Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ամփոփելով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի 2020 թ. գործունեության հիմնական արդյունքները



30.12.2020

1. Գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.
Բոլոր գիտաշխատողները՝ համաձայն 2020-2024 թթ. համար հաստատված թեմաների, շարունակել են հետազոտական աշխատանքները: Հիմնական ուսումնասիրությունները կենտրոնացած են եղել 2020 թ. համար հաստատված ենթաթեմաների կտրվածքով: Ուսումնասիրությունների արդյունքները տպագրվել են մենագրությունների, հոդվածների ձևով, գիտաշխատողներն իրենց հետազոտական թեմաների շուրջ հանդես են եկել զեկուցումներով գիտաժողովներում:






Հարգելի այցելու,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2021 թ. հունվարի 7-ը ներառյալ:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Հայ կաթոլիկ համայնքի գործունեությունը



25.12.2020

1915 թ. Հայ կաթոլիկ նվիրապետության Մարդինի թեմը` 22.000 հավատացյալներով, ենթարկվում է տեղահանության, իսկ թեմի առաջնորդ գերապայծառ Իգնատիոս Մալոյանը` 12 հոգևորականների հետ ձերբակալվում և աքսորի ճանապարհին սպանվում է: Դեռևս 1847 թ. Կ.Պոլսում հիմնված Անարատ հղության հայ քույրերի միաբանութունը նույնպես կորուստներ է կրում 1915 թվականին: Միաբանության վերապրած անդամները, շարունակելով իրենց գործունեությունը, իրականացնում են որբախնամ աշխատանքներ: 1918 թ. նրանք ստանձնում են Հռոմի պապի առաքելական պատվիրակ Անջելո Դոլչիի կողմից Կ.Պոլսի Շիշլի թաղամասում բացված որբանոցի 100 որբերի խնամքը: Որբանոցը կրել է Բենեդիկտոս XV պապի անունը՝ լինելով Վենետիկի հովանավորության ներքո: 1919 թ. որբանոցի սաները տեղափոխվում են Գալաթա` ավստրիական Սուրբ Ժորժ վարժարան: 1920 թ. նոյեմբերից Դոլչիի միջնորդությամբ Մխիթարյան միաբանությունը ստանձնում է Գալաթայի որբանոցի տնօրենությունը` տեղափոխելով այն Գատըգյուղ:






«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը»
Նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում



23.12.2020

Դեկտեմբերի 23-ին ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-րդ տարելիցին:

Ցուցադրության բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը, թանգարան-ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, թանգարանի նախկին ու ներկա աշխատակիցներ և այլ հյուրեր:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:




«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը»
Նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում



22.12.2020

2020 թ. լրանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-րդ տարելիցը, որի կապակցությամբ դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 12:00-ին ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը», խորագրով ցուցադրության բացումը:

1995 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդում բացվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միակ թանգարանն ու միաժամանակ գիտահետազոտական հաստատությունն է:
Ցուցադրությունը երկլեզու է (հայերեն, անգլերեն) և ներառում է տասնհինգ ենթախորագիր: Ցուցադրության մեջ ներկայացվում է հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնադրման պատմությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ և հաջորդող տարիներին թանգարան-ինստիտուտի ծավալած գործունեությունը, տարբեր երկրներից Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա՝ թանգարան այցելած պաշտոնական պատվիրակությունների և պատվավոր հյուրերի ավանդույթ դարձած այցերը:




Հայ ավետարանական համայնքի գործունեությունը



19.12.2020

Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության հայ ավետարանական համայնքը նույնպես տեղահանվել ու զգալի կորուստներ է կրում: Այդուհանդերձ, ավետարանական համայնքի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն են ունենում ինչպես դիմադրական պայքարում, այնպես էլ հայերի փրկության գործում: Վերապատվելի Տիգրան Անդրեասյանը Մուսա լեռան ինքնապաշտպանության ղեկավարներից էր, ով թուրքական զորքին դիմադրելուց բացի փորձում է կազմակերպել հայ կանանց ու երեխաների անվտանգ տեղափոխումը: Հալեպի Էմմանուել հայ ավետարանական եկեղեցու հովիվ վերապատվելի Հովհաննես Էսքիջյանը քաղաքի օգնության գործի կազմակերպման առանցքային դեմքերից էր: Օգնության և նպաստների բաշխման գործում նա համագործակցում է Հարություն քահանա Եսայանի հետ: Վերապատվելի Էսքիջյանի օգնական Հակոբ Հալեպյանը` որպես պահակ, արաբական տարազով շրջում է Բաղդադի երկաթուղային ընկերությունում, վերահսկում Եփրատի երկաթուղային կամուրջը` Ջարաբլուսի տարածքում: Նա Հալեպից անարգել տեղից տեղ է անցում, նամակներ ու գումար փոխանցում հայ գաղթականներին:



Էնվեր, Ջեմալ, Թալեաթ. Թուրքիայի Միջազգային Իրավական Պատասխանատվության Հարցը Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո



13.12.2020

1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության և կոտորածների առնչությամբ հանդես եկան համատեղ հայտարարությամբ.

«Ամբողջ վերջին ամսվա ընթացքում քրդերի և թուրքերի կողմից օսմանյան իշխանությունների բացահայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ ուղղակի համագործակցությամբ Հայաստանում տեղի են ունենում հայերի կոտորածներ: … Միևնույն ժամանակ Կոստանդնուպոլսի թուրքական կառավարությունը բանտարկում և անտանելի ճնշումների է ենթարկում խաղաղ հայ բնակչությանը:

Նկատի ունենալով Թուրքիայի կողմից իրագործված մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված այս նոր հանցագործությունները` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնակից կառավարությունները սույնով հրապարակավ հայտարարում են, որ այդ բոլոր ոճրագործությունների անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների վրա, ինչպես և տեղական այն ներկայացուցիչների վրա, որոնք մասնակից են նման կոտորածին»:


Էնվերը եվ պանթուրքիզմի վերադարձը



12.12.2020

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բազմաթիվ այլ հակահայկական արտահայտությունների եւ Հայաստանի հանրապետության նկատմամբ տարածքային հավակնությունների հետ մեկտեղ հնչեցրեց այն հայտարարությունը, որ այս օրը Էնվեր փաշայի, ինչպես նաեւ Նուրի փաշայի եւ Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն է:

Իսմայիլ Էնվերը 1914-1918 թթ. եղել է Օսմանյան կայսրության Ռազմական նախարարը: Նա Միություն եւ առաջադիմություն կուսակցության ղեկավարներից էր եւ 1913 թ. հունվարի 23-ին իրականացված հեղաշրջումից հետո Մեհմեդ Թալեաթի եւ Ահմեդ Ջեմալի հետ իր ձեռքում կենտրոնացրեց Օսմանյան կայսրության ամբողջ իշխանությունը: Հենց Էնվերի որոշումն էր Թուրքիան ներգրավվել Առաջին աշխարհամարտի մեջ Գերմանիայի գլխավորած դաշինքի կազմում:

Էնվերը պանթուրքիստ էր եւ նրա հայացքները մեծապես ազդում էին Թուրքիայի դեպի Կովկաս, Իրան եւ Կենտրոնական Ասիա շարժվելու գաղափարի ձեւավորման վրա: Նա էր գլխավորում Թուրքական երրորդ բանակը, որը պետք է ճեղքեր Ռուսաստանի սահմանը եւ մխրճվեր Կովկաս՝ բերելով այնտեղ Թուրանի, միասնական թուրքական պետության ստեղծման տեսլականը:


ՀՑԹԻ-ն դատապարտում է Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտման նոր փուլը



08.12.2020

Վերջերս տեղի ունեցած պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և նրա շրջակայքում տեղացի հայերի էթնիկ զտումը, որը սկիզբ է առել գրեթե մեկ դար առաջ, նոր փուլ է թևակոխել:
Վարձկանների և ահաբեկիչների օգտագործմամբ և արգելված զինատեսակների միջոցով ոչ միայն դաժանորեն բնաջնջվել է Արցախի հայ բնակչությունը և հարձակման ենթարկվել վերջինիս պատմական հայրենիքը, այլև արմատախիլ են արվել ու շարունակում են տեղահանվել տեղի բնիկ հայ բնակչությունը՝ իրենց կյանքի և արժանապատվության սպառնալիքի ներքո և իրենց կամքին հակառակ՝ հետևում թողնելով պատմամշակութային, կրոնական ժառանգությունն ու իրենց կենսակերպը:
Հայերի պատմական հողերը բռնությամբ զավթած ադրբեջանական կողմն արդեն իսկ ոչնչացնում է հայկական ներկայության ցանկացած հետք, աղավաղում պատմական հիշողությունը, կեղծ պատմություն տարածում, հերքում հայկական ծագումն ու յուրացնում պատմամշակութային վայրերը, որը խաղաղ հայ բնակչության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի հետևանքով հայտնվել է Հայաստանի վերահսկողությունից դուրս:



Շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոն. hայ որբերի պահապան հրեշտակը



05.12.2020

Հայոց ցեղասպանության տարիներին որոշները կարողացան փրկվել և հայ մնալ տարբեր երկրներից Օսմանյան կայսրություն ժամանած միսիոներ կանանց անձնվեր գործունեության շնորհիվ: Վերջիններս, իրենց երկրներում տեղեկանալով հայ ժողովրդրի հետ տեղի ունեցող ոճրագործության մասին, հաղթահարելով բազում դժվարություններ, իրենց կյանքը նվիրեցին հայերի փրկության գործին:
Այս առնչությամբ բացառիկ է շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի դերը: Նա ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 29-ին Շվեդիայում:
1901 թվականին, 20 տարեկան հասակում Ալմա Յուհանսոնը մեկնում է Արևմտյան Հայաստան իր դանիացի գործընկեր Քրիստա Համմեի հետ: Նրանց ջանքերի շնորհիվ Օսմանյան կայսրության Խարբերդի նահանգի Մեզրե քաղաքում հիմնվում է «Էմաուս» որբանոցը:




Հայոց ցեղասպանության հուշերը և Հայկազ Թոռիկյանի անհատական պատմությունը



27.11.2020

Հայոց ցեղասպանությանը վերաբերող յուրաքանչյուր հուշ կամ անհատական պատմություն յուրովի լույս է սփռում իրադարձությունների վրա, և դառնում է Հայոց ցեղասպանության հավաքական հիշողության կարևոր տարր։ Այդպիսի հուշերից մեկն էլ Հայկազ Թոռիկյանի ձեռագիր օրագիրն է։ Վերջինս ներկայացնում է մի պատառիկ իր կյանքից։
Թոռիկյանը ծնվել է 1902 թ. Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում։ 1913 թվականին թուրքերը արդեն սպանել էին վերջինիս հորը, իսկ արդեն 1915 թվականի ամռանը տեղի հայերի հետ աքսորում են նաև նրա ընտանիքի անդամներին՝ մորը, քրոջը, իրեն և մեծ եղբորը։




Լևոն Աշպահյան. «Իմ կյանքի մասին»



21.11.2020

Լևոն Աշպահյանը հուշագրությունը գրի է առել երկար տարիներ անց՝ 1971 թ., Երևանում, ստվարաթղթե կազմով տետրակի մեջ: Հեղինակը սեփական փորձառությունը արձանագրելով նպատակ է ունեցել իր տառապանքների մասին հաջորդ սերունդներին տեղեկություն թողնել: Ինչպես նա է նշում իր հուշագրության վերջում. «այս թող մնա հիշատակ իմ հարազատներին՝ զավակներիս, հարսներիս ու թոռներիս ու կարդալով այս թող հիշեն զիս, կարդալուց հետո կը մնա թոռանս Լևոնիկին»:

Թեև հուշագրությունը գլխավորապես իր կյանքի ու կրած տառապանքների մասին է, սակայն, տեղեկություններ է պարունակում 1915 թ. սեբաստահայերի տեղահանությունների և կոտորածների վերաբերյալ:




Խորեն Գյուլբենկյանի հուշերը



12.11.2020

Հուշագրություններն առանձին աշխարհ են ներկայացնում։ Դրանք հնարավորություն են ընձեռում պատմության թե՛ մեծակտավ, թե՛ փոքր իրադարձություններին նայել ականատեսի աչքերով, առաջին դեմքից ներթափանցել դրանց մեջ և պատմական այս կամ իրադարձությանը նայել ոչ թե վերևից, այլ տվյալ անձի մակարդակից։ Գործ ունենալ ոչ թե ակադեմիական զտված և կաղապարված բառապաշարի, այլ կենդանի լեզվի հետ, որը փոխանցում է հույզերի ողջ ներկապնակը։ Իհարկե, այս մեդալն ունի իր հակառակ կողմը. հուշագրությունները կարդալիս պետք է մշտապես մտքում պահել այն փաստը, որ դրանք չեն անցել «գիտության զտիչով», ուստի դրանցում հնարավոր են ոչ ստույգ տեղեկություններ, պատմական փաստերի շփոթ և այս կարգի այլ երևույթներ։ Սակայն այս ամենը չի նսեմացնում հուշագրությունների արժեքն ու կարևորությունը։

