Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Օնլայն ցուցադրություն



ՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ - 100




1915 թ. սկզբին Արևմտյան Հայաստանի վիլայեթներում բռնկված կոտորածների ալիքը հասնում է Վանի նահանգ: Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը (թվով շուրջ 12,000), նրանց միացած քրդական անկանոն ջոկատներն ու չերքեզական հեծելազորը Վանի նորանշանակ կուսակալ Ջևդեթ բեյի հրամանատարությամբ սկսում են նահանգի հայ բնակչության կոտորածները, թալանն ու ավերածությունները: Մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, Ալջավազ և այլն) հայերը դիմում են ինքնապաշտպանության` համառ մարտեր մղելով թշնամու դեմ:

Երկարատև ու համառ դիմադրություն է ծավալվում նահանգի կենտրոն Վան քաղաքում, որտեղ բնակվող շուրջ 23 հազար հայերին միանում են նաև շրջակա գյուղերից փախած հազարավոր հայեր: Տեղի հայկական կուսակցությունները` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, սթափ գնահատելով իրավիճակը և խուսափելով վերահաս բնաջնջումից, ժողով են գումարում` որոշելով դիմել ինքնապաշտպանության:

Կազմվում է ինքնապաշտպանական մարմին (անդամներ` Արամ Մանուկյան, Արմենակ Եկարյան, Գաբրիել Սեմիրջյան, Կայծակ Առաքել, Բուլղարացի Գրիգոր (Կյոզյան), Հրանտ Գալիկյան, Փանոս Թերլեմեզյան):

Հիմնական մարտերը ծավալվում են քաղաքի երկու հայաբնակ հատվածներում` Այգեստանում և Քաղաքամեջում: Ապրիլի 7-ին թուրքերի ձեռնարկած առաջին գրոհը հաջողությամբ հետ է մղվում. հայերը հրդեհում են Վանում թուրքական զորքի կարևոր ամրություններն ու կենտրոնները: Հաշվի առնելով թուրքերի թվական գերակշռությունը` Այգեստանի զինվորական խորհուրդն ընտրում է պաշտպանական մարտավարություն: Ապրիլի վերջին թուրքերն անցնում են լայն հարձակման: Ռմբակոծվում են Այգեստանի ռազմական դիրքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Մեկ օրվա ընթացքում թուրքերն օգտագործում են 400 ռումբ: Վանի տարբեր հատվածներում փոփոխակի հաջողություններով կատաղի մարտեր են ընթանում, որոնց ակտիվ մասնակցություն են ունենում բազմաթիվ հայ պատանիներ, կանայք ու աղջիկներ:

Ապրիլի վերջին նկատվում է ռազմամթերքի ու սննդի խիստ պակաս: Քաղաքի պաշտպանները մի քանի անգամ սուրհանդակներ են ուղարկում ռուսական բանակ` օգնության խնդրանքով: Թուրքական անընդմեջ հարձակումները զուգորդվում են քաղաքի շրջակա գյուղերի հայության զանգվածային կոտորածներով, որոնց զոհ է դառնում շուրջ 24,000 մարդ, թալանվում և հրդեհվում է ավելի քան 100 հայկական գյուղ:

Վանի ինքնապաշտպանությունն ունենում է հաղթական ավարտ: Մայիսի 5-ին քաղաք է մտնում հայ կամավորական հեծելազորը` Խեչոյի (Խաչատուր Ամիրյան) և Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ: Մայիսի 6-ին Վան է մտնում նաև ռուսական զորաջոկատը: Քաղաք հասած ռազմական օգնության շնորհիվ թուրքական զորքը փախուստի է դիմում: Վանն ազատագրվում է: Արամ Մանուկյանը նշանակվում է Վանի նահանգապետ:

Շուրջ մեկ ամիս տևած դիմադրության ընթացքում թուրքական կորուստները կազմում են մոտ 1,000 զինվոր և սպա, հայերը տալիս են մոտ 350 զոհ:

Վանի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է: Այն տասնյակ հազարավոր հայերի հնարավորություն տվեց փրկվելու անխուսափելի բնաջնջումից` բացառիկ օրինակ ծառայելով այլ շրջանների հայության համար:

Նյութը պատրաստեց ՀՑԹԻ գիտաշխատող Սեդա Պարսամյանը






Վանում հանրային փռի շուրջ հաց ստանալու հույսով հավաքված և թուրքական զինվորներով շրջապատված հայեր. նրանց մեծ մասը սպանվեց տեղահանության ճանապարհին





Վանի քաղաքամիջի ինքնապաշտպանության քարտեզ` պատրաստված նույն շրջանի զինվորական մարմնի կողմից, 7/20 ապրիլ 1915 թ.





Հայ մարտիկները խրամատներում Վանի ինքնապաշտպանության ընթացքում, ապրիլ 1915 թ.





Հայ մարտիկները խրամատներում Վանի ինքնապաշտպանության ընթացքում, ապրիլ 1915 թ.





Արտամետից (գյուղաքաղաք Վանի նահանգում) Վան եկած և կռվելու պատրաստ կամավոր հայ պատանիները` լուսանկարված իշքնապաշտպանությունից քիչ անց, 1915 թ.
“National Geographic”, օգոստոս, 1919





Վանեցի հայ վարպետները հերոսամարտի համար զինամթերք պատրաստելիս, ապրիլ-մայիս 1915 թ.




Վանի հայկական թաղամասի համայնապատկերը, 1900-ականներ




Վան, թուրք զինվորների կողմից ավերված հայկական թաղամասը, 1917 թ.




Վանի Երամյան վարժարանը (1910-ական թթ.). Հայոց ցեղասպանությունից հետո այն հիմնովին ավերվեց




Վան, Վարագավանքը (V-XIX դդ.)` հարավարևելյան կողմից, 1900-ականներ




Վան, Վարագավանքի ավերակները, 1917 թ.
Լուսանկարը` Վարդան Մոկացյանի





Վան, Վարագավանքը (V-XIX դդ.)` հյուսիսարևմտյան կողմից, 1900-ականներ
Լուսանկարը՝ Վարդան Համբիկյանի





Վան, Վարագավանքի տեղում կառուցված քրդաբնակ Բաքրաչլը գյուղը, 2005 թ.
Լուսանկարը` Սամվել Կարապետյանի








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am