Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Օն լայն ցուցադրություն

Արևմտյան Հայաստանի մանկապարտեզները


19-րդ դարում` հատկապես Ազգային սահմանադրության հաստատումով (1863թ.), արևմտահայերը ձեռնամուխ եղան իրենց ազգային ներքին կյանքի կանոնակարգմանն ու զարգացմանը` չնայած գոյություն ունեցող բազմաթիվ խոչընդոտներին ու արգելքներին: Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում հայկական կրթամշակութային հաստատությունների, այդ թվում և մանկապարտեզների կառուցման թույլտվությունը (արտոնագիր) ձեռք է բերվել մեծ դժվարությամբ:

Օսմանյան կայսրությունում առաջին հայկական մանկապարտեզը հիմնադրվել է 1888-1889թթ.` Գատը-Գյուղում (թաղամաս Կ.Պոլսում), Արևելյան Հայաստանից կայսրություն ժամանած մանկավարժուհի Գայանե Մադաքյանի նախաձեռնությամբ: Շուտով վերջինիս համառ ջանքերի շնորհիվ նմանօրինակ բազմաթիվ հաստատություններ հիմնադրվեցին ինչպես Կ.Պոլսի այլ վայրերում, այնպես էլ Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ մի շարք գավառներում:

20-րդ դարից սկսած Արևմտյան Հայաստանի գավառական կենտրոններում, ապա նաև գյուղերում գործող գրեթե բոլոր հայկական վարժարաններին կից գործել են նաև մանկապարտեզներ, ուր հաճախել են հիմնականում 5-7 տարեկան երկսեռ երեխաներ: Լավագույն օրինակը Խարբերդ քաղաքն է, ուր 20-րդ դարասկզբին բոլոր թաղային վարժարաններում գործել են մանկապարտեզներ` որպես կրթական համակարգի բաղկացուցիչ մաս, իսկ որպես դաստիարակներ հանդես են եկել հիմնականում Սմբատյան իգական, Մեզրեի ազգային վարժարաններն ու Եփրատ քոլեջն ավարտած մանկավարժուհիները:

Այս շրջանում անգամ Հայ ազգային դաստիարակության և կրթության ընդհանուր տեսչությունը` «Ուսումնական խորհուրդը» լավագույն մանկապարտիզպանուհիներին շնորհել է հատուկ վկայագրեր:

1908թ. Սահմանադրության հռչակումը մեծ ոգևորություն առաջացրեց արևմտահայության շրջանում` կրթական համակարգի զարգացումը վերածելով մի յուրօրինակ շարժման և հնարավորություն ընձեռելով նման հաստատությունների ավելի համարձակ տարածմանը: Այս գործին մեծապես նպաստել են հիմնականում հայ առաջադեմ երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծված կրթամշակութային մի շարք ընկերություններ ու կազմակերպություններ, որոնց գլխավոր նպատակը հայկական տարբեր գավառներում մանկապարտեզների, նախակրթարանների ու դպրոցների ստեղծումն էր, կրթության, լուսավորության տարածումը: Այդ ընկերությունների թվում էին Կ.Պոլսում` «Անձնուէր Ընկերութիւնը», Սեբաստիայում` «Սենեքերիմեանը», Խարբերդում` «Սմբատեան եւ Հոգեսէրը,» Հուսեյնիկում` «Անձնուէրը», Մեզրեում` «Ուսումնասիրաց եւ Ազգասիրացը», Չմշկածագում` Վարդանեանը», «Արարատեան Կրթականը», «Դպրոցասիրաց Արեւելեանը», Էրզրումում` «Արծնեանը», «Ուսումնասիրացը», «Ընթերցասիրացը», «Սիսականը», Բրուսայում` «Ուսումնասիրացը» և բազմաթիվ այլ ընկերություններ: Գործին զգալիորեն նպաստել է նաև օտարերկրյա միսիոներների մուտքը Թուրքիա, որոնք իրենց գործունեության առաջին իսկ շրջանում բացեցին բազմաթիվ երկսեռ մանկապարտեզներ, նախակրթարաններ ու վարժարաններ` կրթության հարցում այլընտրանք ստեղծելով հայերի համար:

Օսմանյան կայսրությունում հայկական մանկապարտեզների վերաբերյալ, թեև վիճակագրական առանձին տեղեկություն չի պահպանվել, սակայն հաշվի առնելով, որ դրանք մեծ մասամբ գործել են դպրոցներին ու նախակրթարաններին կից, ապա կարելի է եզրակացնել, որ դրանք զգալի թիվ են կազմել (շուրջ 100 մանկապարտեզ):