Է՛լ ավելի հետաքրքիր է կարդալ անտիպ հուշերը։ Թերթելով դրանք՝ մարդ իրեն զգում է նոր տարածքներ բացահայտող ճանապարհորդի դերում։


Հոկտեմբերի 31-ին շարունակվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի եվ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ համատեղ «Կիլիկիան եվ կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» միջազգային գիտաժողովը



31.10.2020

Գիտաժողովի IV նիստը կրում էր «Կիլիկիահայության գոյամարտը. մասնակիցներ, ականատեսներ, վկայություններ» խորագիրը (նիստի նախագահող՝ Ռոբերտ Թաթոյան): Զեկուցեցին ՀՑԹԻ հիմնադրամի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Էդիտա Գզոյանը («Ինքնապաշտպանության իրավունք» եզրույթի մեկնաբանության շուրջ), պատմաբան, Կանադայի և ԱՄՆ Թեքեյան մշակութային միության գործադիր տնօրեն, «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը (Ինչու ֆրանսացիները եւ հայերը 1920 թ-ին Մարաշէն նահանջեցան), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիր. գիտ. դոկտոր Վերժինե Սվազլյանը (Կիլիկիայի հայերի ինքնապաշտպանական մարտերը ըստ ականատես վերապրողների վկայությունների), Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հախվերդյանը, ով հարգելի պատճառով չներկայացավ, սակայն նրա զեկույցը ընթերցվեց (Կիլիկյան հերոսամարտերի ականատեսը. Դավիթ Ադամյան), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Քնարիկ Ավագյանը (ԱՄՆ-ի հայերի մասնակցությունն ու նպաստը կիլիկյան կամավորական շարժմանը (1916- 1920 թթ.)):


Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ համատեղ «Կիլիկիան և Կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» միջազգային գիտաժողովի բացման արարողությունը



30.10.2020

1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին նվիրված «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» գիտաժողովի բացման արարողությանն օրհնության խոսք հղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը։ Նա կարևորեց գիտաժողովի հրավիրումն ու ընդգծեց, որ դեռևս 100 տարի առաջ մղված ինքնապաշտպանական մարտերն ընդհանրություններ ունեն Արցախի այսօրվա գոյամարտի հետ։ Թուխիկյանը համոզված նշեց հաղթանակի անխուսափելիության մասին՝ հաղթական տրամադրություն փոխանցելով զեկուցողներին և մասնակիցներին։


Հայ կամավորական շարժումը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին



28.10.2020

1914 թ. հուլիսի 28-ին երկու ռազմաքաղաքական դաշինքների՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվից՝ ԱՄՆ) և Եռյակ (հետագայում՝ Քառյակ) դաշինքի (Գերմանիա, Ավտրո-Հունգարիա, Օսմանան կայսրություն, 1915 թ.՝ Բուլղարիա) միջև սկսվեց մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը՝ Առաջին աշխարհամարտը: Հայ ժողովրդի երկու հատվածը՝ արևելահայությունն ու արևմտահայությունը, հայտնվեց ռուսական և օսմանյան կայսրությունների միջև ընթացող թեժ ռազմական գործողությունների թատերաբեմում, մանսավորապես՝ Կովկասյան ռազմաճակատում: Պատերազմի մեջ ներքաշված երկներում սկսվեց զինապարտ քաղաքացիների զորակոչ:

Ավելի քան 250.000 օսմանահպատակ հայ զորակոչվեց օսմանյան բանակ, նույնքան էլ ռուսահպատակ հայ` ռուսական կայսրության բանակ: Անտանտի մյուս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բանակներ զորակոչված հայ մարիկների թիվը անցնում էր 50.000-ը:


«ԿԻԼԻԿԻԱՆ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ»
նվիրվում է 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին



27.10.2020

Սիրելի´ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այս տարվա ապրիլին նախատեսված «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» գիտաժողովը, որը նվիրված է 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին, տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 30-31-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում: Գիտաժողովի ծրագիրը ստորև:

Գիտաժողովին կարող եք հետևել նաև առցանց՝ հետևյալ zoom հղումով https://us02web.zoom.us/j/9214235743?pwd=bm5VOUVmMlFQY21Ma3ZJNGV6Zk5LQT09
Meeting ID: 921 423 5743
Passcode: 972461


Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում



25.10.2020

Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, հարգեց զոհերի հիշատակը։

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այցելուներին դիմավորեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:



Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ մի խումբ ցեղասպանագետների
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի՝ անխուսափելի ցեղասպանության սպառնալիքի վերաբերյալ



23.10.2020

2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ առանց դրդապատճառի նախաձեռնել է լայնածավալ պատերազմ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ: Վերջին օրերին ադրբեջանական ուժերը դիտավորությամբ հարձակողական գործողություններ են իրականացրել ինչպես խաղաղ բնակչության նկատմամբ, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների։ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային զինամթերքներով և այլ զենքերով ծանր հրետակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Հադրութը և քաղաքացիական այլ բնակավայրեր:
Հոկտեմբերի 8-ին և 9-ին ադրբեջանական զինուժը երկու անգամ հրետակոծել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը լուրջ վնասներ է կրել։ Սա ոչ միայն «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայի, այլ նաև 1954 և 1999 թթ․ Արձանագրությունների խախտում է, միևնույն ժամանակ՝ մշակութային ցեղասպանության քաղաքականության մի մասն է, որն Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է վերջին 30 տարիների ընթացքում՝ համակարգված կերպով ոչնչացնելով հայկական պատմական ժառանգությունը, այդ թվում՝ Ջուղայի (Նախիջևան) հազարավոր հնագույն խաչքարերը։ Մշակութային ցեղասպանությունը, իրավամբ, ցեղասպանություն իրագործելու դիտավորության ակնհայտ արտահայտությունն է։


1918 թ. Բաքվի հայերի կոտորածը
1918 թ. Բաքվի ջարդերի ժամանակ բռնության ու կոտորածի զոհ են դարձել շուրջ 30.000 հայեր:



17.10.2020

Խախտելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրով հաստատված սահմանները՝ թուրքական զորքերը 1918 թ. գարնանը արշավեցին Անդրկովկաս: Նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության գիտությամբ և թույտվությամբ մայիսի վերջին Բաքվի ճակատում գտնվող թուրքական ուժերի ընդհանուր թիվը գերազանցեց 20.000-ը, որին միացան նաև 2.000-ի հասնող քրդական ջոկատները: Հուլիսի 31-ին «Կովկասի մուսուլմանական բանակը» Նուրի փաշայի գլխավորությամբ անցավ լայնածավալ հարձակման և սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը գրավեցին Բաքուն:
Չնայած դանիական և պարսկական հյուպատոսներին տրված՝ հայերի անվտանգության հավաստիացումներին՝ թուրք սպաների և մուսավաթական կառավարության ներքին գործոց նախարար Խան-Ջիվանշիրի հրամանատարությամբ և թուրքական կանոնավոր բանակի ու շրջակա գյուղերի թաթարների մասնակցությամբ երեք օր շարունակ` սեպտեմբերի 15-17-ը Բաքվում կոտորեցին հազարավոր հայերի` կողոպտելով նրանց ունեցվածքը:


Հունաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք մատուցեց



16.10.2020

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նախարար Դենդիասը ծաղկեպասկ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:


Հաճընի ինքնապաշտպանությունը. 1920 թ. մարտ-հոկտեմբեր



15.10.2020

Հաճըն քաղաքը գտնվում է պատմական Կիլիկիայի տարածքում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին քաղաքն ուներ շուրջ 35.000 հայ բնակչություն: 1915 թ. եղերական օրերին հաճընցիները տեղահանվեցին և քշվեցին դեպի Դեյր էզ-Զոր, որտեղ նրանցից շատերը նահատակվեցին: 1918 թ. աշնանը Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտությունը և Կիլիկիայից թուրքական զորքերի առժամանակ հեռանալը թույլ տվեցին ցեղասպանությունը վերապրած շուրջ 8.000 հաճընցիների վերադառնալ հարազատ բնակավայր: Սակայն 1919 թ. թուրք ազգայնական շարժման ծավալումը և 1920 թ. փետրվարին Մարաշի հայության կոտորածների լուրը ստիպեցին հաճընցիներին պատրաստվել դիմադրության:
Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունն ստանձնեց կամավորական ջոկատներում կռված և ռազմական գործում որոշակի փորձ ունեցող Սարգիս Ճեպեճյանը, ում հետագայում փոխարինեց Արամ Կայծակը (Թերզյան): Տեղի շուրջ 600 մարտունակ երիտասարդներից կազմվեցին չորս հիմնական և մեկ պահեստային զորաջոկատներ:


Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների ձեռագիրն անփոփոխ է



12.10.2020

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելուց հետո (1921 թ.) տեղի հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը դարձավ Ադրբեջանի պետական քաղաքականության մաս, որի նպատակը հայկական հետքերի վերացումն էր: Հուշարձանների ոչնչացման ադրբեջանական մեխանիզմները գրեթե նույնությամբ կրկնում էին մշակութային ցեղասպանության թուրքական քաղաքականությունը:

Ադրբեջանական ագրեսիան հայկական հուշարձանների ոչնչացման առումով աննախադեպ ծավալների հասավ 1988-1994 թթ. ընթացքում:


Ցեղասպան պետությունների քաղաքականությունը դատապարտված է ձախողման



08.10.2020

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ ու մասնակցությամբ, Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, ավելին՝ վերջիններիս դեմ կիրառելով արգելված զինատեսակներ։ Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրագործվող ագրեսիային մասնակցում են հազարավոր վարձկաններ, ահաբեկչական տարբեր խմբավորումների անդամներ:

Չդատապարտված ցեղասպանությունները, միջազգային հանրության լռությունն ու անտարբերությունը, ինչպես նաև անպատժելիության հանգամանքն ու ժխտողականությունը միայն նպաստում են մարդկության դեմ ուղղված այս ծանրագույն հանցագործության կրկնությանը:


Այլեւս երբեք



08.10.2020

Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան պաշտոնական այցելություններով ժամանած հյուրերին հուշահամալիրի մուտքի մոտ, որպես կանոն, դիմավորում եմ ես։ Եվ հուշահամալիրի մասին պատմությունն սկսում եմ երեք խաչքարի մոտից, որոնք նվիրված են Սումգայիթի 1988 թ. ու Բաքվի 1990 թ. զանգվածային կոտորածների զոհերին, Գանձակի հերոսական դիմադրությանն ու զոհերին։

Ինչու՞։ Որովհետեւ Հայոց ցեղասպանությունը միայն պատմական փաստ չէ, որ տեղ է գտել 1915-1923 թվերին։


Այո՛, այն ցեղասպանական է…



07.10.2020

Հակտեմբերի 3-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշեց. «Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետեւից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, եւ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր» :

Այն միտքը, որ հայ ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, կրկնվում է նրա շատ այլ հարցազրույցներում, ինչպես նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններում:


Վանի ինքնապաշտպանությունը. 1915 թ. ապրիլ-մայիս



03.10.2020

1915 թ. սկզբին Արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերում բռնկված կոտորածների ալիքը հասնում է Վանի նահանգ: Տեղի հայկական ուժերը Արամ Մանուկյանի գլխավորությամբ, սթափ գնահատելով իրավիճակը, որոշում են դիմել ինքնապաշտպանության: Դիմադրության կենտրոն է դառնում Վան քաղաքը, որտեղ բնակվող շուրջ 23 հազար հայերին միանում են նաև շրջակա գյուղերից այստեղ ապաստանած հազարավոր հայեր: Կազմվում է ինքնապաշտպանական մարմին (անդամներ` Արամ Մանուկյան, Արմենակ Եկարյան, Գաբրիել Սեմիրջյան, Կայծակ Առաքել, Բուլղարացի Գրիգոր (Կյոզյան), Հրանտ Գալիկյան, Փանոս Թերլեմեզյան):

Հիմնական մարտերը ծավալվում են քաղաքի երկու հայաբնակ հատվածներում` Այգեստանում ու Քաղաքամեջում: Ապրիլի 7-ին թուրքերի ձեռնարկած առաջին գրոհը հաջողությամբ հետ է մղվում. հայերը հրդեհում են Վանում թուրքական զորքի կարևոր ամրություններն ու կենտրոնները: Հաշվի առնելով թուրքերի թվային գերակշռությունը` ընտրվում է պաշտպանական մարտավարություն: Ապրիլի վերջին թուրքերն անցնում են լայնածավալ հարձակման:


Բաքվի 1905 թվականի հայերի կոտորածները



02.10.2020

1905 թ. հունվարի 9-ին Պետերբուրգում տեղի ունեցած ժողովրդական ցույցն իր արձագանքն է գտնում հատկապես Ռուսաստանի արդյունաբերական կենտրոններում: Շարժման ալիքը տարածվում է նաև Կովկասում, մասնավորապես՝ Թիֆլիսում, Բաթումում և Բաքվում:

Բաքվում սկսված բանվորական ցույցերն ու գործադուլներն ավարտվում են մի շարք նավթահորերի հրդեհումներով: Այս իրադարձություններն ուղեկցվում էին Կովկասյան թաթարների շրջանում հակահայ քարոզչությամբ: Նրանք կեղծ լուրեր էին տարածում, թե իբր հայերը կոտորած են նախապատրաստում մահմեդականների դեմ: Շուտով թյուրքերի և ռուսների տների պատերին կավճով և ածուխով գրված նախազգուշական արտահայտություններ են հայտնվում՝ համապատասխանաբար «Յա Ալլահ» (Աստծու հետ) և «ուռուս»:


Արամ Մանթաշյանի «1915 թ. Հայկական կոտորածից» հուշագրությունը



26.09.2020

Արամ Միսակի Մանթաշյանը (1906/1907 թ. – 1981 թ.) ծնվել է Շապին Գարահիսար գավառի Մշկանոց գյուղում ծխախոտագործի ընտանիքում: Ընտանիքի ծանր կացությունը ստիպել է հորը հինգ երեխաներին թողնել մոր հոգածությանը և մեկնել պանդխտության: Արամը հաճախել է վարժարան, 1914-1915 թթ. ուսումնական տարվա համար նույնիսկ ստացել նոր դասագրքեր: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը հազարավոր մարդկանց հետ վերջ է դրել նաև Արամի խաղաղ կյանքին: Նա հիշում է, որ երբ 1915 թ. գարնանը տեղահանության մասին հրամանը տրվեց, գյուղում գրեթե հայ տղամարդ արդեն չէր մնացել: Ժանդարմները (ոստիկանները) հայերին հրամայել են ունեցվածքը բարձել սայլերին, սակայն Արամի ընտանքի համար դա դժվար խնդիր չի եղել. «մենք ոչինչ չունեինք բառցվելու,մենք արդեն մնացէր էինք երեքս` ես մայրս և փոքրիկ քույրս» (1): Արամի վկայությամբ տեղահանված հայերի քարավանը օրը մի հայկական գյուղ էր անցնում,իսկ քրդերըև թուրքերը ճանապարհին հարձակվում էին, սպանում և թալանում: Այսպես անցնելով Եփրատը հասել են Ակն: Քաղաքից դուրս մի այգում քարավանին որոշ ժամանակ հանգիստ են տվել: Արամը վկայում է, որ ծառերի տակ տարեց մարդիկ էին նստած, քաղցած, մահվան սպասումով: Այդ տեսարանը նրան հիշեցրել է իր տատիկին, որը նույնպես նման մի ծառի տակ նստած էր մնացել: Այդպես նստած տեսել է, թե քարավանից մի կին ինչպես է իր նորածին երեխային գետը նետել. «Մի երիտասարդ մայր չգիտեմ թէ որքանով էր հոքներ իր կաթնակեր երախայից, որ գունդաղ էր արեր գեղեցիկ կերպով և երկու ձեռքերի վրա բռնած հանգիստ կերպով հանձնեց Եփրատին բայց գետը շատ խաղաղ էր հոսում երախան գունդաղուկ գնում էր ջրի երէսով դեռ չէր ընկղմվիր ես եւ մայրը նայում էինք, գետի ոլորումներից էլ չտեսանք երախային մայրը աչքերը սրբէլով հեռացավ իսկ ես դեռ նայում էի նստած ջրերին» (2): Այսպես քարավանը հասել է նախ Արաբկիր, ապա` Մալաթիա, որտեղ հայերի հավաքակայանումամբոխի մեջ Արամը կորցրել է մորը, քրոջը և մորաքրոջը: Մի թփի տակ քնելով առավոտյան շարժվել է մոտակա գյուղ` մորը կրկին գտնելու հույսով: Այսպես սկսել է հայ տղայի դեգերումները Մալաթիայի քրդաբնակ գյուղերում:


«Փրկության ոսկե գոտին»
(Աղունիկ Գրիգորի Մելքոնյանի վկայապատումը՝ ըստ իր որդու՝ Ռաֆիկ Սուքիասյանի հուշագրման)



23.09.2020

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվային պահոցում գտնվող 55 թվակիր հուշագրությունը գրի է առել Ռաֆիկ Սուքիասյանը՝ Հայոց ցեղասպանության վերապրող Աղունիկ Գրիգորի Մելքոնյանի որդին: Հուշագրությունն էրզրումցի Աղունիկ Մելքոնյանի՝ տեղահանության և կոտորածի մասին վկայապատումն է:

Աղունիկ Մելքոնյանը ծնվել է 1907 թ. Էրզրում նահանգի Բասեն գավառի Ղոնաղրան գյուղում: 11 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքից մեկն է Աղունիկը, ով հոր հետ ողջ էր մնացել: Նրա ընտանիքը մյուս բասենցիների հետ 1919 թ. գարնանը հասել է Արևելյան Հայաստան:


ՀՑԹԻ գրադարանը համալրվել է նոր գրքերով



15.09.2020

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը 2020 թ. օգոստոս – սեպտեմբեր ամիսների ընթացքում անհատ նվիրատուների շնորհիվ համալրվել է շուրջ վեց հարյուր անուն գրքով:

Նվիրատուների շարքում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, քաղաքացիներ Ֆրինա Բաբայանը, Հասմիկ Պողոսյանը:


Աուդիոգիդեր և ռադիոգիդեր սարքեր՝ Հայոց ցեղասպանության թանգարանին



12.09.2020

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության թանգարանում կգործարկվեն աուդիոգիդեր և ռադիոգիդեր, որոնք թանգարանին նվիրաբերել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը:

Սեպտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին հանձնեց 48 ռադիոգիդ և 30 աուդիոգիդ սարքավորումներ: Ի նշան երախտագիտության՝ պարոն Գևորգ Մաչանյանը ՀՑԹԻ հիմնադրամի կողմից պարգևատրվեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով ու համապատասխան վկայականով:


«Ավրորան» կաջակցի «Հոշոտված Հայաստան» գրքի վերահրատարակմանը



10.09.2020

«Ավրորա» դրամաշնորհով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերահրատարակի Ավրորա Մարդիգանյանի գիրքը՝ համալրված ծանոթագրություններով

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կյանքի կոչել իր նոր նախագիծը եւ առաջին անգամ Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը վերահրատարակել ծանոթագրություններով: Հայերեն եւ անգլերեն այս եզակի հրատարակությունը կլինի Թանգարան-ինստիտուտի կարեւորագույն նախագծերից մեկի՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշարի» խորհրդանշական մեկնարկը:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շահառու



03.09.2020

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2020 թ. դրամաշնորհային մրցույթի 5 հաղթողներից մեկն է: Ծրագրով նախատեսվում է տեխնիկական նոր միջոցներով՝ մասնավորապես պրոյեկտորներով, վերազինել Հայոց ցեղասպանության թանգարանը:

2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պետական և մասնավոր սեկտորի խոշոր աջակցության շնորհիվ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերանորոգվել, ընդլայնվել և կահավորվել էր ժամանակակից տեխնի¬կայով (պրոյեկտորներ, թաչսքրիններ, ժամանակակից համակարգիչներ, տպիչներ, սքաներներ և այլն):


Այդ օրհասական րոպեներին մայրերը կորցրեցին իրենց երեխաներին, երեխաները՝ մայրերին ...
Հայոց ցեղասպանությունը վերապրած Սոկրատ Մկրտչյանի հուշագրությունը



26.08.2020

Սոկրատ Հակեյի Մկրտչյանի հուշագրությունը Մեծ եղեռնի արհավիրքը վերապրած-ականատեսների՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում պահվող շուրջ 500 ձեռագիր վկայություններից մեկն է:

Հեղինակը ներկայացնում է հայ ժողովրդի համար ճակատագրական՝ 1915 թվականին իր հայրենի գյուղի՝ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի (Բաղեշ) նահանգի Բիթլիսի գավառի Խլաթի գավառակի Փրխուս գյուղի հայ բնակչության կոտորածի և թալանի, դրա ժամանակ իրեն և իր ընտանիքին բաժին ընկած փորձությունների պատմությունը:


Հայտարարություն



24.08.2020

Հարգելի այցելու,

օգոստոսի 26-ից Հայոց ցեղասպանության թանգարանը վերսկսում է իր աշխատանքը: Տեխնիկական պատճառներով ցուցադրությունը բաց է լինելու մասնակի (միայն առաջին հարկը) երեքշաբթիից կիրակի օրերին, ժամը 10:00-17:00, այցելուների վերջին մուտքը ժամը 16:30-ին: Ախտահանման և օդափոխության աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11:30-12:00 և 14:00-14:30 թանգարանը փակ է լինելու:


ՀՑԹԻ-ի անտիպ յուշագրութիւններու հաւաքածոն



19.08.2020

Յուշագրութիւնը մարդու կեանքի կամ կեանքի մէկ ժամանակահատուածին նկարագրական պատմութիւնն է, գրի առնուած դէպքերու հեղինակին կողմէ։ Անոր գլխաւոր պայմանը անկեղծութիւնն է։ Որպէս կանոն, հեղինակը դէպքերը պարտի նկարագրել անաչառութեամբ, այնպէս ինչպէս պատահած են, առանց «խմբագրելու» կամ ճոխացնելու։

Գրական այս սեռը յաճախ կը մշակեն ոչ բարձր կրթութեան եւ գրական կարողութեան տէր անհատներ, ու երբեմն նոյնիսկ կիսագրագէտ մարդիկ։

Յուշագրութիւններու շարադրումը հայ գրականությեան մէջ լայն թափ ստացաւ Հայոց ցեղասպանութենէն ետք, երբ բազմաթիւ վերապրողներ սկսան ցեղասպանութեան օրերու իրենց յուշերը գրի առնել եւ յաջորդ սերունդներուն յանձնել իրենց ապրած կեանքի պատմութիւնը, որոնց շնորհիւ ունեցանք քանակով եւ որակով պատկառելի ժառանգութիւն մը, որուն մէկ կարեւոր մասը եթէ հրատարակուած է ու դրուած գիտական շրջանառութեան մէջ, ապա միւս կարեւոր մասը տակաւին կը մնայ անտիպ։



«Բրոթի կղզիի ասպետին»՝ Չերազին



15.08.2020

Կետայանների կամ Չերազների տոհմն Ակնա Չերազ ավանից է։ Հետագայում Կ.Պոլիս տեղափոխված Մահտեսի Մինաս ամիրայի ճյուղից է սերվել տոհմի թվով ութ ամիրա, ովքեր վարել են ազգային ու պետական պաշտոններ։

Այս ազդեցիկ գերդաստանի ժառանգորդներից են իրավաբան և գրող Գասպար, ինչպես նաև՝ հասարակական ու մշակութային գործիչ Մինաս Չերազ եղբայրները ։

Գասպար Չերազի որդին՝ Վահան Չերազը, ծնվել է 1886 թ. օգոստոսի 16-ին, Կ.Պոլսում, սովորել հայկական և ֆրանսիական նախակրթարաններում, Կեդրոնական վարժարանում, ապա՝ կրթությունը շարունակել Ֆրանսիայում և Անգլիայում։ Վերադառնալով Կ.Պոլիս՝ կազմակերպել է մարմնակրթական խմբակներ, մարզել ֆուտբոլային առաջին թիմերը, զարգացրել լողը և մարմնակրթության այլ ճյուղեր :



Լույս է տեսել ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի 2020 թ. առաջին համարը



13.08.2020

Այս համարի բովանդակությունը

- Վերժինե Գ. Սվազլյան - Վան-Վասպուրականի հերոսամարտը ըստ ականատես վերապրողների վկայությունների ..................................................9
- Արփինե Ռ. Բաբլումյան - Արեւմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգի հայ բնակչությունը համիդյան կոտորածների տարիներին ...................................................................45
- Ռոբերտ Ա. Թաթոյան - Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սղերդի գավառի հայ բնակչության թվաքանակը Հայոց ցեղասպանության նախօրյակին ............................65
- Էդիտա Գ. Գզոյան - Երեխաների բռնի տեղափոխումը որպես ցեղասպանական գործողություն. ձեւավորումից դեպի քրեականացում ................................................99
- Նարեկ Մ. Պողոսյան - Ցեղասպանության եւ զանգվածային սպանությունների իրագործման հնարավոր վտանգը արհեստական բանականության զարգացման համատեքստում .................119
- Միհրան Ա. Մինասեան - Միհրան Հերարդեանի անտիպ տեղեկագիրը Հալէպի միսիոնարուհիներուն մասին .....135



Սեւրի դաշնագրին արձագանգը Կ. Պոլսոյ օսմաներէն «Վագիդ» օրաթերթին մէջ



12.08.2020

Սեւրի Դաշնագրին ստորագրումը, որքան որ մեծ խանդավառութեամբ դիմաւորուեցաւ հայութեան բոլոր խաւերուն կողմէ անխտիր, նոյնքան ալ սուգի եւ տխրութեան ալիք մը ստեղծեց թրքական շրջանակներուն մօտ, որոնց համար այն դարձաւ ազգային աղէտի եւ ողբերգութեան խորհրդանիշ մը:

