցավ փորձնական կրթական ծրագրի առաջին օրվա մեկնարկը: Մասնակցեց «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII Գ դասարանը: Հայոց ցեղասպանության թանգարան այցելած դպրոցականները շրջեցին ցուցասրահներով, իրենց համար հատուկ մշակված ծրագրով ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմությանը:

ՀՑԹԻ գիտաժողովների սրահում դպրոցականները մասնակցեցին նաև ինտերակտիվ դասախոսության՝ նոր մշակված մեթոդաբանությամբ, որը վարեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատող Սեդա Պարսամյանը՝ «Հայկական ինքնապաշտպանական մարտերի խորհուրդը, պատանիների արժեհամակարգի ձևավորման մեջ» թեմայով:

1919 թ. փետրվարի 28-ի Հալեպի դեպքերը



28.02.2019

«Հալեպի կոտորած», «Հալեպի ջարդ», «Հալեպի դեպք». այսպես են որակվում հարյուր տարի առաջ այս օրը` 1919 թ. փետրվարի 28-ին, Հալեպում տեղի ունեցած կոտորածները, երբ տարագիր հայերը ենթարկվել են մուսուլմանների հարձակմանը:

Ադանայում տպագրվող «Կիկլիկիա» թերթն անդրադառնում է դեպքերին. «28 փետր. ուրբաթ առաւօտ ժամը 6ին նախօրով «Էլ Արաբ» գլիուպի կողմէ ծանուցված եւ համաձայնական իշխանութեանց կողմէ արգիլուած միթինկին համար որոշուած վայրէն - Ճումմա փազարիեն սկսավ ջարդը հայոց դէմ ու չափազանց կարճ ատենուան մէջ տարածուեցավ քաղաքին գրեթէ բոլոր կողմերը» :

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ողբերգության զոհերի հիշատակին



28.02.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ:

Սումգայիթի հայ բնակչության դեմ 1988թ. փետրվարի 27-29 կազմակերպված ջարդերն ու բռնությունները



28.02.2019

Ղարաբաղի հայ բնակչության ժողովրդավարական կամքի դրսևորման հանդեպ Ադրբեջանի պատասխանը եղավ սկզբում Սումգայիթում, իսկ հետագայում նաև հանրապետության այլ բնակավայրերում կազմակերպված հանցագործությունները, սպանությունները, բռնությունները, որոնք հաճախ գնահատվում են ոչ այլ կերպ քան որպես ցեղասպանական ակտեր: Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունների և բռնությունների նպատակը մեկն էր` ահաբեկել հայերին նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով և ստիպել հրաժարվել Ղարաբաղի համար մղվող պայքարից: Սումգայիթում իրագործված ծրագրավորված բռնությունները, սպանդը, բռնի տեղահանությունը առանձնահատուկ դաժանությամբ են իրականացվել: Առանց բացառության բոլոր սպանությունները կատարվել են աննախադեպ սադիզմով, Սումգայիթի բազմաթիվ քաղաքացիների աչքի առաջ: Զարհուրելի եղեռնագործության ապացույցները, վկայությունները օգնում են ուրվագծել սահմռկեցուցուիչ պատկերների մի ամբողջ շղթա: Եռօրյա բռնությունների հետևանքով սպանվել, ողջակիզվել և կտտանքների են ենթարկվել բազմաթիվ սումգայիթցի հայեր: Եղել են հարյուրավոր վիրավորներ, իսկ քաղաքի 17.000-ի հասնող բնակչությունը տեղահանվել է: Թալանվել, կողոպտվել ու ավերվել է 200-ից ավել հայապատկան բնակարան:

Վրաստանի ՊՆ հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին



22.02.2019

Փետրվարի 21-ին Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Վրաստանի ՊՆ պատվիրակությունը նախարար Լևան Իզորիայի գլխավությամբ և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Հարություն Մարությանը Վրաստանից ժամանած հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը:
Պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները:

Հանդիպում-քննարկումներ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Շոայի հիմնադրամի միջև



21.02.2019

Փետրվարի 19-20-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամում տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Հայաստան էին ժամանել ՀԿՀ Շոայի հիմնադրամի ծրագրերի ու գործողությունների տնօրեն տիկին Քորի Սթրիթը, կրթության և տեղեկատվության փորձագետ Սեդա Անթեքելյանը, հայկական հավաքածուների մշակման ծրագրի փորձագետ Մանուկ Ավեդիքյանը:
Երկու օր տևած աշխատանքային հանդիպումներին ներկայացվեցին երկու կառույցների արխիվային հավաքածուների՝ մասնավորապես վերապրողների ձայնագրությունների թվայնացման ու դրանք համապատասխան թվային բարձրակարգ շտեմարանում տեղադրելու հեռանկարները:

Հովհաննես Թումանյան
Փետրվարի 19-ին լրանում է մեծ գրողի 150 ամյակը



15.02.2019

Հովհաննես Թումանյանը մեկն էր այն հեռատես ու ամենատես մտավորականերից, ով Հայոց ցեղասպանության տարիներին անձնուրաց նվիրվեց իր ժողովրդին և նրա արդար դատի լուծմանը:

Ամենայն Հայոց բանաստեղծը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին (նոր տոմարով՝ 19-ին), Լոռվա Դսեղ գյուղում: Լոռին կամ ինչպես ասում էին հնում՝ Գուգարաց աշխարհը, պատմական Հայաստանի ամենաչքնաղ վայրերից է: Ինչպես Ավետիք Իսահակյանն է գրում. «Լոռին նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է, հեքիաթի, առասպելի մի վիպաշխարհ, դյուցազնական աշխարհ. նրա ամեն մի անկյունը՝ ավանդավեպ, ամեն մի քարը՝ խոսող հերոսական անցյալից»:

Կիպրոսի ՊՆ նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


13.02.2019

Պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Կիպրոսի ՊՆ նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Կիպրոսից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ ցուցադրությանը, այցի ավարտին նախարար Անգելիդիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Էքսկուրսավարության հիմունքներ․ վարպետության դաս ՀՑԹԻ-ում


11.02.2019

Փետրվարի 9-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» թեմայով դասախոսություն, որը վարեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր ֆոնդապահ, «Էքսկուրսավարության հիմունքներ» ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ Լիաննա Գևորգյանը:

Հանդիպմանը ներկա էր ինչպես ՀՑԹԻ հիմնադրամի տնօրինությունը, այնպես էլ գիտաշխատողները, էքսկուրսավարները։ Տիկին Գևորգյանը վարպետության դասից բացի ներկայացրեց նաև էքսկուրսավարության ժամանակակից զարգացումները։


Շնորհակալագիր ԱԳ նախարարից Երրորդ գլոբալ ֆորումին աջակցելու համար


06.02.2019

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալական նամակ է հղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամին՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանին 2018 թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայացած Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Երրորդ գլոբալ ֆորումի կայացմանը ցուցաբերած աջակցության համար:

«Անկասկած, Երրորդ գլոբալ ֆորումը կարևոր իրադարձություն էր ցեղասպանության կանխարգելման միջազգային օրակարգում, ինչի հաջողությամբ կազմակերպման և անցկացման մեջ զգալի էր նաև Ձեր և Ձեր գլխավորած կազմակերպության ավանդը: Այդ իսկ կապակցությամբ ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ՝ Ընդդեմ ցեղասպանության Երրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու և կազմակերպչական աշխատանքների շրջանակներում արտաքին գործերի նախարարությանը ցուցաբերած աջակցության համար»,-նշել է ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայացել էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:


Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել:


06.02.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: «Ֆրանսիան գիտե, թե ինչպես առերեսվել պատմությանը: Այն առաջիններից էր, որ 1915 թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպանություն և 2001 թ. ճանաչեց օրենքի ուժով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Նա ավելացրել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ 2018 թ. հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել էր Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:



Օսմանյան կայսրության պետական որբանոցներում կիրառվող թրքացման մեթոդները


05.02.2019

Ցեղասպանության տարիներին հայ որբերի նկատմամբ թուրքական որբանոցներում գործել է պատժամիջոցների ու բռնությունների մի ամբողջ ցանկ: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ կրոնափոխությունն ու անվանափոխությունն իրականացվել են բռնի միջոցներով: Որբանոց մտնելու առաջին պարտադիր պայմանն անվանափոխությունն էր: Իրենց հուշագրություններում դրա մասին են հիշատակում գրեթե բոլոր որբերը:

Անթուրայի որբանոցում շուրջ երեքուկես տարի անցկացրած Գառնիկ Բանյանն իր հուշերում պատմում է, որ որբանոցում նրան տրվել է 549 թիվը և Ահմեդ անունը։ Նույն որբանոցի սան Մելքոն Պետրոսյանին տրվել է Նեջիպ անունը և ութ թիվը: Հարություն Ալբոյաջյանը երկու անգամ է անվանափոխվել: Առաջին անգամ Դերայում, այնուհետև՝ Անթուրայում, որտեղ ստացել է Շյուքրու անունը և 534 համարը: Խորեն Գըլըճեանին Հալեպից տարել են Կ. Պոլսի «Հարբիյե» զինվորական կենտրոնական դպրոց: Այստեղ բոլորին պղնձե կնիքներ են բաժանել՝ իրենց նոր թուրքական անունով: Նա ստացել է «Ալի օղլու իսլամ» անունով կնիքը, որը տնօրենության կարգադրությամբ միշտ պետք է վզից կախված լիներ:

1890-1922 թթ․ամերիկյան մամուլում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներն այլևս կազմում են համապարփակ հատորներ


03.02.2019

Օրերս Երևանում Մխիթարյան հրատարակչատան կողմից լույս է տեսել 1890-1922 թթ․ամերիկյան մամուլում, մասնավորապես The New York Times-ի էջերում, հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր։ Հատորը կոչվում է «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times», այն կազմել և խմբագրել են Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիպյանը։
Կազմողները հատորի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դարձնում Հայոց ցեղասպանության մասին փաստող ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ և այլն։
Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, 1915 թ․ Հայոց ցեղասպանությունը և այդ կոտորածների անմիջական հետևանքները։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձևավորումը, զարգացումները, մերօրյա վիճակը (Մաս 1)


01.02.2019

Ապրիլի 24-ը սոսկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր չէ։ Այդ օրը հայ ժողովրդի ինքնության այն կարևորագույն ու եզակի տարրերից է, որն անտեսանելի թելերով միավորում է բոլոր հայերին։ Հիշատակի օրվա ձևավորումն անցել է քաղաքական բազմաթիվ զարգացումների միջով, և անգամ հարյուր տարի անց օրվա խորհուրդի նրբությունները շարունակվում են քննարկվել հանրության լայն շերտերի մեջ և մասնագիտական շրջանակներում։ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նշումը մեկօրյա իրադարձության մեջ ցեղասպանության հիշողության՝ հասարակության մեջ տվյալ պահին առկա վիճակի մարմնավորումն է, այսինքն՝ այդ օրվա վիճակով առկա իրողությունների ու պատկերացումների, տարվող քաղաքականության ու քարոզչության հանրագումարը։ Միևնույն ժամանակ ցեղասպանության զոհերի հիշատակի նշումը չի սահմանափակվել ու չի պայմանավորվել միայն մեկ օրվա նշելու կամ չնշելու փաստով. Մեծ եղեռնի հիշողությունը տարաբնույթ ձևերով գոյատևել է վերապրողների ու նրանց ժառանգների, պարզապես այդ մասին իմացողների հոգիներում, դրսևորվել խոսք ու զրույցում, վարվելակերպում, պահվածքում, գործողություններում նրանց կյանքի ողջ ընթացքում։ Այսինքն՝ հիշատակի օրվա խորհրդին անդրադառնալը նշանակում է ցեղասպանության հիշողության դրսևորումների ողջ սպեկտրի (հաշվի առնելով թեմայի և հոդվածի ծավալները՝ միայն որոշակի շեշտադրումներով) վերլուծության իրականացում։ Քանի որ հարցը խիստ տարողունակ է, հոդվածում անդրադարձ է արվում խնդրո առարկա հարցերի միայն մեկ մասին, որոնք սակայն, մեր համոզմամբ բնութագրական են խնդիրը լուսաբանելու համար։
Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առաջին նշումները
Հայագիտության մեջ ընդունված է այն կարծիքը, որ Մեծ եղեռնի զոհերին նվիրված ապրիլի 24-ի առաջին նշումը տեղի է ունեցել Կ.Պոլսում 1919 թ.։ Դա իրոք այդպես է։

Հիշատակի միջոցառում նվիրված Հոլոքոստի զոհերին


29.01.2019

Հունվարի 27-ին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ հավաքվել էին Երևանում Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ և Հոլոքոստի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել։

Միջոցառմանը ներկա էին նաև հրեաական համայնքի գլխավոր րաբբի Գերշ Բուրշտեյնը, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, գեներալ լեյտենանտ, հայ-հրեական ֆորումի ղեկավար, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, Ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հուշարձանի հեղինակ, քանդակագործ Ռուբեն Արութչյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և անվանի գործիչներ

Գրախոսություն. Երուանդ Քասունի, «Այաշի բանտը. Տոքթ. Աւետիս Նագգաշեան եւ մահապարտ աքսորեալները», Պէյրութ, 2018 թ., 400 էջ


15.01.2019

Երվանդ Քասունիի «Այաշի բանտը. Տոքթ. Աւետիս Նագգաշեան եւ մահապարտ աքսորեալները» մենագրությունը կարևոր սկզբնաղբյուրային աշխատանք է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում: 400 էջից բաղկացած աշխատանքը ներառում է առաջաբան, ներածական, արևմտահայ բժիշկ, Հայոց ցեղասպանությունը վերապրող Ավետիս Նագգաշյանի «Այաշի բանտը» հուշագրությունը, որն ըստ էության կազմում է հատորի հիմնաքարը, ծավալուն ծանոթագրություններ, Ավետիս Նագգաշյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության ընդհանուր տեղեկություններ, հավելվածներ, ամփոփումներ, մատենագիտություն, անձնանունների ու տեղանունների ցանկ, ինչպես նաև հեղինակի՝ Երվանդ Քասունու կենսագրական մանրամասներ: Գրքում օգտագործված սկզբնաղբյուրների և գրականության ցանկն ինքնին արժեքավոր ուղեցույց է ուսումնասիրողների համար: Այն նախատեսված է ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար:

