Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Օն լայն ցուցադրություն

Արևմտահայ կրթությունը


19-րդ դարից սկսած` հատկապես Ազգային սահմանադրության հաստատումով, արևմտահայերը ձեռնամուխ եղան իրենց ազգային ներքին կյանքի, այդ թվում և կրթության կանոնակարգմանն ու զարգացմանը: Այդ գործում խոչընդոտներն ու արգելքները բազմաթիվ էին. 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում մասնավորապես հայկական կրթամշակութային հաստատությունների կառուցման թույլտվությունը (արտոնագիր) ձեռք էր բերվում մեծ դժվարությամբ:

Օսմանյան կայսրությունում հայկական առաջին դպրոցները հիմնվել են 1790-ական թթ.` Կ. Պոլսում` հիմնականում եկեղեցուց ստացված հասույթով կամ հայության միջոցներով ու նախաձեռնությամբ: Արդեն 1866թ. դրությամբ` Կ. Պոլսում գործել է 46 հայկական դպրոց (32 արական, 14 իգական)` 4700 աշակերտ, 1472 աշակերտուհիներով և 142 ուսուցիչներով: 19-րդ դարի կեսերից սկսած երկսեռ վարժարաններ են հիմնվել նաև Արևմտյան Հայաստանի բոլոր գավառական կենտրոններում, ապա նաև գյուղերում:

Արևմտահայ կրթության կազմակերպման ու զարգացման գործին մեծապես նպաստել են հիմնականում հայ առաջադեմ երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծված կրթա-մշակութային մի շարք ընկերություններ ու կազմակերպություններ, որոնց գլխավոր նպատակը հայկական տարբեր գավառներում դպրոցների ստեղծումն ու կրթության, լուսավորության տարածումն էր: Այդ ընկերությունների թվում էին 1846թ. Մուրադ-Ռաֆայելյան սաների նախաձեռնությամբ հիմնված «Համազգային Ընկերութիւնը», Իզմիրում` «Սիւնեաց Ընկերութիւնը», Կ. Պոլսում` «Անձնուէր Ընկերութիւնը», Սեբաստիայում` «Սենեքերիմեանը», Բրուսայում` «Ուսումնասիրացը», Խարբերդ քաղաքում` «Սմբատեան և Հոգեսէր», Հուսեյնիկում` «Անձնուէր», Մեզրեում` «Ուսումնասիրաց և Ազգասիրաց», Չմշկածագում` «Վարդանեան», «Արարատեան Կրթական», «Դպրոցասիրաց Արեւելեան» ընկերությունները, Էրզրումում` «Արծնեան», «Ուսումնասիրաց», «Ընթերցասիրաց», «Սիսական» ընկերությունները և այլն:

Արևմտահայ կրթության զարգացմանը զգալիորեն նպաստել է նաև օտարերկրյա միսիոներների մուտքը Թուրքիա, որոնք իրենց գործունեության հենց առաջին շրջանում բացել են բազմաթիվ երկսեռ նախակրթարաններ ու վարժարաններ` կրթության հարցում այլընտրանք ստեղծելով հայերի համար: Արդյունքում 19-րդ դարի վերջերից սկսած բազմաթիվ հայ երիտասարդներ իրենց կրոթությունը շարունակել են եվրոպական լավագույն համալսարաններում և վերադառնալով` ուսուցչությամբ զբաղվել նորաբաց հայկական դպրոցներում:

Ազգային կենտրոնական վարչության ուսումնական խորհրդի պատրաստած «վիճակացույց»-ի համաձայն` 1901-1902թթ. դրությամբ Օսմանյան կայսրության տարածքում գործել են 803 հայ ազգային վարժարաններ` 81208 աշակերտներով և 2088 ուսուցիչներով, որից Արևմտյան Հայաստանի տարածքում` 441 վարժարաններ` 29371 աշակերտ, 7772 աշակերտուհիներով և 921 ուսուցիչներով: Ընդ որում, բերված թվերը վերաբերում են միայն հայ առաքելական համայնքին. վիճակացույցից դուրս են մնացել հայ կաթոլիկ և բողոքական համայնքներին պատկանող դպրոցներն ու աշակերտները, ինչպես նաև մասնավոր դպրոցներ ու օտար վարժարաններ հաճախած երկսեռ աշակերտները, որոնք ևս զգալի թիվ են կազմել: Վիճակացույցում ընդգրկված չեն նաև Կ. Պոլսի թաղային վարժարանները: Այսպիսով, մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրության տարածքում գործել են շուրջ 1996 հայկական դպրոցներ` 173022 աշակերտներով, որից Արևմտյան Հայաստանի տարածքում` 1251 դպրոցներ` շուրջ 76548 աշակերտներով:




Մարաշի աղջիկների վարժարան, ուսուցչական կազմը և ուսանողությունը, 1893թ.