Ստորեւ օսմաներէն թերթերու մեր հաւաքածոյէն կը ներկայացնենք Կ. Պոլսոյ մէջ օսմաներէնով հրատարակուած "وقت" («Վագիդ»- «Ժամանակ») օրաթերթի Գ. տարուն 963-րդ թիւը, լոյս տեսած 12 Օգոստոս 1920-ին, Սեւրի դաշնագրի ստորագրումէն ընդամէնը երկու օր ետք, եւ որուն առաջին էջը ամբողջութեամբ նուիրուած է դաշնագրի ստորագրման:

Առաջին յօդուածով՝ «Պաշտօնական Յայտարարութիւն» վերնագրին տակ ամփոփ կերպով տրուած է Օսմանեան կառավարութեան կողմէ հաշտութեան կայացման մասին պաշտօնական յայտարարութիւնը:


Կայացավ ուսուցիչների համար «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրով ամառային դպրոց



01.08.2020

Հուլիսի 28-30-ը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հերթական՝ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով ամառային դպրոցը: Ելնելով ՀՀ տիրող արտակարգ իրավիճակից ամառային դպրոցն ընթացավ առցանց: Ամառային դպրոցի մեթոդաբանությունը նույնն է՝ վերապատրաստել ուսուցիչներին, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները: Ամառային դպրոցին մասնակցեցին հանրակրթական և ավագ դպրոցի հայոց պատմության 30 ուսուցիչներ՝ Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերից: Դասընթացը սկսվեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանի ողջույնի խոսքով:

Ամառային դպրոցի առաջին բանախոս բ.գ.դ. Ռուբինա Փիրումյանը կատարեց թեման դպրոցում մատուցելու որոշ մեթոդական դիտարկումներ, այնուհետև ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանն ընթերցեց «Ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն. որոշ իրավական հիմնահարցեր» թեման:


Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի գործունեությունը



27.07.2020

1916 թ. օգոստոսին Կոստանդնուպոլսի պատրիարքարանի գործունեությունը դադարեցվում է օսմանյան կառավարության կողմից, պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը տարագրվել Մոսուլ, ապա՝ Բաղդադ: Աքսորի ընթացքում նա աջակցում է հայ գաղթականներին և Մոսուլի որբանոցի աշխատանքներին: Կ.Պոլսի պատրիարքն աքսորից վերադառնում է միայն 1919 թ. փետրվարի 19-ին: 1919 թ. փետրվարի 28-ին գործող Հայ որբախնամի և Տարագրյալների կենտրոնական հանձնաժողովի հիման վրա Կ.Պոլսի պատրիարքարանի վերահսկողությամբ ստեղծվում է Ազգային խնամատարությունը, որի ընդհանուր տնօրենն էր ազգային, հասարակական գործիչ Մատթեոս Էպլիղաթյանը: Կազմակերպությունը համակարգելու էր մուսուլմանական գերությունից հայ որբերի և կանանց ազատագրման, Միջագետքի ճամբարներից վերադարձող տարագրյալներին նյութական աջակցության տրամադրման աշխատանքները: Այդ կապակցությամբ համատեղ կոչով հանդես են գալիս Զավեն պատրիարքը, հայ ավետարանական համայնքի առաջնորդ Զենոբ Պեզճյանը և հայ կաթոլիկների պատրիարքական տեղապահ Օգոստինոս արքեպ. Սայեղյանը:


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հայտարարությունը



14.07.2020

Հայոց ցեղասպանության բաղադրիչներից մեկը մշակութային ցեղասպանությունն է։ Այն չսկսվեց ու չավարտվեց 1915-1923 թթ., այն շարունակվում է մինչ օրս։ Հարյուր տարի առաջ այն իր դրսևորումն է գտել ինչպես Արևմտյան Հայաստանի, այնպես էլ Օսմանյան Թուրքիայի այլ հա-յաբնակ շրջաններում և իրականացվել է ոչ միայն հայերի, այլ նաև կայսրության քրիստոնյա մյուս ժողովուրդների նկատմամբ։ Այն փաստը, որ հազարամյա Կարսի Առաքելոց եկեղեցին, ինչպես նաև տասնյակներով այլ քրիստոնեական եկեղեցիներ շարունակում են ձևափոխվել մզկիթների, այն իրողության վկայությունն է, որ մշակութային ցեղասպանությունը շարունակվում է։ Դրա դրսևորումներից մեկը տասնյակ տարիներ շարունակվող գանձագողության մոլուցքն է, երբ քրիստոնեական հետքերի վերացման գործին՝ պետության թողտվությամբ՝ լծվում են շարքային քաղաքացիները և քրիստոնեության հետքերի ոչնչացումը ձեռք է բերում զանգվածային ու, ցավոք սրտի, անդառնալի բնույթ։
Քրիստոնեության հետքերը հանգիստ չեն տալիս թուրքական պետության կառավարող շրջանակներին ոչ միայն երկրի հեռավոր արևելքում, այլև հենց սրտում՝ բազմամիլիոն բնակչություն ունեցող, Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում գտնվող, համաշխարհային քաղաքակրթական արժեքներին հետամուտ լինելուն հավակնող Ստամբուլում։


Երուխան 150



11.07.2020

Պոլսահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հայ գրականության ականավոր դեմքերից մեկը՝ Երուխանը, աբդուլհամիդյան բռնապետության տարիներին ստիպված էր թողնել հայրենի քաղաքը, իսկ հետագայում վերադառնալ՝ շատերի նման խաբվելով երիտթուրքական «Ազատության ու Հավասարության» խոստումներին, որի համար հատուցեց իր սեփական կյանքով:

Երուխանը (Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան) ծնվել է 1870 թ. հուլիսին Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում՝ արհեստավորի ընտանիքում:

1886 թ. ավարտել է Խասգյուղի Ներսիսյան վարժարանը, ապա՝ ընդունվել Ղալաթիայի Կեդրոնական վարժարան, որտեղ վարժարանի տնօրենն էր Մինաս Չերազը, իսկ դասընկերը՝ Արշակ Չոպանյանը:

Սրմաքեշխանլյանն իր գրական առաջին փորձերը սկսում է 19-20 տարեկան հասակում՝ գրելով պատմվածքներ և քրոնիկներ։



1890 թ.-ից աշխատել է «Արևելք»-ի խմբագրությունում, որը դարձել է գրական արդյունավետ դպրոց սկսնակ հեղինակի համար: Խմբագրությունում 4-5 ամիս աշխատելուց հետո «Արևելքի»-ի մայիսի 29-ի համարում տպագրվում է Սրմաքեշխանլյանի «Պապուկը» նորավեպը, որն անմիջապես ճանաչում է բերում հեղինակին:


Ակնի կոտորածի լուսաբանումը Նյու Յորքի Հայք պարբերականի էջերում



05.07.2020

Հայք կիսամսյա հանդեսը, որն ամերիկահայ առաջին պարբերականներից էր, հրատարակվում էր Նյու Յորքում 1891-1898 թթ.: Հայքի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը ժամանակի ամերիկահայ համայնքի նշանավոր դեմքերից Սմբատ Գաբրիելյանն էր, ով նաև Հայկական հարցին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ էր: Պարբերականի առաջին համարում խոսելով հրատարակման պատճառների և նպատակների մասին՝ Գաբրիելյանը նշում է այս նախաձեռնությունը սկսելու երկու պատճառ՝ արևմտահայության ծանր վիճակով պայմանավորված բոլոր ուժերի համագործակցության անհրաժեշտությունը և ամերիկահայերի համար ազգայինին հաղորդակցվելու հնարավորություն ստեղծելու ցանկությունը: Բացի այդ Հայքի նպատակն էր ներդրում ունենալ ազգային ձեռնարկումների մեջ, այդ թվում նաև գաղթականներին նյութական և բարոյահոգեբանական օժանդակություն ցույց տալ: Դրան հասնելու համար, հանդեսը իր էջերը նվիրում էր Հայկական հարցի, Հայոց պատմության և լեզվի հարցերին:

Արմատներով Արևմտյան Հայաստանի Ակն բնակավայրից Սմբատ Գաբրիելյանը առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում իր հայրենի բնակավայրում համիդյան սարսափի ծավալմանը: 1896 թ. սեպտեմբերին տեղի ունեցած Ակնի կոտորածի լուսաբանումը Հայքի էջերում հասկանալի պատճառներով (այդ ժամանակ տեղեկատվության համեմատաբար դանդաղ տարածվելը, հեռավորությունը, միջնորդավորված լինելը, և այլն) սկսվեց մեկ-երկու ամիս անց: Հանդեսի 1896 թ. նոյեմբերի 1-ի և դեկտեմբերի 1-ի, 1897 թ. փետրվարի 1-ի, մարտի 1-ի, մայիսի 20-ի, հունիսի 17-ի, հուլիսի 15-ի, հոկտեմբերի 15-ի համարներում առկա է հանգամանալի տեղեկատվություն այս ողբերգության մասին:


Հարգելի հայրենակիցներ,



27.06.2020

Երեկ երեկոյան ժամը 9-ի կողմերը հրդեհի մասին ահազանգից հետո Ծիծեռնակաբերդի տարածք են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան մեկ տասնյակ մարտական հաշվարկներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են շուրջ 120 հրշեջներ՝ ղեկավարությամբ նախարար Ֆելիքս Ցոլակյանի։ Հրդեհի օջախը Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանից մոտ 150-200 մետր հեռավորության վրա էր, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը տարածվում էր արևմուտք, դեպի թանգարանի շենքը։ Մեր հաշվարկներով, այրվել է 1.5 – 2 հա խոտածածկ տարածք։

Ծիծեռնակաբերդում հրդեհներ են լինում գրեթե ամեն տարի։


Ռաֆայել Լեմկին 120
«Ես մի օր կարդացի թերթերում, որ բոլոր թուրք հանցագործներն ազատ են արձակվելու: Ես ցնցվեցի: Մեկ ազգ սպանվեց, իսկ մեղավոր անձինք ազատ արձակվեցին»:



24.06.2020

Հունիսի 24-ին լրանում է հայտնի իրավապաշտպան և իրավագետ Ռաֆայել Լեմկինի 120 ամյակը, ով մեծ ներդրում է ունեցել ցեղասպանագիտության` որպես գիտական առանձին ճյուղի ձևավորման և զարգացման գործում: Հատկանշական է, որ վերջինիս ահռելի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության իրագործման խնդրի ուսումնասիրությունը։

Լեմկինը ծնվել է 1900 թ. հունիսի 24-ին Լեհաստանի արևելքում գտնվող Բեզվոդնե կամ Բեզվոդնա կոչվող ֆերմայում` Վոլկովսկ փոքր քաղաքի մոտակայքում, որն այն ժամանակ ցարական Ռուսաստանի կազմում էր: Հենց այստեղ է անցել Լեմկինի մանկության և պատանեկության տարիները, որի ընթացքում վերջինս հետաքրքրվել է զանգվածային սպանությունների մասին պատմություններով:

Լեմկինն իր ինքնակենսագրականում գրում է, որ 1913 թ.` 12 տարեկան հասակում, կարդալով լեհ գրող Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» պատմավեպը, որը վերաբերում էր առաջին դարում Ներոն կայսեր կողմից քրիստոնեություն ընդունած մարդկանց կոտորածներին, զարհուրել է, որ Ներոն կայսրը կարող էր քրիստոնյաներին առյուծների կերակուր դարձնել, ապա իր մորը հարցրել, թե ինչպես կարող է կայսրը նման ձևով ուրախություն առաջացնել հանդիսատեսի խմբի մեջ:


Հունիսի 3-ի ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նիստի մասին



23.06.2020

2020 թ․ հունիսի 3-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին նաև նորանշանակ անդամներ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

Հոգաբարձուների խորհրդում քննարկվեցին ՀՑԹԻ գործունեության և ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունների հետ կապված հարցերը, որոնց շուրջ իրենց մոտեցումները ներկայացրեցին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը և գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը: Նշվեց նախկինում տեղ գտած թերացումների ու բացթողումների մասին, որոնք հանգեցրել են ֆոնդերի ոչ բարվոք վիճակին:


Հայտարարություն
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր մասին



16.06.2020

Ելնելով ՀՀ արտակարգ իրավիճակում ստեղծված պայմաններից «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2020 թ. հուլիսի 28-31-ը կազմակերպում է հեռավար ձևաչափով չորսօրյա ամառային դպրոց Հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:

Քանի որ 2019 թ. ամառային դպրոցի դիմողները բավականին շատ էին և հնարավորություն չեղավ բոլորին ընդգրկել, այս տարի հեռավար ուսուցմամբ մեծ հնարավորություն է ստեղծվել անցկացնել ամառային դպրոց՝ ընդգրկելով ՀՀ քաղաքներում և մարզերում Հայոց պատմություն դասավանդող ուսուցիչներին:

Կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության ոլորտում՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները:


