Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Օն լայն ցուցադրություն


Արևմտահայ երաժշտարվեստը Հայոց ցեղասպանությունից առաջ


19-րդ դարի սկզբին Օսմանյան բազմատարր հասարակության մեջ դեռևս չէր ձևավորվել երաժշտական-համերգային կանոնակարգված կյանք, չկային արհեստավարժ երգահաններ ու կատարողներ: Երաժշտական բնագավառում տիրապետողը ժողովրդական ու գուսանական բանավոր ավանդվող երաժշտությունն էր:

Արևմտահայ իրականության մեջ առաջին երաժշտական խմբերը ձևավորվել են 19-րդ դարի սկզբին կոմպոզիտոր ու դիրիժոր Կարապետ Փափազյանի ջանքերով, ով Կ.Պոլսում հայ առաջին թատերական նվագախմբի կազմակերպիչն ու ղեկավարն էր: Նրա ներդրումն ու հռչակն այնքան մեծ էր Կ.Պոլսի երաժշտական կյանքում, որ անգամ հրավերներ էր ստանում եվրոպական ներկայացումների ժամանակ եվրոպացի երաժիշտներից կազմված նվագախմբերը ղեկավարելու համար: Փափազյանի գործունեության շնորհիվ զգալիորեն բարձրանում է երաժշտության դերն օսմանյան և հատկապես արևմտահայ հասարակության մեջ:

Երաժշտական գիտելիքները տարածելու պահանջը հանգեցնում է նաև երաժշտական պարբերաթերթերի ստեղծմանը: Դրանցից առաջինը «Քնար արևելյան» պարբերաթերթն էր, որը լույս տեսավ 1858թ-ից: Այս նախաձեռնությունն ուներ պատմական նշանակություն, քանի որ Օսմանյան կայսրությունում առաջին անգամ էր հրատարակվում երաժշտական պարբերաթերթ եվրոպական նոտաներով: Դրանով սկիզբ էր դրվում եվրոպական նոտագրության տարածմանը: 1861թ. հրատարակվում է նաև «Քնար հայկական» հանդեսը, որին հաջորդում է Պոլսում 1862թ. «Քնար հայկական» երաժշտական կազմակերպության հիմնումը: 1875թ. մեկ ուրիշ հայ երաժշտական գործիչ` Նիկողոս Թաշճյանն իր եղբոր` Հակոբ Թաշճյանի հետ միասին սկսում են հրատարակել «Նվագք օսմանյան» կիսամյա թերթը` տարածելով արևելյան եղանակներ` գրված դաշնամուրի և այլ գործիքների համար:

Առաջին օպերետներն ու օպերաները, ինչպես նաև երաժշտական թատրոնները Կ.Պոլսում ստեղծվեցին արևմտահայերի ջանքերով: Դրանք առաջինն էին ամբողջ Մերձավոր Արևելքում, ուստի ունեցել են պատմական մեծ նշանակություն: Այդ նվիրական գործում առանձնակի դեր ուներ Տիգրան Չուխաջյանը: Կրթություն ստանալով Իտալիայում` հայազգի երգահան Տ. Չուխաջյանը Օսմանյան կայսրության առաջին կոմպոզիտորներից էր, ով տիրապետում էր սիմֆոնիկ, կամերային և օպերային երաժշտության բարդ ժանրերին, բազմաձայնության տարբեր ձևերին, նվագախմբային գրելաձևին և այլն: Անդրադառնալով թուրքական երաժշտական մշակույթի համար Չուխաջյանի գործունեության նշանակությանը` Մահմուդ Ռահիբը նշում է, որ նա առաջին կոմպոզիտորն էր, որ աշխատում էր թուրքական երաժշտությունը հաղորդակից դարձնել եվրոպական արվեստին:

Երաժշտական կյանքի ակտիվացումը նպաստեց Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ բնակավայրերում երաժշտական խմբերի ձևավորմանը: Հայկական դպրոցներում պարտադիր ուսուցանվող առարկա դարձավ երաժշտությունը, որի շնորհիվ ասպարեզ եկան բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ:

Արևմտահայոց մեջ գործում էին ոչ միայն երաժիշտ կատարողներ, ստեղծագործողներ ու մանկավարժներ, այլ երաժշտական գործիքներ պատրաստող նշանավոր վարպետներ: Հատկապես պետք է հիշատակել վարպետ Քերովբե Զիլճյանին (1830-1910), որն ուներ ծնծղաների սեփական գործարան և մեծ հռչակ է վայելել ողջ աշխարհում: Նրա պատրաստած ծնծղաներն իրենց որակով գերազանցել են եվրոպականներին հնչեղության նրբությամբ և դիմացկունությամբ: Զիլճյաններն իրենց ծնծղաներով մասնակցել են համաշխարհային բազմաթիվ ցուցահանդեսների և արժանացել տարբեր մրցանակների:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության արդյունքում հայ երաժշտարվեստը նույնպես մեծ կորուստներ ունեցավ: Շատ հայտնի երաժիշտներ զոհ գնացին ցեղասպանությանը, իսկ երաժշտական խմբերը ցրվեցին:



Կարինի (Էրզրում) Սանասարյան վարժարանի նվագախումբը, 1911թ.
Չարենցի անվ. Գրականության և Արվեստի թանգարանի Սանասարյան վարժարանի ֆոնդ



Հ. Թութունջյանի ջութակահարների խումբը, Արևմտյան Հայաստան, Կոնիա, 1900-ական թթ.




Ջութակահարների խումբ Արևմտյան Հայաստանում, 1900-թթ.



