Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՎԵՐԱՊՐԱԾ ԹԵՎԵՔԵԼՅԱՆՆԵՐԸ. 24 ՀՈԳՈՒՑ ՓՐԿՎԵՑ 4-Ը


28.04.2018

Fndijag

Թևեքելյան ընտանիքի լուսանկար, Մալաթիա, 1914թ.
Ձախից երրորդ նստած երեխան` Մանվելը
«Մալաթիան երկրային դրախտ էր: Ամեն տուն ուներ երկու աղբյուր` մեկը խմելու, մյուսը լվացքի համար: Ամեն տանտիրուհի զբաղված էր չիր ու աղանդեր պատրաստելով: Արդյունքն անմրցելի էր: Մալաթիացիների տքնաջան աշխատանքի և բացառիկ ճաշակի շնորհիվ Մալաթիան դարձել էր վայելքի և առատ բերքի եզակի շտեմարան: Այս դրախտավայրը հայտնի էր իր ընտիր մրգերով, ցորենով, իր ծխախոտով, մետաքսով ու կանեփով:

Մալաթիացի հայը խառնվածքով հպարտ էր, ըմբոստ, չհանդուրժող, այդ պատճառով թուրքերը համեմատաբար զուսպ էին իրենց պահում նրանց հանդեպ:

Մալաթիայում ապրում էին հայեր, թուրքեր, քրդեր, հույներ: Այստեղ քսան հազար հայ էր բնակվում»,- գրում է արևմտահայ գրող, հասարակական գործիչ Սեդրակ Շահենն իր գրքում:

Գործում էր երեք եկեղեցի: Կրթական համակարգը բավականին զարգացած էր: Կային բազմաթիվ դպրոցներ: Շատ հայտնի էր «Եփրատ» քոլեջը: Մալաթիայում անուս մարդ գրեթե չկար:

Մալաթիան փայլուն մտավորականներ ուներ՝ պատվելի Կիրակոս Խաչատուրյանը, բանաստեղծ Ռուբեն Որբերյանը և այլոք: Նրանցից շատերը «Եփրատ» քոլեջն էին ավարտել: 1895 թվականին՝ համիդյան կոտորածների շրջանում, Մալաթիայի Մայր եկեղեցում մղված ինքնապաշտպանության ժամանակ, Հնչակյան առաջին խումբը քաջաբար կռվեց թուրքերի դեմ. ութօրյա մարտերում թուրքերը տվեցին 1200 զոհ և ստիպված դադարեցրին կռիվը: 500 հայ զոհվեց, բայց փրկվեց ժողովուրդը: Պապիկս էլ է ծնվել ու մեծացել Մալաթիայում: Ահա նրա պատմությունը (պատմել է հայրս`Սարգիսը):

Մանվել Թևեքելյանը ծնվել է 1906թ. ապրիլին (օրը չի հիշում), Մալաթիա քաղաքի Բաբուքլու փողոցում, իր ժամանակի համար բարեկեցիկ համարվող ընտանիքում: Մեծ, երկհարկանի, կապույտ քարերով շարված տանն է ապրել նրանց գերդաստանը՝ 24 հոգի (մինչ օրս էլ տունը կանգուն է, քրդեր են ապրում):

Մեծ գերդաստանի նահապետ Սարգիս Թևեքելյանը՝ Մանվելի հայրը, բավական ունևոր և ճանաչված շապկագործ է եղել: Մալաթիայում սեփական խանութներ է ունեցել: Մանվելի մանկությունն անցել է անհոգ: Ավանդապահ, համերաշխ նրանց ընտանիքում ազգային բոլոր տոները մեծ շուքով էին նշվում:

Երբ Մալաթիայում սկսվում է բռնագաղթը, այնպես է ամեն ինչ իրար խառնվում, որ Մանվելը կորցնում է իր հարազատներին: Շատ մեծ դժվարությամբ նրան հաջողվում է փախչել: Մանկահասակ Մանվելին գտնում է մի թուրք պաշտոնյա, բերում իր տուն և որոշ ժամանակ պահում նկուղում. քանի որ թուրքերին պատժում էին «գյավուր» թաքցնելու համար: Մանվելին շատ լավ են վերաբերվում. կերակրում են, հագուստ տալիս: Ձմռան մի ցուրտ առավոտ սկսվում են խուզարկությունները: Թուրք պաշտոնյան Մանվելին իջեցնում է ջրհորի մեջ, ծածկում այն ծղոտով ու շորերով: Ոչինչ և ոչմեկի չեն գտնում: Տասներկու ժամ ջրհորում մնացած Մանվելին դուրս են բերում համարյա կիսամեռ: Բարի թուրքին հաջողվում է ցրտահարված երեխայի մարմինն օղիով շփելով կենդանացնել: Հետո նրան անձամբ հանձնում է ամերիկյան որբանոց: Որոշ ժամանակ անց ամերիկյան որբանոցի երեխաներին տեղափոխում են Սիրիա, իսկ 1922-ին՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք: Այնտեղ նա գտնում է իր քրոջը` Հեղինեին, ով Մանվելից մեծ էր չորս տարով: Երկար բաժանումից հետո քույր ու եղբայր խոստանում են այլևս չբաժանվել: Շատ դժվար ժամանակներ էին սպասում նրանց: Տարիներ անց մի հայ երիտասարդ ամուսնության առաջարկություն է անում Հեղինեին: Եթե ամուսնանային, պիտի մեկնեին Ամերիկա: Հեղինեն ասում է, որ միայն մեկ պայմանով կհամաձայնի, եթե իրենց հետ տանեն նաև եղբորը: Երիտասարդն առանց Հեղինեի է մեկնում Ամերիկա: Հետագայում Հեղինեն ամուսնանում է Սեդրակ Մնղիկյանի հետ: Մալաթիացու համառ աշխատասիրության շնորհիվ շապկագործները կարողանում են բարելավել իրենց կենսապայմանները, ձեռք են բերում մի քանի խանութ Ալեքսանդրիայում: Փորձում են գտնել հարազատներին, բայց չի հաջողվում:

Հայրենադարձության տարիներին՝ 1947-ին, նրանք ներգաղթում են հայրենիք` Հայաստան, ապրում են Լենինականում: Մանվելն ամուսնանում է հայրենադարձ Աղավնի Սեմերջյանի հետ, ով նույնպես անցել էր շատ դժվարին ճանապարհ: Իր հոր անունով Մանվելը տղային կոչում է Սարգիս: Հայրս` Սարգիսը, պատմում է, որ իր հայրը երկար ժամանակ չէր կարողանում պատմել կոտորածներից, հուզվում էր, կրած տառապանքների ու զրկանքների հիշողությունները չափազանց թարմ էին: Այդ մասին խոսել է ընդամենը երկու անգամ: Նրանք շարունակում էին փնտրել հարազատներին: Ճակատագրական է դառնում նրա տված հայտարարությունը, որը տպագրվում է 1960 թվականին՝ «Հայրենքի ձայն» թերթում: Մանվելը տեղեկություններ է հաղորդում իր և քրոջ մասին: Քիչ ժամանակ անց արձագանքում են հորեղբոր տղաները` Հակոբ և Հայկազ Թևեքելյանները: Նրանք ապրում էին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում: Սկսվում է նամակագրական կապը հարազատների հետ: 1962 թվականին Հայկազը գալիս է հայրենիք` հանդիպելու հարազատների հետ:

Մանվելը կյանքից հեռանում է 1986թ. փետրվարի 10–ին Լենինականում:

Մեծ գերդաստանից փրկվել են չորս երեխաները` Մանվելը, Հեղինեն և նրանց հորեղբորորդիները` Հակոբն ու Հայկազը: Նրանք ամուսնացան, ունեցան շատ երեխաներ՝ վառ պահելով իրենց սրտում երբեմնի փառահեղ գերդաստանի հուշը: Թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում բնակվող Թևեքելյաններն իրենց մեծ ներդրումն են ունեցել քաղաքականության և բիզնեսի ոլորտներում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:


Թևեքելյանների մասին տեսանյութ է պատրաստել նաև Հանրային հեռուստաընկերությունը, կարող եք դիտել.

https://www.youtube.com/watch?v=ZXIpClpW44g&feature=youtu.be



Պատրաստեց Հայոց ցեղասպանության վերապրողի թոռնուհին՝ ՀՑԹԻ էքսկուրսավար Անժելա Թևեքելյանը









Ձախից Մանվել և Հեղինե Թևեքելյանները իրենց ընտանիքներով, 1960-ական թվականներ, Լենինական





Սուրբ Երրորդության եկեղեցի







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am