Քեռի Սեմը, Մայր Հայաստանը և երկու որբերը



12.06.2020

Լուսանկարում «Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց»-ի կոմիտեի դրամահավաք նախաձեռնությունն է ամերիկյան Սիեթլ քաղաքում` հօգուտ սովյալ հայերի: Ամերիկան խորհրդանշող Քեռի Սեմին, Մայր Հայաստանը և երկու հայ որբերին ներկայացնող հերոսները, շրջելով քաղաքի փողոցներում, ամերիկացիներին կոչ էին անում մասնակցելու հանգանակություններին: Մեքենայի վրա փակցված է պաստառ՝ «Սովյալ Հայաստան. օգնե՛ք կարիքավոր երեխաներին... Քեռի Սեմն օգնության ձեռք է մեկնում այսօր: Սիեթլը կատարում է իր պարտքը» գրությամբ (1917 թ.):

ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ստեղծված Հայ-սիրիական նպաստամատույցի ամերիկյան կոմիտեն ԱՄՆ տարբեր քաղաքներում հաճախ կազմակերպում էր շրջիկ ցուցադրություններ, որոնց նպատակն էր ամերիկյան հասարակությանը տեղեկացնել հայ ժողովրդի անլուր տառապանքների մասին և կոչ անել մասնակցելու նրանց օգնելու համար կազմակերպվող հանգանակություններին:


Երեխաները և ցեղասպանությունը



01.06.2020

«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2(ե) կետը արգելում է «երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը՝ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»:

Այսպիսով՝ երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը ցեղասպանական հինգ գործողություններից մեկն է: Հոդվածի ներառումը Ցեղասպանության կոնվենցիայի մեջ երկու հիմնական փաստարկ ուներ. հաշվի էր առնվում երեխաների խոցելությունը, նրանց «կախվածությունը, ապագայնությունը (որպես խմբի շարունակություն) և հարմարվողականությունը (նոր պայմաններին)» և, երկրորդ, երեխաների տեղափոխման քայքայիչ ազդեցությունը խմբի հետագա կենսունակության ապահովման տեսանկյունից:

Գտնվելով մշակութային և կենսաբանական ցեղասպանությունների սահմանագծին՝ երեխաների բռնի տեղափոխումը բավական յուրահատուկ կիրառություն ունի ցեղասպանական մյուս գործողությունների համեմատ, քանի որ այն ձևավորում է նոր ինքնություն՝ ոչնչացնելով նախկինը:


Հայտարարություն ասպիրանտուրայի ընդունելության համար



26.05.2020

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2020/2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 808–Ն որոշման:

Դիմումներն ընդունվում են մինչև ս/թ հունիսի 24-ը ներառյալ։

Համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՑԹԻ հիմնադրամ, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով կամ info@genocide-museum.am և scientific-secretary@genocide-museum.am հասցեներով։


1915 թ․ մայիսի 24-ի Անտանտի տերությունների համատեղ հռչակագիրը
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին և կարևոր փաստաթուղթը



24.05.2020

1915 թ․ մայիսի 24-ին Անտանտի դաշնակից տերությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվում է համատեղ հայտարարություն, որի հեղինակը և նախաձեռնողը Ռուսաստանն էր։ Հայտարարությանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի կոչ-հեռագիրը: 1915 թ. ապրիլի 15-ին, հայերի կոտորածների մասին առաջին տեղեկությունները ստանալուց հետո, նախարարը Փարիզում և Լոնդոնում ռուս դեսպաններին գրել էր հետևյալը. «Ստացվել են նոր տեղեկություններ Ասիական Թուրքիայում տիրող անիշխանության և թուրքերի ու քրդերի կողմից հայերի կոտորածների մասին: Բարեհաճե՛ք առաջարկել ֆրանսիական (անգլիական) կառավարությանը մեզ և Անգլիայի (Ֆրանսիայի) հետ համատեղ դիմում հրապարակել՝ ուղղված օսմանյան կառավարությանը, որի մեջ անձնական պատասխանատվությունը հայերի կոտորածի համար կդրվի Թուրքիայի մինիստրների խորհրդի բոլոր անդամների, ինչպես և այդ իրադարձություններին առնչվող քաղաքացիական ու զինվորական պաշտոնատար բոլոր անձանց վրա»:

Այսպիսով, Անտանտի դաշնակից տերությունները դեռևս 1915 թ. հանդես են գալիս հայերի կոտորածները ճանաչող և դատապարտող կարևոր հայտարարությամբ:

Հույների ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում



19.05.2020

Մայիսի 19-ին՝ Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանի հունական համայնքների միությունը, Հայաստանում Հունաստանի դեսպանության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի աշխատակից, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը, Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին։

Ծաղկեպսակների և անմար կրակի շուրջը ծաղիկներ տեղադրելու արարողությունից հետո Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան հանդես եկավ հիշատակի ու զոհերի ոգեկոչման խոսքով։


Հայտարարություն



19.05.2020

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի աշխատակազմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում մեդիահարթակներում, սոցհարթակներում ՀՑԹԻ-ի՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանի շուրջ ծավալվող և թիրախավորող գործողությունների առնչությամբ։

Նման գործելաոճն անընդունելի է. այն վնասում է ՀՑԹԻ-ին՝ տարատեսակ բացասական շահարկումների տեղիք տալով:
Խիստ դատապարտելի է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ ցանկացած գործողություն, որը միտված կլինի Հայոց ցեղասպանության նահատակների նվիրական հիշատակը քաղաքական կամ այլ նպատակներով շահարկելուն։


Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր



19.05.2020

1994 թ. փետրվարի 24-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը մայիսի 19-ը հայտարարեց Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որը կապված է Մուստաֆա Քեմալի Սամսուն հասնելու հետ։ Հույների ցեղասպանությունը ոգեկոչվում է նաև սեպտեմբերի 14-ին (1922 թ. Զմյուռնիայի քրիստոնյաների կանխամտածված բնաջնջում, ապա՝ քաղաքի հրկիզում)։

19-րդ դարում, թեև բարեփոխումներն Օսմանյան պետության մեջ մասամբ իրագործված էին, Պոնտոսի հույն ժողովուրդը փորձությունների է ենթարկվում: 20-րդ դարը բարձրակետն էր: Պոնտոսի բնակչությանը վերաբերվում էին որպես ստորադաս քաղաքացիների․ նրանց ներկայությունը խոչընդոտ էր երիտթուրքական ազգայնամոլական ծրագրերի իրականացման ճանապարհին:


Մասբանեում գերմանացիներ են ապրում. թաքստոց հայերի համար



12.05.2020

19-րդ դարի 90-ական թվականներից մինչև 20-րդ դարի 10-ական թվականների վերջը Բրունո և Ֆրանց Էքարտ եղբայրներն ապրում և աշխատում էին Օսմանյան կայսրությունում։

1897 թ․ քսանչորսամյա Ֆրանց Էքարտը (1873-1919 թթ․), ում Յոհաննես Լեփսիուսը ներգրավել էր միսիոներական գործունեության մեջ, ճանապարհվում է Օսմանյան կայսրություն՝ Ուրֆա քաղաքում աշխատելու։ Մանկավարժական կրթություն ստացած Ֆրանց Էքարտի մեջ Լեփսիուսը տեսնում է առաջնորդի ու կազմակերպչի հատկություններ։ Ուրֆայում ավելի քան քսան տարվա գործունեության ընթացքում Ֆրանցը ղեկավարում է հայ երեխաների համար իր ստեղծած գերմանական որբանոցը և գորգագործական ֆաբրիկան, որտեղ բացառապես հայեր էին աշխատում ։

«Նեմեսիս»-ի չբացահայտված մասնակիցը. Ահարոն Սաչակլյան



10.05.2020

1990 թ. ԱՄՆ-ում հայտնաբերվեց «Նեմեսիս*» գործողության (Հատուկ գործի) անհայտ մասնակիցներից մեկի՝ Ահարոն Սաչակլյանի նամակների, լուսանկարների, փաստաթղթերի արխիվը՝ վերջինիս մահից միայն 26 տարի անց: Ահարոն Սաչակլյանի ընտանիքի անդամները երբեք չեն էլ ենթադրել, որ իրենց հարազատը որևէ դերակատարություն է ունեցել «Նեմեսիս» գործողության մեջ, քանի որ վերջինս ոչ միայն չի բարձրաձայնել ուշագրավ ու պատմական նշանակություն ունեցող իր կենսագրության այս անցքի մասին, այլև խնամքով թաքցրել է կողմնակի անձանցից:

2015 թ. Մարիան Մեսրոբյան-Մաքքըրդին հայտնաբերված հարուստ փաստավավերագրական նյութերի հիման վրա հրատարակեց «Սրբազան արդարադատություն. հայկական «Նեմեսիս» գործողության ձայներն ու ժառանգությունը» գիրքը՝ Ժիրայր Լիպարիտյանի առաջաբանով՝ դրանում ներկայացնելով նաև իր մորական պապի՝ Ահարոն Սաչակլյանի գործունեությունը, հատկապես նրա մասնակցությունը «Նեմեսիս» գործողությանը:

Ո՞վ էր Ահարոն Սաչակլյանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,



05.05.2020

Այս տարի ապրիլի 24-ի հիշատակումն աչքի ընկավ առանձնահատուկ սոցցանցային ակտիվությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում բոլոր այն օգտատերերին, որոնք միացան թանգարան-ինստիտուտի կոչին՝ իրենց էջերում տեղադրելով Հայոց ցեղասպանությանն առնչվող ընտանեկան լուսանկարներն ու պատմությունները, կիսելով «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակը, նաև մեզ հետ անմիջական կապ հաստատելով:

Թեև նախորդ տարիներին ևս Հայոց ցեղասպանության զոհ և վերապրող հարազատներ ու բարեկամներ ունեցողները քիչ չէին իրենց գերդաստանի անդամների՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմությունները կիսելով, այդուհանդերձ, այս տարի այդ երևույթը՝ օբյեկտիվ պատճառներով շատ ավելի լայնատարած էր:

«Հայ որբեր. տեղեկագիր հայ որբերու կացութեան, որբանոցներու, հոգատար մարմիններու մասին եւ վիճակագրական ցուցակներ» փաստաթղթի մասին



30.04.2020

Հայոց ցեղասպանության տարիներին հայ որբերին առնչվող հարցերի, մասնավորապես, որբերի թվաքանակի ուսումնասիրման համար կարևոր սկզբնաղբյուր է «Հայ որբեր. տեղեկագիր hայ որբերու կացութեան, որբանոցներու, հոգատար մարմիններու մասին եւ վիճակագրական ցուցակներ» փաստաթուղթը, որը կազմվել է Հայ ազգային պատվիրակության պահանջով 1923 թ., փաստ, որը մեծ կշիռ է հաղորդում փաստաթղթի հավաստիությանը: Տեղեկագիրն ամենայն հավանականությամբ կազմվել է Արամ Անտոնյանի կողմից, չնայած գրքույկի վրա ոչ մի տեղ նրա անունը չի նշվում, բայց հաշվի առնելով այն փաստը, որ նա այդ ժամանակ եղել է Ազգային պատվիրակության քարտուղարը, հիմք է տալիս նրան համարել սույն տեղեկագրի կազմողը:

Այս տեղեկագրում խնամքով ու մանրամասն ներկայացված են հայ որբերի թվական տվյալները, տարբեր վայրերում հիմնված որբանոցներն ու այն կազմակերպությունները, որոնց խնամատարությամբ գործել են որբանոցները:


Հարիւրամեակ՝ Սալէհ Զէքի պէյի մահավճիռին



28.04.2020

Ճիշդ 100 տարի առաջ, այս օրը, 28 Ապրիլ 1920-ին, Կ. Պոլսոյ թրքական Պատերազմական արտակարգ ատեանը, ի բացակայութեան՝ մահուան դատապարտեց Տէր Զօրի նախկին գաւառապետ եւ Հայոց ցեղասպանութեան գլխաւոր իրագործողներէն ու Տէր Զօրի կոտորածներու պատասխանատու Սալէհ Զէքի Պէյը։

Զէքի 26 Ապրիլ 1916-ին նշանակուած է Տէր Զօրի կառավարիչ։ Պաշտօնը ստանձնելէ կարճ ժամանակ անց, Տէր-Զօր ու շրջակայ աւաններն ու գիւղերը հաւաքուած տասնեակ հազարաւոր աքսորական հայեր ղրկած է անապատի խորերը եւ իր իսկ կողմէ առաջացած ու ղեկավարուած խումբերու կողմէ կոտորել տուած է զանոնք անխտիր։ Մօտաւոր հաշուումներով, Տէր Զօրի ջարդերուն զոհ գացած են 192.750 աքսորական հայեր, որոնք հոն հասած էին Արեւմտեան Հայաստանէն, Կիլիկիայէն, Փոքր Ասիայէն եւ Կայսրութեան այլ շրջաններէ։