Գրքի «Ներածականի փոխան» ընդարձակ հատվածում Հայկական հարցի պատմության մասին արված բազմակողմանի անդրադարձը ոլորտի ցանկացած ուսումնասիրողի հնարավորություն կտա ունենալու խնդրի ամբողջական պատկեր:

Հատորի առանցքն Այաշ աքսորված այնթապցի բժիշկ Ավետիս Նագգաշյանի հուշագրության անճշտություններից խմբագրված, լրամշակված, ծանոթագրությունների միջոցով ամբողջացված տարբերակի վերահրատարակումն է: Ավետիս Նագգաշյանի «Այաշի բանտը» առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. Բոստոնում «Հայրենիք» տպագրատանը:

Մերի Աննա Օստերգարդ. նորահայտ նյութեր ՀՑԹԻ ֆոնդերում


12.01.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հավաքածուն բոլորովին վերջերս համալրվել է թանգարանային բացառիկ արժեք ներկայացնող նորահայտ միավորներով, որոնք մեզ նվիրաբերել է հունաստանաբնակ Սարգիս Քեշիշօղլուն: Նվիրաբերված իրերը (լուսանկարներ, անձնական գրքեր և իրեր) վերաբերում են դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդին (Mary Anna Østergaard), ով 1927 թվականից գործունեություն է ծավալել Հունաստանում՝ մեծապես նպաստելով Հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ ապաստանած հայ գաղթականների տեղավորմանը և խնամքի կազմակերպմանը։ Օսմանյան կայսրությունից Հունաստան գնացած հայ գաղթականների ճշգրիտ թիվը դժվար է ասել, նախ՝ վիճակագրական տվյալների բացակայության, և երկրորդ՝ գաղթականության անընդհատ շարժի պատճառով: Գաղթականների մեջ մեծ թիվ են կազմել որբերը: Ըստ Պետրոս Կոկինոսի «Հունահայ գաղութի պատմությունից» գրքի՝ Հունաստանում գտնվել են 17520 որբեր՝ տեղաբաշխված հետևյալ որբանոցներում՝ Ետոպոսի որբանոցում 7500 հոգի, Լուտրաքիայում՝ 3300, Կորֆուում՝ 2720, Օրոպոսում՝ 2000, Զափիոնում՝ 2000: Հետագայում այդ թիվը աճել է և հասել 20000-ի:
Մ. Ա. Օստերգարդի մասին, ցավոք, տվյալներ շատ չկան: Հայտնի է, որ ծնվել է 1897 թվականին Դանիայում: 1927 թվականից հաստատվել է Աթենքում: Եղել է դանիական խնամատարական կենտրոնի տնօրենը, որը գործել է մինչև 1961 թվականը: Մերի Աննա Օստերգարդը կենտրոնի փակվելուց հետո էլ շարունակել է իր առաքելությունը Հունաստանում: Նրա ջանքերով Աթենքում հիմնվել է «Քրիստոնեական խնամքի կենտրոն», որտեղ իզմիրցի Սրբուհի Հովսեփյանի և հույն Էվդիքեա Հիոնիդուի հետ միասին զբաղվել է հիվանդների և ծերունիների խնամքով: Արդեն պատկառելի տարիքում, հարազատների հորդորով 1987 թվականին հետ է վերադարձել Դանիա, որտեղ էլ մի քանի տարի անց կնքել է իր մահկանացուն: Փայլուն տիրապետել է հայերենին: Ծավալած գործունության համար 1955 թվականին արժանացել է դանիական թագավորական շքանշանի, եղել է «Դանիացի քույրերի միության» անդամ (դանիերեն՝ Dansk Sygeplejeråd (DSR), անգլերեն համարժեքը՝ Danish Nurses' Organization (DNO), հիմնադրվել է 1899 թ. Կոպենհագենում և գործում է ցայսօր):


ՀՑԹԻ հիմնադրամը մեկնարկում Է 2019 Թ. Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակը


25.12.2018

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2019 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը նպատակ ունի ընդլայնել Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները, խթանել թեմայի բազմակողմանի հետազոտությունը և ներգրավվել երիտասարդ գիտնականների:

Ծրագիրը հնարավորություն կտա մինչև 40 տարեկան օտարերկրյա մեկ ասպիրանտի կամ երիտասարդ գիտնականի, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում և աշխատում են դոկտորական թեզի վրա, մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, ինչպես նաև ՀՀ այլ գիտական հաստատություններում և գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության, կացարանի և օրապահիկի ծախսերը:






Կայքի նորություններ

24.12.2019Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am