Օն լայն ցուցադրություն |
ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայերն առաջիններից էին, որ օգտվեցին Գուտենբերգի գյուտից և 1512թ. սկսած աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ կային հայկական գաղթավայրեր, հիմնադրեցին տպարաններ և տպագրեցին հայերեն գրքեր: Անմասն չմնաց նաև Օսմանյան կայսրությունը, որի մայրաքաղաք Կ. Պոլսում 1567թ. տպագրվեց առաջին հայ գիրքը: Ժամանակի ընթացքում Կ.Պոլիսը դարձավ հայ գրատպության հիմնական կենտրոններից մեկն ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը:
Կ. Պոլսում Աբգար Թոխատեցու (1568-1569) և Երեմիա Քյոմուրճյանի (1677-1678) տպագրական կարճատև գործունեությունից հետո, 17-րդ դարում հիմնվեցին անընդմեջ գործող Սարգիս Եվդոկացու, Գրիգոր Մարզվանցու և Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարանները, որոնք երկար ժամանակ տպագրական բեղուն գործունեություն ծավալեցին: Արևմտահայ ականավոր տպագրիչներից են եղել նաև Պողոս Արապյանը, Սարգիս Դպիրը, Չնչին Հովհաննեսը և ուրիշներ: Մինչև 1800թ. միայն Կ. Պոլսում լույս է տեսել շուրջ 350 անուն հայերեն գիրք:
Կրոնաբարոյական բնույթի վաղ հրատարակությունների կողքին տպագրվեց նաև պատմական, գեղարվեստական, ուսումնական, գիտական և այլ բովանդակության գրաբար և աշխարհաբար, հեղինակային և թարգմանական գրականություն:
Հայկական տպարաններ հիմնվեցին Զմյուռնիայում, Արմաշում, Վանում, Մուշում, Բուրսայում, Ադանայում, Ադրիանապոլսում, Ադաբազարում, Կոնիայում, Նիկոմեդիայում, Սամսունում, Կարինում, Երզնկայում, Եվդոկիայում, Խարբերդում, Ամասիայում, Մարզվանում, Այնթապում և այլուր:
Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում գործող տպարանները դադարեցին գոյություն ունենալ: Այդ տարիներին ոչնչացվեցին հարյուրավոր տպարաններ, գրադարաններ և մատենադարաններ, այրվեցին տասնյակ հազարավոր հայերեն գրքեր:
Կ. Պոլսի հայկական տպարանների պատմությունից, տպագրատառեր և կաղապար-կլիշեներ
Կ. Պոլսի հայկական տպարանների պատմությունից, տպագրատառեր և կաղապար-կլիշեներ
«Գիրք Մեկնութեանն և Յայտնութեանն Սրբոյ Յօհաննու», Կ. Պոլիս, 1700թ.
«Տաղարան փոքրիկ եւ գեղեցիկ, երգեցեալ ի բանաստեղծիցն իմաստասիրաց», Կ.Պոլիս, 1700
«Աստվածաշունչ», Կ. Պոլիս, տպ. Պետրոս Լատինացու, 1705թ.
«Յայսմաւուրք», Կ. Պոլիս, տպ. Գրիգոր Մարզվանցու, 1706թ.
Ագաթանգեղոս, «Հայոց պատմութիւն», Կ. Պոլիս, տպ. Գրիգոր Մարզվանցու, 1709թ.
Զենոբ Գլակ, «Գիրք պատմութեանց երկրին Տարօնոյ» Կ. Պոլիս, տպ. Գրիգոր Մարզվանցու, 1719
Գրիգոր Նարեկացի, «Գիրք աղօթից», Կ.Պոլիս, Ի տպարանի Յօհաննիսի եւ Պօղոսի, 1782
«Զբօսարան Մանկանց. Հոգևոր տաղերու և խրատներու և բնական պատմութիւններու», Ի Զմիւռնիա, տպ. Հօման Հալլօք, 1838
«Մանկավարժ. Որ պղտի տղոցը վարժութեանը համար աղեկ զրոյցներ կընէ», Ի Զմիւռնիա, տպ. Հօման Հալլօք, 1838
«Վարք նահապետաց և մարգարէից (Գեղեցիկ խրատներով և օրինակներով զարդարված խօսակցութեան ձևով)», Ի Զմիւռնիա, տպ. Հօման Հալլօք, 1838
«Ապաշխարացոյց», Ի Զմիւռնիա, տպ. Հօման Հալլօք, 1839
«Տաղարան Հայաստանեայց Սուրբ Եկեղեցիոյ», Յօրթագիւղ, ի Տպարանի երից որդւոց Պօղոսի Արապեան ապուշեխցւոյ, 1840
«Մայր որդեխնամ», անգղիարէն բնագրէն թարգմանուած, Ի Զմիւռնիա, ի Տպարան Կուլիէլմոս Կռիֆիթի, 1840
«Ազգային Սահմանադրութիւն Հայոց», Կ.Պոլիս, 1863
Քարլօ Կօլտօնի, «Առաքինութիւն Բամէլացի», կատագերգութիւն, Զմիւռնիա, տպ. Տէտէեան, 1866
«Սերտելիք քերականութեան ի պետս նախակրթական դպրոցաց», Կ. Պոլիս, տպ. Հովհ. Տէրոտենց, 1870
«Գաղտնիք կանանց, թարգմանուած չորս հարիւր տարուան ձեռագրէ. Յովհաննէս Անուն Հայ Արքեպիսկոպոսէ մը Յօրինեալ», Կոստանդնուպօլիս, 1876