Համաշխարհային Առաջին պատերազմի Զինադադարէն ետք, Մահմուտ Զ. Ուահիտուտտին սուլթանի 8 Մարտ 1919-ի հրամանագրով Կ. Պոլսոյ մէջ ստեղծուած է Պատերազմական արտակարգ ատեան մը, որ պէտք է դատէր հայերու տեղահանութեան եւ կոտորածներու պատասխանատուներն ու Օսմանեան կայսրութիւնը պատերազմի մէջ ներքաշող յանցագործները։


Հայաստանի Հանրապետության ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



24.04.2020

Լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Այսօր վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Պետական այրերը և հոգևոր առաջնորդը ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ: Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:


«Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից». Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին



24.04.2020

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Նամակում ասված է.
«Պարոն նախագահ,
Սիրելի բարեկամ,

Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակի այս օրը Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին հղում եմ իմ լավագույն եղբայրական և բարեկամական ողջույնները:


Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին.
նվիրվում է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին



22.04.2020

2020 թ. լրանում է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցը, ինչի առիթով այս տարվա ապրիլի 16-17-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսության հետ համատեղ նախատեսում էր հրավիրել միջազգային գիտաժողով և կազմակերպել ժամանակավոր ցուցադրություն: Սակայն հաշվի առնելով համաճարակով պայմանավորված իրավիճակը, գիտաժողովն անորոշ ժամանակով հետաձգվեց, իսկ ցուցադրությունը հանրությանը կներկայացվի օնլայն ձևաչափով՝ ՀՑԹԻ պաշտոնական կայքէջում և վերջինիս ֆեյսբուքյան հարթակում:

«Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը երկլեզու է (հայերեն, անգլերեն), ներառում է տասնմեկ ենթախորագիր:


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեությունը



18.04.2020

Հայոց ցեղասպանության տարիներին Միջագետքի անապատներ աքսորված հայ գաղթականների ճակատագրին հետամուտ է լինում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ Խապայանը: 1915 թ. կաթողիկոսանիստ Սսի Մայրավանքից Սահակ կաթողիկոսը տեղափոխվում է Հալեպ, կազմում Գաղթականաց օգնության հանձնախումբը, օգնության խնդրանքով դիմում Կ.Պոլիս և արտասահման: Կաթողիկոսը հանդիպումներ է ունենում Հալեպի նահանգապետ Ջելալ բեյի հետ` թույլտվություն ստանալով մի քանի քահանաների գործունեության համար, ովքեր գաղթականներին աջակցելու նպատակով մեկնում են Բապ, Մամբուջ, Դեր Զոր, Իդլիբ, Մաարա։ Անապատներից Հալեպ հասնող գաղթականների հոսքին զուգընթաց՝ երիտթուրքական կառավարությունը խոչընդոտում է Գաղթականաց հանձնախմբի գործունեությունը՝ մինչև անգամ ձերբակալելով Հալեպի Ազգային առաջնորդարանի փոխանորդ Հարություն ավագ քահանա Եսայանին և մի շարք այլ հոգևորականների: Գաղթականաց հանձնաժողովը նոր կազմով շարունակում է գործել Տեր Խաչատուր քահանա Պողիկյանի գլխավորությամբ՝ Հալեպում վերահսկելով շուրջ 800 որբերով երեք որբանոց:


Հարրի Շտուրմեր` Հայոց ցեղասպանության գերմանացի ականատես



17.04.2020

Դոկտոր Հարի Շտուրմերը պատկանում է այն գերմանացիների խմբին, որոնք չհամաձայնվելով Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիայի քաղաքականության հետ, իրենց դժգոհությունը հայտնում էին գրքերում, բրոշյուրներում, հանրային դասախոսություններում: Ականատեսը դառնալով Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջմանը, նա շարադրել է իր հուշերը, որը Հայոց ցեղասպանության պատմությունն ուսումնասիրելու և Օսմանյան կայսրության ներքին քաղաքականությունը հասկանալու հրաշալի աղբյուր է:

Վիրավորվելու պատճառով բանակից զորացրվելով 1915-1916 թթ. Շտուրմերը դարձավ «Kölnische Zeitung» թերթի թղթակիցը Կոստանդնուպոլսում:


Սինե Սեթոյի կինոն կյանք էր
Ադապազար - Դեր Զոր-Մարսել. հանգրվանը՝ Հայաստան



15.04.2020

Կյանքի ծանր ու դժվարին ճանապարհ է անցել Սինե Սեթոն, նույն ինքը Երվանդ Սեթյանը. մաքառել, ընդվզել, սակայն հաստատակամորեն կանգնել է ճիշտ ուղու վրա:

12-ամյա տղան իր ընտանիքի և տասնյակհազարավոր բախտակից բռնագաղթյալների հետ անապատներով քայլել է դեպի Սիրիա՝ պատկերացում անգամ չունենալով ապագայի մասին:

Սեթյանին վիճակվեց հայտնվել հրաշքով փրկված այն քչերի թվում, որոնք հետո դեռ երկար պիտի անցնեին աշխարհի քառուղիներով՝ իրենց վերջնական հանգրվանը գտնելու հույսով:


Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ



13.04.2020

Հարգելի հայրենակիցներ,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ» դիմում հստակ նշված է. «Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցագործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համամարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիքներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է»։


Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ



06.04.2020

Հարգելի հայրենակիցներ,
Մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բովանդակ հայ ժողովուրդը կնշի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Հայերի հետ միասին այդ տարելիցը կնշեն նաև հայ ժողովրդի բարեկամներն աշխարհի տարբեր ծագերում։ Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցագործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համամարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիքներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է։


v

Ամերիկացի հյուպատոսը Զմյուռնիայում
Ջորջ Հորթոն. «Օսմանյան կայսրության պատմությունն ընդհանուր առմամբ կոտորածների պատմություն է, որ միշտ հրահանգել են բարձր իշխանությունները»



04.04.2020

Զմյուռնիայում հայերի և հույների բնաջնջման քաղաքականության, ապա՝ քաղաքի հրկիզման վերաբերյալ կարևոր տեղեկություններ է հաղորդում Զմյուռնիայում հավատարմագրված ԱՄՆ հյուպատոս Ջորջ Հորթոնը (1911-1917, 1919-1922 թ․)։ Հորթոնի դատողությունները թուրքի էությունը ճանաչած, հիասթափված մարդու և դիվանագետի դատողություններ են, ով հասկանում է, թե ի՞նչ է առաջընթացը, և ինչո՞ւ թուրքը չի կարող առաջընթաց ունենալ․

«…Ես տեսա խելագարության ու մարզված բանակի միջև եղած տարբերությունը, առանց սպաների և թուրքական հաղթական բանակի գործողությունները, անօգնական ժողովրդին, ովքեր նրանց իշխանության ներքո ենթարկվում էին միտումնավոր կոտորածների և բռնությունների: Նա, ով չի ապրել Մերձավոր Արևելքում, չի կարող հասկանալ առաջընթացը, որ թուրքինն է: Նա, ով չի ճանապարհորդել թուրքական գյուղերով կամ թուրքական կայսրության շրջաններով, չի կարող հասկանալ անօգնական, անառաջընթաց մի ժողովրդի, ով, գրեթե հինգ հարյուր տարի ապրելով երկրի մակերևույթի ամենահարուստ մասում, երբեք կարի մեքենա կամ գութան, գծանավ կամ շոգեմեքենա, բամբակզտիչ մեքենա, գնդասեղ կամ լուցկի չի գործածել:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունը



31.03.2020

Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը և´ գենդերային, և´ տարիքային մի շարք առանձնահատկություններ ու1915 թ. Էջմիածնի Մայր Աթոռի տարածքում ապաստանել էին շուրջ 60.000 հայ գաղթականներ և 3.000 որբեր, որոնց կարիքները հոգում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցի՝ դեռևս 1914 թ. դեկտեմբերի 28-ի կոնդակով հիմնված Սուրբ Էջմիածնի Եղբայրական օգնության կոմիտեն։ Կոմիտեներ են կազմվել Երևանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի, Հին Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Ատրպատականի և Վասպուրականի թեմերում, ինչպես նաև օժանդակ կազմակերպություններ՝ Պյատիգորսկում, Օդեսայում, Թիֆլիսում և այլ վայրերում:

1915 թ. գարնանը Էջմիածնի Եղբայրական օգնության կոմիտեն դրամական օգնություն է ուղարկում Վանի նահանգ:


Ազգերի լիգայի Փրկության տունը.
Ժամանակի միջազգային հեղինակավոր կառույցները արձագանքում են Հայոց ցեղասպանությանը



28.03.2020

Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը և´ գենդերային, և´ տարիքային մի շարք առանձնահատկություններ ուներ, որոնք դրսևորվեցին ցեղասպանության իրականացման ողջ ընթացքում: Եթե տղամարդիկ հիմնականում կոտորվում էին, ապա կանայք և երեխաները ենթարկվում էին նաև ֆիզիկական և սեռական տարբեր բռնությունների և տեղափոխման: Լավ մշակված պետական քաղաքականության համաձայն՝ մեծ թվով հայ երեխաներ և կանայք բռնի տեղափոխվում էին թշնամու խումբ:

Տեղահանության քարավանները դիտավորյալ չէին հսկվում, ինչի արդյունքում թուրք, քուրդ և արաբ ազգաբնակչությունը բռնի կերպով տիրանում էր հայ կանանց և երեխաներին:


Հարգելի այցելու,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու մինչև ապրիլի 16-ը (նախնական տվյալներով):

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Ընթացիկ կրթական ծրագրերի մասին



26.03.2020

2020 թվականի փետրվարի 28-ին և մարտի 11-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում տեղի ունեցան «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի հերթական դասընթացները: Դասընթացներին մասնակցեցին «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII Ա և VIII Դ դասարանները:

ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը դպրոցականների համար կարդաց «Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա» դասախոսությունը:


Միասնության ուժը. հանուն հայության բեկորների փրկության



25.03.2020

Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերի խաղաղ բնակչության տեղահանության հետևանքով 1915 թ. ամռանը և աշնանը հայության մի ստվար զանգված հայտնվել էր սիրիական անապատներում: Ցեղասպանության ընթացքում հայերը կանգնած էին ոչ միայն բնաջնջման, այլև ձուլման վտանգի առջև:

Տասնյակհազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվում էին սեռական բռնությունների, կրոնափոխության` իսլամական միջավայրում աստիճանաբար կորցնելով իրենց ազգային ինքնությունը։ Երիտթուրքական կառավարության հրամանով և անմիջական վերահսկողությամբ Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայ որբերի համար պետական միջոցներով հիմնվում էին որբանոցներ, որտեղ հայ երեխաները թրքացվում ու իսլամացվում են:


«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի պարբերականն առցանց հարթակում



24.03.2020

2018 թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ֆորումի աշխատանքներն ամփոփող պատկերազարդ հատոր: Այժմ հասանելի է հատորի էլեկտրոնային տարբերակը, տպագիրը՝ կլինի առաջիկայում: Հատորի աշխատանքներին իր աջակցությունն է բերել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հատորին ծանոթացե´ք, հղմամբ. http://www.genocideprevention.am/sites/default/files/genocide_prevention_through_education._third_global_forum.pdf

Ֆորումի՝ «Թանգարանները և ցեղասպանությունը. Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը և այդ միջոցով կանխարգելման գործընթացին նպաստումը» թեմատիկ քննարկմանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը հանդես էր եկել «Թանգարաններ և ցեղասպանություն. Օժանդակել ցեղասպանության կանխարգելմանը պահպանելով ցեղասպանության զոհերի հիշատակի օրերը. հայացք Երևանից» զեկույցով:


Առերեսում չմարսված անցյալի հոգեցնցման հետ
ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի դիտարկումները միջազգային գիտաժողովի շուրջ



19.03.2020

Մարտի 5-6-ը Վիլնյուսում Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը Վիտաուտաս Մագնուս համալսարանի Անդրեյ Սախարովի հետազոտական կենտրոնի և Վիլնյուսի համալսարանի հոգեբանության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել է «Առերեսում չմարսված անցյալի հոգեցնցման (տրավմայի) հետ» գիտաժողովը։

Լիտվայի հանրապետության նախկին նախագահ Վալդա Ադամկույի (1998-2003, 2004-2009) կողմից բացված գիտաժողովի նպատակն էր դիտարկել տրավմայի շրջանակը, քննարկել դրա ազդեցությունը հավաքական հոգեբանության վրա, ուսումնասիրել ավելի մեծ հավաքականությունների, մասնավորապես ազգերի հաջողությունները և ձախողումները տրավմայի հետևանքները հաղթահարելու գործում: Գիտաժողովի խնդիրը հետևյալ հարցադրումն էր. «Հոգեբուժությունը միջոցներ է տրամադրում անհատին անձնական տրավմաները հաղթահարելու համար, արդյոք հնարավո՞ր է միևնույն միջոցները կիրառելով օգնել ազգին հաղթահարել պատերազմի, ցեղասպանության, կոտորածի կամ քաղաքական ճնշման հավաքական տրավման»:


Հարգելի այցելու,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս․թ․ մարտի 15-ից 23-ը ներառյալ: Նախնական տվյալներով թանգարանը կբացվի մարտի 24-ից:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Փանոս Թերլեմեզյան 155․ վրձինը փոխարինելով զենքով