Մարաշի ակադեմիա, ուսուցչական կազմը և ուսանողությունը, 1893թ.
Գալուստեան Գ. Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934, էջ 466



Կ. Պոլսի Կետրոնական վարժարանի շրջանավարտները, 1893-1894թթ.
Kévorkian R. H., Paboudjian P. B., Les Arméniens, Paris, 1992, p. 76



Ներսիսյան Ազգային վարժարանի շրջանավարտները, Այնթապ, 1897թ.
Սարաֆեան Գ. Ա., Պատմութիւն Անթէպի հայոց, հատոր Ա, Լոս Անջելես, 1953, էջ 145



Հաճնի Ակադեմիայի առաջին շրջանավարտները և ուսուցչական կազմը, 1897թ.
Պողոսեան Յ. Պ., Հաճընի ընդհանուր պատմութիւնը, Լօս Անճէլըս, Քալիֆորնիա, 1942, էջ 469



Արմաշի դպրեվանքի շրջանավարտները, 1899-1900թթ.
Kévorkian R. H., Paboudjian P. B., Les Arméniens, Paris, 1992, p. 133



Էրզրումի օրիորդաց վարժարան, 1900թ.
«SAVE նախագիծ» արխիվ



Ադաբազարի օրիորդաց վարժարան, 1900թ.
«SAVE նախագիծ» արխիվ



Հռիփսիմյան վարժարանի շրջանավարտները, Սեբաստիա, 1902թ.
Պատրիկ Ա. Ն., Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան, հատոր Բ, Պէյրութ, 1976, էջ 216



Քըրք Աղաճի Վարդուհեան վարժարանի աշակերտուհիները, 1903թ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 163



Իբրանոսյան իգական վարժարանի աշակերտուհիները, Ամասիա, 1906թ.
Սիմոնեան Գ. Յ., Յուշամատեան Պոնտական Ամասիոյ, Վենետիկ, 1966, էջ 539



Ազգային վարժարանի շրջանավարտները, Տրապիզոն, 1907-1908թթ.
Յովակիմեան Յ., Պատմութիւն հայկական Պոնտոսի, Պէյրութ 1967, էջ 197



«Եփրատ» քոլեջի ավարտական դասարանի խմբանկարը, Խարբերդ, 1908թ.
Վահէ Հայկ, Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, Նիւ Եորք, 1959. էջ 49



Հայկանուշյան վարժարանի շրջանավարտները, Այնթապ, 1908թ.
Սարաֆեան Գ. Ա., Պատմութիւն Անթէպի հայոց, հատոր Ա, Լոս Անջելես, 1953, էջ 311



Զմյուռնիայի Հռիփսիմյաց իգական վարժարանի ուսուցչական կազմը, 1908-1909թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 70



Ս. Հակոբ Կենտրոնական վարժարանի ուսուցչական կազմը և շրջանավարտները, Խարբերդ, 1909թ.
Վահէ Հայկ, Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, Նիւ Եորք, 1959. էջ 396



Արամյան Ազգային վարժարանի շրջանավարտները և ուսուցիչները, Սեբաստիա, 1907թ.
Պատրիկ Ա. Ն., Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան, հատոր Ա, Պէյրութ, 1974, էջ 500



Այնթափի օրիորդաց վարժարան, 1910-ական թթ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվի հավաքածու
Անայիս Ասիլյանի անվանական հավաքածու




Զմյուռնիայի Հռիփսիմյաց իգական վարժարանի աշակերտուհիների խմբանկարը, 1910-ական թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 78



Զմյուռնիայի Հռիփսիմյաց իգական վարժարանի շրջանավարտների երկրորդ խումբը, 1910-ական թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 77



Զմյուռնիայի Հռիփսիմյաց իգական վարժարանի շրջանավարտների առաջին խումբը, 1910-ական թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 76