Սվասի «Շեհիր» նվագախումբը 1900-ական թթ.
P. Tuğlacı, Tarih Boyunca, Batı Ermenileri III, pp 383



Սվասի «Շեհիր» նվագախումբը 1900-ական թթ.
P. Tuğlacı, Tarih Boyunca, Batı Ermenileri III, pp 383



Պերայի հայկական Եսայան որբանոցի նվագախումբը, 1900-ական թթ.
P. Tuğlacı, Tarih Boyunca, Batı Ermenileri III, pp 368



Այնթափի հայ շեփորահարների խումբը, 20-րդ դարի սկիզբ
P. Tuğlacı, Tarih Boyunca, Batı Ermenileri II, pp 697



Սամաթիայի հայկական «Թոնի» նվագախումբ, 20-րդ դարի սկիզբ
P. Tuğlacı, Tarih Boyunca, Batı Ermenileri II, pp 555



Այնթափի հայկական նվագախումբ, 20-րդ դարի սկիզբ
P. Tuğlacı, Tarih Boyunca, Batı Ermenileri II, pp 306



Խարբերդի Ֆրանսիական քոլեջի հայ ջութակահարների խումբը, 1914թ.
Վահե Հայկ, Խարբերդ և անոր ոսկեղէն դաշտը, էջ 416



Խարբերդի Ֆրանսիական քոլեջի հայ շեփորահարների խումբը, 1900-ականներ
Վահե Հայկ, Խարբերդ և անոր ոսկեղէն դաշտը, էջ 415



Խարբերդի Եփրատ քոլեջի նվագախումբը 1880-1910թթ.
Վահե Հայկ, Խարբերդ և անոր ոսկեղէն դաշտը, էջ 334



Խարբերդի «Եփրատ» քոլեջի նվագախումբը, 1908թ.
SAVE նախագծի հավաքածու



Սինանյան նվագախումբ, 1861-1896թթ.
Չարենցի անվ. Գրականության և Արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդեր



Ադանայի Սկաուտական նվագախումբը, 1920թ.
Բ. Եղիայեան, Ատանայի Հայոց Պատմութիւն, էջ 728



Ադանայի Հայոց նվագախումբը 1920- 1921թթ.
Բ. Եղիայեան, Ատանայի Հայոց Պատմութիւն, էջ 716



Ադանայի Հայոց նվագախումբը 1902-1906թթ.
Բ. Եղիայեան, Ատանայի Հայոց Պատմութիւն, էջ 717



Ադաբազարի Ազգային նվագախումբ, 1909թ.
Ա. Պիպէրեան, Պատմագիրք Ատափազար «Աստուածարեալ» քաղաքին, էջ 282



Զմյուռնիայի «Քնար» նվագախումբը, 1909թ.
Ա. Քրիշճեան, Մեր Զմիւռնիան, էջ 108



Պենկլյան թատերախումբը և «Քնար» նվագախումբը Տիգրան Չուխաջյանի մահարձանի առաջ, 1912թ.
Ա. Քրիշճեան, Մեր Զմիւռնիան, էջ 109



Իզմիթի ֆրանսիական Սրբ. Բարբարա վարժարանի հայ շեփորահարների խումբ ուսուցիչների հետ, 1912թ.
Օրլանդո Կարլո Կալումենոի բացիկների անձնական հավաքածու



Իզմիթի ֆրանսիական Սրբ. Բարբարա վարժարանի հայ շեփորահարների խումբ, 1912թ.
Օրլանդո Կարլո Կալումենոի բացիկների անձնական հավաքածու



Մեզրեի Հայկական վարժարանի նվագախումբ, 1900-ականներ
Միշել Փաբուճյանի հավաքածու



Մարզվանի «Անատոլիա» վարժարանի նվագախումբը, 1909-1910թթ.
Բացիկների անձնական հավաքածու, Raymond H. Kévorkian, Les Arméniens dans L’ Empire Ottoman, էջ 262, N 427



Բիլեջիկի հայերի շեփորահարների խումբ, 1911թ.
Փարիզի Նուբարյան Գրադարանի արխիվ



Գում Գափուի հայկական «Քնար» նվագախումբ, 1910թ.
Միշել Փաբուճյանի հավաքածու



Ամասիայի հայկական վարժարանի շեփորահարների խումբ, 1890-ականների վերջ 1900-ականների սկիզբ
ԱՄՆ-ի Արևելյան Գրադարան



Սամսոնի Հայկական վարժարանի նվագախումբը
Վ. Մինասյան, 1915թ., «Արհավիրքի օրեր», Վենետիկ, էջ 37



«Եփրատ» նվագախումբը
Յայտագիր Ճէնանեան Գոլէճի, Գոնիա,թիվ 7, 8, 1912թ.



Տարսոնի Ս. Փոլզ Քոլեջի նվագախումբը, 1914:
Նստածներ, ձախից աջ` Յովհ. Քէօլէեան, Յարութիւն Տեյիրմենճեան, Պետէլեան, Երուանդ Նագգաշեան, Պետրոս Տարագճեան:
Կանգնածներ, ձախից աջ` Լեւոն Նիկողոսեան, անհայտ, Ե. Մկրտիչեան, երաժիշտ` Փիեր Պրիքե, ուսուցիչ` Փոլ Նիլսոն, Մարտիրոս Սարգիսեան, Թեոտոր Հեմպեքիտիս:
Բարձր կանգնածներ` անորոշ, Վարդիվառ Եափուճեան, Սեդրակ Էւխանեան, Լեւոն Մանկոյեան:
Ա. Տագէսեան, Վահան Պէտէլեան երաժիշտ-մանկավարժը, Պէյրութ, 2004, էջ 21







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am