11.03.2020

Հայոց պատմության մեջ կան դեպքեր և հերոսներ, որոնք երբեք անցյալ չեն դառնա, քանի որ այդ հերոսների ու իրադարձությունների մեջ է դրսևորվում հայ ժողովրդի յուրովի նկարագիրը: Նման պատմական դեմքերից է արևմտահայ ազատագրական պայքարի հերոս, Վանի ինքնապաշտպանության մասնակից, հայտնի գեղանկարիչ Փանոս Պողոսի Թերլեմեզյանը, ով իր կյանքի երիտասարդության շրջանը՝ քսանից երեսուն տարեկան հասակը, նվիրաբերեց իր ժողովրդի ազգային ազատագրության գործին:

Փանոս Թերլեմեզյանը ծնվել է 1865 թ. մարտի 11-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Թերլեմեզյանները Մոկսից եկել և բնակություն էին հաստատել Վանի Այգեստան արվարձանում:


Կանադայի դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



10.03.2020

Օրերս ՀՀ-ում Կանադայի Արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերը մասնավոր այցով եղավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ապա նաև թանգարանում:

Տիկին դեսպանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև՝ ծաղիկներ Անմար կրակի մոտ: Կանադայի դեսպանին ուղեկցում էր ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, վերջինս հյուրին ու նրա ուղեկիցներին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդն ու նշանակությունը:


Հարգելի այցելու,

Ս.թ մարտի 8-ին թանգարանը փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի



05.03.2020

Ս․թ․ փետրվարի 24-26-ին ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանը զեկույց է ունեցել Գդանսկի համալսարանում «Բռնության իմաստը թվային դարաշրջանում» (Making Sense of Violence in the Digital Age) խորագրով գիտաժողովին: Զեկույցի թեման էր «Ցեղասպանության և զանգվածային սպանությունների իրագործման հնարավոր վտանգը արհեստական բանականության զարգացման համատեքստում»։

Ներկայումս տեխնոլոգիաների արագ զարգացումը, մասնավորապես` արհեստական բանականության կիրառումը, վերջին տարիներին փորձագետների մոտ լուրջ անհանգստություն է առաջ բերել. մեքենաների ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու կարողությունն իր դրական կողմերով հանդերձ` մարդկության համար բազմաթիվ վտանգներ է ստեղծում:


Ավագ դպրոցի աշակերտները ՀՑԹԻ հերթական կրթական դասընթացին
105 տարի անց Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը կա...



28.02.2020

Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը և երեխաները
Դպրոց՝ ք. Երևան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց, 11-րդ դասարան, պատմաիրավագիտական հոսք

Փետրվարի 26-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2020 թ. Կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանն ավագ դպրոցի աշակերտների համար կարդաց «Հայոց ցեղասպանությունը և երեխաները» թեմայով դասախոսություն, ներկայացրեց թեման արտացոլող լուսանկարային շարք:


ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը հարգանքի տուրք մատուցեց սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին



28.02.2020

Փետրվարի 28-ին 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանի, Մհեր Գրիգորյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։

Վարչապետը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին և հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

Մոլդովայի խորհրդարանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց



24.02.2020

Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Պատվիրակությանն ընդունեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ էքսկուրսավար Լուսինե Թունյանը։

Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:


Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.02.2020

Հայաստան կատարած իր պաշտոնական այցելության շրջանակներում Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին։

Բարձրաստիճան հյուրին ուղեկցում էր ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նախարար Միրոսլավ Լայչակը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ:


Դպրոցականների համար կրթական ծրագրերը շարունակվում են



20.02.2020

Բանախոս՝ Քրիստինե Նաջարյան, ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա
Դպրոց՝ ք. Երևան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց, 11-րդ դասարան, տնտեսագիտական հոսք

Փետրվարի 20-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2020 թ. Կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանն ավագ դպրոցի աշակերտների համար կարդաց Հայոց ցեղասպանությունը վերապրածների առանձին պատմություններին նվիրված դասախոսություն՝ Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա թեմայով։


Խոյեցի Թադևոսյանների (Տեր-Ստեփանյաններ) պատմությունը



14.02.2020

«Մեր տոհմի հիմնադիրը՝ Տեր-Ստեփան քահանան, 19-րդ դ. կեսերին բնակվել և հոգևոր ծառայություն է մատուցել Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Հեր գավառի կենտրոն Հեր քաղաքում, ներկայիս Իրանի՝ Արևմտյան Ատրպատական Նահանգի Խոյի մարզկենտրոնում։

Իմ նախնիները բնակվում էին քաղաքի Էրմենիստանի (Մահլա) արվարձանի՝ Ցածր, այլ անվանմամբ՝ Էյվազի (թուրք.՝ Քուչաբաղ) թաղամասում։ Տեր-Ստեփանն ունեցել է երեք որդի՝ Տեր-Սարգիս քահանա Տեր-Ստեփանյանը, ով շարունակել է իր հոր ուղին և հոգևոր ծառայություն է մատուցել Խոյում, Մարտիրոսը և Թադևոսը՝ իմ պապիկի պապիկը։ Թադևոսը 1878 թ. ամուսնացել է Փերիի հետ և ունեցել չորս զավակ՝ Սարգիսը (1878-1965 թթ․), պապիկիս հայրը՝ Սամսոնը (1888(9)-1941թթ․), Լևոնը (Շահգալդի, ֆիդայի) և մեկ դուստր։


Սիրիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև



13.02.2020

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակն է «Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը», որի նախագահն է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, դոկտ. Նորա Արիսյանը:

Նշենք, որ բանաձևի մեջ կստակ գործածված է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը և այն ճանաչելու ու դատապարտելու հանգամանքը: Բանաձևի մեջ մասնավորապես նշված է.

Վահան Տերյան 135



12.02.2020

Վահան Տերյանն առաջին հայացքից հայ գրականության ամենից ուսումնասիրված հեղինակներից է, սակայն պոետի և՛ կյանքի, և՛ ստեղծագործության վերաբերող բազմաթիվ էջեր ոչ միայն ուսումնասիրված չեն, այլև մինչ այժմ անհայտ են կամ քիչ ուսումնասիրված:

Վահան Տերյանի կյանքի ու գործունեության անհայտ էջերից է Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայ երեխաների հետ աշխատանքը:

Ականավոր հայ բանստեղծ, հասարակական գործիչ Վահան Տերյանը (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ ծնվել է 1885 թ. փետրվարի 8-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։

1899 թ. կրթություն է ստացել Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այնուհետև 1906 թ. Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետում, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1917 թ. Տերյանն ակտիվորեն մասնակցել է բոլշևիկյան կուսակցության հեղափոխությանը, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ:

Դպրոցականների համար մշակված 2020 թ. կրթական ծրագրերի մեկնարկը տրված է



07.02.2020

Փետրվարի 7-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում մեկնարկվեց 2020 թ. Կրթական ծրագրերի անդրանիկ հանդիպումը: ՀՑԹԻ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանն ավագ դպրոցի աշակերտների համար կարդաց քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանություններին նվիրված «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանություններ։ Հույների ցեղասպանությունը» թեմայով դասախոսություն։

Բանախոսը Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին բացի հիմնական նյութից ներկայացրեց նաև թեմային առնչվող գրականություն, բնօրինակ լուսանկարներ և օժանդակ այլ նյութեր։ Աշակերտներն ակտիվ մասնակցեցին քննարկմանն ու հարցուպատասխանին։ Դասընթացի ավարտին գնահատման թերթիկի միջոցով Կրթական ծրագրերի պատասխանատուները տեղեկացան աշակերտների առաջարկների ու ապագա համագործակցության հեռանկարների և դրանց հնարավորությունների մասին։

Ռընե Պինոն 150
Դուք ունեցաք հերոսական մարտնչումներ պաշտպանելու համար հնադարյան մշակույթը, ձեր պատիվը, ձեր կրոնը …



05.02.2020

«Բոլոր ամենավայրենի, ամենանողկալի մարդկային կրքերը հագուրդ են ստանում թշվառ, աստիճանաբար հալվող և ոչնչացող ամբոխի հաշվին: Եթե առանձին մարդիկ հասնում էլ են Միջագետք, ապա նրանք այնտեղ մնում են անապատային կամ ճահճուտ վայրերում՝ առանց օթևանի ու սննդի ...
Տոթը, խոնավությունը վերջնականապես կործանում են տարաբախտներին, որոնք սովոր են խստաշունչ, բայց առողջ լեռնային կլիմայի ... Հայերի քարավանների վերջին մնացորդներն իրենց փրկությունն էին գտնում՝ մեռնելով տենդախտից ու աղքատությունից ...»
, -իր աշխատանքներից մեկում գրում է ֆրանսիացի հայտնի հրապարակախոս, իրավաբան, պատմաբան, լրագրող, արմենոֆիլ Ռընե Պինոն:
Ռընե Պինոնը ծնվել է 1870 թ. փետրվարի 5-ին Ֆրանսիայի Մոնբար բնակավայրում, Էմիլ և Մարի Պինոնների ընտանիքում: Անձնական հավաստի տեղեկությունները շատ աղքատիկ են, նույնիսկ լուսանկարներ մեզ չեն հասել, սակայն առավել հայտնի են ժամանակի հայտնի լրագրողի բեղուն գործունեության մասին տվյալները:

Ձմեռային դպրոց զբոսավարների համար 2020
ՀՑԹԻ-ում մեկնարկվեցին Հայոց ցեղասպանության հիմնահարցերի շուրջ երկօրյա դասընթացներ



01.02.2020

Վաղ առավոտից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ մեկնարկվեց երկօրյա ձմեռային դպրոց՝ զբոսավարների համար մշակված հատուկ դասընթացներ։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի մեկին:

Ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանքներ մաղթեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը:

Շուրջ 50 զբոսավարներ երկու օր շարունակ հնարավորություն կունենան ունկնդրել Հայոց ցեղասպանության հիմնահարցին առնչվող տարաբնույթ թեմաներ, լրացնել գիտելիքների պաշարը, բանախոսներին ուղղել իրենց հուզող հարցերը:


ՀՑԹԻ-ում շարունակվում են Հոլոքոստի հիշողության շաբաթի հանդիպումները



31.01.2020

Այսօր ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շրջանակում հերթական հանդիպումը:

Ելույթ ունեցավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին «Հրեաների զանգվածային բնաջնջման նախապատրաստումն ու իրականացումը հիտլերյան վարչակարգի կողմից» թեմայով դասախոսությամբ: Պրոֆեսորը պատմական ընդարձակ էքսկուրսի միջոցով ներկայացրեց Հոլոքոստի պատմության ողջ իրականությունը՝ անհատական պատմություններից մինչև Բյուրեղյա գիշեր և զոհերի թվաքանակի մասին եղած տվյալների ամփոփում:


ՀՑԹԻ-ում մենկարկվեց Հոլոքոստի հիշողության շաբաթ



29.01.2020

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գործունեության ընթացքում առաջին անգամ կազմակերպել է Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ նվիրված Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին:

Այսօր ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ առաջին հանդիպումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը.



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ուղերձը
Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման եւ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված
«Հոլոքոստի հիշողության շաբաթ» հավաքին



29.01.2020

Հարգելի բարեկամներ,
Հայաստանի հրեական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Հոլոքոստի հիշողության շաբաթի հարգելի մասնակիցներ

Հոլոքոստի հիշողության շաբաթը, որը նվիրվում է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին, եւ այդ շրջանակում այսօրվա միջոցառումը ոչ միայն հարգանքի տուրք է ողջակիզված հրեա ժողովրդին, այլեւ՝ նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված եւս մեկ հիշեցում-ազդանշան։

Հարգելով Հոլոքոսթի զոհերի հիշատակը՝ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հրեա ժողովրդին եւ վերահաստատում մեր վճռականությունը՝ չմոռանալ ցեղասպանության հանցագործությունների մասին, որտեղ էլ դրանք տեղի ունենան եւ թույլ չտալ, որ նման հանցագործությունները վերստին կրկնվեն, չմոռանալ զոհերի եւ վերապրածների տառապանքների մասին, ապահովել անվտանգ եւ բարեկեցիկ կյանք նրանց եւ նրանց ժառանգների համար, որտեղ էլ նրանք լինեն։

Հարգելի այցելու,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. հունվարի 28-ին փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Հիշատակի միջոցառում նվիրված Հոլոքոստի զոհերին



25.01.2020

Հունվարի 24-ին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ հավաքվել էին Երևանում Հոլոքոստի և Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի մոտ և Հոլոքոստի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել։

Միջոցառմանը ներկա էր նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ինչպես նաև գեներալ լեյտենանտ, հայ-հրեական ֆորումի ղեկավար, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը, Հայաստանի Հանրապետությունում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և անվանի գործիչներ: Հիշատակի միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ տիկին Վարժապետյանը:




Նիդերլանդների ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց



23.01.2020

Հունվարի 23-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակությանը դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հուշապատի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Բլոկը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Մեքսիկայի Կոնգրեսի պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



22.01.2020

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանի ուղեկցությամբ հունվարի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պարոն Ռամիրեսին և նրան ուղեկցողներին ողջունեց, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հուշապատի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Հոլոքոստի հիշողության շաբաթ



21.01.2020

Նվիրվում է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
24 -31 հունվարի, 2020 թ.