Խարբերդի Ս. Հակոբ մանկապարտեզը,1900-ական թթ.
(Նուբարյան գրադարանի արխիվ)



Ֆեքեի նախակրթարանն ու մանկապարտեզի սաները, 1912թ.
(Նուբարյան գրադարանի արխիվ)



Ռոդոսթոյի Թագավոր թաղի Հովնանյան վարժարանի մանկապարտեզը, 1896թ.
(Սարգիս Գ. Փաչաճեան, Յուշամատեան Ռոտոսթոյի Հայերուն 1606-1922թթ., Պէյրութ, 1971, էջ 242)



Ադաբազարի Ս. Հրեշտակապետ թաղի մանկապարտեզի խումբ, 1900-ական թթ.
(Պատմագիրգք Աթապազար «Աստուածարեալ» քաղաքին, Փարիզ, 1969, էջ 228)



Ադաբազարի Ս. Հրեշտակապետ թաղի մանկապարտեզի խումբ, 1912թ.
(Պատմագիրք Աթապազար «Աստուածարեալ» քաղաքին, Փարիզ, 1969, էջ 233)



Կրթասեր մանկապարտեզի շրջանավարտներ, 1904-1905թթ.
(Մեր Զմւիռնիան, հրատարակութիւն «Զմւիռնահայ միութեան», 1961, էջ 67)



Գարաթաշի մանկապարտեզի խմբանկար, 1900-ական թթ.
(Մեր Զմւիռնիան, հրատարակութիւն «Զմւիռնահայ միութեան», 1961, էջ 99)



Էոտեմիշի մանկապարտեզի խմբանկար, 1920թ.
(Մեր Զմւիռնիան, հրատարակութիւն «Զմւիռնահայ միութեան», 1961, էջ 174)



Թալասի «Ազգանվեր» կազմակերպության մանկապարտեզի խմբանկար, 1900-ական թթ.
(Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Armeniens, 1992)



Եվդոկիայի (Թոկատ) մանկապարտեզի խմբանկար, 1910-1912թթ.
(Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն Եւդոկիոյ Հայոց, Գահիրէ, 1952, էջ, 1356)



Թալասի Վարի թաղի մանկապարտեզի խմբանկար, 1914թ.
(Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Գահիրէ, 1937)



Ամասիայի Սավայիտի հայկական թաղամասի Ազգային մանկապարտեզի խմբանկար, 1904թ.
(Գ. Ս. Սիմոնեան, Յուշամատեան Պոնտական Ամասիոյ, Վենետիկ, 1966, էջ 523)



Ամասիայի հայկական մանկապարտեզի խմբանկար, 1910թ.
(Գ. Ս. Սիմոնեան, Յուշամատեան Պոնտական Ամասիոյ, Վենետիկ, 1966, էջ 540)



Ամասիայի հայկական մանկապարտեզի խմբանկար, 1912թ.
(Գ. Ս. Սիմոնեան, Յուշամատեան Պոնտական Ամասիոյ, Վենետիկ, 1966, էջ 545)



Պարտիզակի մանկապարտեզի սաները, 1895թ.
("Project save" հայկական լուսանկարների արխիվ)



Եփրատ քոլեջի մանկապարտեզի խմբանկար, 1900-ական թթ.
(Վահէ Հայկ, Խարբերդ ևւ անոր ոսկեղէն դաշտը, Նիւ Եորք, 1959թ., էջ 505)



Խարբերդ քաղաքի մանկապարտեզի խմբանկար, 1900-ական թթ.
(Վահէ Հայկ, Խարբերդ ևւ անոր ոսկեղէն դաշտը, Նիւ Եորք, 1959թ., էջ 506)



Յոզղատի հայկական մանկապարտեզի խմբանկար, 1900-ական թթ.
(Պատմագիրք Եոզկատի Եւ շրջակայից (Գամիրք) հայոց, Պէյրութ, 1988թ., էջ 292)



Բանդիրմայի մանկապարտեզի ավարտական դասարանի միակ պահպանված լուսանկարը (1915):
Այս դասարանի երեխաները գաղթել են այդ ամռանը:
Բոլորը համոզված էին, որ կկործանվեն, բացի հեղինակից (վերևից երրորդ շարք դեպի աջ), որն այդ ժամանակ 6 տարեկան էր:
Ուսուցչուհի օրիորդ Զաբելը նույնպես փրկվել է, քանի որ վերադարձել էր Կ.Պոլիս:
(«Վերածնունդ», Էլիս Հագոպյան Տաֆտ, Մի հայ աղջկա պատմություն, ով վերապրեց ցեղասպանությունը և վերածնվեց Ամերիկայում, ԱՄՆ, 1981թ., էջ 23)






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am