Զմյուռնիայի Հռիփսիմյաց իգական վարժարանի յոթերորդ և ութերորդ դասարանի աշակերտուհիների խմբանկարը, 1910-ական թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 75



Զմյուռնիայի Հռիփսիմյաց իգական վարժարանի վեցերորդ դասարանի աշակերտուհիների խմբանկարը, 1910-ական թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 74



Մանիսայի Ս. Լուսավորչյան Ազգային վարժարանի սաները, 1910-ական թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 158



Զմյուռնիայի Ս. Մեսրոպյան արական վարժարանի ութերորդ դասարանի աշակերտները, 1910-ական թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 57



Քեսափի ուսուցչական կազմը և աշակերտները



Զմյուռնիայի Հռիփսիմյաց իգական վարժարանի շենքը, 1910-ական թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 65



Զմյուռնիայի Ս. Մեսրոպյան արական վարժարանի շենքը, 1910-ական թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 48



Ուրֆայի հայ կանանց կարի դպրոցը, 1910-ական թթ.
Միշել Փաբուջյանի անձնական հավաքածու



Կանանց Արամյան վարժարանի սաները, Կեսարիա, 1910-ական թթ.
Արշակ Ապլոյաչյան «Կեսարիայի հայկական պատմությունը», հատոր Ա, Կահիրե, 1937թ., էջ 1118



Սահակյան դպրոցի աղջիկ սաները, Կոնիա, 1910թ.



Եզնիկյան վարժարանի ուսուցչական կազմն ու շրջանավարտները, Երզնկա, 1911թ.
Սիւրմէնեան Գ., Երզնկա, Գահիրէ, 1947, էջ 141



Ամալյա Իբրանոսյանի երկսեռ Արհեստակցական դպրոցի սաները, 1910-1911
Գրականության և արվեստի թանգարան, Արտաշես Գադաշյան, ֆ. 38



Հռիփսիմեան վարժարանի վարժուհիները, Էրզրում, 1910-1911թթ.
Փարիզի Նուբարյան գրադարանի արխիվ



Յիսուսյան հայրերի Բարձրագույն վարժարանի ուսանողությունը, Ամասիա, 1911թ.
Սիմոնեան Գ. Յ., Յուշամատեան Պոնտական Ամասիոյ, Վենետիկ, 1966, էջ 620



Հռիփսիմյաց իգական դպրոցի շրջանավարտները, Սեբաստիա, 1911թ.
Natanyan P., Sivas 1877, Istanbul, 2008, p. 248.



Քղիի ամառային վարժապետանոցը, 1911թ. օգոստոս



Վերի Թաղի «Խրիմեան» վարժարանի շրջանավարտներ և աշակերտներ, 1911թ.



Գայանյան վարժարանի շրջանավարտները, Ադաբազար, 1912թ.
Պիպէրեան Ա., Եղիշէեան Վ., Պատմագիրք Ատափազար «Աստուածարեալ» քաղաքին, Փարիզ, 1960, էջ 231



Սուրբ Աստվածածին Ազգային վարժարանի շրջանավարտների խմբանկար, 1912թ.
Սիմոնեան Գ. Յ., Յուշամատեան Պոնտական Ամասիոյ, Վենետիկ, 1966, էջ 542



Վարդանյան կրթարանի շրջանավարտները, Այնթապ, 1913թ.
Սարաֆեան Գ. Ա., Պատմութիւն Անթէպի հայոց, հատոր Ա, Լոս Անջելես, 1953, էջ 154



Ադաբազարի կենտրոնական վարժարանի շրջանավարտները, 1913թ.
Պիպէրեան Ա., Եղիշէեան Վ., Պատմագիրք Ատափազար «Աստուածարեալ» քաղաքին, Փարիզ, 1960, էջ 311



Արամեան վարժարանի շրջանավարտները, Սեբաստիա, 1914թ.
Պատրիկ Ա. Ն., Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան, հատոր Ա, Պէյրութ, 1974, էջ 512



Մարաշի Աստվածաբանական ճեմարանի շրջանավարտները և ուսուցչական կազմը, 1914թ.
Գալուստեան Գ. Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934, էջ 481



Ս. Մեսրոպյան վարժարանի շրջանավարտները, Զմյուռնիա, 1916թ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 61



Էոտեմիշի Ազգային վարժարանի շրջանավարտները, 1920-1921թթ.
Մեր Զմյուռնիան, Նիւ Եորք, 1961, էջ 176









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am