24 հունվարի, ժամը 14։00
Հայաստանի հրեական համայնքի հավաք Հոլոքոստի և Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի մոտ (Օղակաձև զբոսայգի, Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկ)

29 հունվարի, ժամը 14։00-15։30
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ,
գիտաժողովների դահլիճ

ՀՑԹԻ գիտաշխատողներ՝ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Շուշան Խաչատրյանի համահեղինակած հոդվածը տպագրվել է միջազգային հեղինակավոր պարբերականում



18.01.2020

2020 թ. ՀՑԹԻ-ում մեկնարկվեց գիտական բացառիկ ձեռքբերումով: Ցեղասպանագիտության ոլորտի հեղինակավոր «Holocaust and Genocide Studies» պարբերականում լույս տեսավ ՀՑԹԻ գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի (պ.գ.թ., ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն), Ռեգինա Գալուստյանի (ՀՑԹԻ հայցորդ, գիտական աշխատող) և Շուշան Խաչատրյանի (պ.գ.թ., Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ) համահեղինակած անգլալեզու հոդվածը՝ «Reclaiming Children after the Armenian Genocide: Neutral House in Istanbul» վերնագրով:

Ոլորտում մեծ հեղինակություն վայելող այս պարբերականում տարբեր տարիներին իրենց աշխատանքները տպագրել են անվանի ցեղասպանագետ-գիտնականներ, որոնց թվում են երախտավոր հայ գիտնականներից ու ուսումնասիրողներից Վահագն Դադրյանը, Վիգեն Գուրոյանը, Ռուբեն Փոլ Ադալյանը, Փիթեր Բալաքյանը:



ՀՑԹԻ վերսկսում է մեթոդաբանական սեմինարները. դասախոսեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը



18.01.2020

Հունվարի 17-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2020 թ. առաջին մեթոդաբանական սեմինարը:

Դասախոսեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը: Վերջինս հանդես եկավ «Հայաստան, երկիր դրախտավայր». «Հայաստան» անվանումը ուշմիջնադարյան և XIX-XX դարերի քարտեզներում» թեմայով դասախոսությամբ:

Ռուբեն Գալչյանը ծնվել է Թավրիզում, Մեծ Եղեռնին Վանից տարագիր գաղթականների ընտանիքում, որոնք Թավրիզ էին հասել Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի ճանապարհով:

Հարցազրոյցը Հայոց ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Յարութիւն Մարութեանի հետ



17.01.2020

6-8 Դեկտեմբեր 2019ին, յատուկ հրաւէրով Աթէնք գտնուեցաւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Յարութիւն Մարութեան, մասնակցելու եւ խօսք ուղղելու համար Պոնտոսի յոյներու ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած միջազգային խորհրդաժողովին՝ «Նիարխոս» հաստատութեան մէջ։ Օրին, անդրադարձած էինք խորհրդաժողովի աշխատանքներուն եւ Յարութիւն Մարութեանի ելոյթին, որ մեծ հետաքրքրութեամբ ընկալուեցաւ ներկայ եղող մասնակցողներուն կողմէ։ Խորհրդաժողովի լուսանցքին, «Ազատ Օր» առիթ ունեցաւ երկար եւ շահեկան զրոյց մը ունենալու հայ գիտնականին հետ։ Ստորեւ, կը ներկայացնենք զրոյցի գլխաւոր բաժինները։

- Կը խնդրենք մեր ընթերցողներուն նկարագրել Հայոց ցեղասպանութեան թանգարանի աշխատանքները եւ ծաւալած ծրագիրները:

Ցեղասպանութեան թանգարանը կը կոչուի թանգարան-ինստիտուտ: Այդպէս է իր հիմնադրման ժամանակներից, այսինքն բացի զուտ ցուցադրական հարցերից, թանգարանի գործունէութեան ծիրում են նաեւ գիտահետազօտական խնդիրներ: Թանգարանում այսօր աշխատում են 80 հոգի։ Առաջին հայեացքից թէեւ շատ մեծ թիւ է, սակայն 80 հոգիէն ընդամէնը 19ն են, որ զբաղուած են գիտահետազօտական աշխատանքներով, անոնց մէջ ալ, շատերը կէս դրոյքով են եւ ուղղակիօրէն գիտութեամբ են զբաղւում, գիտահետազօտական ոլորտի մէջ են 10-12 հոգի միայն: Ծիծեռնակաբերդի շուրջ 100 հեքթար հող մեզ է պատկանում՝ պետութիւնը յանձնել է թանգարան-ինստիտուտին անվարձահատոյց օգտագործման իրաւունքով դեռեւս 2004 թուականին:

Մշակութային ցեղասպանությունը՝ ցեղասպանագիտության տիրույթում



16.01.2020

«Մշակութային ցեղասպանություն» (Cultural Genocide) եզրույթը սահմանվել է Ռաֆաել Լեմկինի կողմից ցեղասպանություն բառեզրի հետ միաժամանակ և իր նախնական բնորոշմամբ խմբի համակարգված ու դիտավորյալ ոչնչացման՝ ցեղասպանություն հանցագործության բաղկացուցիչ մաս է կազմել: Սակայն տարիներ շարունակ տարբեր ցեղասպանագետների կողմից եզրույթը ենթարկվել է փոփոխությունների՝ հեռանալով իր սկզբնական բնորոշումից: «Մշակութային ցեղասպանության» շուրջ տեսաբանների անհատական մոտեցումներն ու տարաձայնությունները մեծապես պայմանավորված են միջազգային իրավունքի տեսանկյունից եզրույթի հստակեցման բացակայությամբ:

Սույն հոդվածում մի կողմից ներկայացվում են «մշակութային ցեղասպանություն» եզրույթի սկզբնավորման և բնորոշման ակունքները՝ միևնույն հանցագործության՝ ցեղասպանության երկու տարբեր կողմերի՝ ֆիզիկական բնաջնջման և մշակութային ոչնչացման շաղկապվածության շեշտադրմամբ, մյուս կողմից քննարկվում են ցեղասպանագիտության տեսաբանների՝ առ այսօր գոյություն ունեցող մոտեցումները «մշակութային ցեղասպանություն» եզրույթի շուրջ, մասնավորապես վերջինիս խմբագրելու փորձերը՝ մինչև անգամ անվանափոխման միջոցով:

Մոլորեցնող թղթակցութեան մը առիթով
(«Հայերի փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923 թթ»)



16.01.2020

«Ազդակ» օրաթերթի 19 Նոյեմբեր 2019-ի 7-րդ էջով ընթերցեցինք ընդարձակ թղթակցութիւն մը 8 եւ 9 Նոյեմբեր 2019ին Երեւանի «Հայոց Ցեղասպանութեան թանգարան հիմնարկ» հիմնադրամի կազմակերպած «Հայերի փրկութեան գործը Մերձաւոր արեւելքում 1915-1923 թթ» վերնագրով միջազգային գիտաժողովին մասին, որ տեղի ունեցաւ յիշեալ հիմնարկի գիտաժողովներու սրահին եւ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա. կրթական կեդրոնին մէջ՝ Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան (ԱՀԱԸ) նիւթական օժանդակութեամբ։

Գիտաժողովն ու ներկայացուած զեկուցումները ողջունելի էին, մանաւանդ անոր համար, որ ցեղասպանութեան շրջանին եւ անոր յաջորդող տարիներուն հայութեան փրկութեան գործին մասին ընդհանրապէս կը խօսուի շեշտելով օտար կազմակերպութիւններու, միսիոնարներու, օտար պետութիւններու եւ անոնց դեսպաններու եւ հիւպատոսներու գործունէութիւնները։ Երախտապարտ ու շնորհակալ ենք անշուշտ այդ բոլորին համար, մանաւանդ եթէ այդ ծառայութիւնները մատուցուած են զուտ մարդասիրական նպատակներով եւ չեն ուղեկցուած միսիոնարական յետին դիտաւորութիւններով…

Փաստը այն է, որ յաճախ մե՛ր կողմէ իսկ մոռացութեան տրուած է հայ անհատներու, Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ նուիարպետական աթոռներու եւ հայկական կազմակերպութիւններու ծառայութեան բաժինը հայերու փրկութեան գործին մէջ եւ սոյն գիտաժողովը եկաւ լուսարձակի տակ առնելու հայո՛ւն նպաստը այդ նուիրական աշխատանքին։ Եւ խիստ ցանկալի է, որ ներկայացուած զեկուցումները հրատարակուին հատորի տեսքով եւ մենք ունենանք հայո՛ւ ձեռքով հայո՛ւ փրկութեան գործին նուիրուած պատմավաւերագրական մնայուն ժողովածու մը։

Սողոմոն Թեհլիրյանը և «Նեմեսիս» գործողությունը
Հատուկ գործի մասին ՀՅԴ
9-րդ Ընդհանուր ժողովի որոշման 100-ամյակի առթիվ



15.01.2020

1919 թ. աշնանը (28 սեպտեմբերի - 2 նոյեմբերի) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գումարվեց ՀՅ Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը, որի 100-ամյակը լրացավ 2019 թվականին:

Նորանկախ պետականության կայացման, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության բազում հարցերից ու խնդիրներից զատ՝ խիստ գաղտնի պայմաններում ՀՅԴ Ընդհանուր ժողովը որոշեց մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, ովքեր տարբեր պատճառներով խուսափել էին թուրքական ռազմական դատարանի դատավճռից: Ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որը մեր հանրությանն ավելի շատ հայտնի է «Նեմեսիս» անունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:

Ընդհանուր ժողովի գաղտնի որոշման ընդունումից հետո սկսվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ պատժիչ գործողությունների մանրազնին նախապատրաստությունը: Դրա ծրագրման ու կենսագործման անմիջական պատասխանատվությունը և վերահսկողությունը դրվեց ԱՄՆ-ում գտնվող ՀՅԴ ճանաչված գործիչներ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաճյան) և Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան) վրա: Հատուկ մարմնի կազմում ներգրավվեցին Հայոց ցեղասպանությանը ականատես դարձած երիտասարդներ, ովքեր ունեին մարտական հարուստ փորձառություն՝ Սողոմոն Թեհլիրյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թորլաքյանը և ուրիշներ:

ՀՑԹԻ վերսկսում է մեթոդաբանական սեմինարները. կդասախոսի ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը



14.01.2020

Հունվարի 17-ին, ժամը 14:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա հերթական մեթոդաբանական սեմինարը:

Կդասախոսի ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը: Վերջինս հանդես կգա «Հայաստան, երկիր դրախտավայր». «Հայաստան» անվանումը ուշմիջնադարյան և XIX-XX դարերի քարտեզներում» թեմայով դասախոսությամբ:

Ռուբեն Գալչյանը ծնվել է Թավրիզում, Մեծ Եեռնին Վանից տարագիր գաղթականների ընտանիքում, որոնք Թավրիզ էին հասել Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի ճանապարհով:

ՀՀ բարձրագույն իշխանությունը հարգանքի տուրք մատուցեց Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Լրանում է Բաքվի հայերի ջարդերի 30-ամյակը



13.01.2020

Հունվարի 13-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու 30 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված Բաքվում բնակվող հայերի ջարդերի զոհերի հիշատակներին։
Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։ Վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։
Նրանց հետևեցին պատվիրակության մյուս անդամները։
Հոգևոր դասը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ աղոթեցին ջարդերի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
30 տարի առաջ այս օրը Բաքվում մեկնարկվեց հայերի բռնի տեղահանման վերջնական ալիքը, որն ուղեկցվում էր վայրագություններով և սպանություններով:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հունաստանում մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային գիտաժողովին



08.01.2020

2019 թ. դեկտեմբերի 6-8-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստի¬տուտի տնօրեն Հարություն Մարությանը մասնակցեց Հունաստանի համապոնտական դաշնության (Pan-Pontian Federation of Greece) Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային գիտաժողովին (International Conference for the Prevention of Genocides)։ Գիտաժողովի օրերը հատուկ հարմարեցված էին այնպես, որպեսզի նախորդեն ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման, զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվան (դեկտեմբերի 9)։ 2019 թվականին լրանում էր Օսմանյան կայսրության մերձսևծովյան տարածաշրջանում՝ Պոնտոսում՝ հույների ցեղասպանության 100-ամյակը։

Գիտաժողովը բաղկացած էր երկու թեմատիկ բաժիններից։ Առաջին բաժնի խնդիրներից էր անդրադարձը ցեղասպանության հանցագործության բազմապիսի դրսևորումներին Արևելյան միջերկրածովյանի և Սև ծովի տարածաշրջանում՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տասնամյակի ընթացքում։





Կայքի նորություններ

24.12.2019Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am