«Առողջապահութիւն եւ մարմնական տածումն երկրորդ մանկութեան», տպ. Արամայ Աշճեան, 1886
Մինաս Գ. Մինասեան, «Կրթութիւն Ձայնական Երաժշտութեան ըստ Եւրոպական դրութեան», Կ. Պոլիս, տպ. Յովսեփայ Գալաֆեան, 1887
Հովհաննէս Քահանայ Մավեան, «Սկզբունք Բարոյական դաստիարակութեան», Նիկոմեդիա, տպ. Չ. Ս. Աստուածածնի Վանայն Արմաշու, 1889
«Եռամեայ տեղեկագիր Արեւելեան Տնտեսական Միութեան հաստատեալ 9 մարտ 1886», Կ.Պոլիս, տպ. Գ. Պաղտատլեան, 1889
Լեւոն Մկրտիչեան, «Ամուսնական խնդիրներ. Էրիկ-Կնիկ», Կ.Պոլիս, 1894
Մ. Մամուրեան, «Համառօտ ընդհանուր պատմութիւն դպրոցաց համար», Հ. Բ, երկրորդ հրատ., Իզմիր, տպ. Մամուրեան, 1900
Հեռման Գլէնքէ, «Կինն իբրեւ օրիորդ. Կուսական կեանքի մարմնական և հոգեկան առողջաբանութիւն», թարգմ. գերմ. Մ. Կ. Նազիկեան, տպ. Յ. Մատթէոսեան, Կ. Պոլիս, 1901
Կ. Ս. Թուխմանեան, «Առեւտրական-Տնտեսական Աշխարհ», Իզմիր, տպ. Մամուրեան, 1902
Կարապետ Սօլախեան, «Վաճառականի մը ուղեցոյցը», Մասն Ա, Կ. Պոլիս, տպ. Սարըեան եւ Ընկ., 1903
Հմայեակ Արամեանց, «Ազատութիւն քաղաքական եւ տնտեսական», Կ. Պոլիս, 1908
Մալխաս, «Ներկա սովը եւ իր պատճառները», Տրապիզոն, տպ. Մէշվէրէթ, 1909
Յ. Գ. Մ. , «Մասնական պատմութիւն հայ մեծատուներու 1400էն 1900», Կ. Պոլիս, տպագ. Օ. Արզուման, 1910
«Կանոնագիր ոչ իսլամ տարրերու զինուորագրութեան», թարգ. Կ. Սոլախեան, Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1910
Ռ. Ասասեան, «Փոքրիկ հերոսը. Թրքական կեանքէ առնուած», Եւդոկիա, 1911
Սարահ Նէլսըն Քարթըր, «Ի սէր և գթութեան. Սիրեցէք կենդանիները, պաշտեցէք զանոնք», Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1911
Յովհ. Յակոբեան, «Քաղաքացիական կրթութիւն», Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1911
Տիրան Մուրատեան, «Առաջնորդ ընթերցանութեան եւ թարգմանութեան անգլիերէն լեզուի», Բ. տարի, Կ.Պոլիս, 1911
Կար. Գ. Գոճաեան, «Հայկական հառաչներ. Հայրենաշունչ և կրօնաշունչ քերթուածներ», Մարզուան, տպ. Ներսո և Սրապեան, 1911
Մամիկոն Վարժապետեան, «Ասուլիսներ. Հայ իրականութեան մեկ քանի կենսական հարցերուն շուրջը տեսութիւններ, և սխալներն ու դարմաններն մատնանշող գործնական թելադրութիւններ»: Մարզուան, տպ. Ներսո և Սրապեան, 1911
Ղ. Մելոյեան, «Նկարներ», Ա. գիրք, տպ. Փեթակ, Կիրասոն, 1912
Գ. Վարդապետեան, «Տեղագրական աշխարհագրութիւն Ամասիոյ Ազգային Վարժարաններու», Գ. Կարգին յատուկ առաջին երկամսեային համար 1911-1912 տարեշրջանին, Ամասիա, տպ. Փոքր Հայք, 1912
«Ծրագիր- Կանոնագիր Կ. Պոլսոյ Քահանայական Միութեան. հաստատուած 1912 մայիս 1-ին», Կ. Պոլիս, 1912
Ա. Տոտէլ, «Մովսէս թէ Տարվին», թարգ. Գուրգէն Ն. Փափազեան, Կիրասոն, տպ. Փեթակ, 1912
«Նոր ազգային երգարան գրպանի», Գ. տպ., Մարզուան, տպ. Ներսո և Սրապեան, 1913
«Աստուծոյ ծրագրած կեանքը», թարգ. Անգլիերենե, Խարբերդ, տպ. Եփրատ, 1913
Ս. Պիպէռճեան, «Գրպանի Նորագոյն Ատլաս Քաղաքական, Վիճակագրական և Առեւտրական», Կ. Պոլիս, տպ. Սանճագճեան, 1914
Տիգրան Բոլատեան, «Եօթնաղի Քնար», Սեբաստիա, տպ. Կաբիրա Կ. Ա. Պարսամեան, 1914
«Ծրագիր-Կանոնագիր Շաւարշան Ուսանողական Միութեան Անաթոլիա Գոլէճի», Մարզուան, տպ. Անաթոլիա (Յ. Մ. Սրապեան), 1915
Ալպեռ Լավինիաք, «Երաժշտական Դաստիարակութիւն», թարգմ. Միհրան Տարէնտէլեան, Կ. Պոլիս, տպ. Կիւլթենպերկ, 1919
Լեւոն Ս. Տարագճեան, «Մարգարէութիւնները պսակուած», Ատանա, տպ. Հայ Ձայն, 1919թ.
Գէորգ Արսլանեան, «Մատենիկ մը բանախօսութեանց», Ատանա, տպ. Կիլիկիա, 1920
|
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|